Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012

Վահանագեղձի ազդեցության մի շարք առումներ քմային նշիկների վրա

Ըստ գրականության տվյալների (Дедов И.И., Свириденко Н.Ю., Герасимов Г.А. и соавт., 2000; Хмельницкий O.K., 2000; Блохина Т.В., 2005) վահանագեղձի հիվանդություններր ներզատիչ գեղձերի ախտաբանություն կառուցվածքում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը` արձանագրվում է դրանց հիվանդացության կայուն աճ (Международный Чернобыльский проект, 1992; Бондарь И.А. Бреусов А.А., 1999; Фадеев В.В., Мельниченко Г.А., 1999): Ոչ վարակային հիվանդությունների կառուցվածքում կենսաոլորտում յոդի պակասով պայմանավորված թիրեոիդ պաթոլոգիան զբաղեցնում է առաջին տեղն րստ տարածքային տարածվածության ն այդ շրջաններում բնակվող բնակչության քանակի (Данилова Л.И., 1997; Касаткина Э.П., Шилин Д.Е., Петрова Л.М. и соавт., 2001; Delange F., Benker G,Caron Ph. et al., 1997): Վերջին տարիներր բնորոշվում են կանանց ն երեխաների շրջանում զոբի տարածվածության զգալի աճով (Щеплягина Л.А., 1998, 1999, 1999, 2000; Щеплягина Л. А., Макулова Н.Д., Маслова О.И., 2001; Щеплягина JI.A., Нестеренко О.С., Курмачева Н.А., 2001): Օրինակ, Ռուսաստանում գործնականում չկան տարածքներ, որոնց բնակ- չությունր ազատ է տվյալ պաթոլոգիայի զարգացման ռիսկից (Щеплягина Л.А., 1998; Касаткина Э.П., Шилин Д.Е., 2002; Шилин Д.Е., 2002): Провоторов В.М., Грекова Т.И., Будневский А.В. (2002) նշում են, որ թիրեոիդ ն ոչ թիրեոիդ ախտաբանության փոխադարձ կապր եղել ն մնում է խիստ արդիական` պայմանավորված է վահանագեղձի հիվանդությունների ախտորոշման լավացմամբ ն դրանց հիվանդացության աճով: Հեղինակներն րնդգծում են, որ երկրագնդի 2-3 մարդուց մեկի մոտ վահանագեղձում առկա է այս կամ այն ախտաբանական պրոցեսր: Բացի դրանից արդեն իսկ ստացվել են տվյալներ, որ ոչ թիրեոիդ հիվանդությունների ժամանակ փոփոխության է ենթարկվում թիրեոիդ ստատուսր: Կարնորվում է այն փաստր, որ ոչ թիրեոիդ հիվանդություններր հաճախ քողարկում են թիրեոիդ պաթոլոգիան:

 

Բավականին կարնորվում է այն հանգամանքր, որ րստ Лисовская А.И. (1963) 451 թիրոտոքսիկոզով հիվանդների 52,7% մոտ ախտորոշվել է քրոնիկական տոնզիլիտ: Ընդ որում, հեղինակր պնդում է, որ թիրեոտոքսիկոզի թեթև ձևերի դեպքում տոնզիլէկտոմիան հանգեցնում է կամ առողջացման կամ լավացման ն միայն ծանր ձների ժամանակ դրական ելք չի լինում: Քրոնիկական տոնզիլիտի (ՔՏ) հիվանդա- ցությունր քիթ-կոկորդ-ականջաբանության ախտաբանության կառուցվածքում տարբեր հեղինակների տվյալների համաձայն տատանվում է 2,5-45% սահ-մաններում (Шушаева Е.А., Оспанова С.А., Оспанова М.А., 2007; Мальцева Г.С., 2009; Антипенко В.В., 2009; Baekkevold E.S., Jahnsen F.L., Johansen F.E. et al., 1999): Громада Н.А. (2003) համարում Է, որ ՔՏ տառապում Է ազգաբնակչության մինչև 20- 40%-ր: Ոստ մի շարք հեղինակների (Габедава В.А., 2009) տվյալների ՔՏ հիմնականում արձանագրվում Է երեխաների և երիտասարդների, հատկապես զորակոչային տարիքի անձանց, ինչպես նաև աշխատունակ բնակչության շրջանում:

 

Гаджимирзаев Г.А. (2010)` հիմնվելով գրականության տվյալների և սեփական հետազոտությունների վրա, որոնք նվիրված են քրոնիկական տոն- զիլիտի պաթոգենեզում ոչ վարակային (ատոպիկ) ալերգիայի դերին, պնդում Է, որ գիտության զարգացման ներկա փուլում քրոնիկական տոնզիլիտր բնութագրել որպես ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդություն լիարժեք հիմնավորված չԷ: Ոստ այդմ Էլ, մեր կարծիքով, կարելի Է ենթադրել թիրեոիդ հորմոնների` որպես բորբոքային պրոցեսում բանեցման գործոնի, իրական դերի մասին: Арзамазов С.Г. Иванец И.В. (2011)` կիրառելով ռադիոավտոգրաֆիկ մեթոդ, ցույց են տվել, որ քրոնիկական տոնզիլիտի ժամանակ առկա Է բորբոքային պրոցեսի հավաստի աճ, ներառյալ դրա ոչ անգինային ձևերի ժամանակ: Крюков А. И. Изотова Г. Н. Захарова А. Ф. Чумаков П. Л. и соавт. (2009) հետազոտել են Մոսկվայի 3 խոշոր ստացիոնարներում տոնզիլԷկտոմիայի հիմնախնդիրր: Ոստ նրանց ուրվագծվում 2 հակադիր մոտեցում. կատարել տոնզիլԷկտոմիա կանխարգելիչ նպատակով, տոն- զիլԷկտոմիա չկատարել: Հեղինակներր համոզված են, որ վիրահատության կատարման հիմքում պետք Է լինի կոնկրետ հիվանդի և նրա տարբեր օրգան-հա- մակարգերի վիճակր: Тараканова А.Г. Шатохина С Н. Зенгер В Г. Кокорева С А. и соавт. (2007) պնդում են, որ տոնզիլԷկտոմիայի կատարման հարցին պետք Է մոտենալ տարբերակված, մասնավորապես, հաշվի առնելով ֆացիայի փոփոխություններր (քմային նշիկների լակունաներից անջատված կենսաբանական դեհիդրատացված հեղուկ), որոնք հնարավորություն են տալիս կանխագուշակել հիվանդության հետագա րնթացքy: Кирсанов В.Н. (1995) հետազոտել Է վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող 715 հիվանդի` րստ նրանց մոտ ՔՏ հանդիպման (նկար1):

 

Վերլուծությունը ցույց Է տալիս, որ առաջին երեք տեղերն րստ ՔՏ հանդիպման համապատասխանաբար զբաղեցնում են թիրեոտոքսիկոզով (47,5%), Էութիրեոիդ զոբով (25,9%), հիպոթիրեոզով (12,6%) հիվանդներր: Նույն հեղինակն ուսումնասիրել Է նաև վահանագեղձի ուլտրակառուցվածքն ու դրանցում միկրոԷլեմենտների կազմր, ինչպես նաև տոնզիլԷկտոմիայի ազդեցության աստիճանր թիրեոիդ պաթոլոգիայի վրա վիրահատությունից հետո մոտակա և հեռակա ժամանակներում: Ստացված տվյալներր ցույց են տալիս, որ թիրեոտոքսիկոզի ժամանակ քրոնիկական տոնզիլիտի ֆոնի վրա

 

Նկար 1. Վահանաձև գեղձի հիվանդություններով տա՛ռապող անձանց շրջանում ՔՏ ախտորոշման կաոուցվածքը (%)

 

առկա Է լիմֆոիդ հյուսվածքի հիպերպլազիա, իսկ հիպոթիրեոզն րնթանում Է լիմֆոիդ հյուսվածքի ինտենսիվ սկլերոզով ու միկրոցիրկուլյացիայի խանգարումներով: Հետաքրքրական աշխատանքներ են կատարվել` նվիրված ճարպերի գերօքսիդացման հիմնախնդիրներին վահանագեղձի հիվանդությունների ժամանակ: Այսպես, գրականության աղբյուրների ուսումնասիրությունր ցույց Է տալիս, որ վահանագեղձի հիվանդությունների ժամանակ դիտվում Է հա- կաօքսիդանտային համակարգի ճնշում և ճարպերի գերօքսիդացման պրոցեսների ինտենսիֆիկացում:

 

Օրինակ, Ляликов С.А., Гаврилик Л.Л., Ровбуть Т.И., Собеска М. и соавт. (2004) հիմնավորել են, որ յոդի պակասի դեպքում երեխաների արյան շիճուկում բարձրանում Է ճարպերի գերօքսիդացման արգասիքների մակարդակր, որր նույն հեղինակների կարծիքով ամենայն հավանականությամբ պայմանավորված Է վահանագեղձի հորմոնների ազդեցությամբ: Родионова Т.И., Костенко М.А. (2003) աշխատանքներով հայտնաբերվել Է, որ դիֆուզ թունավոր զոբով հիվանդների արյան շիճուկում բարձրանում Է ճարպերի գերօքսիդացման արգասիքների մակարդակր, նվազում պլազմայի Է հակաօքսիդանտային ակտիվությունր: Баврина А.П. (2008) աշխատանքներով ցույց Է տրվել, որ վերր նշվածր վերաբերվում Է նաև վահանագեղձում հայտնաբերված հանգույցների պունկտատների պարունակությանր: Горбань Е.Н., Небожина М.В., Топольникова Н.В. (2001) հիպոթիրեոզով առնետների մոտ նշում են ճարպերի գերօքսիդացման արգասիքների մակարդակի բարձրացում: Գրականության աղբյուրների ուսումնասիրությունր ցույց Է տալիս, որ ՔՏ դեկոմպենսացված ձևերի ժամանակ հեղինակներր մեծ դեր են հատկացնում քմային նշիկների անոթային համակարգում րնթացող փոփոխություններին (Солдатов И.Б., 1985; Коренеченко С.В., 1991), ինչպես նաև թրոմբոցիտների ադհեզիվ և ագրեգացիոն հատկություններին (Киричук В.Ф., Мареев О.В., Дюдина О.Ю., 2004): Մենք հատկապես կարևորում ենք այն հանգաման- քր, որ գործնականում ուսումնասիրված չեն քմային նշիկների մորֆոֆունկցիոնալ վիճակր, Էպիթելային և շարակցական հյուսվածքների հարաբերակցությունր և այլն, որոնք ունեն բացառիկ նշանակություն դրանց գնահատման տեսակետից:

 

Գրականության ցանկ

 

  1. Антипенко В.В. Консервативное и хирургическое лечение хронического неспецифического тонзиллита. Дис. к.м.н. С. Петербург. 2009. 160с.
  2. Арзамазов С.Г. Иванец И.В. Некоторые особенности течения хронического тонзиллита. Вестник ото-ларингологии. 2011.1.
  3. Баврина А.П. Свободнорадикальное окисление при различных функциональных состояниях щитовидной железы. Дис. к.м.н. Нижний Новгород. 2008. 120с.
  4. Блохина Т.В. Факторы риска и возможные механизмы формирования тиреоидной патологии в детском возрасте. Дис. к.м.н. Томск. 2005. 160с.
  5. Бондарь И. А. Бреусов А. А. Диагностика и лечение наиболее распространенных заболеваний щитовидной железы. Методические рекомендации. 1999. 40с.
  6. Г абедава В. А. Современный взгляд на роль тонзиллярной инфекции в возникновении и течении некоторых видов миокардиопатий. Дис. к.м.н. М.: 2009. 111с.
  7. Гаджимирзаев Г.А. О некоторых положениях проблемы хронического тонзиллита. Вестник отоларингологии. 2010. 6.
  8. Горбань Е.Н., Небожина М.В., Топольникова Н.В. Реакция щитовидной железы и системы свободнорадикального окисления у взрослых и старых крыс с гипотиреозом на действие ионизирующего излучения. Вестник гигиены и эпидемиологии. 2001. т.5, 1. с.83-86.
  9. Громада Н.А. Хронический тонзиллит и его влияние на течение других заболеваний. «Вестник КРСУ».2003.т.3.7.
  10. Данилова Л.И. Эндемический зоб: клин. аспекты проблемы. Мед. новости. 1997. 6. с.3-11.
  11. Дедов И.И., Свириденко Н.Ю., Герасимов Г.А. и соавт. Оценка йодной недостаточности в отдельных регионах России. Пробл. эндокринологии. 2000. 6. с.3-7.
  12. Касаткина Э.П., Шилин Д.Е. Аутоиммунный тиреои- дит у детей. В сб.: «Современные концепции клин. эндокринологии. Мат. III Моск. съезда эндокринологов. М., 2002. с.129-137.
  13. Киричук В.Ф., Мареев О.В., Дюдина О.Ю. Изменения функциональной активности тромбоцитов при хроническом тонзиллите и ангине у детей. Вестник отоларингологии. 2004. 5.
  14. Кирсанов В.Н. Особенности клиники, течения и опе-ративного лечения хронического тонзиллита у больных с различной патологией щитовидной железы. Авт. дис.к.м.н. 1995. 18с.
  15. Коренченко С.В. Диагностическое и прогностическое значение реотонзиллографии у больных хроническим тонзиллитом. Журнал ушных, носовых и горловых бо-лезней. 1991. 4. с.15-20.
  16. Крюков А.И. Изотова Г. Н. Захарова А.Ф. Чумаков П.Л. и соавт. Актуальность проблемы хронического тонзиллита. Вестник отоларингологии. 2009. 5.
  17. Ляликов С. А., Гаврилик Л. Л., Ровбуть Т.И., Собеска М.и соавт. Антиоксидантная активность белков острой фазы у детей в зависимости от йодной обеспеченности. 2004. http:// www.mmm.spb.ru/ Cvtokines/2004/4/ Art7.php.
  18. Мальцева Г.С. Современные этиологические, патоге-нетические и клинические основы диагностики и ле-чения хрон. тонзиллита. Дис. д.м.н. Санкт-Петербург. 2009. 201с.
  19. Международный Чернобыльский проект. Оценка радиологических последствий и защитных мер. Доклад МАГАТЭ . Вена, 1992. 740с.
  20. Родионова Т.И., Костенко М.А. Изменение перекисно- го окисления липидов и антиоксидантной активности плазмы у больных с тяжелой формой диффузного токсического зоба. Проблемы эндокринологии. 2003. т.49, 5. с.42-44.
  21. Тараканова А.Г Шатохина С.Н. Зенгер В.Г. Кокорева С.А. и соавт. Прогностические критерии эффек-тивности лечения хрон. тонзиллита. Вестник отола-рингологии. 2007. 4.
  22. Фадеев В.В., Мельниченко Г. А. Йоддефицитные заболевания и беременность. Русский мед. журнал. 1999. т.7.18.с.866-869.
  23. Хмельницкий O.K. Актуальные проблемы тиреоидоло- гии глазами клинического патолога. Учебное пособие. 2000. 23 с.
  24. Шилин Д.Е. Заболевания щитовидной железы у детей и подростков в условиях йодной недостаточности и ради-ационного загрязнения среды. Дис. д.м.н. М.: 2002. 358с.
  25. Шушаева Е.А., Оспанова С.А., Оспанова М.А. Опыт применения озон/NO ультразвукового метода в лечении хрон. тонзиллита у больных с ревматизмом. Рос. оториноларингология. Приложение. 2007. с.521-523.
  26. Щеплягина JI.A., Нестеренко О.С., Курмачева Н.А. Ти- реоидная патология беременных и состояние здоровья детей. Рос. пед. журнал. 2001. 2. с.38-40.
  27. Щеплягина Л.А. Медико-социальные последствия ро-ста напряженности зобной эндемии для детей и под-ростков. Сборник лекций. М., 1997. 1. с.41-42.
  28. Щеплягина Л.А. Медико-социальные последствия йод- дефицитных состояний. Рос. пед. журнал. 1998. 1. с.33-37.
  29. Щеплягина Л.А. Проблема йодного дефицита. Русский мед. журнал. 1999. т.7. 11. с.523-527.
  30. Щеплягина Л.А. Новые возможности профилактики на-рушений здоровья детей в йоддефицитном регионе. Рос. Пед. журнал. 1999. 4. с.11-15.
  31. Щеплягина Л.А. Загрязнение продуктов питания, дефицит йода и здоровье населения России. Под ред. А.К. Демина. М., 2000. с.108-135.
  32. Щеплягина Л.А., Макулова Н.Д., Маслова О.И. Состояние когнитивной сферы у детей в районах с дефицита йода. Педиатрия. 2001. т.31. 8. с.31-36.
  33. Baekkevold E.S., Jahnsen F.L., Johansen F.E. et al. Culture characterization of differentiated high endothelial venule cells from human tonsils. Lab Invest. 1999. Mar.79(3). P.327-36.
  34. Delange F., Benker G, Caron Ph. et al. Thyroid volume and urinary iodine in European schoolchildren. Standardization of values for assessment of iodine deficiency. Europe journal endocrinology. 1997. V.136. P.180-187.

 

Հեղինակ. Ա.Կ.Շուքուրյան, Ա.Դ.Ղարիբյան Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն ԱՐԹՄԷԴ բժշկավեբակաևգևողակաև կենբտրոև
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի խոռոչի լորձաթաղանթի թարթչավոր էպիթելի տրանսպորտային ֆունկցիայի դերը քրոնիկական սինուսիտների զարգացման գործում

Վերջին տարիներին նկատվում է քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների քանակի զգալի աճ: Բավական է նշել, որ քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններր քթի-կոկորդի-ականջի հիվանդությունների մեջ համարվում են ամենատարածվածը Զարգացած երկրներում...

Քրոնիկական տոնզիլիտի ազդեցության որոշ ասպեկտներ

Համաձայն գրականության տվյալների (Громада Н.А., 2003) քրոնիկական տոնզիլիտով (ՔS) տառապում է բնակչության մինչև 20-40%-ը: Քմային շրջանի ավշաէպիթելային օղակի, մասնավորապես...

Կանանց կարծիքը կրծքով կերակրման վերաբերյալ

Ծննդաբերությունից հետո վաղ շրջանում անցանկալի հղիությունր հանդիսանում է այն գործոններից մեկը, որը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ վերարտադրողական առողջության վրա: Միջծննզյան միջակայքը բնորոշվում է որպես 2 կենդանի ծնունդների միջև ընկած ժամանակահատված...

Նախասկրինինգային թեսթերի կիրառման արդյունավետությունը նույնականացնելու ոսկրերի ցածր հանքային խտություն ունեցող անձանց

Օստեոպորոզր (ՕԶ) ե դրա հետեանքով առաջացած կոտրվածքներր առողջապահական կարեոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության ե ֆինանսական ծախսերի հետ [1,3]...

Կանանց գիտելիքները, կարծիքէ եվ վերաբերմունքդ հղիության արհեստական րնդհատման դեղորայքային մեթոդի վերաբերյալ

Բեղմնականխման (ԲԿ) մեթոդների լայն տարածվածության պայմաններում, դրանց կիրառման հաճախությունր մնում է ցածր մակարդակի վրա: Միաժամանակ հղիության արհեստական ընդհատումը աշխարհի մի շարք երկրներում շարունակում է մնալ լայն կիրառում ունեցող գինեկոլոգիական միջամտություն...

Կարճաժամկետ սակավաշարժության ազդեցությունը իմուն համակարգի լիմֆոիդ օրգանների իմունոմորֆոլոգիական տեղաշարժերի վրա

Ներածություն

Հասարակության զարգացման վերջին տասնամյակները նշանավորվում են գիտատեխնիկական հզոր առաջրնթացով, ինչր հանգեցրել է շարժողական ակտիվության նվազմանը` սակավաշարժությանը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով լուրջ խնդիր է հանդիսանում զարգացած երկրների համար...

Ստամոքսի և 12մ/ա խոցային հիվանդության կյանքի տևողության, կյանքի դեֆիցիտի գնահատումը մաթեմատիկական մոդելավորման մեթոդի օգնությամբ

Առողջապահության վերակառուցումը և տնտեսավարման նոր մեթոդների ներդրումները պահանջում են ինչպես ընդհանուր առմամբ բուժպրոֆիլակտիկ հաստատությունների, այնպես էլ առանձին բուժաշխատողների գործունեության վերջնական արդյունքների խոր և բազմակողմանի վերլուծություն և գնահատում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ