Առողջապահության լրատու 18-19.2012
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը
 
                            Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել:
Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) բավական տարածված է: Այն բնորոշվում է երիկամներում և միզուղիներում քարերի ձևավորմամբ: ՄՔՀ առաջացումը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում նյութափոխանակության խանգարմամբ, սննդակարգի առանձնահատկություններով, ինֆեկցիայի առկայությամբ, բացի դրանից, մեզի նորմալ հետհոսքի դժվարացումով, կապված վերին միզուղիների անատոմիական և ախտաբանական փոփոխություններով: Այլ հրահրող գործոնների թվում են ժառանգականությունը, հիպոդինամիան, օրգանիզմում վիտամինների, հատկապես, A վիտամինի անբավարարությունը:
Կլինիկական պատկերը կախված է քարերի ձևից, չափերից, քանակից ու տեղակայումից: Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է ցավով, որը, որպես կանոն, տեղակայված է լինում գոտկատեղային հատվածում կամ որովայնում: Այն կարող է լինել նոպայաձև կամ մշտական: Հիվանդների մոտ հաճախ արձանագրվում է հեպատուրիա (մեզի մեջ արյուն): Երիկամներից հետհոսքի խանգարման դեպքում ավազանի լայնացում է տեղի ունենում, որը կտրուկ խախտում է երիկամների գործառույթը և կարող է նպաստել պիելոնեֆրիտի առաջացմանը (երիկամային հյուսվածքի և ավազանի բորբոքում): ՄՔՀ լուրջ բարդություններից է երիկամային անբավարարությունը:
Հիվանդության տիպիկ նշան է երիկամային խիթը: Այն կապված է միզուղիներով քարի տեղաշարժման կամ միզարձակման խանգարման հետ: Երիկամային խիթի ժամանակ ցավը լինում է կտրուկ, այրող, տանջող: Հաճախ տեղակայված է լինում գոտկատեղում և արձագանքվում է դեպի միզածորան: Միզարձակումը հաճախացած է, ցավոտ: Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, մետեորիզմով: Դա քարի (քարերի) ատիպիկ տեղակայման դեպքում ախտորոշման դժվարություններ է առաջացնում: Ախտորոշիչ նշանակություն ունի արյան առկայությամբ մեզը կամ հեղուկի նստվածքում մեծ քանակությամբ էրիթրոցիտների առկայությունը:
Հիվանդության ընթացքը բազմակերպ է: Օրինակ, այն կարող է երկար ժամաակ ընթանալ առանց ախտանիշների: Լինում է նաև, որ հիվանդությունը պարբերաբար բնորոշվում է գոտկատեղում ոչ ուժեղ նվացող ցավով և մեզի մեջ տարբեր աղերի բյուրեղների առկայությամբ: Եթե ՄՔՀ-ն առաջանում է միզուղիների ինֆեկցիայի ֆոնի վրա, ապա երիկամային խիթի նոպաները ուղեկցվում են դողով, մարմնի բարձր ջերմությամբ և լեյկոցիտների մեծ քանակությամբ: Ճիշտ ախտորոշման համար բժիշկն արյան և մեզի հետազոտություններ է նշանակում: Բացի դրանից, հիվանդին ՈՒՁՀ և համակարգչային շերտագրում կատարելու են ուղեգրում, կատարում են երիկամների գործառույթների հատուկ հետազոտություն:
ՄՔՀ բուժումը լինում է պահպանողական և վիրահատական: Վիրահատական միջամտություն են կատարում այն դեպքում, եթե թերապևտիկ բուժումն անարդյունավետ է լինում:
Պահպանողական բուժումը ներառում է հակաբորբոքային թերապիա, երիկամային հեմոդինամիկայի կարգավորում, քարերի ձևավորմանը հանգեցնող մետաբոլիկ խանգարումների հայտնաբերում և բուժում: Հիվանդին նշանակվում է հակամանրէային, սպազմոլիտիկ, միզամուղ դեղորայք, ինչպես նաև դեղպատրաստուկներ, որոնք նվազեցնում են աղիներում աղերի ներծծումը և նպաստում են մեզի հետ դրանց դուրս բերմանը: Կարևոր դեր է խաղում սննդակարգը, որը կազմվում է հաշվի առնելով քարերի բաղադրակազմը:
Օրինակ, ուրատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են միզաթթվի աղերից, հարկ է ժամանակավորապես հրաժարվել մսեղենից, ձկնեղենից և բուսական սննդակարգի անցնել: Պետք է նաև բացառել թունդ թեյն ու սուրճը և սովորական շատ ջուր խմել, թույլատրվում են նաև կաթ ու կաթնամթերք, բուսական ապուրներ, շիլաներ, մեղր, մրգեր:
Օքսալատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են թրթնջկաթթվի աղերից, հարկ է սննդակարգից հանել թրթնջուկը, սպանախը, հազարը, սահմանափակել ցիտրուսային մրգերի օգտագործումը: Օգտակար են կաղամբով պատրաստված ապուրը, ծաղկակաղամբը, հնդկացորենը, վարսակաձավարը, սև հացը, դդումը:
Ֆոսֆատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են ֆոսֆորաթթվի աղերից, սննդակարգում արդեն պետք է լինեն մսեղենը, ձկնեղենը, իսկ կաթն ու կաթնամթերքն այս դեպքում հարկ է սահմանափակել: Հանձնարարվում է նաև հատիկեղեն, մակարոն, ոչ թունդ թեյ և սուրճ, բանջարեղենից թույլատրվում է թրթնջուկը, սպանախը, բազուկը, կաղամբը, դդումը, վարունգն ու պոմիդորը, մրգերից` ելակը, լոռամրգին, կարմիր հաղարջը, ծիրանը, դեղձը, տանձը, խաղողը, թթու խնձորը, ինչպես նաև մասուրի հյութը: Սննդակարգի հետ պետք է նաև շատ հեղուկ խմել:
Միզաքարային հիվանդության բուժման համար խորհուրդ է տրվում նաև օգտվել բուսաբուժությունից: Օրինակ, արտահայտված հակասեպտիկ, միզամուղ և սպազմոլիտիկ ազդեցություն ունեն հետևյալ դեղաբուսային հավաքածուները.
- Հապալասի տերևներ` 2 մաս, դաշտային ձիաձետ` 1 մաս, մեղվամուշկի ծաղիկներ` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, եփել մարմանդ կրակով 12-15 րոպե, թողնել հովանա, քամել: Խմել 1-ական բաժակ առավոտյան նախաճաշի ժամանակ և երեկոյան:
- Լորենու ծաղիկներ` 3 մաս, սև շամբուկի ծաղիկներ` 3 մաս, գիհու պտուղներ` 3 մաս, մասուր` 3 մաս, դաշտային ձիաձետ` 3 մաս, եղինջ` 1 մաս, դաղձ`1 մաս, ճահճային խնկեղեգի վերնարմատ` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, եփել մարմանդ կրակով 12-15 րոպե, թողնել հովանա, քամել: Խմել 1-ական բաժակ առավոտյան նախաճաշի ժամանակ և երեկոյան:
Ժողովրդական բաղադրատոմս
Երիկամային խիթի դեպքում հիանալի օգնում է և հակաբորբոքային ազդեցություն ունի հետևյալ թուրմը.
- սրոհունդ` 1 մաս, կանթեղախոտ` 1 մաս, ուրց` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 3-4 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել 1/4-ական բաժակ օրական 3-4 անգամ, ուտելուց հետո:
ՄՔՀ-ը կանխարգելելու համար ավանդական բժշկությունը առաջարկում է բողկի հյութը` մեղրով: Բողկի մեջտեղում պետք է դանակով փոս անել ու մեջը մեղր լցնել, հետո թողնել տաք տեղում մնա 3-4 ժամ: Այդ ընթացքում բողկի հյութը արտազատվում է: Հյութն ու մեղրը լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ և օրական խմել 2-3 անգամ 1/3-ական բաժակ:
 28.01.2013
28.01.2013                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...
 23.12.2013
23.12.2013                                     
                                        
                                
                ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...
 31.01.2013
31.01.2013                                    ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...
 30.01.2013
30.01.2013                                    Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...
 29.01.2013
29.01.2013                                    ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...
 29.01.2013
29.01.2013                                    Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
 28.01.2013
28.01.2013                                    Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...
 25.01.2013
25.01.2013                                     
                                        
                                
                Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...
 24.01.2013
24.01.2013                                    Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...
 23.01.2013
23.01.2013                                     
                                        
                                
                Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...
 23.01.2013
23.01.2013                                    Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...
 22.01.2013
22.01.2013                                    - ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
 21.01.2013
21.01.2013                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    