Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012
Կանանց գիտելիքները, կարծիքէ եվ վերաբերմունքդ հղիության արհեստական րնդհատման դեղորայքային մեթոդի վերաբերյալ
Բեղմնականխման (ԲԿ) մեթոդների լայն տարածվածության պայմաններում, դրանց կիրառման հաճախությունր մնում է ցածր մակարդակի վրա: Միաժամանակ հղիության արհեստական ընդհատումը աշխարհի մի շարք երկրներում շարունակում է մնալ լայն կիրառում ունեցող գինեկոլոգիական միջամտություն: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների ամենամյա հղիությունների արհեստական րնդհատումների թիվր ողջ աշխարհում կազմում է 40-50միլիոն, որոնցից 20 միլիոնր անվտանգ չեն [2,3]: Աբորտր կարող է հանդիսանալ վտանգ ոչ միայն կնոջ առողջության համար, այլ նաե մահացության պատճառ: Ողջ աշխարհում մայրական մահացության մոտ 13 տոկոսր պայմանավորված է ոչ անվտանգ աբորտի բարդություններով: Ամեն տարի 70000 կանայք մահանում են և հազարավորներր տառապում են աբորտի հետեանքով [2,3]: Ահա թե ինչու հղիության արհեստական րնդհատման անվտանգ մեթոդների որոնումր շարունակում է մնալ ժամանակակից գիտական ե գործնական մանկաբարձության ե գինեկոլոգիայի կարեորագույն խնդիրներից մեկր: Այդ ուղղությամբ ձեռքբերումներից մեկն է համարվում հղիության րնդհատման դեղորայքային մեթոդների մշակումն ու ներդրումր գործնական բժշկության մեջ: Համաձայն «ժողովրդագրական ե առողջության հարցերի հետազոտության» տվյալների (2010թ.) հղիությունների միայն 63%-ն է ավարտվում ծննդաբերությամբ այն դեպքում, երբ 29%-ը` հղիության արհեստական րնդհատմամբ [1]: 2007-2008թթ. Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) գրանցվել են հղիության արհեստական րնդհատման համար կիրառվող դեղորայքներ: ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի թիվ 1116-ն որոշմամբ հաստատվել է «Հղիության արհեստական րնդհատման կարգն ու պայմաններր հաստատելու մասին» ՀՀ օրենքր, որով կանոնակարգվել է արհեստական աբորտների անցկացման րնթացա- կարգր: Համաձայն այս որոշման, մեր երկրում թույլատրվում է հղիության արհեստական րնդհատման վիրաբուժական մեթոդից բացի իրականացնել նաև դեղորայքային տարբերակը:
Տվյալ աշխատանքի նպատակն է գնահատել հղիության րնդհատման դիմած կանանց գիտելիքները, վերաբերմունքր և կարծիքը դեղորայքային աբորտի վերաբերյալ:
Աշխատանքի նյութն ու մեթոդները: Կատարվել է հղիության արհեստական րնդհատման դիմած 18-42 տարեկան 1340 կանանց հարցում: Հարցումր եղել է անանուն, գաղտնիության պայման-ներում: Կանայք տեղեկացվել են աշխատանքի նպատակի մասին ե ստացվել է նրանց համաձայնությու- նր` մասնակցել հարցմանր: Հարցաշարում ընդգրկված են եղել հարցեր հղիության արհեստական
րնդհատման դեղորայքային մեթոդի մասին իրազեկության, տեղեկատվության աղբյուրների, գիտելիքների, տեղեկատվության ստանալու ցանկության ե ձեերի մասին: Կանայք պետք է գնահատեին կատարված հղիության արհեստական րնդհատման մեթոդր (վիրաբուժական ե դեղորայքային), հիմնավորեին մեթոդի նախրնտրման պատճառը: Հարցեր են եղել հղիության արհեստական րնդհատման դեղորայքային մեթոդի մեր երկրում ներդրման հա- վանակության և դրա իրականացման վայրի (բուժհաստատություն, տուն) վերաբերյալ:
Ստացված տվյալները ն դրանք քննարկումը: 1340 հարցված կանանց 55,2%-ր նշել են, որ լսել են դեղորայքային աբորտի մասին: Տեղեկություն դեղորայքային աբորտի մասին հարցվածների 19,4%-ը ստացել են րնկերներից, 4,4%-ը` հարազատներից, 29,8%-ը զանգվածային լրատվական միջոցներից (ԶԼՄ), 22,4%-ր` համացանցից: Կանանց միայն 25,4%-ն է դեղորայքային աբորտի մասին տեղեկություն ստացել բժիշկներից ե բուժաշխատողներից: Թեև կանանց կեսից ավելին (55,2%) նշել են, որ տեղեկացված են դեղորայքային աբորտի մասին, այնուամենայնիվ նրանց գերակշռող մեծամասնությունը` 66,4%-ը գնահատել են իրենց գիտելիքներր դեղորայքային աբորտի մասին անբավարար: Տրամաբանական է, որ հարցված կանանց 48,5% ցանկանում էր ստանալ տեղեկություն դեղորայքային աբորտի մասին: Բնդ որում, կանանց գերակշռող մեծամասնությունը` 52,3%, ցանկանում էր տեղեկություն ստանալ դեղորայքային աբորտի մասին բրոշյուրի ձեով, 33,8%-ը` հեռուստատեսությամբ, 12,3%-ը` ամսագրերից, 7,7%-ը` թերթերից, 1,5%-ը` ռադիոյից:
Հարցումից պարզվել է, որ կանանց հիմնական մասը (58,1%) նախկինում ունեցել է հղիության արհեստական րնդհատում` օգտագործելով դրա համար վիրաբուժական մեթոդը: Կանանց միայն 9,6%-ն են երբևէ օգտագործել հղիության րնդհատման դեղորայքային մեթոդը: Ընդ որում, հղիության արհեստական րնդհատման րնտրված մեթոդից գոհունակություն են արտահայտել էին կանանց 45,2%-ր, իսկ դժգոհություն` 15,9%-ը: 38,9% կանայք որևէ կարծիք սույն հարցի վերաբերլալ չեն արտահայտել: Ըստ ստացված տվյալների, կանայք կնախրնտրեին դեղորայքային աբորտր, եթե հղիության արհեստական րնդհատման երկու մեթոդներր (վիրաբուժական ե դեղորայքային) լինեին հավասարապես արդյունավետ: 37,2% կանայք նախրնտրել են հղիության արհեստական րնդհատման վիրաբուժական մեթոդր: Այս րնտրությունր նրանք հիմնավորել են այն հանգամանքով, որ այն արդլ ունավետ է (25,3%), չի պահանջում կրկնակի այց բժշկի մոտ (20,2%), քիչ ցավոտ է (26,6%), ուղեկցվում է արյան քիչ կորստով (7,5%): 20,4% կանայք չեն կարողացել նշել որեէ մեկ հանգամանք` որպես վիրաբուժական աբորտի դնտրման պատճաոը: Այն կանայք, որոնք նախընտրել են դեղորայքային աբորտը (51,9%), իրենց ընտրությունը հիմնավորվել են այն հանգամանքով, որ այն հնարավորություն է տալիս խուսափել վիրաբուժական աբորտի (42,5%) ե անզգայացման (30%) հետ կապված վտանգից ու ավելի բնական է (25%): Կանանց 2,5% չեն պատասխանել սույն հարցին:
Հարցմանը մասնակցած կանանց մեծամաս-նությունդ (51,9%) նշել է, որ հետագա հղիության արհեստական դնդհատման համար կնախդնտրի դեղորայքային մեթոդդ: Կանանց 69,1%-ը արտահայտել է այն կարծիքդ, որ դեղորայքային աբորտդ կարող է լայն տարածում գտնել մեր երկրում: Միաժամանակ կանանց գերակշռող մեծամասնությունդ (69,1%) գտնում է, որ դեղորայքային աբորտդ պետք է կատարվի բուժհաստատությունում` բուժանձնակազմի հսկողության ներքո: 13,1% կանայք գտնում են, որ հղիության արհեստական ընդհատումը կարող է կատարվել տանդ: 17,7% կանայք չեն տվել որեէ պատասխան սույն հարցին: Միայն մեկ կին է նշել, որ ավելի լավ է դնդհանրապես չկատարել հղիության արհեստական դնդհատում:
Այսպիսով, հարցման արդյունքում պարզվել է, որ
- դեղորայքային աբորտի մասին կանանց համար տեղեկատվության հիմնական աղբյուր են հանդիսացել զանգվածային լրատվական միջոցներդ (29,8%), բժիշկներն ու բուժաշխատողներդ (25,4%) ե համացանցդ (22,4%):
- Հարցված կանանց գերակշռող մեծամասնությունդ (80,4%) լսել են դեղորայքային աբորտի մասին:
- Կանանց 65,2% իրենց գիտելիքներդ դեղորայքային աբորտի մասին համարում են անբավարար ե ցանկանում են ստանալ համապատասխան տե-ղեկատվություն դեղորայքային աբորտի մասին:
- Կանանց 62,8%-ի կարծիքով հավասար արդ-յունավետության պայմաններում կնախդնտրեն դեղորայքային աբորտդ` խուսափելու վիրաբու-ժական աբորտի ե անզգայացման հետ կապված վտանգից:
- Կանանց մեծամասնությունդ (69,1%) գտնում է, որ դեղորայքային աբորտդ կարող է լայն տարածում գտնել մեր երկրում ե այն պետք է կատարվի բուժհաստատությունում:
Ստացված տվյալներդ վկայ ում են, որ անհրաժեշտ է իրականցնել ծրագրեր` բարելավելու կանանց գիտելիքներդ հղիության արհեստական դնդհատման դեղորայքային մեթոդների մասին:
Գրականութցան ցանկ
- Հայաստան: Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2010:
- Осложнения при аборте. ВОЗ, Женева, 1995, 183с.
- Safe abortion. Technical and policy guidance for health system. WHO, Geneva, 2003, 106p.
Կարդացեք նաև
Ըստ գրականության տվյալների (Дедов И.И., Свириденко Н.Ю., Герасимов Г.А. и соавт., 2000; Хмельницкий O.K., 2000; Блохина Т.В., 2005) վահանագեղձի հիվանդություններր ներզատիչ գեղձերի ախտաբանություն կառուցվածքում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը` արձանագրվում է դրանց հիվանդացության կայուն աճ (Международный Чернобыльский проект...
Վերջին տարիներին նկատվում է քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների քանակի զգալի աճ: Բավական է նշել, որ քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններր քթի-կոկորդի-ականջի հիվանդությունների մեջ համարվում են ամենատարածվածը Զարգացած երկրներում...
Համաձայն գրականության տվյալների (Громада Н.А., 2003) քրոնիկական տոնզիլիտով (ՔS) տառապում է բնակչության մինչև 20-40%-ը: Քմային շրջանի ավշաէպիթելային օղակի, մասնավորապես...
Ծննդաբերությունից հետո վաղ շրջանում անցանկալի հղիությունր հանդիսանում է այն գործոններից մեկը, որը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ վերարտադրողական առողջության վրա: Միջծննզյան միջակայքը բնորոշվում է որպես 2 կենդանի ծնունդների միջև ընկած ժամանակահատված...
Օստեոպորոզր (ՕԶ) ե դրա հետեանքով առաջացած կոտրվածքներր առողջապահական կարեոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության ե ֆինանսական ծախսերի հետ [1,3]...
Ներածություն
Հասարակության զարգացման վերջին տասնամյակները նշանավորվում են գիտատեխնիկական հզոր առաջրնթացով, ինչր հանգեցրել է շարժողական ակտիվության նվազմանը` սակավաշարժությանը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով լուրջ խնդիր է հանդիսանում զարգացած երկրների համար...
Առողջապահության վերակառուցումը և տնտեսավարման նոր մեթոդների ներդրումները պահանջում են ինչպես ընդհանուր առմամբ բուժպրոֆիլակտիկ հաստատությունների, այնպես էլ առանձին բուժաշխատողների գործունեության վերջնական արդյունքների խոր և բազմակողմանի վերլուծություն և գնահատում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն