Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011
Ուսանողների շրտանում համակարգիչների հետ աշխատելիս աոատացած գանգատների տարածվածութցունը
Թեմայի արդիականությունը
ժամանակակից երիտասարդության առողջական վիճակի կորուստների մեջ իր «մեղքի» բաժինն ունի մի այնպիսի հզոր գործոն, ինչպիսինն է համակարգիչներով զբաղվածությունր [1,2,3]: Միայն 2007թ. րնթացքում Եվրոպայում 13մլն երեխա և դեռահաս եղել են online կապի մեջ: Սա խոսում է նրա մասին, որ նրանց շուրջ 95%-ր նստած է համակարգչի շուրջ և հիմնականում առանց վերահսկման: Վերջինս նպաստում է մեծ ծավալով ինֆորմացիայի րնկալման, ստատիկ լուրջ բեռնվածության, ինչր րստ գիտական հետազոտության տվյալների, բերում է անհատի գրգռվածության, ներոտիկ խախտումների, նյարդային համակարգի և զգայարանների հիվանդություն-ների: Համաձայն հեղինակների կողմից կատարած հետազոտությունների տվյալների դեռահասներր գանգատվում են տեսողական անալիզատորի լար-վածությունից, աչքերում ավազի ե ցավի զգացումից, մեջքի հոգնածությունից, գլխացավերից, քնի խանգարումից: Ընդհանրապես XX-րդ դարի վերջում ե XXI-ի սկզբում կարճատեսությունր «քաղաքակրթության» հիվանդություններից մեկն է ե, ինչ խոսք, ժամանակակից երիտասարդների թե´ուսումնական բեռնվածությունր ե թե´ համակարգչին շատ ժամանակի տրամադրումր նպաստում են այդ կարգախոսի ամրապնդմանր [4]:
Նպատակը
Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ՀՀ ե ԼՂՀ բուհերում սովորող ուսանողների շրջանում համակարգչի հետ աշխատելիս առաջացած գանգատների տարածվածությունր, ինչպես նաե համակարգիչների հետ աշխատելու հիգիենիկ կանոնների վերաբերյալ ունեցած տեղեկատվությունների մակարդակը:
Նյութը ե մեթոդները
Հետազոտությունն անց է կացվել Երեանի, Իջեանի, Գյումրիի ե Ստեփանակերտի պետական բուհերում սովորող րնդհանուր թվով 4331 ուսանողների շրջանում: Մեր կողմից մշակված հարցաթերթային հարցման միջոցով ուսումնասիրվել է ուսանողների շրջանում տեսողական օրգանի կողմից առկա գանգատների տարածվածությունր, ինչպես նաե համակարգիչների հետ աշխատելու հիգիենիկ կանոնների վերաբերյալ ունեցած տեղեկատվությունների մակարդակր: Ստացված արդյունքներր մշակվել են SPSS համակարգչային ծրագրի միջոցով:
Արդյունքները և քննարկումը
Հարցման արդյունքներր ցույց տվեցին, որ այսօր ուսանողների հիմնական մասր աշխատում է համակարգչով: Բուհում ուսանելու ընթացքում համակարգչի օգնության է դիմում հարցվածների մոտ 30%-ը, ընդ որում նրանց մեծամասնությունը (3/4-ր) աշխատում է համակարգչով մոտ 1 ժամ: Տանը համակարգչի հետ աշխատում է տղաների 65.4%-ը, մինչդեռ աղջիկների շրջանում այս ցուցանիշը 11.1%-ով պակաս է: Նշենք նաև, որ տղաների շրջանում բարձր էր ոչ միայն համակարգչով զբաղվողների թիվր, այլ նաև համակարգչին ավելի երկար ժամանակ տրամադրողների թիվր: Այս պարագայում անսպասելի էր, որ համակարգչի հետ աշխատելիս ավելի շատ հոգնում են աղջիկներր (տղաների 40.6%-ը և աղջիկների 52.7%-ը, P‹0.05):
Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ ուսանողներր բազմաթիվ գանգատներ են նշում համակարգչի հետ աշխատելիս: Ընդ որում, գանգատները առաջնահերթ վերաբերում են ինչպես տեսողությանը (հիմնականում՝հոգնածություն աչքերում, տեսողության վատացում, ավազի զգացում աչքերում, աչքերի շղարշապատում, ավելի քիչ՝աչքերի կկոցում), այնպես էլ մկանային ցավերին (պարանոցի ե ոտքերի շրջանում) և նյարդային համակարգի շեղումներին (գլխացավ, գլխում ծանրության զգացում, գլխապտույտ, քնի խանգարումներ ե րնդհանուր դյուրադրգիռ վիճակ): Նշված այս գանգատներն ուսանողների մոտ 1/3-ը նկատում է համակարգչի հետ աշխատելու րնթացքում, իսկ մնացածր՝աշխատանքի ավարտին: Մտահոգության առարկա է նաև այն փաստր, որ ուսանողների մոտ 1/5-ը նկատել է տեսողության սրության կորուստ համակարգչի հետ աշխատելիս, րնդ որում նրանց 2/3-ը այն նկատել է առաջին իսկ տարվա րնթացքում: Հարցումը ցույց տվեց, որ ուսանողների մոտ կեսր համակարգչից օգտվում են ուսուցման նպատակով, այնուամենայնիվ մնացածին գերում են համակարգչային խաղերր, կամ էլ այլ նպատակներր: Հավելենք, որ նման ուսանողների թիվն ավելի բարձր էր տղաների շրջանում (խաղերի ե այլ նպատակներով համակարգչից օգտվում են տղաների համապատասխանաբար 38.5%-ր և 40.5-y% ու աղջիկների 23.1%-ը և 25.7%-ը): Չնայած այն հանգամանքին, որ ռեսպոնդենտների կեսը նշել է, որ ծանոթ է համակարգչի հետ աշխատելու ռեժիմին ե աշխատատեղին առաջադրվող նորմերին, այնուամենայնիվ կիրառական մակարդակր գիտելիքների բավական ցածր է հարցմանը մասնակցած ուսանողների շրջանում:
Այսպիսով, վերր շարադրածի հիման վրա կարելի է փաստել, որ համակարգիչների հետ աշխատանքը բավական պահանջարկված է ժամանակակից ուսանողության շրջանում, սակայն իմացական ե կիրառական գիտելիքների անհամապատասխանության հետեանքով ուսանողության շրջանում առաջ են գալիս տեսողության, մկանային, նյարդային համակարգերի բազմաթիվ շեղումներ:
Գրականության ցանկ
- Лапонова Е.Д. Реальная компьютерная занятость современных школьников. Матер. II Конгр. РОШУМЗ. М., 2010. с. 344-347.
- Лебедева Н.В., Антипина УД. Сравнительное исследо-вание показателей заболеваемости студентов ЯГУ Матер. Х межд. симпозиума „Эколого-физиологические проблемы адаптации”. М., 2001. с. 299-300.
- Лебедева Н.В., Антипина УД. Уровень заболеваемости студентов медицинского института в процессе адаптации к обучению в вузе. Матер. Х межд. симпозиума ,,Эколого-физиологические проблемы адаптации”. М., 2001. с. 300.
- Русанова Е.И., Дрожжина Н. А. Анализ световой среды учебных помещений вуза. Матер. III междун. конфер. “Болезни цивилизации в аспекте учения В.И. Вернад-ского” . М., 2005. с. 290-292.
27.12.2011 Կարդացեք նաև
Օստեոպորոզը (ՕԶ) կմախքի հիվանդություն է, որը բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ, միկրոարխիտեկտոնիկայի խանգարմամբ` բերելով ոսկրերի փխրունության բարձրացման ն կոտրվածքների ռիսկի մեծացման [2,7]...
30.12.2011 Պարօդոնտի բորբոքային հիվանդությունների զարգացմանր օժանդակող տեղային անբարենպաստ գործոններից է հանդիսանում բերանի խոռոչի վատ հիգիենան, ինչի արդյունքում`մանրէների կուտակումր, ատամնափառի այնուհետև ատամնաքարի առաջացումր [1,3]...
29.12.2011 Բերանի խոռոչի մանրէային հավասարակշռութ յունը հանդիսանում է որոշիչ գործոն դիմածնոտային բորբոքային հիվանդությունների ծագման ե զարգացման հարցում...
28.12.2011 Թեմայի արդիականությունը
Աճող սերնդի առողջական վիճակը երրորդ հազարամյակի շեմին մտահոգություն ե տագնապ են հարուցում ինչպես բժիշկների, այնպես էլ առողջապահության կազմակերպիչների շրջանում...
26.12.2011
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY2muOJm' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ