Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մար­տի 21­-ը` Դաու­նի հա­մախ­տա­նիշ ու­նե­ցող մար­դու մի­ջազ­գային օր

Մար­տի 21­-ը` Դաու­նի հա­մախ­տա­նիշ ու­նե­ցող մար­դու մի­ջազ­գային օր

­Մար­տի 21­-ին նշ­վում է Դաու­ն հա­մախ­տա­նիշ ու­նե­ցող մար­դու մի­ջազ­գային օրը (World Down Syndrome Day): Այդ տա­րե­թիվն օրա­ցույ­ցի մեջ մտել է 2006 թ.: Նա­խա­ձեռ­նու­թյունն այդ թե­մային նվիր­ված 6-րդ սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րինն է: Ռու­սաս­տա­նում Դաու­ն հա­մախ­տա­նի­շով մար­դու օրն առա­ջին ան­գամ նշել են 2011 թ.:


­Մար­տի 21­-ը պա­տա­հա­կան չի ընտր­վել. դա հենց Դաու­ն հա­մախ­տա­նի­շի խորհր­դան­շա­կան թիվն է։ Այդ հի­վան­դու­թյամբ տառապող մար­դու քրո­մո­սոմ­նե­րի 21-րդ զույ­գը կազմ­ված է ոչ թե 2, այլ 3 քրո­մո­սոմ­նե­րից («ա­րի­սո­միա»): «Օ­րա­ցույ­ցի լեզ­վով» թարգ­մա­նու­թյան մեջ ստաց­վել է եր­րորդ ամս­վա (մարտ) 21-րդ ամ­սա­թի­վը։­


Անգ­լիացի բժիշկ Ջոն Լենգ­դոն Դաու­նը (John Langdon Down, 1828 թ. նոյեմ­բե­րի 18 - 1896 թ. հոկ­տեմ­բե­րի 7) 1862 թ. առա­ջինն է նկա­րագ­րել հա­մախ­տա­նի­շը, որի ար­դյուն­քում ան­վա­նել են իր անու­նով և ներ­կա­յաց­րել որ­պես հո­գե­կան հի­վան­դու­թյան ձև: 1959 թ. բնա­ծին հա­մախ­տա­նի­շի և քրո­մո­սոմ­նե­րի թվի միջև կա­պը հայտնաբե­րել է ֆրան­սիացի գե­նե­տիկ Ժե­րոմ Լե­ժե­նը (J’r’me Lejeune, 1926 թ. հու­նի­սի 13 - 1994 թ. ապ­րի­լի 3):


Հայտ­նա­բե­րողն այդ հա­մախ­տա­նիշն ան­վա­նել է «մոն­ղո­լիզմ», որի պատ­ճա­ռը հի­վան­դի մոն­ղո­լոիդ ռա­սայի ներ­կա­յա­ցուց­չին հի­շեց­նող դեմքն է: Առող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հային կազ­մա­կեր­պու­թյունն այդ ան­վա­նու­մը չե­ղյալ է հա­յտարարել` 1965 թ. Մոն­ղո­լիայի մաս­նա­գետ­նե­րի դի­մու­մից հե­տո:


Հ­նա­րա­վոր է, որ հա­մախ­տա­նի­շի ներ­կայիս ան­վա­նու­մը փոխ­վի մեկ ու­րիշ ան­վամբ: ԱՄՆ­-ի Առող­ջա­պա­հու­թյան ազ­գային ինս­տի­տուտն ար­դեն հանձ­նա­րա­րել է վե­րաց­նել հա­մախ­տա­նի­շի ան­վան­ման սե­ռա­կան հո­լով­ման ձևը՝ փաս­տե­լով հանձ­նա­րա­րա­կա­նի հրա­տա­պու­թյու­նը նրա­նով, որ բժիշկ Դաունն այդ խան­գար­մամբ չէր տա­ռա­պում:


Դաու­ն հա­մախ­տա­նի­շը բնու­թագր­վում է ֆի­զիոլո­գիական յու­րա­հատ­կու­թյուն­նե­րի ընդ­հան­րա­կան դրս­ևոր­մամբ` «տա­փակ դեմք», պա­րա­նո­ցի շր­ջա­նում մաշ­կային ծալ­քեր, հի­պեր­շար­ժու­նակ հո­դեր, մկա­նային հի­պո­տո­նիա և այլն: Դաու­ն հի­վան­դու­թյան հա­մար բնո­րոշ են հո­գե­կան խան­գա­րում­նե­րը։ Նկատ­վում է թու­լամ­տու­թյուն (օ­լի­գոֆ­րե­նիա)։ Խիստ թեր­զար­գա­ցած են ոչ միայն բա­նա­կա­նու­թյու­նը, այլև հո­գե­կան ֆունկ­ցիանե­րը՝ ըն­կա­լու­մը, ու­շադ­րու­թյու­նը, հի­շո­ղու­թյու­նը, խո­սե­լը։ Հի­վանդ­նե­րին ան­հա­սա­նե­լի են վե­րա­ցա­կան դա­տո­ղու­թյուն­նե­րը։ Խո­սակ­ցա­կան բա­ռա­պա­շա­րը սահ­մա­նա­փակ է, աղ­քա­տիկ, առո­գա­նու­թյու­նը՝ թե­րու­թյուն­նե­րով։ Բնո­րոշ է ըն­դօ­րի­նա­կու­մը, նկատ­վում է տրա­մադ­րու­թյան ան­կա­յու­նու­թյուն, լա­ցի կամ գեր­հու­զա­կան բռն­կում­ներ։ Դաու­ն հի­վան­դու­թյամբ երե­խա­նե­րը շատ կապ­ված են հա­րա­զատ­նե­րի հետ։ Որ­պես կա­նոն, Դաու­ն հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող երե­խա­նե­րը սո­վո­րում են հա­տուկ դպ­րոց­նե­րում։


Չ­նա­յած այդ երե­խա­նե­րի սո­վո­րե­լու ան­կա­րո­ղու­թյան վե­րա­բե­րյալ տա­րած­ված կար­ծի­քին, նրանք ամ­բող­ջա­պես կա­րող են յու­րաց­նել ինչ­պես իրենց հան­դեպ խնամ­քի հմ­տու­թյուն­նե­րը, այն­պես էլ ավե­լի բարդ գոր­ծո­ղու­թյուն­ներ: Մոսկ­վա­յում ան­գամ գո­յու­թյուն ու­նի աշ­խար­հում միակ թատ­րո­նը, որ­տեղ բո­լոր մար­դիկ ու­նեն Դաու­ն հա­մախ­տա­նիշ: Խում­բը, որը կոչ­վում է «Բա­րե­հո­գի­ներ», հա­ջո­ղու­թյամբ կազ­մա­կեր­պում է հյու­րա­խա­ղեր` լի սրահ­նե­րով:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. cdss.ca
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ  Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...

Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է
Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է

Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն  ասում են...

1827 թ. ապրիլի 7-ին անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը վաճառեց առաջին լուցկիները իրավաբան Նիկսոնին
1827 թ. ապրիլի 7-ին անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը վաճառեց առաջին լուցկիները  իրավաբան Նիկսոնին

Առաջին հայացքից  չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում...

Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության համար
Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության համար

2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության...

Ապրիլի 6-ին ծնվել է ռուս վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին
Ապրիլի 6-ին ծնվել է  ռուս վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին

Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի  մեթոդիկան...

1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)
1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)

 Վիտամին  С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...

Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց
Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց

Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Բժիշկներ
Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է
Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի...

Ապրիլի 2-ը` Աուտիզմի խնդրի շուրջ տեղեկատվության տարածման համաշխարհային օր
Ապրիլի 2-ը` Աուտիզմի խնդրի շուրջ տեղեկատվության տարածման համաշխարհային օր

ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են  լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա...

Մարտի 31-ին ծնվել է ռուս փիլիսոփա, հոգեբան, տրամաբան Ալեքսանդր Վվեդենսկին
Մարտի 31-ին ծնվել է ռուս փիլիսոփա, հոգեբան, տրամաբան Ալեքսանդր Վվեդենսկին

Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...

Մարտի 30-ը ԱՄՆ-ում բժշկի ազգային օրն է
Մարտի 30-ը ԱՄՆ-ում բժշկի ազգային օրն է

ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...

1830 թ. մարտի 28-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տրամաբան, հոգեբան Քրիստոֆ Զիգվարտը
1830 թ. մարտի 28-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տրամաբան, հոգեբան Քրիստոֆ Զիգվարտը

Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...

Մարտի 27-ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը
Մարտի 27-ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը

Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին Դյուսելդորֆի շրջակայքում, հարուստ վաճառականի և կտորեղենի գործարանի սեփականատիրոջ ընտանիքում: Երբ տղան երեք տարեկան էր, ընտանիքը...

Մարտի 26-ը՝ Մանուշակագույն օր (էպիլեպսիայով հիվանդների օր)
Մարտի 26-ը՝ Մանուշակագույն օր (էպիլեպսիայով հիվանդների օր)

Մի անգամ էպիլեպսիայով տառապող Կեսսիդի Մեգան (Cassidy Megan) անունով իննամյա աղջնակը որոշեց ապացուցել մարդկանց, որ ինքը ոչնչով չի տարբերվում մյուսներից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ