Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա:
1962 թ. Վալենտինը 15 տարեկան էր, երբ սկսեց կատարել 13 մետր բարձրության վրա օդային գիմնաստիկայի իր առաջին համարը Սպորտի պալատում: Անսպասելիորեն ճաքեց ապահովության պողպատե մարզաձողը: Դիկուլն ընկավ:
Նա ստացավ ուղեղի ցնցում և տաս տարբեր ջարդվածքներ, այդ թվում վնասվել էր նաև ողնուղեղը, որի պատճառով Վալենտինի ոտքերը կաթվածահար էին եղել: Հիվանդանոցում, չնայած բոլոր հորդորումներին, նա ինքն էր զբաղվում իր ռեաբիլիտացիայով՝ ապաքինման մեջ կիրառելով ծանր ատլետիկան: Դիկուլն օրվա ընթացքում պարապում էր մի քանի ժամ։ Դիմանակով ցավին ու հոգնածությանը՝ նա կատարում էր ուժային վարժություններ, ուսումնասիրում էր ողնաշարի մասին բժշկական գրականություն, հավաքում անհրաժեշտ տեղեկություններ: Մեթոդն աշխատեց։ Որոշ ժամանակ անց Դիկուլը նորից դուրս եկավ կրկեսի հրապարակ:
Ավելի ուշ Վալենտին Իվանովիչը սեփական փորձի հիման վրա մշակեց ողնուղեղի վնասվածքներով մարդկանց ռեաբիլիտացիայի ունիկալ համակարգ, երբ վնասված մկաններին ստիպում են հիշել իրենց նախկին ֆունկցիան և կատարել շարժումներ: Ծանր ատլետ գիտնականը համալսարաններում դասավանդում է այդ մեթոդիկան ավելի քան 20 տարի:
1989-1991 թթ. Դիկուլը եղել է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ և ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի անդամ:
Վալենտին Իվանովիչը ռեաբիլիտացիոն կենտրոնի ղեկավար է, որտեղ բուժվում են ուղեղի կաթվածով և ողնուղեղի վնասվածքով հիվանդներ: Մոսկվայում բացվել են նրա երեք կենտրոնները, մասնաճյուղեր կան Ռուսաստանում, Գերմանիայում, Իսրայելում, Ամերիկայում, Լեհաստանում և այլ երկրներում: Այդ բնագավառում մի շարք գրքերի հեղինակ է:
Դիկուլը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր շքանշան օրդենով, Յ. Ա. Գագարինի անվան ոսկե մեդալով՝ կոսմիկական բժշկության ոլորտում ներդրման համար, «Քո հետքը» (2000) մրցանակի և Ա. Պ. Չեխովի անվան գրական մրցանակի դափնեկիր է:
Սակայն Վալենտին Իվանովիչ Դիկուլի կարևոր նվաճումը ռեաբիլիտացիայի նրա սեփական մեթոդիկան է, որն օգնել է շատ մարդկանց լուրջ վնասվածքներից հետո վերականգնել առողջությունը և ապրել լիարժեք կյանքով: Մինչ օրս իր կենտրոններում նա խորհրդատվություններ է անց կացնում հիվանդների հետ:

Կարդացեք նաև

«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...


Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն ասում են...


Առաջին հայացքից չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում...


2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության...


Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի մեթոդիկան...


Վիտամին С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...


Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...


1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի...


ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա...


Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...


ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...


Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...


Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին Դյուսելդորֆի շրջակայքում, հարուստ վաճառականի և կտորեղենի գործարանի սեփականատիրոջ ընտանիքում: Երբ տղան երեք տարեկան էր, ընտանիքը...


Մի անգամ էպիլեպսիայով տառապող Կեսսիդի Մեգան (Cassidy Megan) անունով իննամյա աղջնակը որոշեց ապացուցել մարդկանց, որ ինքը ոչնչով չի տարբերվում մյուսներից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն