Երեխա Թոքային սիրտ (մանկական տարիքի)
Աջ փորոքի ախտահարման կլինիկական համախտանիշ է, որը կապված է արտաքին շնչառության համակարգի կամ թոքային զարկերակի առաջնային հիվանդությունների հետ և ուղեկցվում է արյան փոքր շրջանառության հիպերտենզիայով։
Էթիոլոգիան։ Պատճառը բրոնխաթոքային համակարգի քրոնիկական հիվանդություններն են, բրոնխային ասթման, կրծքավանդակի կամ ողնաշարի ձևախախտումները, որոնք առաջացնում են շնչառության մեխանիկայի խանգարում, թոքային զարկերակի համակարգում թրոմբոէմբոլիաներ և բորբոքային պրոցեսներ, առաջնային թոքային հիպերտոնիա։
Պաթոգենեզը։ Հիմնական գործոնը արյան փոքր շրջանառությունում ճնշման բարձրացումն է, որը զարգանում է արյան հոսքի ուղղությամբ դիմադրության բարձրացման հետևանքով։
Կլինիկան։ Սուր ձևով ընթացող թոքային սրտի համախտանիշի համար բնորոշ են հաճախ հանկարծակի սկիզբը, հևոցը, մաշկածածկույթների մոխրագույն երանգը, ակրոցիանոզը, ետկրծոսկրային ցավը, հազը, տախիկարդիան, արյան ճնշման իջնելը մինչև կոլապսի աստիճանը, արյունախխումը։ Աջ փորոքի գերլցումն արտահայտվում է սրտային հրոցի ուժեղացումով, սրտային բթության սահմանների լայնացումով դեպի աջ, թոքային զարկերակի II տոնի շեշտվածությամբ կամ ճեղքումով, պարանոցային և լյարդային երակների արտափքումով, կենտրոնական երակային ճնշման բարձրացումով։
Քրոնիկական ձևով ընթացող թոքային սրտի սկզբնական շրջանում կարող են հայտնաբերվել աջ փորոքի հիպերտրոֆիայի նշաններ, հետագայում զարգանում է թոք-սրտային անբավարարության պատկեր՝ հևոց, «տաք» ակրոցիանոզ (ի տարբերություն սրտային անբավարարության ժամանակ նկատվող «սառի»), սրտի՝ գլխավորապես աջ սահմանների լայնացում, տախիկարդիա, լյարդի մեծացում, ծայրամասային այտուցներ։
Ռենտգենաբանական հետազոտությունը ի հայտ է բերում սրտի աջ հատվածների մեծացում, թոքային զարկերակի բնի և խոշոր ճյուղերի լայնացում՝ ծայրամասային անոթային նկարի թուլացմամբ։ Բնորոշ նշաններ են հայտնաբերվում նաև ԷՍԳ և ֆունկցիոնալ ախտորոշման այլ մեթոդներով։
Բուժումը. թթվածնաբուժություն, սրտային գլիկոզիդներ, շնչառության նորմալ ձևը վերականգնելու նպատակով՝ բուժական ֆիզկուլտուրա, կրծքավանդակի մերսում։ Ըստ հիմնական հիվանդության երևույթների՝ որոշվում է սանատոր-առողջարանային բուժման անհրաժեշտությունը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն