Երեխա Միոկարդիտ (մանկական տարիքի)
Սրտամկանի օջախային կամ տարածուն ախտահարումն է, որը տարբեր պատճառներով է պայմանավորված։ Միոկարդիտի ժամանակ էթիոլոգիական գործոնը հիմնականում մակրոօրգանիզմի իմունոռեակտիվականությունն է։ Տարբերում են միոկարդիտի հետևյալ ձևերը՝ ռևմատիզմային, վարակային (վարակային-ալերգիկ), վիրուսային, նշիկային, սեպտիկ և այլ վարակների հետ կապված, ալերգիկ (շիճուկային, դեղորայքային, ետպատվաստումային), միոկարդիտներ՝ շարակցական հյուսվածքի համակարգային և պարազիտային հիվանդությունների ժամանակ և այլն։ Որոշ հեղինակներ առանձնացնում են նաև բնածին միոկարդիտները, որոնք առաջանում են ներարգանդային շրջանում, երբ մայրը հղիության տարբեր ժամկետներում հիվանդանում է էնտերովիրուսային վարակներով, կարմրախտով, մանրէածնական այլ հիվանդություններով։
Կլինիկան։ Վարակային-ալերգիկ միոկարդիտը առավել տարածված ոչ ռևմատիզմային միոկարդիտի ձևն է, որը, որպես կանոն, առաջանում է վարակի ֆոնի վրա կամ կրած վարակային հիվանդությունից հետո (հաճախ վիրուսային)։ Վաղ տարիքի երեխաների մոտ նորմալ, ենթատենդային, հազվադեպ բարձր ջերմության դեպքում նկատելիորեն վատանում է ընդհանուր վիճակը, առաջանում է գունատություն, մաշկածածկույթի մոխրակապտավուն երանգ։ Երեխան ծծելիս արագ է հոգնում և հրաժարվում է կուրծքն ընդունել, կորցնում է զանգվածը, դառնում անհանգիստ, թույլ, սակավ շարժուն։ Օբյեկտիվորեն հայտնաբերվում է սրտի սահմանների մեծացում. սրտի գագաթային հրոցը թուլացած է, տոները զգալիորեն խլացած են կամ խուլ, կարող է լինել քառատրոփ ռիթմ, բնորոշ է հաճախասրտությունը և էմբրիոկարդիան, առկա է ոչ մշտական, մեղմ բնույթի սիստոլային աղմուկ։ Մանր միոկարդիտի ժամանակ արագ զարգանում է սրտի անբավարարություն, որը ծծկեր երեխաների մոտ որոշակի առանձնահատկություններ ունի։ Վաղ շրջանում երեխայի մոտ լինում են քրտնոտություն, գունատություն, անհանգստություն, հազ, հևոց և կապտուկ՝ կերակրելիս, լողացնելիս, բարուրելիս։ Ավելի ծանր դեպքերում զգալի շնչարգելություն և հաճախասրտություն է դիտվում նույնիսկ երեխայի հանգիստ վիճակում։ Աջ փորոքային անբավարարությանը հիմնականում բնորոշ են ընդհանուր թեթև այտուցվածությունը (դաստակների, ոտնաթաթերի, որովայնի առաջնային պատի և ցայլքի շրջաններում), զանգվածի արագ ավելացումը՝ այտուցվածության հաշվին, սակավամիզությունը (չոր բարուրի ախտանիշ),մեծանում են փայծաղն ու լյարդը, հնարավոր է սպիտամիզություն և միկրոհեմատուրիա։ Ծանր միոկարղիտի ժամանակ, երբ գերակշռում է ձախ փորոքային անբավարարությունը, զարգանում է միջանկյալ այտուցով թոքային հիպերտենզիա, դիտվում են ալվեոլային այտուցի նշաններ՝ երկկողմանի թաց խզզոցներ, շնչահեղձություն, կապտուկի ուժեղացում (նկ. 60)։
Նկ. 60. Վարակային-ալերգիկ միոկարդիտով հիվանդի ռենտգեննկարը։ Նկատվում է սրտի սահմանների խիստ մեծացում, հատկապես ձախից:
Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների մոտ այդ վիճակը հաճախ բարորակ բնույթ է կրում։ Սկիզբը սովորաբար աստիճանական է, քիչ բնորոշ։ Նկատվում է ընդհանուր ասթենիզացիա, գունատություն, արագ զարգացող հոգնածություն, նիհարում, նորմալ կամ ենթատենդային ջերմություն։ Այդ տարիքի երեխաները հաճախ գանգատվում են սրտի շրջանի ցավերից։ Նկատվում է սրտի հարաբերական բթության սահմանների չափավոր մեծացում, սրտի հնչյունների խլացում, նուրբ սիստոլային աղմուկ։ Ավելի հաճախ դիտվում է սրտի ռիթմի խանգարում, ինչպես նաև կենսաէլեկտրական երևույթների չափավոր փոփոխություններ, սրտամկանի կծկողական ֆունկցիայի խանգարումներ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն