Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 6-ին ծնվել է ռուս վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին

Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի մեթոդիկան: Նրա մեթոդիկայի շնորհիվ գործնականում ամբողջությամբ բացառվեցին հետվիրահատական վարակումներն ու բարդացումները:
Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին ծնվել է 1836 թ. ապրիլի 6-ին (մարտի 25) Հերսոնյան նահանգի Դուբոսսար քաղաքի մոտակայքում: Օդեսայի գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկովյան համալսարանի բժշկական ֆակուլտետ: 1859 թ. ղեկավարել է Օդեսայի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը: 1863 թ. դարձել է բժշկության դոկտոր:
1866-ից Սկլիֆոսովսկին աշխատել է Գերմանիայում ախտաբանա-անատոմիական ինստիտուտի ռազմական լազարեթում, ապա Ֆրանսիայում և Անգլիայում:
Ռուսաստան վերադառնալով՝ նա հրապարակել է բազմաթիվ աշխատանքներ։ Նիկոլայ Վասիլևիչը հրավիրվել է Կիևի համալսարանի վիրաբուժության ամբիոն, որտեղ 1870 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։ Այնուհետև իր գործունեությունը շարունակել է Սանկտ-Պետերբուրգի Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիայում: 1880 թ.-ից Սկլիֆոսովսկին Մոսկովյան համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսորը և դեկանն էր, իսկ 1893-1900 թթ. նա գլխավորել է բժիշկների կատարելագործման ինստիտուտը Պետերբուրգում:
Սկլիֆոսովսկին դաշտային վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովի հետ աշխատել է նաև Չերնոգորիայի ռազմական կլինիկաներում: Զարգացնելով Պիրոգովի հայացքները՝ Սկլիֆոսովսկին զգալի ներդրում է կատարել ռազմա-դաշտային վիրաբուժության զարգացման ոլորտում:
Հենց Նիկոլայ Վասիլևիչն է նպաստել սովետան վիրաբուժության մեջ անտիսեպտիկայի և ասեպտիկայի սկզբունքների ներդրմանը: Նա դարձել է խոռոչային վիրաբուժության պիոներներից մեկը որովայնի հիվանդությունների, լյարդի, մեզապարկի և կանանց հիվանդությունների օպերատիվ բուժման ասպարեզում, մշակել է կեղծ հոդերի դեպքում ոսկրերի միացման օրիգինալ վիրահատություն:
Սկլիֆոսովսկին զբաղվել է լուսավորչական գործունեությամբ. եղել է «Վիրաբուժական հասարակության տարեգիրք» ամսագրի համախմբագիրը (1891), բժիշկների Պիրոգովյան համագումարների նախաձեռնողը, Մոսկվայում Բժիշկների 12-րդ Միջազգային կոնգրեսի (1897) նախագահը, ռուս վիրաբույժների առաջին համագումարի (1900) հիմնադիրը և նախագահը:
Սկլիֆոսովսկին մեծ հեղինակություն էր վայելում գործընկերների և հիվանդների շրջանում: Երբ նշվում էր նրա պրոֆեսիոնալ գործունեության 25-ամյակը, նա ստացել է ավելի քան 400 հեռագիր և մեծ քանակությամբ նամակներ աշխարհի շատ երկրներից:
Վերջին տարիներին՝ ինսուլտից հետո, հաստատվել է Պոլտավայի մոտակայքի իր ագարակում ու զբաղվել այգեգործությամբ:
1904 թ. դեկտեմբերի 13-ին (նոյեմբերի 30) Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին վախճանվել է Պոլտավայի նահանգի Յակովեց գյուղում:
1923 թ. մեծ վիրաբույժի անունով անվանվեց Մոսկվայի շտապ օգնության գիտա-հետազոտական ինստիտուտը:

Կարդացեք նաև

«...Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. Գիտէք, որ երկու օրից յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքից և իր վերջնական իմաստով...


Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն ասում են...


Առաջին հայացքից չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում...


2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության...


Վիտամին С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...


Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...


Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...


1967թվականից սկսած Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի...


ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա...


Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...


ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...


Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...


Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին Դյուսելդորֆի շրջակայքում, հարուստ վաճառականի և կտորեղենի գործարանի սեփականատիրոջ ընտանիքում: Երբ տղան երեք տարեկան էր, ընտանիքը...


Մի անգամ էպիլեպսիայով տառապող Կեսսիդի Մեգան (Cassidy Megan) անունով իննամյա աղջնակը որոշեց ապացուցել մարդկանց, որ ինքը ոչնչով չի տարբերվում մյուսներից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն