Հայաստանի բժշկագիտություն 1.2012
Աղիքային անաէրոբ բակտերիաների ուսումնասիրությունը տարբեր հիվանդությունների ժամանակ
Բանալի բառեր. միկրոֆլորա, անաէրոբներ, բիֆիդում բակտերիաներ, բակտերոիդներ, պայմանական ախտածին մանրէներ
Մարդու նորմալ միկրոֆլորան կարևոր դեր է կատարում օրգանիզմի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական տարբեր պրոցեսներում [2,7] : Նորմալ ֆունկցիոնալ աղիների պայմաններում, նրանք, ճնշելով նորմալ միկրոֆլորային ոչ բնորոշ միկրոբների աճը, սինթեզելով վի-տամիններ, հորմոններ և այլ կենսաբանական ակտիվ նյութեր, պահպանում կամ ավելացնում են մակրոօրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը [1,3]: Հաստ աղիների նորմոֆլորայի 90-95%–ը կազմում են անաէրոբները (բիֆիդում բակտերիաներ, բակտերոիդներ) և միայն 5-10%–ը` ֆակուլտատիվ անաէրոբ բակտերիաները (կաթնաթթվային և աղիքային ցուպիկներ, էնտերոբակտերիաներ,ստաֆիլոկոկեր, սնկեր, պրոտեուս և այլն) [4,8]: Նորմալ միկրոֆլորայի որակական և քանակական վիճակի վրա ազդում են էկզոգեն և էնդոգեն բնույթի տարբեր գործոններ [1,5-11]: Էկզոգեն գործոնների թվին են պատկանում բնակլիմայական և էկոլոգիական անբարենպաստ պայմանները` քիմիական ճառագայթային կեղտոտվածությունը, սննդի բնույթը և որակը [5,9] : Էնդոգեն գործոններից պետք է առանձնացնել աղեստամոքսային տրակտի սոմատիկ հիվանդությունները, աղիքային վարակիչ հիվանդությունները, լյարդի և լեղուղիների հիվանդությունները, նորագոյացությունների առկայությունը, ալերգիկ հիվանդությունները, կրած ծանր վիրահատությունները, դեղամիջոցների և առաջին հերթին հակաբիոտիկների երկարատև օգտագործումը [1,2-5,6]: Այս հիվանդությունների հետևանքով օրգանիզմում տեղի է ունենում նորմալ միկրոֆլորայի էկոլոգիական բալանսի փոփոխություն` խանգարվում է միկրոֆլորայի անաէրոբ և աէրոբ հատվածների նորմալ փոխհարաբերությունը: Բարձր հակամիկրոբային ակտիվությամբ օժտված անաէրոբ ներկայացուցիչների նվազումը բերում է պայմանական ախտածին մանրէների տարբեր ներկայացուցիչների՝ էնտերոբակտեր, կլեբսիելա, ստաֆիլոկոկեր, տարատեսակ սնկեր, աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևեր և այլն, ավելացմանը:
Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել աղիքային անաէրոբ միկրոֆլորայի փոփոխությունները՝ կապված տարբեր սոմատիկ և վարակիչ հիվանդությունների հետ:
Նյութը և մեթոդները
Մանրէաբանական հետազոտության է ենթարկվել 576 անձանց կղանքը, որոնք տառապում էին տարբեր հիվանդություններով: Հետազոտվածներից 123-ը հիվանդացել էին աղիքային սուր վարակիչ հիվանդություններով, 179-ը՝ ստամոքսաղիքային սոմատիկ, 131-ը՝ լյարդի և լեղուղիների, 73-ը՝ ալերգիկ հիվանդություններով, 39-ը՝ նորագոյացություններով և 31-ը տարել էին ծանր վիրահատություններ:
Աշխատանքի ժամանակ օգտագործվել են հետազոտության, մանրադիտակային, մանրէաբանական, շճաբանական, կենսաքիմիա-կան և գենետիկական մեթոդներ:
Արդյունքները և դրանց քննարկումը
Հետազոտված դեպքերից անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել 362 հիվանդների մոտ (62.8 ± 2.1%), իսկ 214-ի մոտ (37.2 ± 2.1%) դիտվել է նրանց քանակական նվազում: Միաժամանակ 191 դեպքում (33.1 ± 1.9%) դիտվել է պայմանական ախտածին մանրէների տարբեր ներկայացուցիչների աճ ` պրոտեուսի տարբեր ձևեր, աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևեր, Candida խմբի սնկեր և այլն:
Աղիքային վարակիչ հիվանդություններով տառապողների մոտ անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել 83 հիվանդի մոտ (67.5±4.2%): 40 հիվանդի մոտ (32.5±4.2%) դիտվել է անաէրոբ միկրոֆլորայի նվազում, իսկ 39 դեպքում (31.7±4.2%)` պայմանական ախտածին մանէների քանակի ավելացում:
Ստամոքսաղիքային համակարգի սոմատիկ հիվանդների մոտ անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել 115 դեպքում (64.3 ± 3.6 %), 64 հիվանդների մոտ (35.7 ± 3.6 %) դիտվել է` անաէրոբ միկրոֆլորայի նվազում, իսկ 61 դեպքում (34.0 ± 3.5 %) պայմանական ախտածին միկրոֆլորայի աճ:
Լյարդի և լեղուղիների հիվանդություններով տառապողներից 84-ի դեպքում (64.1 ± 4.2%) անաէրոբ միկրոֆլորայի փոփոխություն չի նկատվել, 47-ի դեպքում (35.9 ± 4.2 %) եղել է նվազում, իսկ 39 դեպքում (29.8 ± 4.0%) դիտվել է պայմանական ախտածին մանրէների աճ:
Ալերգիկ հիվանդների մոտ 40 դեպքում (54.8 ± 5.8 %) անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել , 33 դեպքում (45.2 ± 5.8 %) եղել է նրանց քանակական նվազում, իսկ 30 դեպքում (41.1 ± 5.7 %) դիտվել է պայմանական ախտածին մանրէների քանակի ավելացում:
Նորագոյացություններով տառապողների մոտ անաէրոբ միկրո-ֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել 23 հիվանդի մոտ (59.0 ± 7.8%), 16 դեպքում (41.0 ± 7.8%) դիտվել է անաէրոբ միկրոֆլորայի քանակի նվազում, իսկ 14 դեպքում (35.9 ± 7.7%) ավելացել է պայմանական ախտածին մանրէների քանակը: Ծանր վիրահատություններ տարած անձանց մոտ 17 դեպքում (54.8 ± 8.9%) անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել, 14 դեպքում (45.2 ± 8.9%) դիտվել է անաէրոբ միկրոֆլորայի նվազում, իսկ 8 դեպքում (25.9 ± 7.8%) եղել է պայմանական ախտածին մանրէների քանակի ավելացում:
Ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ստուգված բոլոր խմբերի հիվանդների մոտ բավական բարձր տոկոսով՝ 35.2 ± 4.2-ից մինչև 45.2±8.9%, դիտվել է անաէրոբ միկրոֆլորայի քանակի նվազում: Միաժամանակ բոլոր խմբերի հիվանդների մոտ դիտվել է պայմանական ախտածին մանրէների քանակական ավելացում` 25.9 ± 7.8-ից մինչև 41.1±5.7%:
Գրականություն
- Бондаренко В.М., Грачева Н.М., Маулович Т.В. Дисбактериозы кишечника у взрослых. КМК Scientific Press, М., 2003, с.224.
- Гончарова Г. И. Бифидофлора человека, ее защитная роль в организме и обоснование сфер применения препарата бифидобактерин. Дис… д.б.н. М., 1982.
- Дудникова Э. В. Современные взгляды на кишечный дисбактериоз у детей. Южно-Россиский медицинский журнал, 2002, 2.
- Ефимов Б. А. Смеянов В. В. Нормальная микрофлора кишечника, дисбактериозы и их лечение. Метод. разработки. М., 1994.
- Соколова К.Я., Соловьева И. Б. Дисбактериозы. Н. Новгород, 1999.
- Кузнецова Г. Г. Индивидуальные подходы к проблеме дисбактериоза. Тезисы докладов научно-практической конференции. М., 2003.
- Перетц Л.Г. Значение нормальной микрофлоры для организма человека. М., 1955.
- Петровская В.Г., Марко О.П. Микрофлора кишечника в норме и в патологии. М., 1976.
- Пинегин Б. В., Мальцев В.Н., Коршунов В. М. Дисбиозы кишечника. М., 1984.
- Floch M.H., Hong-Curtiss Curr. Gastroenterol., 2001, Vol.3, p. 343-350.
- Gibson G.R., Roberfroid M.V. Dietary modulation of the human colonic microbiota bifidobacteria in the human colon by oligofruktoze and inulin. Gastroenterology, 1995, Vol. 108, p. 975-982.
26.04.2012 Կարդացեք նաև
Բանալի բառեր. ծիտրոն պարտեզային, այրվածքային վերք, վերքամոքիչ ազդեցություն
Մանրէային վարակվածությունը հանդիսանում է այրվածքային վերքի առաջացման ժամանակ նկատվող բարդությունների կարևորագույն պատճառներից մեկը...
30.04.2012 Բանալի բառեր` նորածին, հոգեշարժական զարգացում, կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ հիպօքսիկ ախտահարում, նեյրոսպեցիֆիկ էնոլազա
ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկան նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...
27.04.2012 Բանալի բառեր. ֆիզիկական զարգացում, առողջական վիճակ, երե-խաներ, ուսանողներ, նախա- և զորակոչային տարիքի պատանիներ
Ինչպես հայտնի է, առողջական վիճակի գնահատման կարևոր ցուցանիշներից մեկը ֆիզիկական զարգացումն է [67]: Այն թույլ է տալիս բնութագրել օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ կարգավիճակը, և...
25.04.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY74df0d' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ