Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012
Հակամանրէային հատկություններով կարանյութի ատացման տեխնոլոգիան եվ նրա կիրառման մանրէաբանական հիմնավորումը
Ներածություն: Շատ հեղինակներ հեավիրահատական անասաոմոզիաների պաթոգենեզում հատաուկ նշանակություն են աալիս կարանյութին, որը օգաագործվում է բերանակցման ձևավորման նպատակով [1,10]: Ընդ որում թելի համար որոշակի պահանջներ են առաջադրվում. կենսահամաաեղելիություն (մինիմալ հյուսվածքային ռեակցիա), որոշակի ֆիզիկական հաակություններ (ամրություն, մակերեսային և մանիպուլյացիոն բնութագրեր), մինիմալ վնասվածքայնություն և ներծծման հաակություն (նյութի ներծծման ընթացքը պեաք է համապաաասխանի վերքերի բուժման ընթացքին) [2,5]: Այս հաակությունները խիսա կարևոր են, քանի որ ցանկացած թել համարվում է օաար մարմին և խոչընդոտում է վերքի լավացմանը [3,8]: Հակամանրէային հաակություններ ունեցող կարանյութի սաեղծման խնդրին է նվիրված լաբորատոր-կլինիկական հեաազոաությունների մի ամբողջ շարք, որոնցում ներկայացվում են զանազան հակամանրէային ծածկույթներով ներծծվող կամ չներծծվող աարբեր կարանյութերի ուսումնասիրության արդյունքները [4,5,6,7,8,9]:
Հետազոտության նպատակը: Տվյալ հեաազոտությունը նվիրված է հակամանրէային և հակաբորբոքային հաակություններով կարանյութի սաացման նոր եղանակի մշակմանը, որի կիրառումը թույլ կտա էապես նվազեցնել անասաոմոզիաների զարգացման հաճախականությունը և բարելավել վիրահաաական բուժման արդյունքները:
Նյութը և մեթոդները: Կարանյութի պաաման համար մեր կողմից օգաագործվել է հաաուկ պոլիմեր` պոլիամինոսուլֆոն (ՊԱՍ): Այս պարագայում չափազանց կարևոր է, որ ՊԱՍ-ը չունի մաշկագրգռիչ, մաշկաներծծվող ազդեցություն, կումուլյաաիվ և ալերգեն հաակություններ: Այն վնասակար ազդեցություն չի ունենում սիրա-անոթային և նյարդային համակարգերի, լյարդի, երիկամների ֆունկցիաների, նյութափոխա-նակության հիմնական աեսակների վրա: Բացի այդ ՊԱՍ-ը ունի հակաբորբոքային, կապող, սաամոքսի և աասներկումաանյա աղու լորձաթաղանթի ռեցեպաորների գրգռվածությունը մեղմացնող, բակտերիաստատիկ և հակասնկային հաակություններ: Տվյալ պաա- րասաուկը բազմիցս փորձարկված և առաջարկված է մի շարք երկրներում աղեսաամոքսային հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Կարևոր է նշել, որ կարանյութին ավելի արտահայտված հակամանրէային հաակություններ հաղորդելու և ազդեցության սպեկարը մեծացնելու համար մեր կողմից կիրառվել է նաև ամպիցիլին հակաբիոաիկը, որն ակաիվ է ախաածին մանրէների մեծամասնության հանդեպ` այդ թվում և Helicobacter pylori-ի:
Տեխնիկական առումով ՊԱՍ-ի և ամպիցիլինի լավագույն ֆիքսացիա ապահովելու նպաաակով օգաագործվել է պոլիվինիլ սպիրա (ՊՎՍ), որը վաա է լուծվում և լայնորեն օգաագործվում է որպես ֆարմակոլոգիական պատրաստուկ ների ազդեցության երկարացուցիչ: Բացի այդ մեր կողմից կիրառված ՊԱՍ-ը և ՊՎՍ-ն համարվում են աուտոստերիլ նյութեր: Կարանյութի ստացման առաջարկվող եղանակը կայանում է հետևյալում: Ընդունված եղանակներից մեկով ստե- րիլացված կետգուտե թելը տեղադրվում է ամպիցիլինի 40%-անոց ջրայ ին լուծույթի մեջ 1,5 ժամ տևողությամբ: Այնուհետև, թելը հանվում է լուծույթից և չորացվում 5 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Հետագայում այն կարճաժամկետ ընկղմվում է պոլիամինոսուլֆոնի 35%-անոց ջրային լուծույթի մեջ և անմիջապես հանվում լուծույթից: Այնուհետև, թելը չորացվում է սենյակային ջերմաստիճանում 5 ժամվա ընթացքում, ընկղմվում պոլիվինիլ սպիրտի 8%-անոց ջրային լուծույթի մեջ և անմիջապես հանվում: Այս մի-ջոցառումներից հետո, թելը կրկին չորացվում է սենյա-կային ջերմաստիճանում` 5 ժամվա ընթացքում: Այնու-հետև, չորացված թելը տեղադրվում է ստերիլ պոլիէթիլենային փաթեթների մեջ, որից հետո կարանյութը լիովին պատրաստ է կիրառման համար:
Հաշվի առնելով կետգուտի հակամանրէային և հակաբորբոքային ծածկույթի հիմնական բաղադրիչները (ամպիցիլին և պոլիամինոսուլֆոն), առաջարկված եղանակով ստացած վիրաբուժական թեյը տարբերակման համար պայմանականորեն անվանվել է «ԱՄՊԱՍ»: Լաբորատոր պայմաններում ուսումնասիրվել են «ԱՄՊԱՍ» թելի հակամանրէային հատկությունները:
Արդյունքները և քննարկումը: Լաբորատոր հետազոտությունները կայացել են թելի մշակման բաղադրիչների ստերիլության որոշման և մշակված թելի հակամանրէային հատկությունների ուսումնասիրման մեջ: Ստացված նյութի հակամանրէային ակտիվությունը որոշվել է ընդունված եղանակով, հակաբիոտիկի դիֆուզիայով պինդ սննդային միջավայրում` ագար: Մեր հետազոտություններում օգտագործվել են ստրեպտոկոկի (Streptococcus pyogenes, Streptococcus pneumoniae, Streptococcus agalactiae, Streptococcus faecalis, Streptococcus salivarius, Streptococcus mitis, Streptococcus lactis), ստաֆիլոկո-կի (Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Staphylococcus saprophyticus), աղիքային ցուպիկի (Esherichia coli), պրոտեաների (Proteus Proteus vulgaris, Proteus mirabilis, Proteus morganii, Proteus rettgeri, Proteus inconstans), կապտաթարախային ցուպիկի (Pseudomonas aerugimosa) թեստ֊կուլտուրաներ:
Թվարկված միկրոօրգանիզմների կուլտուրաներով ցանված և Պետրիի գավաթների մեջ լցված սնուցիչ միջավայր (մսապեպտոնային ագար) ընկղմվել են 10մմ երկարությամբ «ԱՄՊԱՍ» հակամանրէային թելերի նմուշներ: Սենյակային ջերմաստիճանում 3 ժամվա ընթացքում ինկուբացիայից հետո բակտերիաների ցանքսը 20 ժամվա ընթացքում պահվել է թերմոստատում` 37oC ջերմաստիճանի պայմաններում: Հակա
մանրէային արդյունավետության մասին դատվել է ըստ թելի շուրջ տեստ֊կուլտուրաների աճի կանգնեց - ման գոտու տրամագծի` արտահայտված միլիմետրերով: Հետազոտության հավաստիության և համեմատական գնահատականի համար հակամանրէային արդյունավետության ուսումնասիրությունը կատարվել է նաև միայն ամպիցիլինով կամ պոլիամինոսուլֆոնով պատված կետգուտե թելերի վրա:
Կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ «ԱՄՊԱՍ» հակամանրէային թելը առաջացնում է ոսկեգույն ստաֆիլոկոկի, աղիքային ցուպիկի, պրոտեաների և կապտաթարա- խային ցուպիկի աճի լրիվ կասեցում, ինչպես նաև զգալիորեն դանդաղեցնում է ստրեպտոկոկի աճը: Միայն ամպիցիլին հակաբիոտիկով կամ ՊԱՍ-ով պատված թելերը առաջացնում են տվյալ միկրոօրգանիզմների աճի ժամանակավոր կասեցում: Այսինքն հետազոտությունը ցույց է տալիս, որ տվյալ դեպքում ամպիցիլինի և պոլիամինոսուլֆիոնի համակցության հակաբակտերիալ ազդեցությունը նշանակալի գերազանցում է նշված պատրաստուկներից յուրաքանչյուրի առանձին ազդեցությունը:
Եզրահանգումներ:
- Մտացված կարահյութի հակամանրէային ակտիվության լաբորատոր հետազոտություններր հաստատում են, մաքուր կուլտուրաների տեսքով վերքի արտազատուկից անջատված, վիրաբուժական ին-ֆեկցիաների ամենահաճախ հանդիպող հարուցիչ-ների նկատմամբ նրա բարձր մանրէասպան ակտիվությունը:
- Ամպիցիլինի ե պոլիամինոսուլֆոնի համակցված հակամանրէային հատկությունը զգալիորեն գերազանցում է նրանցից յուրաքանչյուրի առանձին ազդեցությունր:
- Տեխնիկական կատարման առումով` առաջարկվող մեթոդը պարզ է, չի պահանջում անձնակազմի հատուկ նեղ մասնագիտական պատրաստվածություն և մեծ նյութական ծախսեր, ինչր հնարավոր է դարձնում նրա կիրառումը գործնական առողջապահության բնագավառում:
Գրականութցան ցանկ
- Адамян А. А. Основные направления создания хирург. шовных материалов в СССР и за рубежом. 1 Всесоюз. конф. М., 1989. с.179-185.
- Витебский Я.Д. Хирургия. 1980. 2. с.92-93.
- Лапкин К.В., Малярчук О.А., Удотов П.С. 1 Всесоюзн. конф. М., 1989. с.234 - 236.
- Мрих О. В. Профилактика и лечение несостоятельности кишечных анастомозов с использованием биоэксплантата. Дис. канд. мед. наук. Уфа, 200. 125с.
- Плечев В.В., Корнилаев П.Г., Муртазин 3.Я. Всесоюзн. научно-практ. конф. хирургов. Калуга, 1996. с.111-112.
- Полоус Ю. М. Клин. хирургия. 1989. 1. с.46-47.
- Сибагатуллин Н. Г. Профилактика и лечение инфекционных осложнений после операций с искусственным кровообращением у больных с врожденными и приобретенными пороками сердца. Дис. канд. мед. наук. Уфа, 2001. 142с.
- Фурманов Ю.Д., Солошко А.В. Мед. биомеханика. Рига, 1986. Т.1. c.395-399.
- Фурманов Ю.А. 1 Всесоюзн. конф. М, 1989. c.206- 208.
- Panowski J. Suture materials. Acta Chir. Juogosl. 1980. Vol. 27, Suppl. 2.-P.139-144.
Կարդացեք նաև
Ուռուցքների համալիր բուժման գործում քիմիաթերապիան ունի իր կարևորագույն դերը: Ուռուցքների տարածուն ձևերի դեպքում այն համարվում է հիմնական բուժական մեթոդ: Այս առումով հատկապես կարևորվում են քիմիաթերապիայի նկատմամբ այնպիսի զգայուն ուռուցքների բուժման խնդիրները...
Ներածություն: Չնայած գիտական ն պրակտիկ բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնթերոլոգիայի չլուծված խնդիրներից մեկը...
Ներորովայնային ճնշումը (ՆՈՃ) որովայնի խո-ռոչում առկա ճնշումն է, որի նորմալ մակարդակը դեռևս շարունակում է մնալ վիճելի: Այն տատանվում է 0-5մմ. սնդ. սյ. սահմաններում [3,15,26] և կախված է մարմնի քաշի ինդեքսից [15]...
Ներածություն
Կրծքագեղձի ե ձվարանների քաղցկեղր ախտա-հարում է հիմնականում երիտասարդ, վերարտադրողական հասակի կանանց, որոնց լիարժեք բուժումն ու ռեաբիլիտացիան ոչ միայն ուռուցքաբանության, այլև սոցիալական խնդիր է...
Ներածություն
Բազմաթիվ հեղինակների կարծիքով վուլվայի քաղցկեղք օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում կազմում է 2,5-5%՝ զբաղեցնելով 4-րդ տեղր արգանդի պարանոցի, էնդոմետրումի և ձվարանների քաղցկեղից հետո [2,3,4,6,11]...
Մի շարք հետազոտությունների արդյունքներով փաստված է, որ գերճնշումային նեֆրոպաթիայի զարգացման մեկնարկային կետ է հանդիսանում երիկամների ոչ իմունային բնույթի անոթային ախտահարումը [1,8,37]: Ախտաբանական այդ գործրնթացր զարգանում է բավական բարդ մեխանիզմներով...
Ներածություն
Չնայած վուլվայի քաղցկեղը դասվում է տեսանելի տեղակայման ուռուցքների շարքին՝ հիվանդների 50%-ից ավելին դիմում են մասնագիտացված բուժման հիվանդության բարձիթողի դեպքերում` ու ռուցքային պրոցեսի տեղային-ռեգիոնար տարածվածության պայմաններում [5,6,8,10,15,18,22,23]...
Սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը զարգացած երկր- ներում կազմում է ընդհանուր մահացության ավելի քան 50%, ինչը պայմանավորված է նաե զարկերակային գերճնշման (ԶԳ) բարձր տարածվածությամբ...
Սրտանոթային համակարգի գործունեության համակարգումր իրականացվում է ինքնավար նյարդային համակարգի միջոցով (ԻՆՀ) [1]: ԻՆՀ ազդեցությունր սրտի վրա պայմանավորվում է բարոռեցեպտորներից, քեմոռեցեպտորներից, նախասրտային և փորոքային ռեցեպտորներից եկած ազդակներով...
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ Ինքնավար նյարդային համակարգի (ԻՆՀ) կողմից սրտանոթային գործունեության վերահսկման շեղումներր ներկայումս դիտվում են որպես քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով (ՔՕԱՀ) պայմանավորված սրտանոթային հիվանդությունների զարգացման կարևոր պաթոգենետիկ մեխանիզմներից մեկր [1]...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն