Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011
Կոկորդի նորագոյացությունների վիրահատական րուժումր միկրունդոլարինգեալ վիրաբուժության միջոցով
Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանքներում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման ե բուժման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը կարեոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարեոր ֆունկցիաները`ինչպիսիք են շնչառական ե ձայնագոյացման ֆունկցիաները: Բացի այդ անատոմիական առանձնահատկությունից ելնելով, դժվար է կատարել հետազոտություններ ե վիրահատական միջամտություններ: «էրեբունի» ԲԿ-ի քիթ-կոկորդ- ականջաբանության բաժնում կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժման էնդոլարինգեալ միկրովիրաբուժական մեթոդը ներդրվել է 1993 թվականին: Այդ ընթացքում (1993-2011թթ.) կատարվել է 2223 վիրահատություն, որը այդ ժամանակահատվածի վիրահատությունների ընդհանուր թվի`20 982, 13,8% է կազմում:
Առաջին հայացքից էնդոլարինգեալ միկրովիրաբուժական միջամտությունները քանակապես շատ չեն համեմամատած բոլոր LOR վիրահատությունների թվին, սակայն դրանք լիովին չեն արտահայտում կատարած աշխատանքների ծավալը ե բարդությունները, որոնք կախված են հիվանդների ծանրության աստիճանից, տարիքից (հատկապես կրտսեր ե կրծքի հասակի երեխաների մոտ), միկրովիրաբուժական գործիքների ե բարդ սարքավորումների կիրառումից, անէսթեզոլոգիական առանձնահատկություններից, լարինգոսկոպիական տվյալների գրանցման անհրաժեշտությունից: Բոլոր էնդոլարինգեալ միկրովիրահատական միջամտությունները կատարվել են Ո/Ա տակ, հիմնականում էնդոտրախեալ, իսկ երեխաների մոտ հաճախ կիրառվել է թոքերի արհեստական ինժեկցիոն շնչառությունը: Հիվանդները վիրահատությունից առաջ հետազոտվել են ե նախապատրաստվել վիրահատության: Վիրահատությունների տեողությունը չի գերազանցել 10-15 րոպեն, բացառությամբ անբարենպաստ անատոմիական կառուցվածքով դեպքերի'ողնաշարի պարանոցային հատվածի դժվարաշարժություն, ստորին ծնոտի կարկամություն, կարճ-հաստ պարանոց ե այլն: Որպես օրենք, հիվանդները դուրս են գրվել կլինիկայից վիրահատության հաջորդ օրը: Հեռացված գոյացությունը ուղարկվել է հիստոլոգիական հետազոտության: Բոլոր հիվանդները էնդոլարինգեալ միջամտությունից հետո 1 տարի գտնվել են դիսպանսեր հսկողության տակ:
Վիրահատված հիվանդները ունեցել են հետեյալ պաթոլոգիաները`նոդոզ բարորակ գոյացություններ (երգչի հանգույցներ, պոլիպներ, իրական ֆիբրոմաներ, անգիոֆիբրոմաներ, հեմանգիոմաներ, ոչ սպեցիֆիկ գրանուլեմներ) - 936 դեպք,
- կոկորդի կիստա - 423,
- կոկորդի պապիլոմատոզ -139,
- խրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտներ -200,
- նախաքաղցկեղային վիճակներ -86,
- կոկորդի չարորոկ ուռուցքներ -83:
Հիվանդների առաջին խմբում գլխավոր մասը կազմում են պոլիպ ները-519, երկրորդ տեղում են երգչի հանգույցները-289, ֆիբրոմաները-129, անգիոֆիբրոմաները-126, հետինտուբացիոն գրանուլեմները-119: Այս խմբում վիրահատված հիվանդների 62%-ը կազմում են տղամարդիկ`31-51 տարեկան (դեպքերի 73%): Ձայնալարերի կիստաներով հիվանդների խմբում (423 հիվանդ) տղամարդիկ կազմել են 57%: Ոստ մեր տվյալների`այդ պաթոլոգիան հանդիպում է հաճախ 41-60 տարեկան հասակում (67%): Վիրահատության ժամանակ կատարվել է կիստայի պատի հատում ե հիմքի կյուրետաժ:
Կոկորդի պապիլոմաների բուժման ժամանակ կիրառվել է համընդհանուր ճամաչում ունեցող մեթոդը. ուռուցքի հեռացում էնդոլարինգեալ եղանակով, տեղային ե ընդհանուր հակավիրուսային, իմունոկարգավորող թերապիա: 139 հիվանդներից 60-ը երեխաներ էին 1,5-14 տարեկան (32 տղա, 28 աղջիկ): 79 մեծահասակ հիվանդներից 50-ը կանայք էին: 18 հիվանդների մոտ պապիլոմատոզը ընթացել է հաճախակի ռեցիդիվներով, ուստի կատարվել է կրկնակի վիրահատական միջամտություն 3-18 ամիս ինտերվալով: Հիվանդների այդ խմբի բուժմանը ավելացվել է հակավիրուսային պրեպարատների կիրառում վիրահատությունից հետո 10 օրը 1 անգամ: Այդ մեթոդի շնորհիվ բոլոր հիվանդների մոտ դիտվել է դրական արդյունք:
Խրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտով 200 հիվանդներին (125 տղամարդ, 75 կին) կատարվել է կոկորդի լորձաթաղանթի հիպերպլազիայի ենթարկված հատվածների մակերեսային դեկորտիկացիա, որի արդյունքում ունեցել ենք երկարատե դրական ֆունկցիոնալ էֆեկտ`մինչե 3 տարի դիտարկումների ընթացքում: Կոկորդի նախաքաղցկեղային ե չարորակ հիվանդություններով 86 հիվանդների մոտ կատարվել է բիոպսիա, հեռացված հյուսվածքի արագ հիստոլոգիական հետազոտութուն, LOR-օնկոլոգի կոնսուլտացիա: էնդոլարինգեալ վիրաբուժությունը հնարավորություն է ընձեռում ճշտել ուռուցքի չափսերը ե տարածվածությունը, հիստոլոգիական կազմությունը, որից հետո հիվանդների բուժումը անհրաժեշտ է շարունակել օնկոլոգիական դիսպանսերում:
Այսպիսով, կոկորդի նորագոյացությունների ժամանակ էնդոլարինգեալ միկրովիրաբուժության բարձր էֆեկտիվությունը ակնհայտ է ե անհրաժեշտ:
24.01.2012 hasmik
06.02.2016
Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի Marine, բարև Ձեզ: Ըստ ՈՒՁՀ տվյալների և աջ, և ձախ բլթում կան հանգույցներ, և հանգույցների նման չափերի դեպքում դեղորայքային բուժումը հաճախ ոչ էֆեկտիվ է, հատկապես, եթե դա Ձեզ արդեն անհանգստություն է պատճառում: Ձեր դեպքում բուժման էֆեկտիվ մեթոդը վիրահատությունն է, որից հետո նաև փոխարինող հորմոնալ թերապիան:
Marine
12.05.2015
Կարդացեք նաև
Ներածություն
Վերին շնչուղիների ե միջին ականջի հիվանդություններր մեծ տեղ են գրավում բնակչության րնդհանուր հիվանդացության մեջ: ԼՕՌ օրգանների ախտաբանական վիճակներր ունենալով մեծ տարածվածություն նպաստում են մի շարք այլ օրգան համակարգերի հիվանդությունների զարգացման...
31.01.2012 Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ կարևոր և հանգուցային դեր ունեն քթի և հարակից խոռոչների ախտաբանության և բուժման հարցերը: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մարդկության...
30.01.2012 Ներածություն
Վերին շնչուղիների սուր րակտերիալ վարակներով (սինուսիտ, միջին օտիտ) հիվանդացությունր լուրջ խնդիր է առողջապահության կազմակերպման համար: Դրանք, ծանրության աստիճանից կախված, բուժվում են ինչպես ամբուլատոր...
27.01.2012 Լսողության խանգարումները լինում են սենսոներալ, կոնդուկտիվ ե խառր տիպի: Որպես կանոն սենսոներալ ծանրալսությունը ստանդարտ օդային լսողական սարքերով հեշտությամբ կոմպեսացվում է...
26.01.2012 Քրոնիկական սեկրետոր միջին օտիտը հանդիսանում է մանկական տարիքի ամենահաճախակի հիվանդություններից մեկր: Հետազոտումների ընթացքում բացահայտվեց նաև, որ այս հիվանդությունը ոչ հազվադեպ ուղեկցվում է տարբեր...
25.01.2012 Ներածություն. Մանկական օտոռինոլարինգոլոգիայի արդի խնդիրներից մեկր հանդիսանում է էքսուդատիվ միջին օտիտների վաղ ախտորոշումն ու բուժումր: Հայտնի է, որ մանկական ծանրալսության ամենամեծ տեսակարար կշիռը պատկանում է կոնդուկտիվ ձևին հիմնականում ներկայացված լսողական փողի դիսֆունկցիայով [5,6,7]...
23.01.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKo6g2Q' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ