Առողջապահության լրատու 1-2.2013
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է: Իմունաբաններն այդպիսի պատրաստուկները բաժանում են երկու տեսակի` պայմանավորված ազդեցությամբ և հիշեցնում են, որ դրանցից յուրաքանչյուրն ունի ոչ միայն ցուցումներ, այլև հակացուցումներ:
Իմունախթանիչները, ինչպես հասկանալի է անվանումից, խթանում են իմունային բջիջների բազմացումը: Գրիպի, ինֆեկցիոն ծանր հիվանդությունների դեպքում այս պատրաստուկներն անփոխարինելի են: Չէ որ իմունային համակարգը հարկ է ուժեղացնել: Սակայն այս հատկությունը` իմունային բջիջների աճը, վտանգավոր է դառնում աուտուիմուն հիվանդությունների (ռևմատոիդ արթրիտ, ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, տարածուն թունավոր խպիպ, աուտոիմուն թիրեոիդ, ցրված սկլերոզ և, նույնիսկ, բրոնխային ասթմայի որոշ ձևեր) դեպքում: Այս հիվանդությունների դեպքում իմունային համակարգն իր սեփական հյուսվածքներն ընդունում է որպես օտար մարմիններ և սկսում դրանք վնասել: Իմունաթխանիչները միայն ուժեղացնում են այս գործընթացը:
Իմունախթանիչների երկարատև և անվերահսկելի կիրառման դեպքում օրգանիզմը դադարում է արտադրել սեփական ինտերֆերոններ` նյութերի «գլխավոր պաշտպանիչներ» և, իմունային համակարգն առանց դեղորայքային խթանիչների այլևս չի կարողանում պայքարել վտանգավոր վիրուսների ու մանրէների դեմ:
ամենահայտնի բնական իմունաթխանիչներն են էխինացեան, մեղրը, ակնամոմը, սխտորը: Վերջին երեքը հակացուցված են նրանց, ովքեր տառապում են ալերգիայի տարբեր տեսակներով, իսկ ակնամոմն ու սխտորը հարկ է զգուշությամբ օգտագորել բրոնխային ասթմայի դեպքում:
Իմունախթանիչները փոխում են իմունային համակարգի աշխատանքը, ընդ որում, ընտրողաբար: Եթե իմունիտետը թուլացած է, դրանք ուժեղացնում են այն, իմունային բջիջների բարձրացած ակտիվության դեպքում (վերը նշված աուտոիմուն հիվանդությունների կամ ուռուցքների դեպքում) այս պատրաստուկները ճնշում են դրանց ազդեցությունը: Նորմալ իմունային կարգավիճակի դեպքում պատրաստուկները գործնականում ոչ մի ազդեցություն չեն թողնում իմունային համակարգի վրա:
Հասկանալի է, որ իմունաթերապիայի դեպքում նախապատվությունը տրվում է, հատկապես, իմունախթանիչներին: Հարկ է նշել նաև, որ դեղաբույսերի մեծ մասը պարունակում է նյութեր, որոնք միաժամանակ և խթանում, և ճնշում են իմունային հակազդումները: Ամենահայտնի իմունախթանիչ դեղաբույսերն են` մարդարմատը, էլեուտերոկոկը, էխինացեան, հալվեն, փռնչուկը, կալանխոեն, թարխունը, չագան և այլն:
Աշնանային-ձմեռային ժամանակահատվածում շատերը, հատկապես, հաճույքով են իմունաթերապիա անցկացնում, ինչպես բուսական, այնպես էլ քիմիական պատրաստուկներով: Մարդու արյան հիմքի վրա ստեղծված, դրանք ուղղված են ինտերֆերոնի արտադրման բարձրացման վրա. սպիտակուց, որը պաշարում է վիրուսների բազմացումը, նաև լավ իմունախթանիչ է:
Եվ պատահական չէ, որ իմունաբանները սիրում են կրկնել.«Իմունադեֆիցիտից մինչև աուտոիմունիտետ մեկ քայլ է»: Այս արտահայտությունն ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել իմունային պատրաստուկների ոչ ճիշտ օգտագործումը: Եվ թեկուզ ժողովրդական բժշկության միջոցներն առավել թեթև ազդեցություն են թողնում, չարժե մոռանալ, որ դրանք նույնպես դեղեր են համարվում:
Իմունային համակարգը կանխարգելման կարիք չունի, դրան պետք է օգնել, երբ իմունիտետն իրոք թուլացած է, իսկ դա հանդիպում է ծանր հիվանդություններից հետո: Մնացած բոլոր դեպքերում բավական է ակտիվ կենսակերպ վարել և վիտամիններ ընդունել:
Վերջին տարիներին երեխաների մոտ չբուժված ՍՇՎԻ-ներից հետո բարդությունների քանակը կտրուկ բարձրացել է: Օրինակ, սինուսիտների թիվն 10-ից հասել է 20%-ի: Գործնականում մինչև 3 տարեկան յուրաքանչյուր երեխայի մոտ 1-2 անգամ միջին ականջի սուր օստրիտ է գրանցվում, իսկ նրանց 70-80%-ն արդեն հիվանդության բարձիթողի փուլում են հայտնվում:
Դա հաճախ հրարվում է այն բանով, որ հիվանդանալուց հետո ծնողները երեխային շտապում են մանկապարտեզ կամ դպրոց ուղարկել, չթողնելով նրան վերջնականապես բուժվել: Արդյունքում ՍՇՎԻ-ն բարդություններ է թողնում: Անհնար է երեխային լիովին զերծ պահել շնչառական վիրուսային ինֆեկցիաներից և պետք էլ չէ: Անցկացրած ՍՇՎԻ-ի շնորհիվ երեխայի իմունիտետն աստիճանաբար ձևավորվում է և նա ապագայում վիրուսային ինֆեկցիաներին առավել անընկալունակ է դառնում: Ավելի կարևոր է հիվանդությունը չհասցնել բարդությունների: Իսկ դրա համար ծնողները պետք է հիշեն, որ հարկ է երեխային մինչև վերջ տանը բուժել:
Հետաքրքիր է
Իմունային համակարգի հիմնական օրգաններն փայծաղն ու լյարդը, ուրցագեղձը, ողնուղեղը, նաև ավշագեղձերն ու ավշային ամբողջ հյուսվածքները: Դրանց են դասվում նաև նշագեղձերը, որոնք մրսածության և անգինայի դեպքում բորբոքվում են, ինչի պատճառով էլ կոկորդի քրոնիկական ցավերով երեխաների մոտ թուլացած է իմունիտետը:
Կարդացեք նաև
Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...
ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...
Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...
Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը
Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...
Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...
Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...
Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...
Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...
«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան
Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...
Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն