Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012
Հայաստանի հանրապետությունում վուլվայի քաղցկեղով հիվանդների բուժման եղանակների համեմատական բնութագիրը
Ներածություն
Չնայած վուլվայի քաղցկեղը դասվում է տեսանելի տեղակայման ուռուցքների շարքին՝ հիվանդների 50%-ից ավելին դիմում են մասնագիտացված բուժման հիվանդության բարձիթողի դեպքերում` ու ռուցքային պրոցեսի տեղային-ռեգիոնար տարածվածության պայմաններում [5,6,8,10,15,18,22,23]: Հիվանդությունը մեծամասամբ ախտորոշվում է հիվանդության T2.3N1.2M0 փուլերում և ախտորոշման պահին հիվանդների 56-58%-ի մոտ արդեն առկա են լինում շոշափվող աճուկային ավշային հանգույցներ [4,6,7, 11,12,16,19,21,22]: Վուլվայի քաղցկեղի բուժման եղանակների մասին գրականության տվյալները բազմազան են ինչպես առաջարկվող մեթոդների, այնպես էլ դրանց արդյունավետության գնահատման տեսակետից [4,5,8,9,12,14,18,20,24]: Շատ հեղինակների կարծիքով վուլվայի քաղցկեղի բուժման առավել արդյունավետ եղանակը համարվում է վիրահատական բուժումը, որը կարելի է կիրառել ինչպես ինքնուրույն բուժման եղանակ` վուլվայի քաղցկեղի վաղ փուլերում, այնպես էլ կարող է կիրառվել համակցված և համալիր բուժման մեջ` քաղցկեղի տեղային տարածված ձևերի դեպքում [2,3,5,7,11,13,17,20]: Ելնելով մեր բաժանմունքի բազմամյա վիրահատական փորձից` մենք համամիտ ենք հեղինակների մեծամասնության կարծիքին, որ վուլվայի քաղցկեղի բուժման հիմնական եղանակը վիրահատական բուժումն է:
Աղյուսակ 1. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ անցկացված բուժման եղանակի և հիվանդության փուլերի (100 կնոջ նկատմամբ)
Փուլեր |
Ցուցա- նիշներ |
Բուժման եղանակ |
Ընդա- մենը |
||
Վիրահատ- ական |
Համակցված |
ճառագայ- թային |
|||
cancer in situ |
բ.թ. |
5 |
0 |
0 |
5 |
P±m |
100.00±0.00 |
0.00±0.00 |
0.00±0.00 |
||
Ia |
բ.թ. |
9 |
11 |
0 |
20 |
P±m |
45.00±11.12 |
55.00±11.12 |
0.00±0.00 |
||
Ib |
բ.թ. |
6 |
10 |
0 |
16 |
P±m |
37.50±12.10 |
62.50±12.10 |
0.00±0.00 |
||
II |
բ.թ. |
10 |
48 |
11 |
69 |
P±m |
14.49±4.24 |
69.57±5.54 |
15.94±4.41 |
||
IIIa |
բ.թ. |
7 |
6 |
37 |
50 |
P±m |
14.00±4.91 |
12.00±4.60 |
74.00±6.20 |
||
IIIb |
բ.թ. |
1 |
1 |
5 |
7 |
P±m |
14.29±13.23 |
14.29±13.23 |
71.43±17.07 |
||
Iva |
բ.թ. |
0 |
0 |
2 |
2 |
P±m |
0.00±0.00 |
0.00±0.00 |
100.00±0.00 |
||
Ivb |
բ.թ. |
1 |
0 |
1 |
2 |
P±m |
50.00±35.36 |
0.00±0.00 |
50.00±35.36 |
||
Ընդամենը |
39 |
76 |
56 |
171 |
|
22.81±3.21 |
44.44±3.80 |
32.75±3.59 |
Կատարված հետազոտության նպատակն է ուսումնասիրել վուլվայի քաղցկեղով հիվանդների բուժման եղանակների արդյունավետությունդ` կախված հիվանդի տարիքից, առաջնային ուռուցքի տեղակայումից և հիվանդության փուլից:
Հետազոտության նյութն ու մեթոդները
Կատարվել է ռետրոսպեկտիվ վերլուծություն:
Հետազոտության նյութ են հանդիսացել 1985-2006 թթ. ժամանակահատվածում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտված և բուժված վուլվայի քաղցկեղով վիրահատական, ճառագայթային կամ համակցված բուժում ստացած 171 հիվանդներդ: Վիճակագրական մեթոդներով [1] որոշել ենք վուլվայի քաղցկեղով հիվանդների դիմելիության ինտենսիվ ցուցանիշներդ 100 հիվանդի նկատմամբ և միջին սխալը:
Հետազոտության արդյունքները
Վիրահատական բուժման են ենթարկվել վուլվայի քաղցկեղով 171 հիվանդների 67,2%-դ (115 հիվանդներ) և 56 հիվանդների մոտ (32,7%), որպես վուլվայի քաղցկեղի բուժման եղանակ, հիվանդության T3A-B-T4N1-2M0-1G2-3 փուլերում, կիրառվել է ճառագայթային բուժում, որն իրականցվել է «АГАТ-Р» գամմա-թերապևտիկ սարքի միջոցով (մինչև 60-70 Գր ԳՕԴ-ով): Համակցված բուժում են ստացել վուլվայի քաղցկեղով հիվանդների 44,4%-դ (76 հիվանդ),ընդ որում, հիվանդներից 15-ի մոտ (19,7%) անցկացվել է նաև ադյուվանտ ճառագայթային բուժում (մինչև 20-25 Գր ԳՕԴ-ով): Պոլիքիմիոթերապիա է անցկացվել հետազոտված խմբի հիվանդներից 8-ի մոտ (4,7%), որպես ադյուվանտ կուրսեր հիմնականում հիվանդության T3A-B-T4N0-2M0-1 փուլերում: Նման հիվանդների սակավ թվի պատճառով` բուժման այս եղանակը մեր հետազության ժամանակ առանձին չի գնահատվել: Վեջինս ներառվել է համակցված բուժման մեջ: Նկար 1-ում պատկերված է վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն դստ անցկացված բուժման եղանակի: Վերլուծությունը ցույց է տալիս, որ համակցված բուժում են ստացել հիվանդների 44,4%-ը, ճառագայթային բուժում` 32,7%-դ և վիրահատական բուժում` հիվանդների 22,8%-ը:
Ստորև ներկայացվում է վուլվայի քաղցկեղի վիրահատական, համակցված ու ճառագայթային բուժումներից ստացված արդյունքների համեմատական բնութագիրդ: Աղյուսակ 1-ում ներկայացված է վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն դստ հիվանդության փուլերի և կիրառված բուժման եղանակի:
Աղյուսակ 1-ի վերլուծությամբ պարզվում է, որ հիվաեդությ աե C`in situ Փուլով բոլոր հիվանդներն էլ վիրահատվել են: Հիվանդության Ia
Նկար 1. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ անցկացված μուժման եղանակի (%)
փուլում համակցված բուժում են ստա ցել հի վանդների 55,0%-ը և վիրահատվել 45,0%-ը, իսկ Ib փուլում հիվանդների 62,5% ստա ցել են համակցված և 37,5%-ը վիրահատական բուժում: Վուլվայի քաղցկեղի II փուլում հիվանդների 69,6%-ի մոտ անցկացվել է համակցված, 15,9%-ի մոտ ճառագայթային և
Նկար 2. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ հիվանդի տարիքի և կիրառվածբուժման եղանակի
14,5%-ի մոտ վիրահատական բուժում: Հիվանդության III`ե IIIb փուլերում հիվանդների գերազանցող մասր ստացել են ճառագայթային` 74,0% ե 71,4%,համակցված` 12,0% ե 14 ,3%, վիրահատական բուժում` 14,0% ե 14,3%: IV փուլում հիվանդներր հիմնականում ստացել են ճառագայթային բուժում:
Պարզվում է, որ վուլվայի քաղցկեղով հիվանդներր միայն վիրահատվել են հիվանդության Ia, II և III`փուլերում, որի գումարային արժեքր կազմում է 66,7%, համակցված բուժում են ստացել հիվանդության la, lb և II փուլերում` գումարային արժեքր 90,8% ե ճառագայթային բուժում են ստացել հիմնականում հիվանդության III և IV փուլերում,որի գումորային արժեքր կազմում է 80,3%: Նկար 2-ում ներկայացված է վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն րստ հիվանդի տարիքի և կիրառված բուժման եղանակի:
Վերլուծությունր ցույց է տալիս, որ մինչե 45 տարեկան տարքա- յին խմբում հիվանդների 62,5%-ը ստացել են համակցված, 25,0%-ը` ճառագայթային ե 12,5%-ը` վիրահատական բուժում: Հիվանդների 45-54 տարիքային խմբում այս հարաբերակցությունր կազմում է 62,5%,31,2% և 6,3%: Մյուս` 55-64 տարիքային խմբում 46,1% հիվանդներ ստացել է համակցված բուժում,վիրահատվել են հիվանդների 30,8%-ը և 23,1%-ը ստացել են ճառագայթային բուժում: Հիվանդների 65-74 տարիքային խմբում ճառագայթային և համակցված բուժում են ստացել հիվանդների 39,7% և 34,5%-ը, վիրահատված հիվանդներր կազմել են 25,9%: 75 տարեկան և բարձր հիվանդների հիմնական մասր ստացել են համակցված և ճառագայթային բուժում` 45,9% և 37,8% դեպքերում: Վերր ներկայացված աղյուսակից պարզվում է, որ վուլվայի քաղցկեղով վիրահատական և համակցված բուժում ստացած հիվանդների հիմնական մասր գտնվել են 55-74 տարիքային խմբում,որոնց գումարային արժեքներր կազմել են 79,5% և 57,9%: ճառագայթային բուժում ստացած հիվանդների հիմնական մասր գտնվել են 65 և բարձր տարիքային խմբում` 66,1% գումարային արժեքով: Նկար 3-ում ներկայացված է վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն րստ առաջնային ուռուցքի տեղակայման և կիրառված բուժման եղանակի:
Վերլուծելով եկարր`պարզվում է, որ քաղցկեղի սեռական փոքր շրթերի տեղակայման պարագայում 59,7% հիվանդներ ստացել համակցված,25,4%-ը վիրահատական ե 14,9%-ը ճառագայթային բուժում: Սեռական մեծ շրթերի տեղակայման դեպքում հիվանդների 37,5-ական%-ր ստացել է համակցված և ճառագայթային,25,0%-ը`վիրահատական բուժում:
Բարտոլինյան գեղձի ախտահարումով ?ոլոր հիվանդները μաշխվել են 1-ական ըստ μուժման եղանակների: Ծլիկի տեղակայման պարագայում հիվանդների 50,0%-ը ստա ցել են համակցված,41,7%-ը`վիրահատական և 8,3%-ը`ճառագայթային բուժում: Մեծ և փոքր սեռական շրթերի տեղակայմամբ ուռուցքներով հիվանդների 58,0%-ը ստացել են ճառագայթային, 29,0%-ը`համակցված և 13,0%-ը`վիրահատական բուժում:
Այսպիսով, վիրահատական բուժման ենթարկված հիվանդների մոտ ուռուցքր տեղակայված է
Նկար 3. Վուլվայի քաղցկեղով հիվանդների բաշխումն ըստ առաջնային ուռուցքի տեղակայման և կիրառված բուժման եղանակի (%)
եղել սեռական մեծ շրթերի ե ծլիկի վրա` գումարային արժեքր 69,2%: Համակցված բուժում ստացած հիվանդների մոտ ուռուցքը տեղակայված է եղել հիմնականում մեծ սեռական շրթերի և մեծ ու փոքր սեռական շրթերի վրա` 78,9% գումարային արժեքով:
ճառագայթային բուժում ստացած հիվանդների մեծամասնության մոտ քաղցկեղր տեղակայված է եղել մեծ ու փոքր սեռական շրթերի ե մեծ սեռական շրթերի վրա` 89,3% գումարային արժեքով:
Եզրակացություններ
- Վուլվայի քաղցկեղով հիվանդներր միայն վիրա-հատվել են հիվանդության Cain situ, Ia և Ib փուլերում, համակցված բուժում են ստացել հիվան-դության Ib, II և IIIa փուլերում ե ճառագայթային բուժում` հիվանդության III և IV փուլերում:
- Վուլվայի քաղցկեղով վիրահատված և համակցված բուժում ստացած հիվանդների հիմնական մասր գտնվել են 55-75 տարեկան տարիքային խմբում, իսկ ճառագայթային բուժում ստացած հիվանդներր` 65 և բարձր տարիքային խմբում:
- Վուլվայի քաղցկեղով վիրահատված և համակցված բուժում ստացած հիվանդների մոտ ուռուցքր տեղակայված է եղել հիմանակում սեռական մեծ շրթերի, մեծ ու փոքր սեռական շրթերի և ծլիկի վրա: ճառագայթային բուժում ստացած հիվանդների մեծամասնության մոտ քաղցկեղր տեղակայված է եղել մեծ ու փոքր սեռական շրթերի և սեռական մեծ շրթերի վրա:
Գրականութցան ցանկ
- Հարությունյան Ա.Մ.Սանիտարական վիճակագրություն, Երևան, 2000, 120 էջ:
- Гробель О.В. Тез. V Всеросс. съезда онкологов. Казань, 2000. Т.2. c.429-430.
- Гробель О.В., Куценко И.И. Российский вестник акушера-гинеколога 2003. №5.
- Бохман Я.В. Рос. симп. с междунар. участием. СПб., 1994. c.66-67.
- Бохман Я.В., Семиглазов В.Ф., С.Я. Максимов и др. Рос. симп. с междунар. участием. СПб., 1994. c.56-57.
- Бохман Я.В., Таджибаева Ю., и др. Рак вульвы. Таш- кент.1996. 184с.
- Жаров А.В., Важенин А.В. Оптимизация лечения больных раком вульвы. Челябинск. 2005,130с.
- Крикунова Л.И., Каплан М.А., Рыкова Е.В. I межд. конф. Обнинск, 1999. c.32-33.
- Крикунова Л.И., Рыкова Е.В. I межд. конф. Обнинск, 1999. с.13.
- Мерибишвили В.М. Выживаемость онкологических больных. СПб., 2006; с.438.
- Неродо Г. А. V Всерос. съезд онкологов. Казань, 2000. Т.2. c. 438-439.
- Groenen SM, Timmers PJ, Burger CW. Int J Gynecol Cancer. 2010 Jul;20(5):869-73.
- Hasker N.F., Berek J.S., Lagasse L.D. et al. Obstet. Gynecol. 1983. Vol. 61. P. 408-412.
- Homesley H. Management of Vulvar Cancer. Cancer. Sup- pl. 1995. Vol. 76. (Supl. 10). P.2159-2170.
- Homesley H.D., Bundy B.N., Sedlis A. et al. Gynecol. Oncol. 1993. Vol.49, 3. P.279-283.
- Horn LC, Wagner S. Int J Gynecol Pathol. 2010 Mar;29(2):165-72.
- Iverson T., Aas M. Lymph drainage from the vulva. Gynecol. Oncol. 1983. Vol.16. P.179-189.
- Kaushik S, Pepas L, Nordin A. et al. Cochrane Database Syst Rev. 2011 Jan 19;(1):CD007928.
- Kowalewska M, Szkoda MT, Radziszewski J. et al. Int J Gynecol Cancer. 2010 Apr;20(3):434-7.
- Krupp P.J., Bohm J.W. Am. J. Obstet. Gynecol. 1978. Vol. 130, 8. P. 943-952.
- Jakobsson M, Pukkala E, Paavonen J, Tapper AM. et al. Int J Cancer. 2011 Mar 1;128(5):1187-91.
- Planner R.S., Hobbs J.B. J. Reprod. Med. 1988. Vol.33, 6. P.503-509.
- Polterauer S, Catharina Dressler A, Grimm C. et al. Int J Gynecol Pathol. 2009 Nov;28(6):559-62.
- Sznurkowski JJ, Emerich J. Ginekol Pol. 2010 Jan;811):12-9.
Կարդացեք նաև
Ուռուցքների համալիր բուժման գործում քիմիաթերապիան ունի իր կարևորագույն դերը: Ուռուցքների տարածուն ձևերի դեպքում այն համարվում է հիմնական բուժական մեթոդ: Այս առումով հատկապես կարևորվում են քիմիաթերապիայի նկատմամբ այնպիսի զգայուն ուռուցքների բուժման խնդիրները...
Ներածություն: Չնայած գիտական ն պրակտիկ բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնթերոլոգիայի չլուծված խնդիրներից մեկը...
Ներածություն: Շատ հեղինակներ հեավիրահատական անասաոմոզիաների պաթոգենեզում հատաուկ նշանակություն են աալիս կարանյութին, որը օգաագործվում է բերանակցման ձևավորման նպատակով [1,10]...
Ներորովայնային ճնշումը (ՆՈՃ) որովայնի խո-ռոչում առկա ճնշումն է, որի նորմալ մակարդակը դեռևս շարունակում է մնալ վիճելի: Այն տատանվում է 0-5մմ. սնդ. սյ. սահմաններում [3,15,26] և կախված է մարմնի քաշի ինդեքսից [15]...
Ներածություն
Կրծքագեղձի ե ձվարանների քաղցկեղր ախտա-հարում է հիմնականում երիտասարդ, վերարտադրողական հասակի կանանց, որոնց լիարժեք բուժումն ու ռեաբիլիտացիան ոչ միայն ուռուցքաբանության, այլև սոցիալական խնդիր է...
Ներածություն
Բազմաթիվ հեղինակների կարծիքով վուլվայի քաղցկեղք օնկոգինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում կազմում է 2,5-5%՝ զբաղեցնելով 4-րդ տեղր արգանդի պարանոցի, էնդոմետրումի և ձվարանների քաղցկեղից հետո [2,3,4,6,11]...
Մի շարք հետազոտությունների արդյունքներով փաստված է, որ գերճնշումային նեֆրոպաթիայի զարգացման մեկնարկային կետ է հանդիսանում երիկամների ոչ իմունային բնույթի անոթային ախտահարումը [1,8,37]: Ախտաբանական այդ գործրնթացր զարգանում է բավական բարդ մեխանիզմներով...
Սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը զարգացած երկր- ներում կազմում է ընդհանուր մահացության ավելի քան 50%, ինչը պայմանավորված է նաե զարկերակային գերճնշման (ԶԳ) բարձր տարածվածությամբ...
Սրտանոթային համակարգի գործունեության համակարգումր իրականացվում է ինքնավար նյարդային համակարգի միջոցով (ԻՆՀ) [1]: ԻՆՀ ազդեցությունր սրտի վրա պայմանավորվում է բարոռեցեպտորներից, քեմոռեցեպտորներից, նախասրտային և փորոքային ռեցեպտորներից եկած ազդակներով...
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ Ինքնավար նյարդային համակարգի (ԻՆՀ) կողմից սրտանոթային գործունեության վերահսկման շեղումներր ներկայումս դիտվում են որպես քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով (ՔՕԱՀ) պայմանավորված սրտանոթային հիվանդությունների զարգացման կարևոր պաթոգենետիկ մեխանիզմներից մեկր [1]...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն