Երեխա Կոլապս (մանկական տարիքի)
Անոթային սուր անբավարարության տեսակներից է, որն առաջանում է անոթային հունի տարողության և շրջանառվող արյան ծավալի նորմալ հարաբերության խախտումից։
Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Վարակներ, թունավորումներ, արյան սուր կորուստ, ներզատական համակարգի հիվանդություններ, անաֆիլաքսային ռեակցիաներ և այլն։ Անոթային տոնուսի սուր ընկճումը կամ շրջանառվող արյան զանգվածի արագ նվազումն առաջացնում է դեպի սիրտն ընթացող արյան երակային ներհոսքի նվազում, զարկերակային և երակային ճնշման անկում, ուղեղի հիպոքսիա և օրգանիզմի կենսական ֆունկցիաների ընկճում։
Կլինիկան։ Հանկարծակի հայտնվում է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, սարսուռ, դող, ծարավի զգացում, մարմնի ջերմաստիճանի իջեցում։ Դիմագծերը սրված են, ծայրանդամները սառը, մաշկն ու լորձաթաղանթները գունատ՝ կապտավուն երանգով, ճակատը, երբեմն՝ ամբողջ մարմինը, պատվում է սառը քրտինքով, պուլսը՝ փոքր և թույլ, կոպերը հաճախ փակվում են, զարկերակային և երակային ճնշումը՝ ցածր, սրտի տոները խլացած, երբեմն՝ առիթմիկ։ Շնչառությունը մակերեսային է, հաճախացած։ Չնայած հևոցին հիվանդը շնչահեղձություն չի զգում, պառկած է գլխի ցածր դիրքով։ Դիուրեզն իջած է։ Գիտակցությունը պահպանված է կամ մթագնած, շրջապատի նկատմամբ անտարբեր է, բբերի ռեակցիան լույսի նկատմամբ թուլացած է, նկատվում է ձեռքի մատների տրեմոր, երբեմն ցնցումներ։
Ախտորոշման ժամանակ տարբերակում են ուշագնացությունից, որի ժամանակ հատկապես թույլ են արտահայտված ֆունկցիոնալ խանգարումները և արյան ճնշման ցուցանիշները լինում են նորմայի սահմաններում, և սրտային անբավարարությունից, որը տարբերվում է կոլապսից հիվանդի հարկադրական դիրքով (օրթոպնոյե), շրջանառվող արյան ծավալի մեծացումով։
Բուժումը։ Ելնելով պատճառներից՝ արյունահոսության դադարեցում, օրգանիզմից թունավոր նյութերի հեռացում, հիպոքսիայի վերացում և այլն։ Հիվանդին պառկեցնում են ոտքերը բարձրացրած վիճակում, մարմինը տաքացնում են։ Կատարվում է արյան փոխարինողների փոխներարկում և միայն խիստ ցուցումների դեպքում՝ արյան բաղադրիչների փոխներարկում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն