Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012

Նախասկրինինգային թեսթերի կիրառման արդյունավետությունը նույնականացնելու ոսկրերի ցածր հանքային խտություն ունեցող անձանց

Օստեոպորոզր (ՕԶ) ե դրա հետեանքով առաջացած կոտրվածքներր առողջապահական կարեոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության ե ֆինանսական ծախսերի հետ [1,3]: 50տ. և մեծ յուրաքանչյուր երկու կնոջից ե չորս տղամարդուց մեկն ունենում է օստեոպորոտիկ կոտրվածք կյանքի րնթացքում [10,13]: 2020թ. սպասվում է ՕԶ-ով ե ՕՊ-ով տառապող անձանց թվի աճ մինչե 61,4 մլն [13]: Ավելին, ՕԶ-ի խնդրի կարեորությունը էլ ավելի կաճի կապված մեծահասակների թվի աճի հետ: Ըստ Johnell O. Kanis J. (2004) տվյալների մահացությունր ողնաշարի, բազկի, ազդրի, նախաբազկի օստեոպորոտիկ կոտրվածքներից հետո ավելի բարձր է, քան րնդհանուր համույթում` բացառությամբ նախաբազկի կոտրվածքների դեպքերից: Ամբողջ աշխարհում օստեոպորոտիկ կոտրվածքներր հանդիսանում են հիվանդացության և մահացության կարեոր պատճառ [6]: Ազդրի, ողնաշարի ե նախաբազկի կոտրվածքներր առավել հաճախ դիտվող օստեոպորոտիկ կոտրվածքներն են ե դրանցից յուրաքանչյուրր կապ ունի հետագա այլ տեղակայման կոտրվածքի ռիսկի մեծացման հետ [7]: Նախնական հաշվումներով ազդրի կոտրվածքների թիվր 1,66 միլիոնից 1990թ. կհասնի 6.26 միլիոնի 2050 թվականին [5]: Հետևաբար, կոտրվածքների մեծ հաճախությունը ձեռք է բերում կարեոր առողջապահական նշանակություն: Երկէներգետիկ դենսիտոմետրիան այսօր հանդիսանում է ՕԶ-ի ախտորոշման «ոսկե» ստանդարտ, որր թույլ է տալիս նահատել անձի ոսկրերի հանքային խտությունր (ՈՀԽ): Այն հնարավորություն է րնձեռում նաե ախտորոշել ՕԶ-ն մինչ կոտրվածքի առաջանալր, կանխագուշակել կոտրվածքի ռիսկր, գնահատել ոսկրային հյուսվածքի կորուստր և իրականացված բուժման արդյունավետությունդ Համաձայն գոյություն ունեցող ուղեցույցների դենսիտոետրիկ հետազոտության պետք է ուղեգրվեն 65տ և ավելի մեծ տարիքի կանայք` անկախ ՕԶ-ի ռիսկի գործոնների առկայությունից [12]: Այն ցուցված է նաե 65տ.-ից երիտասարդ, ՕԶ-ի զարգացման մեկ կամ ավելի ռիսկի գործոններ ունեցող անձանց (օստեոպորոտիկ կոտրվածքների րնտանեական պատմություն, գլյուկոկորտիկոիդների օգտագործում ե այլն):

 

ՈՀԽ գնահատումր ողջ համույթում և, մասնավորապես, հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ գործնականորեն անհնար է դենսիտոմետ- րիայի բարձր արժեքի և սահմանափակ մատչելիության պատճառով: Բացի այդ, այն պահանջում է նաե զգալի թվով մասնագիտացված բուժաշխատողների առկայություն: Այդ իսկ նկատառումից ելնելով տարբեր հետազոտողներ առաջարկում են ՈՀԽ-ի գնահատման այլրնտրանքային մոտեցումներ, մասնավորապես ՕԶ-ի ռիսկի գործոնների գնահատման հնարավորությունների օգտագործմամբ ոսկրերի ցածր հանքային խտություն ունեցող անձանց նույնականացումը և նրանց ուղեգրումր դենսիտոմետրիայի: Նախասկրինինգային թեստերր մշակվել են ՕԶ-ի որոշակի ռիսկի գործոնների հիման վրա: Այդ ռիսկի գործոններր հանդիսանում են ցածր ՈՀԽ կանխատեսիչներ: Մի շարք հեղինակների կողմից մշակվել են ոսկրերի ցածր հանքային խտություն ունեցող անձանց նույնականացման տարբեր միջոցներ [4,8,9,11]: Վերջին-ներս ունեն մեծ նշանակություն առողջապահական համակարգի համար, քանի որ թույլ են տափս հնարավորինս ճիշտ րնտրել դենսիտոմետրիկ հետազոտության ցուցում ունեցող անձանց: Նման պայմաններում բարձրանում է դենսիտոմետրիկ հետազոտության սկրինինգի արդյունավետությունր և արժեք-արդյունավետությունը, քանզի նվազում է դենսիտոմետրիայի ուղեգրվող առողջ կանանց թիվր: Հայտնի է, որ ՕԶ-ր չունի յուրահատուկ կլինիկական պատկեր: Այն հիմնականում ախտորոշվում է, երբ ի հայտ են գալիս ՕԶ-ի բարդություններր` կոտրվածքներր: Հետեաբար, կոտրվածքների և դրանց հետեանքների բժշկական և սոցիալական նշանակությունը պայմանավորում են այս հիվանդության վաղ ախտորոշման անհրաժեշտությունը:

 

Տվյալ աշխատանքի նպատակն է գնահատել նախասկրինինգային թեսթերի արդյունավետությունր` հայտնաբերելու ոսկրերի ցածր հանքային խտություն ունեցող անձանց:

 

Աշխատանքի նյութն ու մեթոդները: Վերլուծվել են 2010թ. րնթացքում «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում դենսիտոմետրիկ հետազոտություն անցած, հետդաշտանադադարային տարիքի (50-69 տարեկան) 512 կանանց տվյալներր (պատահական րնտրություն): Դենսիտոմետրիկ հետազոտություն իրականացվել է Hologic DRG-4500 (Ա0Ն) սարքավորմամբ ողնաշարի գոտկային (L1-L4) և ազդրի պրոքսիմալ շրջանների րնդգրկմամբ: ՈՀԽ գնահատումր իրականացվել է րստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված T-ցուցիչի: T-ցուցիչր հետազոտվող այցելուի ՈՀԽ-ի համեմատումն է 30-35 տարեկան տարիքային խմբի միջին վիճակագրական նորմայի հետ: Չափման միավոր է հանդիսանում 1 ստանդարտ շեղումր (1 SD): T-ցուցիչի մեծությունր մինչև -1 SD գնահատվում է որպես նորմա, -1 SD-ից մինչե -2,5 SD` օստեոպենիա (ՕՊ) և -2,5 SD-ից ավելի փոքր` օստեոպորոզ: 512 կանանցից ոսկրերի նորմալ հանքային խտություն ախտորոշվել է 80(15,6%) մոտ: ՕՊ ախտորոշվել է 192 (37,5%) և ՕԶ` 240 (46,9%) կանանց մոտ: Նախասկրինինգային թեստերի կիրառման նպատակահարմարությունր գնահատելու համար որպես Ի ցուցիչի շեմային արժեք րնտրվել է T

 

Աղյուսակ 1. SCORE -ի զգայունությունն ու յուրահատկությունը` հայտնաբերելու T ցուցիչի -2,5-ից ցածր մեծություններ ունեցող անձանց

Նախասկրինինգային թեսթ

ցուցիչի մեծությունդ

T

T > - 2,5 (n = 272)

SCORE > 7

160

70

SCORE < 7

80

207

 

‹2,5: Գնահատվել են նախասկրինինգային հետնյալ թեսթերը. օստեոպորոզի ինքնագնահատման միջոց (Osteoporosis Self-Assessment Tool- OST), օստեոպորոզի ռիսկի գնահատման գործիք (Osteoporosis Risk Assessment Instrument - ORAI), օստեոպորոզի ռիսկի հասարակ գնահատման թեսթ (Simple Calculated Osteoporosis Risk Estimation - SCORE) ն օստեոպորոզի ռիսկի ցուցիչ (Osteoporosis Index of Risk- OSIRIS): Թեսթերի գնահատումն իրականացվել է ըստ ընդուն-ված բանաձների [14]: Թեսթերի շեմային արժեքները` նույնականացնելու դենսիտոմետրիայի ուղեգրվող անձանց հետնյալն են. SCORE-ի համար մեծ 7-ից, ORAI` մեծ 8-ից, OSIRIS` փոքր 1-ից և OST` փոքր 2-ից: Վերը նշված բոլոր նախասկրինինգային թեսթերի համար որոշվել են զգայունությունը, յուրահատկությունը, դրական ն բացասական կանխատեսիչ արժեքականությունը [2]:

 

Ստացված արդյունքներն ու դրանց քննարկումը: Նախասկրինինգային թեսթերից SCORE-ի կիրառումը թույլ է տվել T ցուցիչի ‹ -2,5-ի մեծություն ունեցող 240 անձանցից հայտնաբերել 160-ին (66,7%): SCORE-ի զգայունությունը ն յուրահատկությունը` հայտնաբերելու T‹-2,5 ունեցող կանանց եղել է նույնը ն կազմել է 0,7 (աղյուսակ 1):

 

SCORE-ի դրական ն բացասական կանխատեսիչ արժեքականությունը կազմել են 0,7 և 0,7

 

Աղյուսակ 2. ORAI-ի զգայունությունն ու յուրահատ-կությունը` հայտնաբերելու T ցուցիչի -2,5-ից ցածր մեծություններ ունեցող անձանց

Նախասկրինինգային թեսթ

ցուցիչ]

մեծությունդ

T

T > - 2,5 (n = 272)

ORAI > 8

123

78

ORAI < 8

117

194

 

համապատասխանաբար: ORAI-ի նախասկրինինգային թեսթի գնահատմամբ հայտնաբերվել են T ‹ -2,5 ունեցող 240 կանանցից 123-ը (51,3%): Հաշվումների կիրառմամբ պարզվել է, որ սույն թեսթի գգայունությունր կազմել է 0,5, իսկ յուրահատկությունը` 0,7 (աղյուսակ 2): Թեսթի դրական կանխատեսիչ արժեքականությունր կազմել է 0,6, ե բացասականր նույպես 0,6:

 

OSIRIS-ի կիրառումը թույլ է տվել 240 կանանցից, որոնց մոտ արձանագրվել է T ցուցիչի մեծություն ‹ -2,5-ից հայտնաբերել 121-ին (50,4%): Թեսթի գգայունությունր հայտնաբերելու ՕԶ-ով տառապող անձանց կազմել է 0,5, իսկ յուրահատկությունը`0,8 (աղյուսակ 3):

 

OSIRIS-ի դրական և բացասական կանխատեսիչ արժեքականությունները կազմել են 0,8: OST-ն տեխնիկապես առավել դյուրին կատարվող թեսթն է: 

 

Աղյուսակ 3. OSIRIS-ի զգայունությունն ու յուրահատ-կությունը` հայտնաբերելու T ցուցիչի -2,5-ից ցածր մեծություններ ունեցող անձանց

Նախասկրինինգային

թեսթ

ցուցիչի մեծությունր

T

T > - 2,5 n = 272

OSIRIS < 1

121

40

OSIRIS > 1

119

132

 

Վերջինս հնարավորություն է տվել 240 կանանց, որոնց մոտ T ցուցիչի մեծությունը եղել է -2,5-ից ցածր (n=240), հայտնաբերել 119-ին (49,6%): Թեստի զգայունությունն ու յուրահատկությունր կազմել են 0,5 և 0,8 համապատասխանաբար (աղյուսակ 4):

 

Սույն թեսթի դրական կանխատեսիչ արժեքականությունր կազմել է 0,7, իսկ ե բացասականը՝ 0,6:

 

Նախասկրինինգային թեսթերի զգայունությունն ու յուրահատկությունր, թւսթերի դրական և բացասական կանխատեսիչ արժեքականությունը` հայտնաբերելու T ցուցիչի -2,5-ից ցածր մեծություններ ունեցող անձանց ներկայացված է թիվ 5 աղյուսակում:

 

Աղյուսակ 4. ՕՏT-ի զգայունությունն ու յուրահատկությունը` հայտնաբերելու Tցուցիչի -2,5-ից ցածր մեծություններ ունեցող անձանց

Նախասկրինինգային

ցուցիչի մեծությունդ

թեսթ

T

> - 2,5

OST < 2

119

64

OST > 2

121

208

  

Աղյուսակ 5. Նախասկրինինգային թեսթերի բնութագրերը` հայտնաբերելու Tցուցիչի-2,5-ից ցածր մեծություններ ունեցող անձանց

Նախա­

սկրինինգային

թեսթ

Թեսթերի

բնութագրերդ

Զգայու­

նություն

Յուրա­

հատ­

կություն

Դրական

կանխա-

տեսիչ

արժեք

Բացա­

սական

կանխա-

տեսիչ

արժեք

SCORE

0,7

0,7

0,7

0,7

ORAI

0,5

0,7

0,6

0,6

OSIRIS

0,5

0,8

0,8

0,8

OST

0,5

0,8

0,7

0,6

 

Մեր կողմից փորձ է արվել գնահատել միաժամանակ 2 թեստերի կիրառման տեղեկատվությունր` հայտնաբերելու T ցուցիչի -2,5-ից ցածր մեծություններ ունեցող անձանց (աղյուսակ 6):

 

Ինչպես երեում է թիվ 6 աղյուսակի տվյալներից, SCORE և ORAI-ի միաժամանակյա կիրառումր թույլ է տվել հայտնաբերել T ‹ -2,5 ունեցող 240 կանանցից 167-ին (69,6%), SCORE ե OSIRIS-ի համակցումը` 160-ին (66,7%) ու SCORE ե OST-ի կիրառումը` 161- ին (67,1%): ORAI-ի ե OSIRIS-ի միաժամանակյա կիրառումր հնարավորություն է տվել հայտնաբերել ոսկրերի ցածր հանքային խտություն ունեցող 138 (57,5%) կանանց, ORAI և OST համակցումր` 131-ին (54,6%) (աղյուսակ 6): OSARIS-ի ե OSl-ի զուգահեռ իրականացումր թույլ է տվել 240 T ցուցիչի -2,5-ից ցածր մեծություններ ունեցող 240 կանանցից հայտնաբերել է 135 -ին (56,3%)(աղյուսակ 6):

 

Այսպիսով, ստացված արդյունքներր թույլ են տալիս նշել, որ

 

  1. նախասկրինինգային թեսթերից SCORE-ն ունի առավել բարձր զգայունություն (0,7)` հայտնաբերելու ոսկրերի ցածր հանքային խտություն (T‹-2,5) ունեցող կանանց,
  2. նախասկրինինգային մյուս բոլոր թեսթերն (ORAI, OSIRIS, OST) օժտված են նույն զգայունությամբ` 0,5,
  3. նախասկրինինգային թեսթերից առավել բարձր յուրահատկություն ունեն OSIRIS-ը (0,8) և OST-ն (0,8),
  4. նախասկրինինգային թեսթերի զուգահեռ կիրառումը թույլ է տալիս մեծացնել ոսկրերի ցածր հան-քային խտություն ունեցող անձանց հայտնաբերման հավանականությունը:

 

Աղյուսակ 6. Նախասկրինինգային թեսթերի միաժամա նակյա կիրառման արդյունավետությունը հայտնա բերելու T ցուցիչի -2,5-ից ցածր մեծություններ ունեցող անձանց

 

Նախասկրինինգային

թեսթեր

ցուցիչի -2,5-ից ցածր մեծութ­յուններ ունեցող անձանց թիվը

բացարձակ

%

SCORE+ORAI

167

69,7

SCORE+OSIRIS

160

66,7

SCORE+OST

161

67,1

ORAI+OSIRIS

138

57,5

ORAI+OST

131

54,6

OSIRIS+OST

135

56,3

  

Նախասկրինինգային թեսթերի օգտագործումը կարող են նպաստել ՕԶ-ի բարձր ռիսկ ունեցող անձանց վաղ հայտնաբերմանր: Պետք է հաշվի առնել որ դենսիտոմետրիան մի շարք երկրներում մատչելի չէ գնի, ինչպես նաե սարքավորումների սահմանափակ քանակության պատճառով: Մինչդեռ ՕԶ-ի ռիսկի գործոնների վրա հիմնված նախասկրինինգային թեսթերի կիրառումր թույլ է կտա բուժաշխատողներին տարբերակել ՕԶ-ի զարգացման ռիսկ ունեցող անձանց ե նրանց ուղեգրել դենսիտոմետրիկ հետազոտության:

 

Գրականության ցանկ

 

  1. Беневольская Л.И. Consilium Medicum, 2004, том 06, 2. www.consilium-medicum. com/ medicum/ article/12624.
  2.  Флетчер Р. И соавт. Клиническая эпидемиология. Основы доказательной медицины. Москва: Медиа Сфера, 1998. 352 с.
  3. Bilezikian J. et al, Principles of Bone Biology. 3-rd edition, Academic Press, USA, 2008, 1942p.
  4. Cadarette SM. et al, CMAJ 2000; 162:1289-94.
  5. Cooper C. et al. Osteoporosis International, vol. 2, no. 6, pp. 285-289, 1992.
  6. Johnell O, Kanis JA. Osteoporos Int. 2006 Dec; 17(12):1726-33.
  7. Klotzbuecher CM. et al., J Bone Miner Res. 2000 Apr;15(4):721-39.
  8. Koh LK. Et al. Osteoporos Int. 2001;12(8):699-705.
  9. Lydick E. et al. Am J Manag Care 1998; 4:37-48.
  10. Melton LJ. J Bone Miner Res 1995, 10:175-177.
  11. Michaelsson K. et al. Osteoporos Int. 1996; 6(2):120-6.
  12. National Osteoporosis Foundation. Clinician`s guide to prevention and treatment of osteoporosis. Washington, DC; National Osteoporosis Foundation; 2008.
  13. National Osteoporosis Foundation. http://www.nof.org/, 2005.
  14. Rud B. et al., Osteoporosis Int. 2009, 20, 599-607

 

Հեղինակ. Ա.Վ.Աբրահամյան Գ.Նարեկացի ԲԿ, Մ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարան
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վահանագեղձի ազդեցության մի շարք առումներ քմային նշիկների վրա

Ըստ գրականության տվյալների (Дедов И.И., Свириденко Н.Ю., Герасимов Г.А. и соавт., 2000; Хмельницкий O.K., 2000; Блохина Т.В., 2005) վահանագեղձի հիվանդություններր ներզատիչ գեղձերի ախտաբանություն կառուցվածքում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը` արձանագրվում է դրանց հիվանդացության կայուն աճ (Международный Чернобыльский проект...

Քթի խոռոչի լորձաթաղանթի թարթչավոր էպիթելի տրանսպորտային ֆունկցիայի դերը քրոնիկական սինուսիտների զարգացման գործում

Վերջին տարիներին նկատվում է քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների քանակի զգալի աճ: Բավական է նշել, որ քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններր քթի-կոկորդի-ականջի հիվանդությունների մեջ համարվում են ամենատարածվածը Զարգացած երկրներում...

Քրոնիկական տոնզիլիտի ազդեցության որոշ ասպեկտներ

Համաձայն գրականության տվյալների (Громада Н.А., 2003) քրոնիկական տոնզիլիտով (ՔS) տառապում է բնակչության մինչև 20-40%-ը: Քմային շրջանի ավշաէպիթելային օղակի, մասնավորապես...

Կանանց կարծիքը կրծքով կերակրման վերաբերյալ

Ծննդաբերությունից հետո վաղ շրջանում անցանկալի հղիությունր հանդիսանում է այն գործոններից մեկը, որը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ վերարտադրողական առողջության վրա: Միջծննզյան միջակայքը բնորոշվում է որպես 2 կենդանի ծնունդների միջև ընկած ժամանակահատված...

Կանանց գիտելիքները, կարծիքէ եվ վերաբերմունքդ հղիության արհեստական րնդհատման դեղորայքային մեթոդի վերաբերյալ

Բեղմնականխման (ԲԿ) մեթոդների լայն տարածվածության պայմաններում, դրանց կիրառման հաճախությունր մնում է ցածր մակարդակի վրա: Միաժամանակ հղիության արհեստական ընդհատումը աշխարհի մի շարք երկրներում շարունակում է մնալ լայն կիրառում ունեցող գինեկոլոգիական միջամտություն...

Կարճաժամկետ սակավաշարժության ազդեցությունը իմուն համակարգի լիմֆոիդ օրգանների իմունոմորֆոլոգիական տեղաշարժերի վրա

Ներածություն

Հասարակության զարգացման վերջին տասնամյակները նշանավորվում են գիտատեխնիկական հզոր առաջրնթացով, ինչր հանգեցրել է շարժողական ակտիվության նվազմանը` սակավաշարժությանը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով լուրջ խնդիր է հանդիսանում զարգացած երկրների համար...

Ստամոքսի և 12մ/ա խոցային հիվանդության կյանքի տևողության, կյանքի դեֆիցիտի գնահատումը մաթեմատիկական մոդելավորման մեթոդի օգնությամբ

Առողջապահության վերակառուցումը և տնտեսավարման նոր մեթոդների ներդրումները պահանջում են ինչպես ընդհանուր առմամբ բուժպրոֆիլակտիկ հաստատությունների, այնպես էլ առանձին բուժաշխատողների գործունեության վերջնական արդյունքների խոր և բազմակողմանի վերլուծություն և գնահատում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ