Հայ բժիշկերի կյանքից
Հայ ժողովրդական բժշկության երևելիներ. Սնղչի Գրքո (Գրիգոր Կարապետյան)
1965 թվականի տաք աշնանամուտի ամեն երեկո, ականջը ձենի, աչքը դռան փականքին, անկողնում ծվարած 100-ամյա մի ծերունի համառաբար չէր ուզում հրաժեշտ տալ այս կյանքին. նրա ականջով էր ընկել, որ Ուջան գյուղի Սասնո ֆիդայապետի հրաշքով ողջ մնացած հետնորդների շառավիղները, ի հեճուկս խորհրդային պետության արգելքների ու հետապնդումների, ուզում են կանգնեցնել իր անմոռանալի հրամանատարի, մարտընկերոջ, հայ ժողովրդի համազգային հերոս Անդրանիկի արձանը, ում հրավերով մի քանի տարի համարվել է նրա կամավորական ջոկատի բժիշկ, գաղթի ճանապարհին ուղեկցել է Վանի հերոսամարտի փրկված հայ գաղթականներին, որոնց անվնաս տեղափոխությունն Արևելյան Հայաստան ձեռնարկել էր Անդրանիկը:
Հենց Սնղչի Գրքոյի բնածին ունակությունների, ժողովրդական բժշկության գաղտնիքների լավատեղյակության ու կիրառման եղանակների ճշգրտության շնորհիվ էր, որ հազարից ավելի հայ մանուկներ, անօգնական ծերեր, երեխայի սպասող մայրեր փրկվեցին բռնկված համաճարակներից, արյունաքամ ու թարախակալված վերքերից, բռնությունների ու ծեծի հետևանքով ստացած կոտրվածքներից և էլի մի շարք հիվանդություններից:
Սակայն ո՞վ էր Սնղչի Գրքոն, որտեղի՞ց էին սերվում նրա արմատները և կյանքի ի՞նչ ոդիսական էր ունեցել, որ անգամ մեկ դարը բոլորած, չէր ուզում կնքել իր մահկանացուն, մինչև չտեսներ Զորավարի արձանը:
Արևմտյան Հայաստանի Տարոն աշխարհի հայ և այլ ազգի բնակչության շրջանում XIX դարավերջին և XX դարասկզբում մեծ համարում և հարգանք էր վայելում արմատներով Սասնո Ընկուզնակ գյուղի ծնունդ, գեներով ժողովրդական հեքիմության հրաշքներին կատարելապես տիրապետող Գրքոն (Գրիգոր Կարապետյանը), ով չունենալով մասնագիտական կրթություն, ուղղակի զարմացնում էր տարաբնույթ հիվանդներին ոտքի հանելու իր զարմանահրաշ ունակություններով:
Տասնամյակների ընթացքում ժողովուրդն անգամ նրա իսկական անուն-ազգանունը չէր հիշում. բոլորը նրան դիմում էին Սնղչի Գրքո փաղաքշական կեղծանվամբ:
Դարմանելու, հիվանդ մարդկանց օգնելու նրա գործունեությունը Արևմտահայաստանի ազգային ազատագրական զարթոնքի տարիներին զուգորդվեց ֆիդայական շարժմանն ակտիվ մասնակցություն բերելուն, երբ նա մերթ հայտնվում էր Հրայր Դժոխքի, մերթ Սեբաստացի Մուրադի, Նիկոլ Դումանի, Չոլոյի, Գևորգ Չաուշի, Անդրանիկի, հայ այլ ֆիդայապետերի կամավորական ջոկատներում, նրանց հավասար մարտնչում ազգի բնաջնջում կազմակերպած թուրքերի, քրդերի դեմ, միաժամանակ բժշկում արյունաքամ հայ ֆիդայինների վերքերը:
Պատահական չէր, որ 1915-ին Անդրանիկը տաղանդավոր սնղչուն հանձնարարեց իրականացնել գաղթականներին Արևելյան Հայաստան տեղափոխող իր ջոկատի բուժմասի ղեկավարի պարտականությունները: Հայրենասեր սասունցին գաղթի ճանապարհին ուղղակի անուրանալի օգնություն ցուցաբերեց կիսակենդան գաղթական ժողովրդին: Իսկ արդեն հանգրվանած Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղը հետագա ամիսներին (ինչու ոչ` տարիներին) վերածվեց մի մեծ հիվանդանոցի, որտեղ էլ մինչև իր մահկանացուն կնքելը գործում էր Սնղչի Գրքոն` արհամարհելով անցյալ դարի 20-30-ական թվականների խորհրդային չեկիստների հետապնդումներն ու նրա մեջ ժողովրդի թշնամի տեսնելու բացահայտ միտվածությունը:
Իհարկե, այս պայմաններում նրա գործունեության վերաբերյալ քիչ տեղեկություններ են պահպանվել, սակայն ժողովրդի մեջ մինչև հիմա էլ լեգենդներ են շրջում սնղչի-բժշկի մարդկայնության, անկախ ազգից ու հավատից, հիվանդ մարդուն առողջ տեսնելու անզուսպ հավատի ու ցանկության, անվարձահատույց օգնություն ցուցաբերելու և այլ մանրամասների շուրջը:
Այդպիսի մի իրապատում տեղ է գտել հայ ֆիդայապետերից մեկին` Մորուք Կարոյին նվիրված գրքի էջերում, որի հեղինակ` Մորուքի որդի Աղանիկ Հեբոյանն անձամբ է ճանաչել ու շփվել Սնղչի Գրքոյին, նրա գործի շարունակող որդուն` Մանուկին:
ՙ«Սասունի Խուլբի շրջանի Հասան աղայի կնոջ կոնքը դուրս էր ընկել տեղից: Քուրդ աղան կնոջը բուժողին խոստանում է իր հարստության կեսը` պայմանով, որ եթե կնոջը բուժողը տղամարդ լինի, բուժումը պետք է իրականացնի առանց նրան մատով անգամ դիպչելու: Սնղչի Գրքոն համաձայնում է բուժել քուրդ աղայի կնոջը` պայմանով, որ աղան հրաժարվի հարկ հավաքել հայ բնակչությունից տասը տարի ժամանակով: Պայմանը հաստատելուց հետո նա պատվիրում է մի ջորի բերել իր տուն: Հնարամիտ ժողովրդական բժիշկը ջորուն երեք օր սոված ու ծարավ է պահում, այնուհետև ներս են բերում հիվանդին:
-Աղա, դու քո ձեռքով կնոջդ նստեցրու ջորու մեջքին և ոտքերը կապիր կենդանու փորատակից, իսկ ծառաներիդ հրամայիր դույլերով ջուր բերել,-հրահանգում է Գրքոն: Ծարավից տոչորված ջորին ագահաբար խմում է ջուրն ու սկսում ուռչել: Եվ, հրաշք, աղայի կնոջ կոնքը, առանց օտար մարդու միջամտության, տեղն է ընկնում և աղեն ողջ-առողջ կնոջ հետ վերադառնում է տուն` պահպանելով հայերից հարկ չգանձելու իր խոստումը»:
Ինչ վերաբերում է Սնղչի Գրքոյի որդու` Մանուկի հոր գործի շարունակող դառնալու փաստին, ապա իրենից ժառանգած գեները քիչ համարելով, Գրքոն որդուն ստիպում է պարկի մեջ լցրած ջարդած կճուճի կտորներն առանց պարկը բացելու այնպես հավաքել, որպեսզի դրանք լիովին համընկնեն և վերականգնեն կճուճի ամբողջականությունը, ինչը և փայլուն գլուխ է բերում Մանուկը` ապացուցելով, որ արժանի հոր նույնքան արժանի հետնորդն է:
Այսօր էլ Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղի քարապերծերի մեջ ծվարած հին գերեզմանոցում ժամանակի հողմերից ու արևից խանձված մի տապանաքարի տակ հանգչում են պայծառ հայորդու մասունքները, ժողովրդական բժիշկ, որ իր էությամբ, կոչումով ժողովրդի դարման ու պաշտպան էր այս բառերի ամենաիսկական նշանակությամբ ու իմաստով:
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն