Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին:
Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:
Հետագայում շատ երկրներում, անգամ Աստծու որդու ծննդավայր Բեթղեհեմում, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը փոխադրվեց դեկտեմբերի 25, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
«Միայն կաթոլիկ աշխարհը չէ, որ Ս. Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին. այդ օրն են տոնում ե'ւ կաթոլիկները, ե'ւ բողոքականները, ե'ւ ուղղափառները: Բողոքականներն ու կաթոլիկները նշում են նոր օրացույցով, իսկ ուղղափառները՝ հին»,- Հիսուս Քրիստոսի ծննդյան ամսաթվի վիճելիության մասին խոսելով՝ մեզ հետ զրույցում նշեց արվեստաբան Արա Աթայանը: Նրա խոսքով՝ քրիստոնեության վաղ շրջանում Արեւմուտքում Ս. Ծնունդը չի տոնվել այնպես, ինչպես այսօր: Այն տոնվել է նախևառաջ որպես մկրտություն. ծննդյան խորհուրդը բազմաշերտ է՝ կա Հիսուս մանկան ծնունդ, կա մկրտություն, որը նույնպես ծնունդ է՝ Քրիստոսի ծնունդը Հիսուսի մեջ: «Եթե դեկտեմբերյան ծնունդը Հիսուս մանկան ծնունդն է, ապա մկրտությունը հոգեւոր ծնունդ է: Դա ֆիզիկական ծնունդ չէ երկիր վրա, այլ հոգեւոր ծնունդ , ծնունդ մարդու մեջ աստվածայինի: Վաղ շրջանում քրիստոնյաների համար կարեւորը դա էր, նրանք շատ ավելի կարեւորում էին հոգեւոր ծնունդը: Ի դեպ, դա կապված է ոչ միայն վաղ շրջանի հետ, այլև Արեւելք-Արեւմուտք տարբերության. մկրտության կարեւորության վերապրումը շատ ուժեղ է Արեւելքում, մինչդեռ մարդկայինն ավելի ուժեղ են վերապրել հյուսիսային եւ արեւմտյան երիտասարդ ժողովուրդները, որոնք ապրել են անտառներում, բացատներում, գետերի մոտ, չեն ունեցել հին քաղաքակրթություն»,- պարզաբանեց արվեստաբանը՝ հավելելով, որ ավելի «ծեր» ազգերի համար, որոնք անցել են հեթանոսական շրջանի իմաստնության դարբնոցով, շատ ավելի կարեւորվում է աստվածային ասպեկտը:
«Կա ե'ւ Հիսուսի ծնունդ, ե'ւ մկրտություն. եկեղեցիներն ընդունում են դա որպես ճանապարհ, որը սկսվում է դեկտեմբերի 25-ին եւ ավարտվում հունվարի 6-ին, այսինքն` ճանապարհը սկսվում է մանկան ծնունդով, հետո տասներկու սուրբ գիշերների ընթացքում վերապրում տարբեր հոգեւոր իրադարձություններ, որոնցից բխում է նաեւ մկրտությունը, այսինքն ՝դա ճանապարհ է մարդուց դեպի Աստված»,- նշեց Արա Աթայանը՝ անդրադառնալով հայ առաքելական եկեղեցուն նույնպես` նկատելով, որ վերջինս հավատարիմ մնաց վաղ շրջանի քրիստոնեական տոնակատարություններին՝ հունվարի 6 եւ վերջ, սակայն դրա մեջ ներառեց նաեւ Ս. Ծնունդը:
Արվեստաբանը խուսափեց որակումներ տալուց՝ նշելով, որ սխալ կլինի ասել` որն է ճիշտ, որը` սխալ: Դրանք տարբեր վերապրումներ են, որոնք տարբեր ժողովուրդների մոտ բնական կերպով տարբեր են ստացվել. մեկի մոտ մանկան Ծնունդը միանում է հոգեւոր Ծնունդին, իսկ մյուսի դեպքում՝ ճանապարհ մանկան Ծնունդից մինչեւ մկրտություն: Արա Աթայանը կարեւոր համարեց տրամադրությունը, որն իշխում է այդ օրերի ընթացքում, այլ ոչ այն, թե ով երբ է նշում:
Արվեստաբանն անդրադարձավ նաեւ Նոր տարվա խորհրդին՝ համոզմունք հայտնելով, որ այն մատերիալիզմի ծնունդ է: Նրա դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում տոնը շատ ավելի թեթեւ է նշվում, քան ետխորհրդային երկրներում, որտեղ կարծես Ամանորի պաշտամունք լինի: Խորհրդային տարիներին, երբ աթեիզմի պայմաններում փորձ արվեց ոչնչացնելու եկեղեցին ու հավատքը մարդկանց մեջ, Սուրբ Ծննդյան տոների փոխարեն ներմուծեցին տոն, որը պետք է կոտրեր ծննդոց տրամադրությունը՝ գողանալով այնտեղից խորհրդանիշն ու շատ ուրիշ բաներ:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահեն քահանա Հայրապետյանի հետ: Նա պատմեց, որ մինչեւ IV դար ամբողջ աշխարհը հունվարի 6-ին է տոնել Ս. Ծնունդը: Քանի որ Հուլիանոս Ուրացող կայսրը քրիստոնյաների դեմ հալածանքներ ծավալեց դեկտեմբերի 24-ի գիշերը եւ 25-ի առավոտյան՝ փորձելով վերադարձնել հեթանոսությունը, հետագայում Ս. Ծնունդը միտումնավոր տեղափոխվեց դեկտեմբերի 25, իսկ Աստվածհայտնությունը՝ հունվարի 6: «Հայ առաքելական եկեղեցին մնաց հավատարիմ նախնական վիճակին: Ինչպես ասվում է Ավետարանում, Քրիստոսի Ծնունդն ու հայտնությունը եղել է մեկ օրում՝ հունվարի 6-ին, ու այդ օրն էլ կնշվի մինչեւ Քրիստոսի երկրորդ փառավոր գալուստը»,- նշեց Տեր Շահենը:

Կարդացեք նաև

«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...


Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն ասում են...


Առաջին հայացքից չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում...


2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության...


Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի մեթոդիկան...


Վիտամին С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...


Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...


Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...


1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի...


ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա...


Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...


ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...


Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...


Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին Դյուսելդորֆի շրջակայքում, հարուստ վաճառականի և կտորեղենի գործարանի սեփականատիրոջ ընտանիքում: Երբ տղան երեք տարեկան էր, ընտանիքը...


Մի անգամ էպիլեպսիայով տառապող Կեսսիդի Մեգան (Cassidy Megan) անունով իննամյա աղջնակը որոշեց ապացուցել մարդկանց, որ ինքը ոչնչով չի տարբերվում մյուսներից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն