Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012

Քթի խոռոչի լորձաթաղանթի թարթչավոր էպիթելի տրանսպորտային ֆունկցիայի դերը քրոնիկական սինուսիտների զարգացման գործում

Վերջին տարիներին նկատվում է քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների քանակի զգալի աճ: Բավական է նշել, որ քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններր քթի-կոկորդի-ականջի հիվանդությունների մեջ համարվում են ամենատարածվածը Զարգացած երկրներում, բնակչության 5-10% տառապում է սինուսիտներով և ամեն տարի դիտվում է հիվանդների քանակի աճ 1.5-2% [1.2]: Բացի այդ բարձր է մնում քրոնիկական սինուսիտների կրկնելիությ ունր, որբ կազմում է 25-70% [6]: Խնդիրը արդիական է նաև նրանով, որ նոր մշակված և պրակտիկ բժշկության մեջ կիրառվող ախտորոշիչ և բուժական մեթոդներբ ոչ միշտ են լիարժեք: Ըստ տարբեր հեղինակների տվյալների առավել հաճախ ախտահարվում է վերծնոտային խոռոչբ, ապա մա- ղոսկրային, ճակատային եւ հիմային խոռոչներբ [5.7]: Քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդությունների տարածվածությունբ նպաստում է մի շարք օրգան համակարգերի հիվադությունների զարգացմանբ, որոնցից են ծանր օրբիտալ բարդությունները, ներգանգային բարդություները

, սեպտիկ վիճակներբ: Հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններբ շատ հաճախ նպաստում են օրգանիզմի ալերգիկ վիճակների, բրոնխիալ ասթմայի ինչպես նաեւ մի շարք այլ օրգան համակարգերի դիսֆունկցիայի զարգացմանբ [3]: Քրոնիկական սինուսիտների առաջացման մեջ հիմնական դեր են կատարում կոկերբ (ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ, պնեւմոկոկ), անաէրոբներբ, սնկերբ, ինչպես նաև վիրուսներբ, որոնք օժտված են առավել իմունոդեպրե- սիվ ազդեցուրյամբ քան բակտերիաներբ: Հետազոտություններբ ցույց են տվել, որ հարուցիչներբ շատ հաճախ հանդես են գալիս պոլիֆլորայի տեսքով [2]: Վերին շնչուղիների լորձաթաղանթբ օժտված է բարձր պաշտպանողական եւ իմունոկարգավորիչ հատկություններով, որի մասին է վկայում քրոնիկական սինուսիտներով տառապող հիվանդների մոտ IgA, IgM, IgG քանակի ավելացումբ, հատկապես` IgA-ն: Օրգանիզմի իմունոլոգիական ռեակտիվականության տեղային եւ բնդհանուր խանգարումբ մեծ դեր ունի քրոնիկական բորբոքման զարգացման գործում [3.4]: Հեղինակների կողմից նշվում է, որ բորբոքային պրոցեսի զարգացման գործում մեծ տեղ է տրվում քթի խոռոչի կողմնային պատին, որտեղ գտնվում են հարակից խոռոչների բնական բացվածքները [4]: Չնայած կլինիկական բժշկության ժամանակակից հաջողություններին և ձեռքբերումներին, քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մեթոդների և բուժման կոնսերվատիվ, վիրահատական միջամտությունների օպտիմալացումբ դեռ շարունակում է մնալ արդիական: Բժշկության հիմնական խնդիրը կայանում է այնպիսի ախտորոշման եւ բուժական մոտեցումների մշակումը, որոնք կունենան բարձր էֆեկտիվություն, տնտեսական նպատակաուղղվածություն և հասանելիություն բնակչության լայն շերտերին:

 

Աշխատանքի նպատակն է՝  որոշել քրոնիկական սինուսիտների տարածվածությունը ք.Երեւանում և գնահատել քրոնիկական սինուսիտներով տառապող հիվանդների մոտ քթի խոռոչի թարթչավոր էպիթելի տրանսպորտային ֆունկցիան` կախված հիվանդության շրջաններից:

 

Հետազոտության նյութը եւ մեթոդները:

 

Հետազոտություններբ անց են կացվել «Արմենիա» ե «էրեբունի» բժշկական կենտրոններում 2009-2011թ.: Կատարված հետազոտություններբ բացահայտել են , որ 2009թ. դիմել են քրոնիկական սինուսիտներով 187 հիվանդ, 2010թ. - 250 հիվանդ, 2011թ. - 408 հիվանդ: Այսպիսով դիտվել է քրոնիկական սինուսիտներով տառապող հիվանդների քանակի գրեթե կրկնակի աճ: Քթի խոռոչի թարթչավոր էպիթելի տրանսպորտային ֆունկցիան (ԹէՏՖ) գնահատելու նպատակով մեր հետազոտության տակ գտնվել են 17-60տ. քրոնիկական սինուսիտներով տառապող 30 հիվանդ, որոնք բստ Ս.Ս.Լիմանսկու դասակարգման բաժանվել են 3 խմբիյուրաքանչյուրում 10-ական հիվանդ և 10 հիվանդ ստուգիչ խմբում` առանց ԼՕՌ օրգանների ախտաբանական փոփոխությունների`

 

I   խումբը իր մեջ ընդգրկել է էքսուդատիվ, այտուցային առպատային- հիպերպլաստիկ ձևերը;

II  խմբում ընդգրկվել են անցումային ձևերը;

III խմբում ընդգրկվել են կրկնվող, ֆիբրոզ, օբստրուկտիվ եւ բարդացած ձևերը:

 

Կլինիկական հետազոտություններբ իրենց մեջ ներառել են անամնեզի հավաքում, ԼՕՌ զննում, քթի և նրա հարակից խոռոչների R-գրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա եւ բստ ցուցման ՄՄՌ, խոռոչների պարունակության մանրէաբանական զննում, քթի խոռոչի էնդոսկոպիկ հետազոտություն, սախարինային թեստ և անհրաժեշտության դեպքում նեղ մասնագետների կոնսուլտացիա (ակնաբույժ, նյարդաբան, թոքաբան, դիմածնոտային վիրաբույժ):Կատարված հետազոտությունների արդյունքում պրակտիկորեն բոլոր հիվանդներբ գանգատվել են դժվարացած քթալ ին շնչառութլունից, գլխացավից եւ լորձա-թարախային արտադրությունից: Օբյեկտիվ զննման արդյունքում ախտահարված խոռոչների շոշափումբ եւ բախումբ եղել է ցավոտ: Ռինոսկոպիկ դիտվել է քթի միջնապատի տարբեր աստիճանի ծռվածություն, քթի խոռոչի լորձաթաղանթբ հիվանդության առաջին շրջանում հիպերեմիկ և այտուցված, երկրորդ եւ երրորդ շրջաններում լորձաթաղանթբ եղել է գունատ` ցիանոտիկ երանգով, պայմանավորված արյունամատակարաարման նվազումով և պաթոմորֆոլոգիկ փոփոխություններով: R-գրաֆիկ ստացվել է ախտահարված խոռոչների մթագնում, իսկ ըստ համակարգչային տոմոգրա- ֆիայի տվյալների` մթագնած խոռոչների սահմանների, ծավալի եւ խորության առավել հստակ պատկեր: Մանրէաբանական զննման միջոցով հայտնաբերվել են Staphylococcus aureus, streptococcus pneumonia, haemophilus influenza, moraxella catarrhalis հարուցիչները` համակցված ձեւերով: էնդոսկոպիկ պատկերը` օստեոմեատալ կոմպլեքսի տարբեր բնույթի ախտաբանական փոփոխություններ, խոռոչների բնական բացվածքների տարբեր աստիճանի նեղացումներ:

 

Քթի խոռոչի թարթչավոր էպիթելի տրանսպորտային ֆունկցիայի հետազոտման նպատակով կիրառվել է սախարինային թեստ: Համաձայն թեստի արդյունքների սախարինի շարժումը ստորին խեցու առջևի ծայրից մինչև քիթըմպան առողջ մարդու մոտ տեւում է 10-15 րոպե: ժամանակի երկարացումը մինչև 25րոպե գնահատվում է որպես I0 (առաջին) աստիճանի մուկոցիլիար անբավարարություն, 26- 35րոպե` II0 (երկրորդ ) եւ 36-ից ավել` III0 (երրորդ) աստիճանի մուկոցիլիար անբավարարություն: Համաձայն մեր հետազոտված հիվանդների տվյալների, I- II խմբի հիվանդների մոտ սախարինային թեստի տեւողությունր կազմել է 25րոպե, որր համապատասխանում է առաջին աստիճանի մուկոցիլիար անբավարարության: III խմբի մոտ 26-35րոպե և 36-45րոպե, որր համապատասխանում է երկրորդ և երրորդ աստիճանի մուկոցիլիար անբավարարության: III խմբի հիվանդների մոտ առաջացած մուկոցիլիար անբավարարությունր պատճառ է հանդիսանում քթի խոռոչի լորձաթաղանթում և ստորադիր շերտերում ախտածին օջախի երկարատեւ պերսիստենցիային:

 

Եզրակացություն

 

Ելնելով մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքներից, կարող ենք եզրակացնել, որ ք.Ե֊ րեւանում 2009 -2011թ. դիտվել է քրոնիկական սինուսիտներով տառապող հիվանդների քանակի գրեթե կրկնակի աճ: Մուկոցիլիար անբավարարությունր պատճառ է հանդիսանում քթի խոռոչի լորձաթաղանթում եւ ստորադիր շերտերում ախտածին օջախի երկարատեւ պերսիստենցիային, որր կարող է բորբոքային գործրնթացի քրոնիզացիայի օբյեկտիվ նախանշան հանդիսանալ:

 

Գրականութցան ցանկ

 

  1. Пискунов Г.З., Пискунов С.З. Клиническая ринология. 2-е издание, 2006, с.259-268.
  2. Пальчун В.Т., Магамедов М.М., Лучихин Л.А. Оториноларингология. с. 133-145.6.
  3. Арефьева Н. А. Иммунология, иммунопатология и проблемы иммунотерапии в ринологии. Уфа, 1997. с.43.
  4. Рудолф Пробет, Герхард Греверс, Генрих Иро. Оториноларингология в клинической практике. 2012. с.21-24.
  5. Шамсиев Д.Ф. Совершенствование диагностики и лечения хронических воспалителъных заболеваний околоносовых пазух. Авт. дис. док.мед. наук, 2010. 34с.
  6. Тулебаев Р.К., Безшапочный С.Б., Лобурец В.В. Комплексное лечение острых и хронических риносинуситов /метод. реком. Астана. 2009/.
  7. Pankey G.A., Gross C.W., Mendelshon M.G. Contempora- ri diagnosis and menegement of Pensylvania 1997, p.150.

 

Հեղինակ. Օ.Մ.Ասատրյան, Ա.Կ.Շուքուրյան, Հ.Բ.Մեսրոպյան Մ.Հերացու անվան ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանագեղձի ազդեցության մի շարք առումներ քմային նշիկների վրա

Ըստ գրականության տվյալների (Дедов И.И., Свириденко Н.Ю., Герасимов Г.А. и соавт., 2000; Хмельницкий O.K., 2000; Блохина Т.В., 2005) վահանագեղձի հիվանդություններր ներզատիչ գեղձերի ախտաբանություն կառուցվածքում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը` արձանագրվում է դրանց հիվանդացության կայուն աճ (Международный Чернобыльский проект...

Քրոնիկական տոնզիլիտի ազդեցության որոշ ասպեկտներ

Համաձայն գրականության տվյալների (Громада Н.А., 2003) քրոնիկական տոնզիլիտով (ՔS) տառապում է բնակչության մինչև 20-40%-ը: Քմային շրջանի ավշաէպիթելային օղակի, մասնավորապես...

Կանանց կարծիքը կրծքով կերակրման վերաբերյալ

Ծննդաբերությունից հետո վաղ շրջանում անցանկալի հղիությունր հանդիսանում է այն գործոններից մեկը, որը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ վերարտադրողական առողջության վրա: Միջծննզյան միջակայքը բնորոշվում է որպես 2 կենդանի ծնունդների միջև ընկած ժամանակահատված...

Նախասկրինինգային թեսթերի կիրառման արդյունավետությունը նույնականացնելու ոսկրերի ցածր հանքային խտություն ունեցող անձանց

Օստեոպորոզր (ՕԶ) ե դրա հետեանքով առաջացած կոտրվածքներր առողջապահական կարեոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության ե ֆինանսական ծախսերի հետ [1,3]...

Կանանց գիտելիքները, կարծիքէ եվ վերաբերմունքդ հղիության արհեստական րնդհատման դեղորայքային մեթոդի վերաբերյալ

Բեղմնականխման (ԲԿ) մեթոդների լայն տարածվածության պայմաններում, դրանց կիրառման հաճախությունր մնում է ցածր մակարդակի վրա: Միաժամանակ հղիության արհեստական ընդհատումը աշխարհի մի շարք երկրներում շարունակում է մնալ լայն կիրառում ունեցող գինեկոլոգիական միջամտություն...

Կարճաժամկետ սակավաշարժության ազդեցությունը իմուն համակարգի լիմֆոիդ օրգանների իմունոմորֆոլոգիական տեղաշարժերի վրա

Ներածություն

Հասարակության զարգացման վերջին տասնամյակները նշանավորվում են գիտատեխնիկական հզոր առաջրնթացով, ինչր հանգեցրել է շարժողական ակտիվության նվազմանը` սակավաշարժությանը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով լուրջ խնդիր է հանդիսանում զարգացած երկրների համար...

Ստամոքսի և 12մ/ա խոցային հիվանդության կյանքի տևողության, կյանքի դեֆիցիտի գնահատումը մաթեմատիկական մոդելավորման մեթոդի օգնությամբ

Առողջապահության վերակառուցումը և տնտեսավարման նոր մեթոդների ներդրումները պահանջում են ինչպես ընդհանուր առմամբ բուժպրոֆիլակտիկ հաստատությունների, այնպես էլ առանձին բուժաշխատողների գործունեության վերջնական արդյունքների խոր և բազմակողմանի վերլուծություն և գնահատում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ