Հայաստանի բժշկագիտություն 4.2012
Ուսանողների օրգանիզմի գործառնական վիճակի փոփոխությունները երաժշտության ազդեցության պայմաններում
Բանալի բառեր. երաժշտական թերապիա, սրտի ռիթմ, հեմոդինամիկա, էլեկտրասրտագիր, լարվածության ցուցիչ
Ֆիզիոլոգիայի և հիգիենայի ներկայիս արդիական խնդիրներից է մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց (սովորողներ, ուսանողներ, դասավանդողներ, գիտաշխատողներ) առողջության մակարդակի բարձրացմանը նպաստող պայմանների ստեղծումը: ԲՈՒՀ-ում սովորելու առանձնահատկությունները կապված են ինտենսիվ մտավոր գործունեության, մեծածավալ տեղեկատվության վերամշակման և ընկալման հետ, որը պահանջում է հիշողության լարում, ուշադրության կենտրոնացում` դառնալով ուսանողների մոտ ժամանակի սղությամբ պայմանավորված սթրեսի ձևավորման պատճառ: Վերջինս հանգեցնում է աշխատանքի, հանգստի, սնման ռեժիմների խանգարման, սակավաշարժության զարգացման, իմունիտետի թուլացման, քրոնիկ հոգնածության համախտանիշի ձևավորման, ուսման առաջադիմության անկման և, ի վերջո, կարող է դառնալ օրգանիզմում ախտաբանական գործընթացների առաջացման պատճառ:
Գրականության մեջ կան բազմաթիվ տվյալներ ուսումնական ծանրաբեռնվածության և հոգեհուզական լարվածության պայմաններում սովորողների օրգանիզմի տարբեր համակարգերում դիտվող գործառնական շեղումների վերաբերյալ [1, 16]: Դրա հետ կապված անհրաժեշտություն է առաջանում մշակել մտահուզական լարվածության ազդեցության պայմաններում սովորողների մոտ դիտվող գործառնական շեղումների օպտիմալ ոչ դեղորայքային շտկող մեթոդներ: Մի շարք հեղինակների աշխատանքներում ցույց է տրվել ուսումնական ծանրաբեռվածության և հոգեհուզական լարվածության պայմաններում հակասթրեսային դեղաբույսերի և դեղանյութերի խմբերի («Բնության գանձեր», «Վալետոն», կիտրոնաթփի թուրմ), ինչպես նաև տարբեր ինտեսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունների շտկող ազդեցությունը աշակերտների և ուսանողների կարդիոհեմոդինամիկայի ցուցանիշների վրա [2, 3, 6, 7, 13]:
Ներկայումս, հոգնածության ձևավորման կանխարգելման, նյարդային լարվածության վերացման, մտավոր և ինտելեկտուալ ունակությունների զարգացման, աշխատունակության բարձրացման, սիրտանոթային և օրգանիզմի այլ համակարգերի աշխատանքի կարգավորման ոչ ավանդական մեթոդների (ֆիտոթերապիա, ֆիզիկական կուլտուրա) շարքում աստիճանաբար մեծ կիրառություն են ձեռք բերում արոմա, գունա և երաժշտական թերապիաները [10-12, 15]:
Երաժշտական թերապիան պաշտոնապես ընդունված է Եվրոպայի և Ասիայի շատ երկրներում: Օրգանիզմի վրա երաժշտության ազդեցությունն ուսումնասիրվել է դեռևս հանրահայտ բժիշկ-հոգեթերապևտ Վ.Մ. Բեխտերևի կողմից: Ցույց է տրվել, որ դրական հուզական դրդումը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, ակտիվացնող ազդեցություն թողնում ԿՆՀ-ի վրա, մեծացնում վերացական և ոչ վերացական մտածողության ցուցանիշերը, ուժեղացնում մկանային գործունեությունը, թուլացնում մարդու օրգանիզմի աշխատող օղակների վրա ծանրաբեռնվածությունը: Վերականգնողական բժշկության հիմնական խնդիրների լուծման նպատակով երաժշտական թերապիայի ինտենսիվ ներգրավումը հիմք է տալիս ենթադրելու սովորելու ընթացքում ուսանողների ընդհանուր առողջական վիճակի լավացման, պահուստային հնարավորությունների ակտիվացման համար երաժշտության օգտագործման նպատակահարմարության մասին: Ընդ որում բացահայտվել է, որ դասական և ծանր ռոք երաժշտություններ լսելիս դիտվում են օրգանիզմի գործառնական ցուցանիշների տարաուղղված փոփոխություններ: Ռոք երաժշտություն լսելիս դիտվում է հուզական վիճակի ագրեսիվ բաղադրիչների ուժեղացում, իսկ դասական երաժշտության դեպքում` ագրեսիվության իջեցում, հոգեբանական բարեկեցության զգացմունքի ուժեղացում [14]:
Դրա հետ կապված հետազոտությունների տվյալ տարբերակում ուսումնասիրվել է ուսումնական ծանրաբեռնվածության պայմաններում ուսանողների սրտի ռիթմը կարգավորող մեխանիզմների ակտիվության վրա դասական, հանգիստ երաժշտության ազդեցությունը, որպես օրգանիզմի գործառնական վիճակի ոչ դեղորայքային շտկման մեթոդ:
Նյութը և մեթոդները
Կամավոր սկզբունքներով հետազոտվել են ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում սովորող, բացարձակ առողջ, 20 ուսանողներ: Սրտի ռիթմը կարգավորող մեխանիզմների ակտիվության ցուցանիշների վերլուծության նպատակով գրանցվել է էլեկտրասրտագիրը (ԷՍԳ)` Pentium IV համակարգչի վրա, առաջին ստանդարտ արտածմամբ, նստած վիճակում: Էլեկտրասրտագրի 5րոպեանոց հատվածների վերլուծությունն իրականացվել է համակարգչային ծրագրով, Ռ.Մ. Բաևսկու վարիացիոն պուլսաչափման մեթոդով: Գրանցումներն իրականացվել են 3 փորձարարական իրավիճակներում. 1. դասերից առաջ (830); 2. դասերից հետո (14301530); 3. 20 րոպե դասական հանգիստ երաժշտություն լսելուց հետո:
Ուսանողների գործառնական վիճակի վրա երաժշտական թերապիայի սեանսի ազդեցությունն ուսումնասիրվել է չորեքշաբթի օրը դասերից հետո, երբ ուսանողների օրգանիզմի գործառնական համակարգերի վրա ուսումնական ծանրաբեռնվածության ազդեցությունն ամենաարտահայտվածն է: Երաժշտության ընտրությունն իրականացվել է հաշվի առնելով հետևյալ պահանջները` երաժշտությունը պետք է հետազոտվողների համար լինի դուրեկան, ծանոթ և հաճելի: Հետազոտվողների շրջանում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ նրանք մեղեդային երաժշտությունը գերադասում են ռիթմիկից, ուստի ընտրվել է Մոցարտի 61 դԲ ինտենսիվություն ունեցող «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար» ստեղծագործությունը:
Հաշվարկվել են սրտի ռիթմի հետևյալ ցուցանիշները. Mo-մոդան, AMo-մոդայի ամպլիտուդը, ΔX-վարիացիոն թափը, սրտի կարգավորող համակարգերի լարվածության ցուցիչը (ԼՑ), ռիթմի վեգետատիվ ցուցիչը (ՌՎՑ), վեգետատիվ հավասարակշռության ցուցիչը (ՎՀՑ), կարգավորման գործընթացների ադեկվատության ցուցիչը (ԿԳԱՑ), սրտի կծկումների հաճախությունը (ՍԿՀ), R-Rմիջին մեծությունը, կարդիոինտերվալների տատանողականության գործակիցը (Vk):
Սիստոլային (ՍԶՃ) և դիաստոլային (ԴԶՃ) զարկերակային ճնշումները և սրտի կծկումների հաճախությունը (ՍԿՀ) չափվել են «BALANC KH 8097» մակնիշի էլեկտրոնային ճնշաչափով: Հատուկ բանաձևերով հաշվարկվել են արյան սիստոլային (ՍԾ) և րոպեական ծավալները (ԱՐԾ), անոթազարկային (ԱՃ) և միջին դինամիկական (ՄԴՃ) ճնշումները, արյան շրջանառության ինքնակարգավորման տիպը (ԱՇԻՏ) և քրոնոինոտրոպ ցուցիչը (ՔԻՑ):
Ստացված տվյալները ենթարկվել են վիճակագրական վերլուծության «Biostat» ծրագրի օգնությամբ, ըստ Ստյուդենտի t չափանիշի:
Արդյունքները և քննարկումը
Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հետազոտվողները տարբերվում են ըստ ուսումնական ծանրաբեռնվածությանը սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների արձագանքի բնույթի: Աղջիկների 54,6%-ի մոտ (I խումբ) չորեքշաբթի օրը դասերի վերջում դիտվել է սրտի ռիթմի կարգավորման սիմպաթիկ օղակի ցուցանիշների (ՍԿՀ և ԼՑ) աճ (ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ արձագանքի սիմպաթիկ տիպ): Մնացած հետազոտվողներին (II խումբ, 45.4%) բնորոշ է եղել արձագանքի պարասիմպաթիկ տիպ, ինչն արտահայտվել է ՍԿՀ-ի և ԼՑ-ի մակարդակների իջեցմամբ և կարգավորման պարասիմպաթիկ մեխանիզմների ակտիվության բարձրացմամբ: I խմբի հետազոտվողների մոտ, չորեքշաբթի օրը, դասերի վերջում դիտվել է ԼՑ-ի հավանական բարձրացում 56,7%-ով (p‹0.001) առավոտյան գրանցված ցուցանիշների համեմատ, ինչը պայմանավորված է եղել սրտի ռիթմի կարգավորման պարասիմպաթիկ և հումորալ օղակների (ΔX և Mo) ակտիվության նվազմամբ, համապատասխանաբար 39,6%-ով (p<0.001) և 4%ով (աղ.1): Դրա մասին է վկայում նաև ուսումնական օրվա ընթացքում դիտվող Vk-ի նվազումը 39,6%ով (p‹0.01): ՍԿՀ-ի փոփոխությունը կրել է թույլ արտահայտված բնույթ: Վերջիններս ուղեկցվել են նաև մեր կողմից ուսումնասիրված ՍՆՀ-ի ցուցանիշների` AMo-ի, ՌՎՑ-ի, ԿԳԱՑ-ի, ՎՀՑ-ի մեծացմամբ 14,2% (p‹0.001), 45,5% (p‹0.05), 7,05%; 59,9%-ով (p‹0.02) համապատասխանաբար: Առաջին խմբի հետազոտվողների մոտ օրական ուսումնական ծանրաբեռնվածության դինամիկայում դիտվող տեղաշարժերը վկայում են սրտի ռիթմը կարգավորող մեխանիզմների լարվածության, ՎՆՀ-ի սիմպաթիկ բաժնի ակտիվության գերիշխման կողմն ուղղված վեգետատիվ հավասարակշռության տեղաշարժի մասին, որն արտացոլում է սրտի ռիթմի կառավարման աճող կենտրոնացման և ենթատեսաթմբի համակարգող ազդեցության ուժեղացման մասին:
Երկրորդ խմբի հետազոտվողների սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ դասերի վերջում դիտվել է ԼՑ-ի նվազում 53,02%ով (p‹0.02), որը պայմանավորված է AMoի փոքրացմամբ 29,7%ով (p‹0.01) և Moի ու ΔX-ի արժեքների աճով համապատասխանաբար 4,2% և 24,3%-ով (p‹0.05): Ընդ որում ՌՎՑ-ի, ՎՀՑ-ի և ԿԳԱՑ-ի մեծությունները ևս նվազել են 23,9% (p‹0.05), 42,5%-ով (p‹0.01), 32,9%-ով (p‹0.01):
Աղյուսակ 1
Ուսանողների սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների փոփոխությունները օրական ուսումնական ծանրաբեռնվածության և հանգիստ երաժշտության ազդեցության պայմաններում
Ցուցանիշ |
I խումբ |
II խումբ |
||||
դասերից առաջ |
դասերից հետո |
երաժշտու-թյունից հետո |
դասերից առաջ |
դասերից հետո |
երաժշտու- թյունից հետո |
|
ԼՑ (պ.մ.) |
54.50±9.16 |
85.41±17.36* |
62.18±11.17** |
123.80±29.14 |
65.64±13.64** |
81.38±17.03** |
АМо (%) |
35.51±3.81 |
40.53±3.59*** |
30.51±2.41** |
47.51±4.85 |
33.36±2.32**** |
40.01±2.35** |
Мо (վ) |
0.76±0.02 |
0.73±0.06 |
0.76±0.04 |
0.70±0.02 |
0.73±0.03 |
0.74±0.03 |
ΔХ (վ) |
0.57±0.11 |
0.35±0.04** |
0.46±0.03 |
0.37±0.08 |
0.46±0.09 |
0.43±0.08 |
ՌՎՑ (պ.մ.) |
3.08±0.48 |
4.48±0.62* |
3.60±0.58** |
4.82±0.75 |
3.67±0.53* |
4.15±0.7 |
ՎՀՑ (պ.մ.) |
73.25±12.94 |
117.10±20.75** |
89.9±14.11*** |
168.0±36.94 |
96.72±17.75** |
119.7±23.84** |
ԿԳԱՑ (պ.մ.) |
53.04±5.99 |
56.78±6.75 |
41.51±3.98*** |
69.27±8.14 |
46.50±3.26*** |
54.72±4.65** |
Vk |
13.36±1.78 |
9.61±1.51* |
10.05±1.52 |
8.12±1.33 |
11.93±2.69* |
9.17±1.55* |
R-Rմիջ. (վ) |
0.72±0.03 |
0.74±0.03 |
0.77±0.03 |
0.72±0.02 |
0.74±0.02 |
0.75±0.03 |
Ծանուցում ***p‹0.001; **p‹0.01; *p‹0.05
Երկրորդ խմբի հետազոտվողների մոտ դիտվող փոփոխությունները (ԼՑ-ի նվազում, R-R ինտերվալների տատանողականության բարձր աստիճան, Mo-ի և ΔX-ի մեծացում), վկայում են սրտի ռիթմի կարգավորման գործընթացների ապակենտրոնացման և սրտի ռիթմի կարգավորման ինքնավար կոնտուրի սահմաններում ՎՆՀ-ի պարասիմպաթիկ լարվածության գերակշռման մասին, ինչը պայմանավորված է ուսումնական օրվա ընթացքում ձևավորվող հոգնածությամբ:
Կենտրոնական հեմոդինամիկայի ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ վերջիններս կրել են ավելի թույլ արտահայտված փոփոխություններ, քան սրտի ռիթմի ցուցանիշները (բոլոր տատանումները եղել են 3.0-18.5%-ի սահմաններում): Հակազդման սիմպաթիկ տիպ ունեցող ուսանողների մոտ (I խումբ) օրական ուսումնական ծանրաբեռնվածության պայմաններում դիտվել է ՍԿՀ-ի աննշան բարձրացում (2,8%), այն դեպքում, երբ ԶՃ-ի բաղադրիչները` ՍԶՃ, ԴԶՃ, ԱՃ, ՄԴՃ ենթարկվել են ավելի արտահայտված, միաուղղված փոփոխությունների համապատասխանաբար 12.5%-ով (p‹0,05); 9,5%-ով; 12,5%-ով (p‹0,05); 27,2%-ով (p‹0,05) (աղ.2): ԶՃ-ի մյուս բաղադրիչների համեմատ ԱՃ-ի արտահայտված փոփոխությունը վկայում է սիրտ-անոթային համակարգի գործունեության անկայունության և ծայրամասային անոթային դիմադրությանը սրտային արտամղման անհամապատասխանության մասին, ինչը պայմանավորված է ուսումնական ծանրաբեռնվածությամբ և արտացոլում է սրտի բարձր գործառնական լարվածությունը: Վերջինիս մասին է վկայում նաև ՍԾ-ի և ԱՐԾ-ի աննշան փոփոխությունները (2.9%, 5.6%): Արյան շրջանառության ինքնակարգավորման գործընթացում գերակշռել է կարգավորման սրտային տիպը` որոշակի տեղաշարժով դեպի կարգավորման սիրտանոթային տիպը (ԱՇԻՏ‹90 պ.մ.): Հեմոդինամիկայի ցուցանիշների մակարդակի կարգավորման գործընթացում սրտային բաղադրիչի գերակշռումը վկայում է օրգանիզմի գործառնական հնարավորությունների թուլացման մասին: Ուսումնական ծանրաբեռնվածության դինամիկայում արյան շրջանառության կարգավորման մեխանիզմում սրտային բաղադրիչի գերակշռման օգտին է վկայում նաև ՔԻՑ-ի աճը 15.5%-ով (p‹0,05):
Օրական ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ հակազդման պարասիմպաթիկ տիպ ունեցող ուսանողների մոտ (II խումբ) I խմբի համեմատ դիտվել են հեմոդինամիկայի ցուցանիշների մի փոքր ավելի արտահայտված փոփոխություններ: Ուսումնական օրվա վերջում` չորեքշաբթի օրը, II խմբի բոլոր հետազոտվողների մոտ դիտվել է ՍԿՀ, ՍԶՃ, ԴԶՃ, ՄԴՃ նվազում համապատասխանաբար 8.5; 8.8; 9.6 (p‹0,05); 10.3%-ով (p‹0,05):
II խմբի ուսանողների մոտ ՍԾ տատանվել է նորմայի սահմաններում, իսկ ԱՐԾ-ի փոփոխությունը (նվազում 7.5%-ով), ամենայն հավանականությամբ, պայմանավորված է արյան շրջանառության կարգավորման ինչպես սրտային, այնպես էլ անոթային բաղադրիչների մասնակցությամբ (ԱՇԻՏ›90 պ.մ.): Արյան շրջանառության կարգավորման մեխանիզմում սրտային և անոթային բաղադրիչների ներգրավման օգտին է վկայում նաև ՔԻՑ-ի փոփոխությունը: ՍԿՀ-ի, ՍԶՃ-ի, ԴԶՃ-ի, ԶՃ-ի և կենտրոնական հեմոդինամիկայի մյուս բաղադրիչների միաժամանակյա նվազումը հանդիսանում է ուսումնական ծանրաբեռնվածության ազդեցության նկատմամբ օրգանիզմի ադեկվատ ռեակցիա և վկայում է զարգացող հոգնածության մասին [4]:
Երաժշտական թերապիայի միանգամյա սեանսից հետո հետազոտվողների երկու խմբերում էլ դիտվել է բոլոր ուսումնասիրված ցուցանիշների ելակետային մակարդակին վերադառնալու միտում (աղ.1, 2): Ընդ որում, հանգիստ երաժշտության առավել լավ արտահայտված ազդեցություն նկատվել է ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ պատասխանի սիմպաթիկ տիպ ունեցող ուսանողների ֆիզիոլոգիական ցուցանիշներում:
Աղյուսակ 2
Ուսանողների կարդիոհեմոդինամիկայի ցուցանիշների փոփոխությունները օրական ուսումնական ծանրաբեռնվածության և հանգիստ երաժշտության ազդեցության պայմաններում
Ցուցանիշ |
I խումբ |
II խումբ |
||||
դասերից առաջ |
դասերից հետո |
երաժշտու- թյունից հետո |
դասերից առաջ |
դասերից հետո |
երաժշտու- թյունից հետո |
|
ՍԿՀ (զ/ր) |
81.21±3.77 |
83.24±3.80 |
78.17±2.65 |
83.05±2.56 |
76.01±2.09 |
82.12±1.63 |
ՍԶՃ (մմ ս.ս.) |
102.08±3.80 |
114.84±3.13* |
104.62±4.02 |
128.20±3.64 |
114.32±2.48 |
120.16±3.16 |
ԴԶՃ (մմ ս.ս.) |
66.14±1.36 |
72.44±2.43 |
68.32±2.02 |
80.32±3.42 |
72.63±2.24* |
78.34±2.58 |
ԱՃ (մմ ս.ս.) |
35.22±1.18 |
44.81±2.14* |
38.60±2.08 |
48.28±2.65 |
41.84±2.08 |
44.46±1.06 |
ՄԴՃ (մմ ս.ս.) |
82.36±2.21 |
92.61±3.18* |
84.36±3.02 |
99.86±4.06 |
89.62±2.13* |
96.15±3.21 |
ՍԾ (մլ) |
62.07±2.18 |
63.85±2.63 |
62.72±2,24 |
61.47±3.16 |
62.14±3.22 |
60.47±2.83 |
ԱՐԾ (լ) |
5.03±0.18 |
5.31±0.21 |
4.90±0.12 |
5.10±0.33 |
4.72±0.19 |
4.97±0.15 |
ԱՇԻՏ (պ.մ.) |
81.65±4.15 |
87.09±3.76 |
87.38±3.22 |
96.18±4.48 |
95.54±3.05 |
95.39±4.15 |
ՔԻՑ (պ.մ.) |
66.71±3.35 |
77.02±4.04* |
65.94±4.15 |
82.63±3.86 |
68.11±2.38*** |
78.95±4.16*** |
Ծանուցում ***p‹0.001; **p‹0.01; *p‹0.05
Ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ պատասխանի պարասիմպաթիկ տիպ ունեցող հետազոտվողների խմբում երաժշտական թերապիայի սեանսից հետո նկատվում է ՍՆՀ-ի ակտիվության, ինչպես նաև կարդիոհեմոդինամիկայի ցուցանիշների մակարդակի բարձրացման միտում, որոնք, այնուամենայնիվ մնացել են ելակետայինից ցածր մակարդակի վրա: Հայտնի է, որ սրտի ռիթմի ժամանակային և հաճախային ցուցանիշների փոփոխման մեխանիզմները հիմնականում պայմանավորված են սրտի վրա վեգետատիվ ազդեցությունների ելակետային անհավասարակշիռ բնույթով: Սրտի ռիթմի վրա սիմպաթո-պարասիմպաթիկ ազդեցությունների ելակետային հավասարակշռության, սակայն նրա կառավարման ուժեղ կենտրոնացման դեպքում ռելաքս-գործոնի ազդեցությունից հետո դիտվում է սրտի ռիթմի հաճախության փոքրացում, ռիթմի ընդհանուր և շնչառական տատանողականության մեծացում: Պարասիմպաթիկ մեխանիզմների համակարգող ազդեցության բարձրացմանը զուգահեռ տեղի է ունենում նաև սրտի ռիթմի ելակետային բարձր կենտրոնացման և սիմպաթիկ մեխանիզմների ակտիվության միաժամանակյա թուլացում: Սակայն, պարասիմպաթիկ ակտիվության ելակետային գերիշխման դեպքում նույն տեղեկատվական հոսքերը նպաստում են սրտի քրոնոտրոպ ֆունկցիայի սիմպաթիկ կարգավորման ուժեղացմանը: Վերջինս ապացուցում է, որ սրտի ռիթմի կարգավորող համակարգերի ակտիվության մեր կողմից դիտվող փոփոխությունները օրգանիզմի վրա հանգիստ երաժշտության ռելաքսացիոն ազդեցության հետևանք են: Այս ենթադրության օգտին են վկայում նաև մի շարք հեղինակներ, որոնց կարծիքով, երաժշտությունը միայն այն դեպքում է հանդիսանում մարդու օրգանիզմի գործառնական վիճակը շտկող գործոն, երբ թույլ է տալիս փոփոխել այն նորմայի ուղղությամբ [8,9]: Օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա երաժշտության հանգստացնող ազդեցության ուսումնասիրությանը նվիրված գրական տվյալների համաձայն, Բախի, Մոցարտի, Վիվալդիի ստեղծագործությունների ռիթմը կազմում է 60 քարորդ մեկ րոպեում և, քանի որ մարդու սրտի ռիթմը միջինում 68-72 զ/ր է, ապա դասական երաժշտություն լսելիս սիրտը հարմարվում է հնչող երաժշտության ռիթմին [8,9]: Վ.Գ. Զիլովի և համահեղինակների տվյալների համաձայն, հանգիստ երաժշտություն լսելիս հավանաբար դիտվում է նաև այլ ռելաքսացիոն, ոչ դեղորայքային մեթոդներին բնորոշ ընդհանուր կարգավորիչ արդյունք, որը հիմնված է հոմեոստազի պահպանումն ապահովող օրգանիզմի ներքին փոխհատուցողական մեխանիզմների մոբիլիզացմանը [5]: Ն.Ա. Ֆուդինը և համահեղինակներն, ուսումնասիրելով քննությունից առաջ ուսանողների հոգեբանական ցուցանիշների, ինչպես նաև թեստային առաջադրանքի կատարման արդյունավետության վրա երաժշտության ազդեցությունը բացահայտել են, որ որոշ երաժշտական ստեղծագործություններ բարելավում են հետազոտվողների ինքնազգացողությունը, իջեցնում հոգեհուզական լարվածությունը, բարձրացնում նրանց գործունեության արդյունավետությունը [12]: Դեռահասների և երիտասարդների մոտ երաժշտական թերապիայի կիրառման արդյունքում բացահայտվել է գլխուղեղի վերահսկողկարգավորիչ ֆունկցիայի բարձրացում, հիշողության և ուշադրության բարելավում, վերացական բանականության մեծացում [8]:
Այսպիսով, դասական երաժշտությունը, անկախ ուսումնական ծանրաբեռնվածության նկատմամբ գործառնական ցուցանիշների հակազդման տիպից, սովորողների վեգետատիվ կարգավիճակի վրա թողնում է արդյունավետ վերականգնողական ազդեցություն` նպաստելով ուսանողների օրգանիզմում բացասական գործընթացների կանխարգելմանը, վեգետատիվ լարվածության կարգավորմանը և ուսման արդյունավետության բարձրացմանը: Ընդ որում, սրտի գործունեության վրա երաժշտական ալիքների բարելավող ազդեցության հիմքում ընկած է սրտի ռիթմը կարգավորող վեգետատիվ մեխանիզմների հավասարակշռությունը դասական երաժշտության ազդեցության պայմաններում:
Գրականություն
- Агаджанян Н.А., Миннибаев Т.Ш., Северин А.Е. и др. Изучение состояния здоровья и успеваемости студентов при интенсификации образовательного процесса. Гигиена и санитария, 2005, 3, с. 48-52.
- Геворкян Э.С., Адамян Ц.И., Туманян Г.Т. и др. Морфофункциональные показатели как критерии оценки адаптации студентов к дозированной физической нагрузке. Гигиена и санитария, 2010, 2, с. 75-77.
- Гукасян Л.Э., Геворкян Э.С., Минасян С.М., Даян А.В. Влияние приема лекарственных трав на сердечную деятельность гимназистов при экзаменационном стрессе. Гигиена и санитария, 2010, 2, с.82-84.
- Домрачев А.А., Михайлова Л.А. Методологический подход к оценке функционального состояния организма по степени утомления. Физиол. чел., 2010, т. 36, 1, с.106-111.
- Зилов В.Г., Кудаева Л.М., Михайлова A.A. Системный подход к методам нелекарственной терапии. Журн. восст. терапии, 1994, с. 48-49.
- Кушнерова Н.Ф., Агапов Я.В.,Селезнев Э.Р., Алексейко Л.Н. Методы реабилитации психо- и физиологического статуса учащихся вузов средствами, получаемыми из растений дальневосточного региона России. Валеология, 2002, 4, с.74-78.
- Кушнерова Н.Ф., Фоменко С.Е., Рахманин Ю.А. Профилактика стрессовых состояний у студентов очной формы обучения. Гигиена питания, 2007, 1, с. 47-50.
- Маляренко Т.Н. Пролонгированное информационное воздействие как немедикамен-тозная технология оптимизации функций сердца и мозга. Дис. … д.м.н., Пятигорск, 2005.
- Пуляевская О.В. Проблема влияния музыкального воздействия на здоровье человека. Современ. наукоемкие технологии, 2004, 6,с. 98.
- Самсонова Г.А. Эффективность методов музыкальной терапии в программах восстановительной коррекции практически здоровых студентов с выявленными психофизиологическими отклонениями. Автореф. дис. … д-ра псих. наук. М., 2010.
- Сократов Н.В., Башкатова О.Н. Валеологические аспекты музыкального искусства. Валеология, 2002, 2, с. 41-45.
- Фудин Н.А., Тараканов О.П., Классина С.Я. Музыка как средство улучшения функционального состояния студентов перед экзаменом. Физиол. чел., 1996, т. 22, 3, с.99-107.
- Чермит К.Д., Шаханова А.В., Хасанова Н.Н., Глазун Т.В. Исследование механизмов формирования, развития и сохранения психофизического здоровья учащихся в динамике обучения по инновационным образовательным и физкультурно-оздоровительным программам. Валеология, 2002, 3, с. 9-14.
- Шутова Н.В. Структурно-динамическая система музыкального воздействия как средство интегрального психического развития детей. Сб. Мат. Междунар. научно-практ. конф.: Психологическая наука и практика: проблемы и перспективы. Н. Новгород, 2010.
- Шушарджан С.В. Музыкотерапия: История и перспективы. Клиническая медицина, 2000, 3, с. 15-18.
- Щербатых Ю.В. Вегетативные проявления экзаменационного стресса. Автореф. дис. … д-ра биол. наук. СПб, 2001.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. բուժօգնության որակ, բուժօգնության որակի գնահատում, որակի գնահատման տեսություններ
Բժշկական օգնության որակի (ԲՕՈ) ապահովման և շարունակական բարելավման կարևորագույն պայմաններից է բժշկական օգնության որակի գնահատումը: Բուժօգնության որակի գնահատումը բավականին բարդ...
Բանալի բառեր. մաշկի պաշտպանական գործառույթ, ֆիլագրին, ջրի տրանսէպիդերմալ կորուստ, խոնավացնող միջոցներ, Լոկոբեյզ
Մաշկը եռաբաղադրիչ (վերնամաշկ, բուն մաշկ և ճարպաշարակցական հյուսվածք) ձևաբանականգործառութային մի ամբողջականություն է, որը կազմում է մարմնի ընդհանուր քաշի 16-20%-ը...
Միջազգային գիտությունը կրեց ցավալի և անդառնալի կորուստ: Կյանքից հեռացավ հայրենական գիտության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ակադեմիկոս Արմեն Անուշավանի Գալոյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն