Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2012
Շտապ և անհետաձգելի մասնագիտացված օտոոինոլարինգոլոգիական օգնության կազմակերպման եվ իրականացման խնդիրները
Բազմամյա փորձը ցույց է տալիս, որ հիվանդներին շտապ, անհետաձգելի օտոռինոլարինգոլոգիական օգնություն ցուցաբերելիս բժիշկները հաճախ են առնչվում զգալի դժվարությունների հետ [1,4,6,]: Դա պայմանավորված է նրանով, որ ԼՕՌ անհետաձգելի իրավիճակները կարող են ուղեկցվել տարբեր օրգանների և օրգան-համակարգերի ծանր ախտահարումներով, որոնք շատ կարճ ժամանակահատվածում դառնում են լուրջ սպառնալիք հիվանդի կյանքի համար, կամ տեղային ու ընդհանուր բարդությունների զարգացմամբ ծանրացնում ԼՕՌ հիվանդության հետագա ծանր ընթացքը [2,4]: Չպետք է անտեսել նաե այն հանգամանքը, որ բնակչությանը շտապ ե անհետաձգելի մասնագիտացված օտոռինոլարինգոլոգիական օգնություն մեծամասամբ ցույց է տրվում ամբուլատոր պայմաններում [5]: Բնդ որում, բժշկիներին հատկացված ժամանակը` պարտադիր ախտորոշիչ-բուժական միջոցառումներ իրակա-նացնելու համար, որոնք կարող են օգնել հիվանդին ե առաջին հերթին փրկել նրա կյանքը, երբեմն այն աստիճան սուղ է ե անբավարար, որ նրանք ստիպված են լինում միջամտել, գործողություն կամ նույնիսկ վիրահատություն կատարել շատ անհարմար, անբարենպաստ պայմաններում, հաշվի չառնելով ամենատարրական լաբորատոր-գործիքային քննության անհրաժեշտությունը, անտեսելով ասեպտիկայի ե անտիսեպտիկայի կանոնները` օգտագործելով ձեռքի տակ ունեցած միջոցները [1,6]: Այսինքն, չունենալով բավարար քանակությամբ տվյալներ շտապ որոշումներ կայացնելու համար, բժիշկը ստիպված է լինում ուղղորդվել տրամաբանությամբ, իսկ երբեմն նաև` ներըմբռնողությամբ /ինտուիցիայով/, ինչը ընդհակառակը` կարող է ավելի խորացնել առկա բարդ իրավիճակը ե հանգեցնել ծանր հետեանքների [4,6]: Ահա թե ինչու ԼՕՌ հիվանդությունների անհետաձգելի, բավականին տարբերվող իրենց կլինիկական դրսեորումներով դեպքերը պահանջում են առանձնակի ուշադիր ե պրոֆեսիոնալ մոտեցում [2,3,4]: Այստեղ հարկ է ավելացնել, որ դեռես անբավարար են անհետաձգելի ԼՕՌ ախտաբանության տարածվածության աստիճանի գնահատման վերաբերյալ գիտական աշխատությունները: Որոշված չէ նաե քաղաքային բնակչությանը անհետաձգելի մասնագիտացված ԼՕՌ օգնությամբ ապահովելու անհ-րաժեշտ ծավալը [2,3]:
Ուսումնասիրելով (2000-2004թթ.) «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ե (2006-2010թթ.) «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններում բնակչությանը ցույց տրված շուրջօրյա ամբուլատոր օտոռինոլարինգոլոգիական ծառայության տվյալները ըստ տարիների` (նկար 1) պարզել ենք, որ ընդհանուր ԼՕՌ հիվանդացության մեջ անհետաձգելի օգնություն պահանջող ախտաբանական պրոցեսների տեսակարար կշիռը նախորդ տաս տարիների ընթացքում գրեթե անփոփոխ է եղել ե կազմել է 55-60%:
Նկար 1. 2000 - 2004թթ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2006- 2010թթ «0անաքեո - Զեյթուն»Բ. Կ.-ներիԼՕՌ ծառայությանը դիմած ամբուլատոր հիվանդների թիվը, ըստ տարիների
Չի փոփոխվել նաև անհետաձգելի օտոռինոլարինգոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառների ընդհանուր կառուցվածքը: Այսպես` պատճառների գերակշռող մասր կազմել են վերին շնչուղիների և ականջի սուր վարակաբորբոքային հիվանդություններր (67-69%): Պատճառների հաշվեկշռում համեմատաբար պակաս տեղ են զբաղեցնում ԼՕՌ օրգանների օտար մարմինները (12-15%), արյունահոսություններր (11-13%) և ավելի հազվադեպ` տարբեր բնույթի վնասվածքները (7-8%): Բնդ որում` շտապ օտոռինոլարինգոլոգիական օգնության պատճառ հանդիսացած սուր բորբոքային հիվանդությունների գրեթե կեսը կազմել են ականջաբորբերր (45-48%), մոտ 1/4-ը` քթի և նրա հարակից խոռոչների բորբոքումներր /24-29%/, իսկ մյուս քառորդր` ըմպանի (11-15%) և կոկորդի (10-13%) բորբոքումներր միասին: Իր հերթին, ականջի անհետաձգելի իրավիճակների ախտաբանության մեջ գերակշիռ մասր կազմել են սուր միջին ականջաբորբերր (47-55%), 2-րդ տեղր զբաղեցրել են արտաքին ականջի ախտահարումներր (25-33%), իսկ մինչե 20% դեպքերում անհետաձգելի օգնության կարիք են զգացել խրոնիկական միջին ե արտաքին ականջաբորբի սրացումով հիվանդներր: Քթի ե նրա հարակից խոռոչների բորբոքային հիվանդությունների մեջ առավել հաճախ դիտվել են սուր սինուսիտ- ներր (51-54%), այնուհետե`սուր ռինիտների տարբեր կլինիկական ձեերր (19-25%) ե արտաքին քթի բորբոքային ախտահարումներր (13-18%), իսկ առավել հազվադեպ` խրոնիկական սինուսիտների սրացում- ներր (7-9%): Բմպանի անհետաձգելի իրավիճակների բորբոքային ախտաբանության մեջ առաջատար տեղ են զբաղեցրել խրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտների ֆոնի վրա զարգացած պարատոնզիլիտներն (42-45%) ու պարատոնզիլյար աբսցեսները (37-39%), խոցափառային թարախային ծանր ընթացքով անգինաների տարբեր կլինիկական ձեերը (16-19%): Իսկ կոկորդի անհետաձգելի իրավիճակների մեջ շտապ մասնագիտացված օգնության պատճառների հիմնական մասը կազմել են սուր կատառալ լարինգիտները (91-93%), շատ ավելի հազվադեպ այտուցաբորբոքային լարինգիտների այլ կլինիկական ձեերը (5-8%) ե սուր էպիգլոտիտները (0-2%):
Անհետաձգելի օտոռինոլարինգոլոգիական օգնության դիմած հիվանդների խմբավորումը` ըստ սեռի ցույց է տվել, որ անցած տասը տարիների ընթացքում տղամարդկանց ե կանանց թիվը գրեթե միշտ հավասար է եղել (49-51%), իսկ ըստ տարիքի հիվանդների խմբավորման ժամանակ պարզվել է, որ նախադպ-րոցական տարիքի երեխաների մոտ շտապ օգնության ամենատարածված պատճառ են հանդիսացել ականջաբորբերն ու օտար մարմինները, դպրոցական տարիքի երեխաների մոտ` ԼՕՌ օրգանների սուր թարախաբորբոքային հիվանդությունները ե վնասվածքները, իսկ չափահաս տարիքի (18-ից բարձր) հիվանդների մոտ` ինչպես թարախաբորբոքային հիվանդութ-յունները, այնպես էլ քթային արյունահոսություններն ու օտար մարմինները (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
ԱնհետաԱգեի ԼՕՌ օգնություն ստացած հիվանդների դասակարգումը ըստ տարիքային խմբերի
ԼՕՌ անհետաձգելի իրավիճակներ |
Հիվանդների |
տարիքային խմբերը |
|
Նախադպրոցական (մինչև 7տ.) |
դպրոցական 17-18 |
Չափահաս (18-ից բարձր) |
|
Ականջաբորբեր |
35-39% |
28-31% |
35-40% |
Սինուսիտներ |
12-15% |
38-41% |
20-26% |
Լարինգոֆարինգիտներ |
8-11% |
12-15% |
9-11% |
Օտար մարմիններ |
27-30% |
3-5% |
7-9% |
Արյունահոսություններ |
0-2% |
2-3% |
10-11% |
Վնասվածքներ |
5-7% |
8-9% |
5-9% |
Այսպիսով, րնդհանուր ԼՕՌ հիվանդացության մեջ վերին շնչուղիների ե ականջի սուր վարակաբոր- բոքային, վնասվածքների ե այլ ախտաբանական պրոցեսների տեսակարար կշիռր դեռես բավական բարձր է, ե մեր ուսումնասիրություններր ցույց են տվել, որ ամբուլատոր շտապ օտորինոլարինգոլո- գիական օգնություն ստացած հիվանդների միայն 2%-ն է անհապաղ կարգով հոսպիտալացվել: Ոնդ որում, 87%-ից ավել դեպքերում բնակչությանր շտապ և անհետաձգելի մասնագիտացված օտոռինոլարին-գոլոգիական օգնություն իրականացվել է ամբուլատոր ե րնդամենր 13%-ին մոտ դեպքերում` ստացիոնար պայմաններում: Ներկա իրավիճակում, Երեան քաղաքում շտապ ե անհետաձգելի օտոռինոլարին-գոլոգիական օգնություն ցույց է տրվում ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների բժիշկների, «Շտապ ե Անհետաձգելի Օգնություն» ծառայության, վնասվածքաբանական կետերի, հիվանդանոցների ե բժշկական կենտրոնների րնդունարանների, շտապ օգնության բաժանմունքների մասնագետների ե իհարկե` օտոռինոլարինգոլոգիական բաժանմունք-ներում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ԼՕՌ բժիշկների կողմից: Մեր կարծիքով, բնակչությանր ցույց տրվող շտապ ե անհետաձգելի մասնագիտացված օտոռինոլարինգոլոգիական օգնության համակարգի հետագա կատարելագործման, այն առավել ռացիոնալ, արդյունավետ ե որակյալ դարձնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելիս նախ ե առաջ անհրաժեշտ են.
- ներկայումս գործող ինչպես ամբողջ համա-կարգի, այնպես էլ նրա առանձին օղակների` բժշկական փուլերի գործունեության մանրակրկիտ ուսում-նասիրություն, առկա թերությունների հայտնաբերում ե վերլուծություն,
- հստակ որոշել անհետաձգելի ԼՕՌ օգնության ծավալր և բնույթր` ելնելով բժշկական յուրքանչ- յուր փուլի իրականացման համար առկա հնարավո-րություններից /համապատասխան բուժանձնակազմ, գործիքներ, սարքավորումներ ե դեղորայք/,
- հստակեցնել ե ներկայացնել համապատաս-խան փուլերում բժշկական օգնություն իրականացնող անձնակազմին ԼՕՌ հիվանդություններից այն ախտաբանական պրոցեսների ցանկր, որոնց ժամանակ հիվանդի նկատմամբ իրականացվող ախտորոշիչ-բուժական միջոցառումներր անհետաձգելի են ե այն իրավիճակներինր, երբ դեռ թույլատրելի է դրանց հետաձգումր,
- հատուկ ուշադրություն դարձնել ԼՕՌ ամբիոն-ներում մասնագիտացված կադրերի պլանավորված պատրաստմանր` ղեկավարվելով «Աանհետաձգելի ԼՕՌ Օգնություն» մեկ միասնական ծրագրով,
- շտապ ե անհետաձգելի կոնկրետ իրավիճակների համար ԼՕՌ բժշկի մարտավարության, բժշկական չափորոշիչների, բուժման սխեմաների` ալգորիթ- մերի մշակում:
Պատշաճ անհետաձգելի մասնագիտացված ԼՕՌ օգնության կազմակերպումր ե ցուցաբերումր ներկայումս արդիական են ոչ միայն օտոռինոլարին- գոլոգների, այլև Հայաստանում համեմատաբար նոր ձեավորված րնդհանուր բժշկական գործունեությամբ զբաղվող րնտանեկան բժիշկների համար:
Գրականության ցանկ
- Аськова Л.Н., Братийчук А.Н., Волов Н.В. и др. Неотложная оториноларингологическая помощь в работе врача воинской части. Учебное пособие для врачей-интернов. Самара, 2008. 102с.
- Грязина Н.В. Оптимизация организации экстренной оториноларингологической помощи в многопрофильном стационаре взрослому населению в условиях крупного промышленного города. Дис. канд. мед.наук. Санкт-Петербург, 2007. 158с.
- Кислова Н.М. Структура ургентной патологии и оказание неотложной помощи больным в ЛОР-стационаре.Дис. канд. мед. наук. Москва, 2002. 292с.
- Лучихин Л.А., Кононова Н.А. Особенности оказания неотложной помощи ЛОР-больному в условиях приемного отделения многопрофильной больницы. Вестник оториноларингологии. 2009. 3. c. 43-46.
- Пальчун В.Т., Кунельская Н.Л., Кислова Н.М. и др. Ургентная патология и оказание неотложной помощи в ЛОР-клинике 1 ГКБ. Материалы Российской Научно-практической конференции. «Современные проблемы оториноларингологии», Москва, 2002.
- Шустер М.А., Калина В.О., Чумаков Ф.М. Неотложная помощь в оториноларингологии. М. Медицина,1989. 304с.
Կարդացեք նաև
Կյանքի որակը (ԿՈ) մասին գիտության պատմությունը սկսվում է 1947 թվականից, երբ ԱՄՆ-ի Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Դ.Ա.Կարնովսկին հրատարակեց «Քաղցկեղի դեպքում քիմիաթերապիայի կլինիկական գնահատությունը» աշխատությունը, որտեղ բազմակողմանիորեն ուսումնասիրել էր մարմնական հիվանդություններով տառապողի անհատականությունը...
Արդիականությունը
Բազմավնասվածքի հիմնախնդրի արդիականությունը պայմանավորված է ավտոտրանսպորտային պատահարների թվաքանակի մշտական աճով: XX-րդ դարի 90-ական թվականներին ճանապարհային ավտոտրանսպորտային պատահարներից յուրաքանչյուր տարի աշխարհում զոհվել է 8,4 միլիոն մարդ...
Ներածություն
Միզապարկի մակերեսային ուռուցքների և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի(ՇԲՀ) վիրահատական բուժման հիմնական եղանակ է հա-մարվում ներմիզուկային մասնահատումր (ՆՍՍ) [8,24,25]...
Ներածություն
Միզապարկի մակերեսային ուռուցքների և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի(ՇԲՀ) վիրահատական բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [8,24,25]: Միզապարկի ուռուցքների ՆՄՄ-ն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...
Ներածություն
Միզապարկի մակերեսային քաղցկեղի բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումր (ՆՄՄ) [4,15]: Միզապարկի ուռուցքների ՆՄՄ-ի կարեորագույն նպատակներից է համարվում ճշգրիտ փուլավորումը...
Մարկեթինգային հետազոտությունների մեթոդների մեջ կան այնպիսիններր, որոնք թույլ են տայիս ծառայությունների որակի, վաճառքի տեղի և որեէ ծառայության կատարման մասին ստանալ րնդհանուր պատկերացում [7,19]...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն