Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012
Ներորովայնային կպումագոյացումը լապարասկոպիկ վիրահատություններից հետո
Ներածություն: Լապարոսկոպիկ միջամտություններից հետո ներորովայնային կպումագոյացման հարցը հետաքրքրել է վիրաբույժներին կլինիկական պրակտիկայում այս մեթոդի ներդրման առաջին տարիներից սկսած: Լապարոսկոպիայից հետո կպումագոյացման վերաբերյալ հրապարակված աշխատանքները սակավաթիվ են և նրանցում նշվում է այն հիմնական դժվարությունը, որը թույլ չի տալիս գնահատել կպումագոյացման արտահայտվածությունը այդ մեթոդով վիրահատություններից հետո՝ դա կրկնակի որովայնահատման կամ Լապարոսկոպիայի անհնարինությունն է, բացառությամբ այն դեպքերի, երբ խիստ փոքրաթիվ կամավորներ համաձայնվում են կրկնակի Լապարոսկոպիայի (second-look laparoscopy) [1,2]: Այս դեպքում լապարոսկոպիայից հետո կպումագոյացումը գնահատելու միակ հնարավորությունը մնում են կրկնակի վիրահատություններն այն անձանց մոտ, որոնք նախկինում տարել են տվյալ մեթոդով որևէ միջամտություն: Կրկնակի վիրահատությունը կարող է լինել բաց կամ լապարոկոպիկ, երկու դեպքում էլ կարելի է որոշել նախկին միջամտության գոտում կպումների տարածվածությունը, ձևը և ամրությունը: Այս դեպքում կպումագոյացումը գնահատվում է երկու տարբեր գոտիներում՝ նախկին վիրահատության տեղում, նախկին վիրահատության տեղից հեռու հատվածներում [3]: Ըստ գրականության տվյալների, լապարոսկոպիայից հետո կպումներ հայտնաբերվում են առավելապես միջամտության գոտում և տրոակարների տեղերում, որոնք ևս որոշ իմաստով հանդիսանում են միջամտության գոտի: Այս առումով պետք է նշել, որ տրոակարային վերքերի կպումներին համանման որովայնահատումներից հետո առաջանում են կպումներ դրենաժների տեղում: Որոշ դեպքերում նույնիսկ տրոակարների ե դրենաժների բացվածքների մեջ են մտնում մեծ ճարպոնի ագատ եզրը, խթաղու ճարպային ելուններ, աղեգալար, որոնք ֆիքսվում են կպումներով բացվածքի շրջանում, նույնիսկ որովայնի պատի մեջ [1,4,5]:
Նյութ և մեթոդներ: Մեր հետազոտությունում ընդգրկել ենք 29 հիվանդների, որոնք նախկինում տարել են լապարոսկոպիկ վիրահատություններ (աղյուսակ 1) և տարբեր ախտահարումների կապակցությամբ 2008-2012թթ. վիրահատվել են «Արմենիա» ԲԿ Վիրաբուժական կլինիկայում և Վերարտադրողական առողջության, Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում: Քսաներեք հիվանդներ վիրահատվել են ոչ կպումային հիվանդության կապակցությամբ, 6 հիվանդներ՝ կպումային հիվանդության կապակցությամբ: Վերջիններից կպումային սուր բարակաղիքային անանցանելիության (ԿԱԲԱԱ) կապակցությամբ վիրահատվել են 3 հիվանդներ, քրոնիկ կպումային ցավի /ԽԿՑ/ կապակցությամբ՝ 3 հիվանդներ: Հիվանդներից 22-ը կանայք են, 7-ը տղամարդիկ: Միջին տարիքը կազմել է 41,3±11,5 տարի (22-ից 52 տարեկան միջակայքում): ԿԱԲԱԱ տառապող բոլոր 3 հիվանդների մոտ դիտվել է օբտուրացիոն անանցանելիություն, ԽԿՑ տառապող հիվանդների մոտ ախտահարումը տեղակայված էր կոնքի շրջանում: Չորս հիվանդ նախկինում տարել են երեքական, յոթ հիվանդ՝ երկուական և 18 հիվանդ՝ մեկական վիրահատություններ:
Աղյուսակ 1. Նախկինում տարած Լապարոսկոպիկ վիրահատությունները
Վիրահատության տեսակը |
Դեպքերի քանակը |
Լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա |
12 |
Լապարոսկոպիկ ադնեքսէկտոմիա |
5 |
Ձվարանի լապարոսկոպիկ մասնահատում |
5 |
Լապարոսկոպիկ ադհեզիոլիզիս ԿԱԲԱԱ ե ԽԿՑ կապակցությամբ |
6 |
Արտարգանդային հղիության կապակցությամբ Լապարոսկոպիկ վիրահատություն |
2 |
Լապարոսկոպիկ կոնսերվատիվ միոմէկտոմիա |
2 |
Լապարոսկոպիկ Նիսսենի ֆունդոպլիկացիա |
1 |
Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա |
1 |
.Ընդամենը |
34 |
Հիվանդներից 24-ն անամնեզում նշում էին մեկական, 5-ը՝ երկուական լապարոսկոպիկ վիրահատություն: 29 հիվանդից 20-ը տարել էին միայն լապարոսկոպիկ, 9-ը՝ և լապարոսկոպիկ, և.
Աղյուսակ 2. Վիրահատական միջամտություններ, որոնց ընթացքում գնահատվել է կպումագոյացման արտահայտվածությունը
Վիրահատության տեսակը |
Դեպքերի քանակը |
Հետվիրահատական վենտրալ ճողվածքի ռադիկալ վիրահատություն |
6 |
Բաց ապենդէկտոմիա |
4 |
Բաց խոլեդոխոլիտոտոմիա |
4 |
Խոլեցիստէկտոմիա' բաց/Լապարոսկոպիկ |
2/1 |
Ադհեզիոլիզիս ԿԱԲԱԱ կապակցությամբ' բաց/Լապարոսկոպիկ |
1/2 |
Լապարոսկոպիկ ադհեզիոլիզիս ԽԿՑ կապակցությամբ |
3 |
Բաց հիստերէկտոմիա |
2 |
Նիսսենի ֆունդոպլիկացիա' բաց/լապարասկո- պիկ |
1/1 |
Լապարոսկոպիկ ադնեքսէկտոմիա |
1 |
Լապարոսկոպիկ տուբէկտոմիա |
1 |
Ընդամենը |
29 |
որովայնահատմամբ կատարված միջամտություններ: Կրկնակի վիրահատություններր, որոնց րնթացքում մեր կողմից գնահատվել է կպումների արտահայտվածության աստիճանր, եղել են ինչպես լապարոսկոպիկ, այնպես էլ որովայնահատմամբ (աղյուսակ 2):
Ներորովայնային կպումներր գնահատելու նպատակով կիրառվել է համապատասխան բալային սանդղակ (աղյուսակ 3):
Աղյուսակ 3. Ներորովայնային կպումների արտահայըվածության գնահատման բալային սանդղակ
Կպումների առկայություն և արտահայտվածություն |
Բալեր |
Կպումների բացակայություն |
0 |
Տեղային, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ, թաղանթաձև և/կամ ձգանատիպ կպումներ |
1 |
Տեղային, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ սերտ կպումներ |
2 |
Տարածված, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ, թաղանթաձե և/կամ ձգանա- տիպ կպումներ |
3 |
Տարածված, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ սերտ կպումներ |
4 |
.Ընդհանուր /ստոծանուց մինչե փոքր կոնք/, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ, թաղանթաձե և/կամ ձգանատիպ կպումներ |
5 |
Ընդհանուր /ստոծանուց մինչև փոքր կոնք/, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ, սերտ կպումներ |
б |
Արդյունքներ և քննարկում: Վերր նշված րնդհանուր 29 հիվանդից առաջին խմբի 23 հիվանդի մոտ մեր կողմից կատարված կրկնակի վիրահատությունների ժամանակ հայտնաբերվել են սահմանափակ տարածմամբ, թաղանթաձե, թույլ կպումներ միայն նախին լապարոսկոպիկ վիրահատության գոտում 3 հիվանդի մոտ, վիրահատության գոտում և տրոակարների տեղերում՝ 7 հիվանդի մոտ, 13 հիվանդի մոտ կպումներ չեն հայտնաբերվել: Անհրաժեշտ է նշել, որ կպումներ հիմնականում հայտնաբերվել են լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայից հետո լեղապարկի մահիճի շրջանում, հիմնականում կապված այդ հատվածի մակերեսի մոնոպոլյար կամ բիպոլյար կոագուլյացիայի հետ: Կպումների բացակայություն դիտվել է առավել հաճախ արգանդի հավելումների վրա կատարվածլ ապարոսկոպիկ միջամտություններից հետո: ԿԱԲԱԱ տառապող երեք հիվանդից երկուսը տարել են նախկինում լապարոսկոպիկ ադհեգիոլիզիս կպումային սուր բարակաղիքային անանցանելիության կապակցությամբ, մեկը՝ Լապարոսկոպիկ կոնսերվատիվ միոմէկտոմիա: Նրանցից երկու հիվանդների մոտ կատարվել է լապարոսկոպիկ, մեկի մոտ՝ բաց ադհեգիոլիզիս: Հատկանշական է, որ այս հիվանդների մոտ կպումների արտահայտվածությունր եղել է ավելի նվազ, քան նախորդ լապարոսկոպիայի ժամանակ, սակայն դիտվել է կպումների վերաձևավորում նախորդ լապարոսկոպիկ ադհեգիոլիզիսի տեղում: ԽԿՑ տառապող երեք հիվանդների մոտ փոքր կոնքում դիտվել են սահմանափակ, վիսցերովիսցերալ և վիսցերոպարիետալ տարբեր ամրության կպումներ: Բոլոր երեք հիվանդների մոտ կատարվել է լապարոսկոպիկ ադհեգիոլիզիս: Կրկնակի վիրահատությունների ժամանակ ներորովայնային կպումների արտահայտվածության աստիճանը դեպքերի քանակով տրված է աղյուսակ 4-ում:
Աղյուսակ 4. Դեպքերի բաշխումն ըստ ներորովայնային կպումների արտահայտվածության
Ներորովայնային կպումների արտահայտվածությունր /նկարագրություն և բալեր/ |
Դեպքերի քանակր |
Կպումների բացակայություն, 0 բալ |
13 |
Տեղային, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ, թաղանթաձե և/կամ ձգանատիպ կպումներ, 1 բալ |
3 |
Տեղային, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ սերտ կպումներ, 2 բալ |
б |
Տարածված, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ, թաղանթաձե ե/կամ ձգանատիպ կպումներ, 3 բալ |
7 |
Տարածված, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ սերտ կպումներ, 4 բալ |
- |
Ընդհանուր /ստոծանուց մինչե փոքր կոնք/, վիսցերովիսցերալ և/կամ վիսցերոպարիետալ, թաղանթաձե և/կամ ձգանատիպ կպումներ, 5 բալ |
- |
Ընդհանուր /ստոծանուց մինչե փոքր կոնք/, վիսցերովիսցերալ ե/կամ վիսցերոպարիետալ, սերտ կպումներ, 6 բալ |
- |
Ընդամենր |
29 |
Այսպիսով, չնայած մեր դիտարկումների սա- կավությանր, կարող ենք արձանագրել, որ լապարոսկոպիկ ադհեգիոլիզիսից հետո կարող է դիտվել ներորովայնային կպումագոյացման բացակայություն (29-ից 13 դեպքում՝ 44,8%), այլ դեպքերում կպումներր որովայնում եղել են թույլ արտահայտված միայն վիրահատության գոտում (9 դեպք՝ 31%), վիրահատության գոտում ե տրոակարների տեղում (7 դեպքեր՝ 24,2%): Բացառությամբ վերը հիշատակված 6 դեպքի (ԿԱԲԱԱ 3 և ԽԿՑ 3 դեպքեր) մյուս 10 հիվանդի մոտ նախկինում տարած լապարոսկոպիայի տեղում առկա կպումներր կլինիկորեն չեն արտահայտվել: Մեր կարծիքով՝ վիրահատական միջամտության տեղում, հատկապես լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիաներից հետո, կպումագոյացումը կապված է եղել մոնոպոլյար ե/կամ բիպոլյար կոագուլյացիայով հյուսվածքների վնասման հետ: Պետք է նշել, որ հետազոտված բոլոր 29 հիվանդների մոտ նախորդ լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ կամ դրանից հետո չեն կիրառվել հակակպումային միջոցներ:
Եզրակացություն
Ատացված տվյալներր ցույց են տալիս, որ լապարոսկոպիան, որպես նվազինվազիվ միջամտություն, զգալիորեն քչացնում է կպումագոյացումը, որոշ դեպքերում այն չի դիտվում րնդհանրապես: Այնուհանդերձ, տվյալ մեթոդն ինքնին չի կարող բերել կպումագոյացման, առավել ես նրա կլինիկական արտահայտությունների, լրիվ վերացման: Պետք է հաշվի առնել, որ նույնիսկ կպումների նվազ արտահայտման դեպքում էլ, եթե որովայնում մնացել է միայն մեկ կպումային ձգան, հնարավոր են կպումային աղիքային անանցանելիության և քրոնիկ կպումային ցավի առաջացում: Լապարոսկոպիկ միջամտությունների ժամանակ կպումագոյացումն է՛լ ավելի նվազեցնելու համար ցանկալի է էլեկտրակոագուլյացիայի խնայողական կիրառում, հակակպումային միջոցների օգտագործում:
Գրականութցան ցանկ
- Gutt C.N., Oniu T., Schemmer P. et al. Fewer adhesions induced by laparoscopic surgery. Surgical endoscopy and other interventional techniques.18 (2004), pp. 898-906.
- Khaitan L., Scholz S., Houston H.L. et al. Results after laparascopic lysis of adhesions and placement of Seprafilm for intractable abdominal pain. Surgical endoscopy and other interventional techniques. 2003, 17, 247-253.
- Klingensmith M.E., Soybel D.I., Brooks D.C. Laparoscopy for chronic abdominal pain. Surg Endosc, 1996, 10, 1085-1087.
- Majewski W. Long-term outcome of laparoscopic and open surgical therapies for acute abdomen. Follow-up of a prospective trial. Surg Endosc. 2005. 19. 81-90.
- Sileri P., Sthory R., McVeigh E. et al., Adhesions are common and costly after open pouch surgery. J. Gastrointestinal Surgery 12 (2008), pp. 1239-1245.
Կարդացեք նաև
Տարբեր օդերեույթաբանական գործոնները, այդ թվում մթնոլորտային ճնշման ազդեցությունը սիրտ-անոթային ախտահարումներով ուղեկցվող խոցային արյունահոսությաբ հիվանդների վրա, մինչ այսօր մնում է գրեթե չուսումնասիրված...
Արդիականությունը`հաստատված է, որ ծանր մետաղներդ բացասական ազդեցություն են թողնում դրանց հետ մասնագիտական շփում ունեցող անձանց առողջական վիճակի վրա [1,5,6]...
Խոցային արյունահոսությունների ժամանակ, սիրտ-անոթային ախտահարումների առկայությունը, ներկայումս հատու ուշադրության են արժանանում ինվազիվ էնդոսկոպիկ արյունականգ և ախտորոշիչ միջոցների կիրառությունը [1,3,4,5]...
Ժամանակակից բժշկության մեջ տեղի են ունենում սրընթաց և բազմաբնույթ փոփոխություններ, հատկապես` կապված բուժման օպտիմալ եղանակների որոնումների հետ: Այդ առումով հետաքրքրություն են ներկայացնում բուժման ոչ դեղորայքային մեթոդները...
Ներածություն: Որովայնի կպումային հիվանդության առավել հաճախ հանդիպող արտահայտությունը կպումային սուր բարակաղիքային անանցանելիությունն (ԿՍԲԱԱ) է: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում և ունի ամենամեծ մասնաբաժինն աղիքային անանցանելիությունների բոլոր տեսակների մեջ...
Նախաբան: Ուսումնական ծրագրերի ներկայիս վերափոխումների, տարրեր առարկաներից ավարտական և միասնական քննությունների ու գնահատման չափորոշիչների բարձր պահանջները առավելագույնս վերարերվում են խորացված ուսուցմամր դպրոցներին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն