Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012
Խոցային արյունահոսությունների վրա սիրտ-անոթային հիվանդությունների եվ մթնոլորտային ճնշման ազդեցության որոշ առանձնահատկություններ
Տարբեր օդերեույթաբանական գործոնները, այդ թվում մթնոլորտային ճնշման ազդեցությունը սիրտ-անոթային ախտահարումներով ուղեկցվող խոցային արյունահոսությաբ հիվանդների վրա, մինչ այսօր մնում է գրեթե չուսումնասիրված: Հիվանդությունների այս համակցության բուժման դժվարությունը, սիրտ-անոթային ախտահարումներով բարդացած խոցային արյունահոսության զարգացման և մթնոլորտայի ճնշման ցուցանիշների փոփոխության փոխադարձ կապի ուսումնասիրության լույսի ներքո, այս խնդիրը դարձնում են հատկապես արդիական: Գրականության տվյալներով [2,7] բացահայտված է որոշակի կախվածություն այնպիսի հիվանդություններով տառապող հիվանդների վիճակի և շրջակա միջավայրի գործոնների միջե, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպեերտոնիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումները ե այլն. այսպես կոչված եղանակային կախյալություն: Մթնոլորտային ճնշման իջեցման ընթացքում խոցային արյունահոսությունների զարգացման հնարավորությունները նշվում են նաե որոշ վերջին հրապարակումներում [10,11]:
Հետազոտության նպատակն է` ուսումնասիրել մթնոլորտային ճնշման հնարավոր ազդեցությունը սիրտ-անոթային ախտահարումներով համակցված խոցային արյունահոսությունների զարգացման վրա:
Հետազոտության նյութը և մեթոդները
Հետազոտությունը իրականացվել է «Գորիս» և «Նատալի-ֆարմ Մալաթիա» ԲԿ-ների վիրաբուժական բաժանմունքներում, 2000-ից մինչ 2011 թվականների ընթացքում, ուղեկցող սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող 449-ը հիվանդների մոտ, որոնք ունեցել են գաստրոդոուդենալ խոցային արյունահոսություններ: Մթնոլորտային ճնշման տատանումները ֆիքսվել են բարոմետր-աներոիդի միջոցով և եղանակային կանխատեսման օդերեույթաբանական քարտեզների տվյալներով, որոնք լայնորեն ներ-կայացված են համացանցում` այդ թվում ե ռետրոս- պեկտիվ տվյալները:
Հետազոտության արդյունքները ն քննարկումը
Կատարված հետազոտությունները վկայում են, որ սիրտ-անոթային ախտահարումները ե խոցային արյունահոսությունները պաթոգենետիկորեն կապակցված են մթնոլորտային ճնշման փոփոխությունների հետ: Հանգուցային տարրերի կոնկրետ արտահայտությունները, որոնք հաջողվել են վեր հանել, ներկայացված են սխեմատիկորեն` նկար 1-ում: Այն իր մեջ ներառում է երեք հիմնական բաղադրիչներ: Առաջին հերթին զգալիորեն դժվարացած է գաստրոդուոդենալ արյունահոսությունների ախտորոշման հարցը: Երկրորդը` փոխվում է խոցային պրոցեսի բնույթը ե երրորդը` նկատվում են խոցային արյունահոսության որոշակի առանձնահատկություններ:
Նկար 1. Խոցային արյունահոսությունների վրա սիրտ-անոթային հիվանդությունների և մթնոլորտային ճնշման ազդեցության սխեմա
Ախտորոշման դժվարությունները հիմնականում դրսեորվել են սիրտ-անոթային ախտահարումների ֆոնի վրա հստակ չդրսեորվող խոցայ ին հիվանդության թաքնված ընթացքով: Մասնավորապես, հիվանդների մեծ մասի մոտ` 262 հիվանդ, կամ 58,4%, խոցային հիվանդությունը առաջին անգամ դրսեորվել է արյունահոսությամբ: Սա, համաձայն գրականության տվյալների [3,5,6,8,9], մոտ տասն անգամ ավելի հաճախ է, քան առանց սիրտ-անոթային ախտահարումներով խոցային հիվանդների մոտ: Այն առավել հաճախ դիտվել է տարած սրտամկանի սուր ինֆարկտների ֆոնի վրա` 40 հիվանդից 31-ի մոտ: Բացի այդ 62 դեպքում (15%) նկատվել է անամնեզի հավաքման դժվարացում` հիշողության վատացման հետեանքով: Գիտակցության կորուստ այս խմբում ունեցել են 170 հիվանդ (38%), որը 4 անգամ ավելի է, քան առանց սիրտ-անոթային ախտահարումների հիվանդների մոտ [3,4]: Արյո-ւնահոսության դրսեորման անմիջական նշանների արտահայտման ուշացումը մեկնաբանվել է որպես ուղեկցող հիվանդության դրսեորում: Արդյունքում, հիվանդների կեսից ավելին (53%) ստացիոնար է ընդունվել արյունահոսության սկզբից մեկ օր անց կամ ավելի ուշ [1], իսկ ամեն հինգերորդ հիվանդ` (17,5%) ընդունման պահին ունեցել է ոչ հստակ ախտորոշում: Խոցային հիվանդության առանձնահատկությունները բնութագրվել են առաջին հերթին արյունահոսող խոցերի տեղակայման տարբեր հաճախականությամբ: Զարկերակային հիպերտենզիայի ե դիաբետիկ անգիոպաթիայով ուղեկցման դեպքերում հիվանդների 2/3 մոտ հանդիպել են դուոդենալ խոցեր իսկ անամնեզում սրտամկանի ինֆարկտով հիվանդների մոտ մոտ 1.5-անգամ ավելի հաճախ հայտնաբերվել են ստամոքսի խոցեր: Երկրորդը. վիրահատական միջամտությունների տեսակետից «դժվար» հասանելի գոտ- իներում խոցային դեֆեկտների տեղակայում եղել է` կարդիալ հատվածում 28 հիվանդի մոտ (13,8%) իսկ հետկոճղեզային տեղակայում նկատվել է 41 հիվանդի մոտ ( 20,3%): Խոցերի պենետրացիա եղել է բոլոր վիրահատված 299 հիվանդների 42,4%-ի մոտ: Այսպիսի խոցերը շատ հաճախ զուգորդվել են որոշակի սիրտ-անոթային հիվանդություներով: Այսպես` սրտի իշեմիկ հիվանդության, անամնեզում սրտամկանի սուր ինֆարկտ կամ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ունեցող կամ դիաբետիկ անգիոպաթիայի առկայության դեպքերում, նման խոցերը հայտնաբերվել են հիվանդներից յուրաքանչյուր երրորդի մոտ: Իրենց հերթին, խոցային արյունահոսությունների բարդացումը նաե պենետրացիաներով դիտվել է անամնեզում գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարմամբ ե սրտի չբարդացած իշեմիկ հիվանդությամբ հիվանդների կեսի մոտ, իսկ զարկերակային հիպերտենզիայով, սրտամկանի սուր ինֆարկտով ե դիաբետիկ անգիոպաթիայով ուղեկցվով հիվանդների 1/3-ի մոտ: Միենույն ժամանակ, գաստրոդուոդենալ խրոնիկ խոցերից արյունահոսության կապակցությամբ ստ-ացիոնար ընդունված ե վիրահատական բուժում ստացած 299 հիվանդների մոտ էական տարբեր-ություններ ուղեկցող սիրտ-անոթային հիվանդությու-նների հանդիպման հաճախության ե տեսակի միջե` չի հայտնաբերվել:
Խոցային արյունահոսությունների առանձնա-հատկությունները բնութագրվում են նաև այս կամ այն սիրտ-անոթային ախտահարումների ժամանակ արյան կորստի տարբեր աստիճանների ե ստացիոնարում արյունահոսությունների կրկնությունների հաճախականության որոշակի տարբերությամբ: Արյան կորստի ծանր աստիճան առավել հաճախ դիտվել է դիաբետիկ անգիոպաթիաների ժամանակ: Արյունահոսության կրկնության ռիսկը ավելի բարձր է եղել արյան շրջանառության անբավարարության կամ անամնեզում սրտամկանի սուր ինֆարկտի առկայության դեպքերում: Բացի այդ, դիտարկված որոշակի կոնկրետ սիրտ-անոթային հիվանդությունները կարող են ունենալ անմիջական ներազդեցություն խոցային արյունահոսության բուժման արդյունքների վրա: Խոցային արյունահոսությամբ հվանդների կյանքի համար առավելագույն վտանգ, համարժեք ախտորոշման և բուժման պայմաններում, ներկայացնում են դիաբետիկ անգիոպաթիան,սրտամկանի բարդացած իշեմիկ հիվանդությունը, անամնեզում սրտամկանի սուր ինֆարկտի և գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների առկայությունը, ինչպես նաե հիպերտոնիկ հիվանդությունը: Մեր տվյալներով, այդ խմբի հիվանդների մոտ, մինչ արյունահոսության սկիզբը սուբկոմպենսացված սրտային անբավարարության արագ խորացման հետեանքով իջնում է արյան կորստի նկատմամբ օրգանիզմի ռեզիստենտությունը: Այսպես, թույլատրելի արյան կորուստը այդ խմբի հիվանդների մոր իջնում է 40-48 մլ/կգ-ից մինչե 25-30 մլ/կգ: Ելնելով վերը շարադրվածից կարելի է բացատրել դիտարկվող խմբում 17 հիվանդի մոտ (11,2%) մահացու ելքերի պատճառը, անկախ համարժեք ե ժամանակին կատարված բուժմանը: Խոցային արյունահոսությունների ե մթնոլորտային ճնշման փոփոխման դինամիկայի հետազոտման արդյունքում վեր է հանվել նրանց միջե էական կորելյացիոն կապ` խոցերի դուոդենալ ե ստամոքսային տեղակայման որոշակի տարբերակմամբ: Խոցային արյունահոսո-ւթյունների ժամանակ, մթնոլորտային ճնշման կանխատեսման նշանակությունը կայանում է նրանում, որ արյունահոսությանը նախորդող ժամանակահատվածում դիտվում է մթնոլորտային ճնշման բավականաչափ կտրուկ իջեցում: Ընդ որում, դուոդենալ խոցերից արյունահոսության զարգացումը ավելի ակնառու է լինում մթնոլորտային ճնշման 5±0,35մմ. սնդ.սյուն/օրը (միջինը 756,8±0,4մմ.սնդ.սյուն) նվազման դեպքերում ե ավելի պակաս ցայտուն` ստամոքսի խոցերից արյունահոսությամբ հիվանդների խմբում. 2,2±0,25մմ.սնդ.սյուն/օրը (միջինը. 761,3±0,3մմ.սնդ. սյուն ):
Եզրակացություն
Բերված տվյալների հիման վրա մշակվել է սիրտ-անոթային ախտահարումներով և խոցային արյունահոսությամբ հիվանդների բուժման և վարման ալգորիթմ, որի մեջ արտացոլվել են մթնոլորտային ճնշման փոփոխման միտումներից կախված` խոցերի տեղակայման ե ուղեկցող սիրտ-անոթային ախտահարումների բնույթի առանձնահատկությունները: Սիրտ-անոթային ախտահարումների ե խոցային հիվանդության արյունահոսությամբ բարդացած դեպքերի բացահայտված առանձնահատկությունների հիման վրա մեր կողմից նշվել են մթնոլորտային ճնշման բացասական ազդեցության պատճառները ե մշակվել են:
Գրականության ցանկ
- Միրիջանյան Գ.Մ. Խոցային հիվանդության բարդացած ձևերի տարածվածության բժշկասոցիալական նկարագիրը և կանխարգելման հիմնական ուղիների գիտական հիﬓավորումը,սեղմագիր,Երևան, 2009թ.:
- Ассман Д.В. Чувствительность человека к погоде. Л.Гидрометеоиздат, 1966. 246с.
- Горбачев В.Н. Лечение кровотечений из хрон. язвы желудка и кишки, авт. дисс. д-ра мед. наук. 1 ЛМИ.-СПб,1995. 38с.
- Гостищев В.К. Патогенез язвенного гастродуоденального кровотечения. Хирургия. 2004. 5, c.46.
- Горбашко А.И. Вестник хирургии. 1980. 12. c.28-34.
- Мерков Б.П. Влияние атмосферных процессов и погоды на организм человека. Обнинск, 1985.
- Дерман А.И. Хирург. лечение язвенной болезни желудка и ДПК, осложненной кровотечением у больных пожилого и старческого возраста, авт. дисс. д-ра мед.наук. Харьков, 1990. 36с.
- Поташов Л.В. Кровотечения из острых и хрон. гастродуоденальных язв Алма-Ата, 1982. 334с.
- Чухриенко Д.П. Диагностика и лечение гастродуоденальных кровотечений. Хирургия. 1983. 2. c. 28-32.
- Budzynski P. Seasonal variation and infl uence of atmospheric pressure diurnal fl uctuations on occurrence of acute complications in patients with stomach and duodenal ulcer. Przegl Lek. 2000. Vol. 57, 11. P. 611.
- Nomura T. Infl uence of climatic factors in the incidence of upper gastrointestinal bleeding. J. Gastroenterol. Hepatol.2001 Jun. Vol. 16, 6. P.619.
Կարդացեք նաև
Արդիականությունը`հաստատված է, որ ծանր մետաղներդ բացասական ազդեցություն են թողնում դրանց հետ մասնագիտական շփում ունեցող անձանց առողջական վիճակի վրա [1,5,6]...
Խոցային արյունահոսությունների ժամանակ, սիրտ-անոթային ախտահարումների առկայությունը, ներկայումս հատու ուշադրության են արժանանում ինվազիվ էնդոսկոպիկ արյունականգ և ախտորոշիչ միջոցների կիրառությունը [1,3,4,5]...
Ժամանակակից բժշկության մեջ տեղի են ունենում սրընթաց և բազմաբնույթ փոփոխություններ, հատկապես` կապված բուժման օպտիմալ եղանակների որոնումների հետ: Այդ առումով հետաքրքրություն են ներկայացնում բուժման ոչ դեղորայքային մեթոդները...
Ներածություն: Որովայնի կպումային հիվանդության առավել հաճախ հանդիպող արտահայտությունը կպումային սուր բարակաղիքային անանցանելիությունն (ԿՍԲԱԱ) է: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում և ունի ամենամեծ մասնաբաժինն աղիքային անանցանելիությունների բոլոր տեսակների մեջ...
Ներածություն: Լապարոսկոպիկ միջամտություններից հետո ներորովայնային կպումագոյացման հարցը հետաքրքրել է վիրաբույժներին կլինիկական պրակտիկայում այս մեթոդի ներդրման առաջին տարիներից սկսած...
Նախաբան: Ուսումնական ծրագրերի ներկայիս վերափոխումների, տարրեր առարկաներից ավարտական և միասնական քննությունների ու գնահատման չափորոշիչների բարձր պահանջները առավելագույնս վերարերվում են խորացված ուսուցմամր դպրոցներին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն