Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011
Առողջապահական համակարգի վնասի գնահատումր արտակարգ իրավիճակների ժամանակ
ԱՀկ ուղեցույցների ներքո ուսումնասիրվել է առողջապահական համակարգի վնասի գնահատման մեթոդներր: Վնասի գնահատումը և կարիքների վերլուծությունը (ՎԳԿՎ) պրոցես է, որն իրականացվում է ԱԻ ժամանակ մի շարք մասնագետներից բաղկացած թիմի միջոցով: Եվ թեպետ առողջապահական սեկտորր պատասխանատու չէ ամբողջ րնթացքի համար, այնուհանդերձ այն համարվում է այդ թիմի ակտիվ բաղադրիչ-մասնակիցր: ՎԳԿՎ-ն համալիր գործրնթաց է, որն իր մեջ ներառում է ԱԻ առաջին հետագա ժամերի հաշվետվություններր և վնասների մակրոգնահատումր առաջիկա վաղաժամկետ հեռանկարում: Գնահատման հիմնական նպատակն է առողջապահության ոլորտի կազմակերպիչներին տալ այն անհրաժեշտ ինֆորմացիան, որր հաշվի առնելով նրանք հնարավորություն կունենան համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ԱԻ ժամանակ` մարդկանց կյանքր փրկելու; վնասվածքների և հիվանդացության նվազեցման; վնասվածքների և հիվանդացության տարածման և կանխարգելման ուղղությամբ:
Չափազանց կարևոր է, որ առողջապահության նախարարությունր սահմանի ինֆորմացիայի անհրաժեշտ բաղադրիչների ցանկր ԱԻ ժամանակ: Ին-ֆորմացիան պետք է վերլուծել, որպեսզի պարզվի` առողջապահության ոլորտում պրոբլեմ առաջացնող գործոնների պատճառներր (օրինակ` ՇՕ մեքենաների անբավարար քանակր, ճանապարհների, կապի, տեխնիկական այլ խոչրնդոտների առկայությունր); պրոբլեմի տևողությունր; ենթադրվող միտումներր; արգելքներ-սահմանափակումներր (աշխարհագրական, սոցիալ-քաղաքական, նյութատեխնիկական, կազմակերպչական); գործողությունների քայլերի առաջնահերթություններր: Իսկ րնդհանրապես գնահատումը մասն է մի ամբողջ պրոցեսի, որի մեջ ներառված են` մոնիթորինգր, գնահատումր, վերահսկումը` հատկապես ինֆեկցիոն հիվանդությունների և սննդի հանդեպ:
Եվ այսպես. կարիքների անհապաղ գնահատման նպատակն է, որպեսզի`
- Գնահատել-սահմանել ԱԻ մասշտաբը-մե ծությունը
- Տուժած ազգաբնակչության առողջապահական կարիքները
- Քայլերի, գործողությունների առաջնահեր- թությունները
- Առողջապահական առկա և պոտենցիալ խնդիրները
- Տեղական ռեսուրսների հնարավորությունները
- Արտաքին օգնության կարիքները` առողջապահության համակարգում ինֆորմացիոն բազայի ստեղծման համար:
Ինֆորմացիան գնահատելու ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր գործոնները` տուժածների և ենթակառուցվածքների առկայությունը:
Տուժածների տեսակավորումը
Տուժածները տեսակավորվում են կենսական կարևոր ռեսուրսներին մոտ լինելու, իրենց համար մատչելի լինելու հանգամանքից ելնելով, ինչպես նաև ըստ վնասվածքի կամ հիվանդության ծանրության աստիճանի: Գոյատևման համար կենսական կարևոր գործոններ են համարվում` ջուրը, սննդամթերքը, կացարանը, էլ. էներգիան:
Մարդկանց համար կենսական անհրաժեշտ այդ գործոնների մատչելիությունից ելնելով ընդունված է դասակարգել երեք խումբ`
- Տուժածներ, որոնք ապրում են աղետի ենթարկված աշխարհագրական շրջանում, բայց դեռևս չեն զրկվել կենսապահովման չորս անհրաժեշտ բաղադրիչներից:
- Ծանր տուժածներ, որոնք զրկվել են կենսա-պահովման մեկ և ավելի բաղադրիչներից:
- Ծայրահեղ տուժածներ, որոնք զրկված են կենսապահովման բոլոր բաղադրիչներից (կարիք ունեն դրսից մատակարարման):
Տուժածների մյուս դասակարգումը ըստ վնասվածքի կամ հիվանդության ծանրության աստիճանի կատարվում է բուժանձնակազմի կողմից`
- Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներ (շոկ, կոմաներ, լարված պնևմոթորաքս, զարկերակային ուժեղ արյունահոսություն և այլն), երբ տուժածի վիճակը անհրաժեշտ է կարգավորել, կայունացնել և տեղափոխել հաշված րոպեների ըն-թացքում: Ընդունված է այս խումբը պիտակավորել կարմիր գույնի տարբերանշանով:
- Շտապ օգնության կարիք ունեցողներ (կոտրվածքներ, այրվածքներ, արյունահոսություններ առանց շոկային վիճակի), երբ անհրաժեշտ օգնությունը պետք է ցուցաբերել մինչև առաջիկա կես ժամվա ընթացքում: Պիտակավորվում է դեղին գույնի տարբերանշանով:
- Թեթև վնասվածքներ` «քայլողներ», պիտա-կավորվում է կանաչ գույնի տարբերանշանով:
- Մահացածներ և մահացող տուժածներ` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով (սև գույնի տարբերանշանով):
Վնասի գնահատման դասակարգումը ԱԻ ժամանակ
Առողջապահական սեկտորի համար առանձնապես կարևոր է առողջապահական հաստատություն-ների վնասի գնահատումը աղետի հարվածից հետո` ենթակառուցվածքների ամբողջականությունը, ծառայությունների մատուցման հնարավորությունները և մատչելիությունը, հիմնական մատակարարումները` ջուր, էլ. էներգիա և այլն, հիմնական բուժ. ծառայությունների բաշխման հնարավորություններդ Վերոնշյալ գործոններր գնահատվում են չորս աստիճանով`
- Լրիվ վնասված են
- Վնասված է հնարավորությունների 50%-ից ավելին
- Վնասված է հնարավորությունների 50%-ից պակաս
- Վնասվածություն չկա:
Արձագանքման աոաջնահերթությունների որոշումը
Առողջապահական սեկտորր գնահատելով պետք է հստակեցնի արձագանքման առաջնահերթությունը`
1.Առաջնահերթ գործողություններ`
- Որոնողափրկարարական աշխատանքներ
- Անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում
- Ջրամատակարարման անվտանգության ապահովում
- Տուժածներին հագուստով, կացարանով ապահովում:
2.Հաջորդող գործողություններ`
- Սննդամթերքի, վառելիքի ապահովում
- Հաստատությունների և տուժածների սանիտարահիգենիկ բավարար վիճակի ապահովում
- Ինֆեկցիոն հիվանդությունների հսկողություն
- Միջատների, պարազիտների ոչնչացում
- Հոգեբանական օգնություն
- Մահացածների թաղում, վիրավոր և սպանված կենդանիների տեղավորում:
3.Կապ, տրանսպորտ և նյութատեխնիկական մատակարարում:
4.էպիդ. հսկողություն:
- Վնասվածքներով, սոմատիկ և վտանգավոր ինֆեկցիոնհիվանդություններով վարակվածների հսկողություն
- Մահացածների հաշվառում
- Ջրի որակի հսկողություն
- Սննդամթերքի հսկողություն
- Անձնական և րնդհանուր սանիտարական վիճակի հսկողություն և այլն:
5.Տեղեկատվություն:
6.Մոնիթորինգ, գնահատում, հաշվետվություն:
7.Վերականգնում և վերանորոգում:
Կարևոր է առողջապահական սեկտորի մասնակցությունր միջոլորտային խորհրդակցություններում` ինչպես միջմարզային, միջգերատեսչական, շահագրգիռ այլ կազմակերպությունների, այնպես էլ միջազգային համապատասխան կառույցների հետ անհրաժեշտ համագործակցության և մաքսիմալ տեղեկատվություն ունենալու համար:
26.10.2011 Կարդացեք նաև
ԱՀկ-ի «Հանրային առողջապահություն և արտակարգ իրավիճակների կառավարում» ծրագրի ներքո ուսումնասիրվել է առողջապահության համակարգի պատրաստվածությունր ԱԻ-ն...
31.10.2011 Ներածություն
Վերին շնչուղիների և միջին ականջի հիվանդությունների բուժումը հանդիսանում է ժամանակակից օտոլարինգոլոգիայի կարևոր խնդիրներից մեկր...
28.10.2011 Հետվիրահատական լիարժեք ցավազրկումր հանդիսանում է վիրաբուժության գրեթե բոլոր ճյուղերի կարևոր խնդիրներից մեկր և մինչ օրս չի կորցրել իր արդիականությունր [2,4,14,23, 26]: A.M.Oвeнкнн -ի և այլոց [8] համոզմամբ վաղ հետվիրահատական շրջանում բժշկի համար առաջնահերթ հիմնախնդիրներ են հեմոդինամիկայի կայունացումր...
27.10.2011 Թեմայի արդիականությունը: Խրոնիկական թարախային դակրիոցիստիտր հանդիսանում է արցունքապարկի խրոնիկական բորբոքումր: Այս պա-թոլոգիան մեծ տարածում ունեցող հիվանդություն է և արտահայտվում է բնակչության բոլոր տարիքային խմբերում...
25.10.2011 Միջին ականջի քրոնիկ հիվանդությունների շարքին է պատկանում քրոնիկական սեկրետոր միջին օտիտր, որր հայտնի է նաև գրականության մեջ որպես «էքսուդատիվ օտիտ», «մուկոզ օտիտ», «glue ear»...
24.10.2011 Ռեմայի արդիականությունը: Մանկական տարիքի խրոնիկական դակրիոցիստիտր իրենից ներկայացնում է առավել հաճախ հանդիպող պաթոլոգիա և հանդիսանում է նորածինների արցունքահոսության հիմնական պատճառր...
21.10.2011
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYxgc7uD' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ