Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապեվտիկ պրոֆիլի հիվանդացության բնութագիրն ըատ հիվանդությունների առանձին դասերի ու մասնագիտական ստաժի տեվողության
Արդիականությունը`հաստատված է, որ ծանր մետաղներդ բացասական ազդեցություն են թողնում դրանց հետ մասնագիտական շփում ունեցող անձանց առողջական վիճակի վրա [1,5,6]: Անկախության նվաճումից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) կատարվել են մի շարք հետազոտություններ, որոնք նվիրված են հիգիենիկ ասպեկտներին: Աշխատակիցների առողջական վիճակի համալիր ուսումնասիրություններ գրեթե չեն կատարվել,դրանց գնահատականդ չի տրվել [3]:
Նպատակը` ուսումնասիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացությունր`կախված մասնագիտական ստաժի տեողությունից:
Հետազոտության նյութն և մեթոդները: Հետազոտությունն անցկացվել է 2007-2009թթ.: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներդ (1493 հոգի): Սույն հետազոտության ժամանակ կիրառվել են սոցիալ-հիգիենիկ ե վիճակագրական մեթոդներ: Որպես դիտարկման միավոր րնդունվել է ամբուլատոր քարտը: Հետազոտության րնթացքում որոշել ենք ինտենսիվ ցուցանիշներր (P) 100 մարդու նկատմամբ և միջին սխալդ (m) [2,4]: Ստացված արդյունքների հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյու դենտի գործակցի: վերլուծությունդ կատարվել է «M. Exel» ծրագրով:
Ստացված արդյունքներն ու դրանց քննարկումը: ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության վերլուծությունդ կատարվել է համաձայն «Հիվանդությունների, վնասվածքների ե մահվան դեպքերի» միջազգային դասակարգման X վերանայման (1992): Հետազոտված անձանցից 25,8%-ը եղել են գործնականում առողջ մարդիկ ե նրանք հետագա հետազոտությունների ցանկում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության վերլուծության տեսակետից հետագայում չեն դիտարկվել: ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության ուսումնասիրության համար հավաքված ողջ նյութդ բաշխվել է 7 խմբի (սխեմա 1, նկար 1): 7-րդ խմբում դնդգրկվել են այն բոլոր հիվանդություններդ, որոնցից յուրաքանչյուրդ քանակական տեսակետից առանձնահատուկ դեր չէր կարող կատարել: վերլուծությունը ցույց է տափս, որ թերապետիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքում առանձնահատուկ տեղ են գրավում նյարդային համակարգի հիվանդություններդ`57,3%:
Սխեմա 1. Հավաքված նյութի բաշխման սխեմա
Նկար 1. ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կաոուցվածքն`ըստ հիվանդությունների դասերի (%)
Նկար 2-ում ներկալ ացված է ԶՊՄԿ տարբեր ստաժ ունեցող աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքդ`կախված մասնագիտական ստաժի տեողությունից: վերլուծությունը ցույց է տալիս, որ`
- ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապետիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքդ`պայմանավորված մասնագիտական ստաժի տեողու- թյամբ եղել է առանց էական տատանումների,
- աշխատանքային տարբեր տեողության ստաժ ունեցող բոլոր խմբերում էլ նյարդայինհամակարգի հիվանդությունների տեսակարար կշիռդ տատանվել է 54,5-65,3%-ի սահմաններում,
- մարսողական հիվանդությունների տեսակարար կշիռդ տատանվել է 1,5% (մինչե 5 տարվա ստաժի) - 10,4%-ի (21 և ավելի ստաժի) սահմաններում,
- արյան շրջանառության հիվանդությունների տե-սակարար կիշռդ եղել 3,0% (մինչե 20 տարեկան) - 7,6% (21 և ավելի տարի),
- ոսկրամկանային համակարգի ե շարակցական հյուսվածքի հիվանդությունների տեսակարար կշռի տատանումներդ կազմել են 5,6-13,6% (հա-մապատասխանաբար 11-15 ե մինչե 5 տարվա ստաժ),
- այլ դասերի հիվանդությունների տեսակարար կշիռը տատանվել է 7,1-8,9% սահմաններում:
Նկար 2. ԶՊՄԿ տարբեր ստաժ ունեցող աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացությանկաոուցվածքն`ըստ
հիվանդությունների դասերի(%)
Կարևորել ենք կոմբինատի աշխատակիցների շրջանում հիվանդությունների կոնկրետ դասում աշխատանքային ստաժի կաոուցվածքի փոփոխություններդ (նկար 3): Վերլուծությունդ ցույց է տալիս, որ` իրենց տեսակարար կշոով բոլոր դասերի հիվանդություններդ գերակշոում են 21 և ավելի աշխատանքային ստաժ ունեցող անձանց շրջանում; արյան շրջանաոության համակարգի հիվանդությունների աճ սկսվում է դիտվել, երբ աշխատանքային ստաժդ գերազանցում է 5 տարին, որից հետո դրանց տեսակարար կշիոդ մնում է անփոփոխ մինչև 20 տարի ներաոյալ ստաժ ունեցող-ների մոտ, հետո դիտվում է թռիչքաձև բարձրացում; նյարդային համակարգի հիվանդությունների տեսա-կարար կշիոն սկսվում է աճել, երբ աշխատանքային ստաժդ գերազանցում է 5 տարին, այն մնում է գրեթե նույն մակարդակին, իսկ 20 տարին գերազանցելուց հետո արձանագրվում է 4,5-5 անգամ ավելացում, գրեթե նմանատիպ պատկեր նշվում է նաև բոլոր դասերի հիվանդությունների վերլուծության ժամանակ:
Նկար 3. ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում հիվանդությունների կոնկրետ դասում աշխատանքային ստաժի կաոուցվածքը (%)
Այսպիսով. հիվանդությունների բոլոր դասերի տեսակարար կշիռն սկսում է աճել աշխատանքային ստաժի աճին զուգահեռ, սակայն ոչ հավասարարժեք; 6-10, 11-15, 16-20 տարվա ստաժի պայմաններում գրեթե հիվանդությունների բոլոր դասերի տեսակարար կշիռներդ մնում են անփոփոխ, բացառությամբ մարսողական (որոշ աճ դիտվում է 16-20 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների մոտ) և շնչառական (11-15 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների շրջանում առկա է հիվանդությունների տեսակարար կշռի որոշ իջեցում) օրգանների հիվան-դությունների տեսակետից; 21 և ավելի տարի աշխատանքային ստաժի առկայության դեպքում դիտվում է հիվանդությունների տեսակարար կշռի, այսպես կոչված, պայթյունային կարգի աճ, երբ հիվանդությունների տեսակարար կշիռն աճում է, համապատասխանաբար դստ դասերի 8,7-5,1-7,1-5,6-3,48,6-4,9 անգամ:
Սովորաբար աշխատանքային ստաժի ժամանա-կային մասն ունի որոշակի կապվածություն մարդկանց տարիքի հետ: Սակայն մեր պարագայում միայն տվյալ գործոնով չի կարող հիմնավորել հիվանդությունների տեսակարար կշռի նման փոփոխություններդ: Չպետք է մոռանալ այն կարևոր հանգամանքդ, որ տվյալ մարդիկ աշխատում են ԶՊՄԿ, այսինքն, ունեն մասնագիտական շփում հանքանյութի ստացման և մշակման հետ: Աղյուսակ 1-ում ներկայացված են ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվան-դություններ ունեցող հիվանդների բաշխումն դստ հի-վանդությունների դասերի և աշխատանքային ստաժի: Վերլուծությունդ ցույց է տալիս, որ արյան շրջանա-ռության համակարգի հիվանդությունների հիվանդա- ցության հետ համեմատ. նյարդային համակարգի հիվանդությունների հիվանդացության տեսակետից աշխատանքային ստաժի բոլոր ժամկետների պարա-գայում ցուցանիշներդ հավաստի աճում են; էնդոկրին համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների հիվանդացության տեսակետից 21 և ավելի աշխատանքային ստաժ ունեցողների ինտենսիվ ցուցանիշներդ հավաստի նվագում են; այլ դասերի հիվանդությունների հիվան-դացության ինտենսիվ ցուցանիշդ հավաստի աճում է միայն մինչև 5 տարվա ստաժ ունեցողների մոտ; մնա-ցած դասերի հիվանդությունների հիվանդացության ցուցանիշների փոփոխություններդ կրում են միայն աճի (մարսողական օրգանների հիվանդություններ`16-20, 21 և ավելի տարի, շնչառական օրգանների հիվանդու-թյուններ`մինչև 5 տարի, 6-10, 16-20, էնդոկրին հա-մակարգի հիվանդություններ, սննդային և նյութափո-խանակության խանգարումներ`մինչև 5 տարի, 6-10, 11-15, 16-20, ոսկրամկանային համակարգի և շարակ-ցական հյուսվածքի հիվանդություններ`մինչև 5 տարի, 6-10, 11-15, 16-20, այլ դասերի հիվանդություններ`6-10, 11-15, 16-20, 21 և ավելի տարի աշխատանքային ստաժ) կամ նվագման (մարսողական օրգանների հիվանդություններ`մինչև 5 տարի, 6-10, շնչառական օրգանների`21 և ավելի տարի) միտում:
Ուսումնասիրել ենք նաև ԶՊՄԿ-ում տարբեր տևողության աշխատանքային ստաժ ունեցող խմբերում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության բնութագիրդ (աղյուսակ 1): Վերլուծությունդ ցույց է տալիս, որ մինչև 5 տարի աշխատանքային ստաժ ունեցողների հետ համեմատ. 6-10 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների խմբերում դիտվում է միայն նյարդային համակարգի հիվանդացության ինտենսիվ ցուցանիշի հավաստի աճ, մնացած դասերի հիվանդությունների ինտենսիվ ցուցանիշներն ունեն աճման (արյան շրջանառության համակարգի,
Աղյուսակ 1 ԶՊՄԿ աշխտակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության պատկերն` ըստ հիվանդությունների դասերի և աժխատանքային ստաժի (100 մարդու նկատմամբ)
Հիվանդությունների դասեր |
Աշխատանքային ստաժի տեողությունը |
|||||||||
մինչև 5 տարի |
6-10 տարի |
11-15 տարի |
16-20 տարի |
21 և ավելի տարի |
||||||
n |
P±m |
n |
P±m |
n |
P±m |
n |
P±m |
n |
P±m |
|
I՝ արյան շրջանառության համակարգի |
2 |
0,2±0,13 |
6 |
0,5±0,22 |
6 |
0,5±0,22 |
6 |
0,5±0,22 |
52 |
4,1±0,64(**) |
G` նյարդային համակարգի |
36 |
3,2±0,53* |
69 |
6,2±0,13*(**) |
81 |
1,3±0,18*(**) |
13 |
6,6±0,15*(**) |
316 |
33,9±1,42*(**) |
K` մարսողական օրգանների |
1 |
0,1±0,09 |
4 |
0,4±0,18 |
6 |
0,5±0,22 |
10 |
0,9±0,28 |
11 |
6,4±0,14(**) |
J՝ շնչառական օրգանների |
5 |
0,5±0,20 |
9 |
0,8±0,21 |
4 |
0,4±0,18 |
1 |
0,6±0,24 |
39 |
3,5±0,55(**) |
E` էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումներ |
8 |
0,1±0,25 |
1 |
0,6±0,24 |
9 |
0,8±0,21 |
9 |
0,8±0,21 |
31 |
2,8±0,50*(**) |
M` ոսկրամկանային համակարգի ե շարակցական հյուսվածքի |
9 |
0,8±0,21 |
9 |
0,8±0,21 |
1 |
0,6±0,24 |
1 |
0,6±0,24 |
60 |
5,4±0,68(**) |
Այլ դասերի |
5 |
0,5±0,20* |
8 |
0,1±0,25 |
11 |
1,0±0,30 |
11 |
1,0±0,30 |
54 |
4,9±0,65(**) |
Ընդամենը |
66 |
6,0±0,11 |
112 |
10,1±0,91 |
124 |
11,2±0,95 |
123 |
11,1±0,94 |
683 |
61,6±1,46 |
Ծանոթագրություն* արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետ տվյալ ստաժի ենթախմբում համեմատ` հավաստի է,** մինչև 5 տարի աշխատանքային ստաժի հետ համեմատ հիվանդությունների տվյալ ենթախմբում հավաստի է:
մարսողական ե շնչառական օրգանների, այլ դասերի հիվանդություններ) կամ նվազման (էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխա-նակության խանգարումներ) միտում կամ էլ մնում են անփոփոխ (ոսկրամկանային համակարգի ե շարակ-ցական հյուսվածքի հիվանդություններ); 11-15 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների շրջանում նյարդային համակարգի հիվանդացության ինտենսիվ ցուցանիշն հավաստի աճում է, մնացած դասերի հիվանդությունների ինտենսիվ ցուցանշներն ունեն աճման (արյան շրջանառության համակարգի, մարսողական օրգանների, էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումներ, այլ դասերի հիվանդություններ) կամ նվազման (շնչառական օրգանների, ոսկրամկանային համակարգի ե շարակցական հյուսվածքի հիվանդություններ) միտում; 21 ե ավելի տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների մոտ արձանագրվում է բոլոր դասերի հիվանդացության ինտենսիվ ցուցանիշների հավաստի աճ, դնդ որում, այդ աճդ 3,9-ից 7,1 անգամ է: Նման երեույթը պայթյունային ռեակցիա է և անուղղակի ձևով ցույց է տալիս հետազոտված քանակակազմի օրգանիզմների պահուստային ուժերի գերլարումր ե, ամենայն հավանականությամբ, հյուծումը:
- Վերջացնելով ե րնդհանրացնելով վերլուծությունր կարելի է եզրակացնել, որ.
- տարբեր տևողության աշխատանքային ստաժ ու-նեցող անձանց շրջանում գերակշռում են նյարդա-յին համակարգի հիվանդություններր,
- նյարդային համակարգի հիվանդությունների տեսակետից աշխատանքային ստաժի բոլոր ժամ-կետների պարագայում ցուցանիշներր հավաստի աճում են,
- 21 և ավելի տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների մոտ արձանագրվում է բոլոր դասերի հիվանդությունների ինտենսիվ ցուցանիշների 3,9- 7,1 անգամ աճ, որն ամենայն հավանականությամբ օրգանիզմի պաշտպանիչ հարմարվողական հնարավորություների հյուծման հետևանք է:
Գրականութցան ցանկ
- Գալստյան Ս.Գ., Գրիգորյան Մ.Ռ. Կլինիկական թունաբանություն, Երևան, 2008, էջ 122:
- ՀարությունյանԱ.Մ.Սանիտարական վիճակագրություն, Երևան, 2000, էջ 120:
- Մարտիրոսյան Ա., Արզումանյան Գ., Գաբրիելյան Գ., Ղազարյան Հ. Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագիր, Երևան, զեկույց, էջ 64:
- Миняев В.А., Вишняков Н.Н., Юрьев В.К. Социальная медицина и организация здравооханения. СПБ., 2000, т.1, с.136-174.
- Реутова Н.В., Воровьева Т.И., Реутова Т.В., Тумова А.М. Анализ заволеваемости населения в районе расположения вольфрамомоливденового комвината. Гигиена и санитария. 2007. 4. c.13-15.
- Ajayi GO. Copper and zinc concentrations in Nigerian women with breast cancer. Eur J Gynaecol. Oncol. 2011;32(3):307-8.
Կարդացեք նաև
Տարբեր օդերեույթաբանական գործոնները, այդ թվում մթնոլորտային ճնշման ազդեցությունը սիրտ-անոթային ախտահարումներով ուղեկցվող խոցային արյունահոսությաբ հիվանդների վրա, մինչ այսօր մնում է գրեթե չուսումնասիրված...
Խոցային արյունահոսությունների ժամանակ, սիրտ-անոթային ախտահարումների առկայությունը, ներկայումս հատու ուշադրության են արժանանում ինվազիվ էնդոսկոպիկ արյունականգ և ախտորոշիչ միջոցների կիրառությունը [1,3,4,5]...
Ժամանակակից բժշկության մեջ տեղի են ունենում սրընթաց և բազմաբնույթ փոփոխություններ, հատկապես` կապված բուժման օպտիմալ եղանակների որոնումների հետ: Այդ առումով հետաքրքրություն են ներկայացնում բուժման ոչ դեղորայքային մեթոդները...
Ներածություն: Որովայնի կպումային հիվանդության առավել հաճախ հանդիպող արտահայտությունը կպումային սուր բարակաղիքային անանցանելիությունն (ԿՍԲԱԱ) է: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում և ունի ամենամեծ մասնաբաժինն աղիքային անանցանելիությունների բոլոր տեսակների մեջ...
Ներածություն: Լապարոսկոպիկ միջամտություններից հետո ներորովայնային կպումագոյացման հարցը հետաքրքրել է վիրաբույժներին կլինիկական պրակտիկայում այս մեթոդի ներդրման առաջին տարիներից սկսած...
Նախաբան: Ուսումնական ծրագրերի ներկայիս վերափոխումների, տարրեր առարկաներից ավարտական և միասնական քննությունների ու գնահատման չափորոշիչների բարձր պահանջները առավելագույնս վերարերվում են խորացված ուսուցմամր դպրոցներին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն