Առողջապահության լրատու 18-19.2012
Հոգեբան-հոգեբույժը` ստալինյան բռնությունների զոհ. Գրիգոր Տեր-Հակոբյանի (Գրո) ծննդյան 125-ամյակը
Մեր ոչ շատ հեռավոր անցյալում գիտության, բժշկության, գրականության և արվեստի բնագավառի շատ երևելիներ ունենք, որոնցից ամեն մեկն իր ուրույն հետքն է թողել ընտրած բնագավառում` մի քանի քայլով առաջ մղելով առաջադիմության, նորարարության գնացքը: Նրանցից շատերին բախտ չվիճակվեց վայելելու արածի քաղցր պտուղները. հորջորջվելով «ժողովրդի թշնամիներ», իրենց մահկանացուն կնքեցին ստալինան ճամբարներում, մի մասն էլ, որ հրաշքով դիմակայեցին անասելի բռնություններին ու կտտանքներին, Ստալինի անփառունակ վախճանից հետո, խրուշչովյան «ձնհալի» տարիներին արդարացվեցին և վերադարձան հայրենիք, սակայն, որքան էլ հետագա տարիներին մեդալներով ու շքանշաններով, կառավարական այլ պարգևներով գնահատվեց նրանց վաստակը, այնուամենայնիվ, մինչև վերջին շունչ, նրանց հոգում մխաց հանիրավի բռնության, անարդարության դառնակսկիծ ծուխը: Վերջիններիս թվին է պատկանում հայ նշանավոր հոգեբույժ, Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի հիմնադիր, հանրապետության վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր, Հայաստանի առողջապահության բնագավառի բժշկական ծառայության ականավոր գործիչ Գրիգոր Տեր-Հակոբյանը, ում ծննդյան 125-ամյակը լրացավ օրերս:
Նա ծնվել է 1887 թվականին Նախիջևան քաղաքում, սովորել Երևանի արական գիմնազիայում, այնուհետև, ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Անլեգալ հեղափոխական գործունեության համար 1910-ին Տեր-Հակոբյանը բանտարկվել է, մեկ տարի անց, ազատվելուց հետո, էքստեռն հանձնել ավարտական քննությունները` աշխատանքի հրավիրվելով Մոսկվայի համալսարանին պատկանող նյարդաբանական հիվանդանոցի կլինիկայում` որպես փորձագետ-օրդինատոր: Առաջիկա տարիներին անուն հանած պրաֆեսոր Կ.Սեպայի ղեկավարությամբ ձեռնարկում է «Բավեդովյան հիվանդության էության մասին» դոկտորական ատենախոսության ուսումնասիրությունը, որը, դժբախտաբար, անավարտ է թողնում` հանկարծակի ծանր հիվանդանալու պատճառով:
Վերադառնալով Երևան, 1914-ին ստանձնում է նորաբաց հոգեբուժարանի գլխավոր բժշկի պարտականությունները: Հայաստանում խորհրդային կարգերի բռնահաստատումից հետո նրան ժամանակավոր վստահվում է սոցապ ժողկոմի պաշտոնը, իսկ ընդամենը 10 օր անց նշանակվում է Առողջապահության ժողկոմիսարի տեղակալ, 1921-24թթ. հոգեբանական կլինիկայի տնօրենն էր, միաժամանակ գլխավորում էր ԵՊԲԻ-ի հոգեբանության ամբիոնը, դասավանդում դատական հոգեբանության դասընթացը: Մինչև 1937 թվականը գլխավորել է հոգեբանության ամբիոնը: Մեկ տարի առաջ նա հասցրել էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, մեկը մյուսի հետևից հրատարակում էր մալարիայի, շիզոֆրենիայի պիրոդեն թերապիայի, սուլֆազինով շիզոֆրենիան բուժելու վերաբերյալ արժեքավոր աշխատությունները, երկարամյա տառապանքի արդյունք է նրա «Նյարդաբանական տերմինների բառարանը»:
Դժբախտաբար, արդեն 1936-ի վերջերից ստալինյան բռնություններն ու ճամբարային աքսորները լայնորեն «կիրառվում» էին նաև Հայաստանում և դրանցից անմասն չմնաց նաև Գրիգոր Տեր-Հակոբյանը, ում բեղմնավոր բժշկագիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվեց 1937-ին, երբ կեղծ մատնության հետևանքով, «ինքնախոստովանանքի» արդյունքում նա ճանաչվեց խորհրդային իշխանությունների թշնամի, անհուսալի հեղափոխական տարր և նետվեց ՆԳԺԿ-ի ներքին բանտ: Մինչ մեղադրական ակտը և դատը, նա հեռացվեց ԵՊԲԻ-ի հոգեբանության ամբիոնի վարիչի և զբաղեցրած այլ պաշտոններից:
Երկու տարի պահանջվեց, երբ ՆԳԺԿ-ի խոնավ ու մութ նկուղներում կտտանքների ենթարկվող բժիշկ-հոգեբանի նյարդերը տեղի տվեցին և, համարյա անգիտակից, նա ստորագրեց քննիչի ձեռքով գրված մեղադրական արձանագրության տակ: Զավեշտալին այն է, որ զինդատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ «Գրոն 1935-ից եղել է Հայաստանի էսեռների հակախորհրդային անլեգալ կազմակերպության մասնակից` աշխատանք տանելով խորհրդային իշխանության տապալման ուղղությամբ, ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդային կառավարության անդամների դեմ ահաբեկչական ակտեր կազմակերպելու գործին»:
Արդյունքում` Անդրկովկասյան ռազմական օկրուգի զինտրիբունալի արտագնա նստաշրջանի Երևանում կայացած փակ դատական նիստը որոշեց Գ.Տեր-Հակոբյանին ազատազրկել, տեղափոխել ուղղիչ աշխատանքային ճամբար` 6 տարի ժամանակով, զրկելով նրան քաղաքացիական իրավունքներից: «Պատիժը» հոգեբույժը կրեց հեռավոր Ղազախստանի Ակմոլինսկ (Ցելինագրադ) և Կարագանդա քաղաքների ճամբարներում:
Պատիժը կրելուց հետո նա վերադարձավ հայրենիք, շարունակեց զբաղվել բժշկական գործունեությամբ և միայն 1956-ին նրա վրայից հանվեց «Ժողովրդի թշնամու» խարանը` հանցակազմի բացակայության պատճառով: Նա լիովին արդարացվեց, սակայն մինչև վախճան` 1969-ի հունիսի 11-ն ապրեց բեկված ճակատագրով մարդու կյանքով` այդպես էլ հնարավորություն չունենալով ամբողջությամբ իրականացնելու տասնամյակների հեռվում գծագրած երազանքները, որոնք վերաբերում էին իր ժողովրդի առողջությանը...
Կարդացեք նաև
Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...
Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...
Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...
Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...
Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...
Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...
Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն