Հայ բժիշկերի կյանքից
Գրիգորի Օկոև. մարդասիրական առաքելություն` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության
Գրիգորի Գեորգիի Օկոևը Հայաստանի առողջապահության մեծ երախտավոր է ու կազմակերպիչ, մարդու վերարտադրողական առողջության գիտակ և իր իմացություններով մարդկանց երջանկություն պարգևող վաստակաշատ բժիշկ:
Ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 13-ին ք. Երևանում՝ բժիշկերի ընտանիքում: Ավագների ավանդույթին հավատարիմ` մարդասիրաբար ընտրել է բուժական գործը:
1954թ. մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (այժմ` համալսարան) բուժական ֆակուլտետը:
Կյանքի ընկերուհի ընտրելով համակուրսեցի Մերի Աբովյանին` նրա հետ իմացությունները նախ գործադրել է մայրաքաղաքից հեռու գյուղական բուժհիմնարկում:
1955թ. նշանակվել է Կողբի հիվանդանոցի գլխավոր բժիշկ` միաժամանակ կատարելով Նոյեմբերյանի շրջանի մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները, իսկ տիկին Մերին գործունեությունը սկսել է որպես թերապևտ:
1957թ. Գրիգորի Օկոևը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում իբրև կրտսեր գիտաշխատող:
1959թ. նշանակվել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ մայրերի բուժկանխարգելիչ օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնին, ինչը հնգամյա գործունեության ընթացքում նրա դրսևորած տեսական խոր իմացությունների բարեհաջող կիրառման ու կազմակերպչական ակնհայտ ունակությունների առաջին լուրջ գնահատումն էր, որը հետագայում էլ եղավ շարունակական ու անշեղ: Ընդսիմն, Գ. Գ. Օկոևը պաշտանավարել է` չկտրվելով գիտահետազոտական աշխատանքից:
1965-1973թթ. կատարել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ մայրերի բուժկանխարգելիչ օգնության վարչության պետի պաշտոնային պարտականությունները, միաժամանակ լինելով Առողջապահության նախարարության կոլեգիայի անդամ ու Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչը:
1969թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1971թ. դարձել ավագ գիտաշխատող: Գ.Գ. Օկոևի տեսական ու կազմակերպչական-գործնական ունակությունները հանրաշահ նոր դրսևորումներ են ունեցել հետագա պաշտոններում ու ձեռնարկներում:
1973-1989թթ. նա հանդիսացել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարության ծննդօգնության խորհուրդը:
Մշտապես նկատառելով եղեռնազարկ մեր ժողովրդի կրած մարդկային կորուստները լրացնելու, նրա բնականոն վերարտադրությունը` սերնդագործումը, ապահովելու անհրաժեշտությունը` հայրենասեր ու մարդասեր գործիչը հետամուտ է առկա խնդիրների հիմնավոր լուծմանը: Գ.Գ.Օկոևի հետևողականության ու եռանդուն ջանքերի շնորհիվ հիմնադրվել են հանրապետական բժշկա-գենետիկական և պերինատալ ախտորոշման կենտրոնները, որոնց հարակից հաստատությունների արդյունավետ գործունեությամբ մեզանում շատերն են ապրել մայրության բերկրանքը:
1981թ. Գ.Գ.Օկոևի գործուն մասնակցությամբ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի հենքիի վրա կազմակերպվել է մարդու վերարտադրողականության գծով Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը, որն 1986թ. ստանալով ինքնուրույն կենտրոնի կարգավիճակ` միակն էր մեր տարածքաշրջանում: Օրինաչափ է որ Գրիգորի Օկոևի ղեկավարած տարիներին Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը բժշկագիտության, ազգային առողջապահության զարգացման և կադրերի պատրաստման համար 1981թ. պարգևատրվել է «Պատվո Նշան» շքանշանով, արժանացել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի առաջին և երկրորդ աստիճանի դիպլոմների:
1992-1993թթ. Գ.Գ.Օկոևը եղել է ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի գործադիր տնօրենը: Խորհրդային տարիներին նա Մանկաբարձ-գինեկոլոգների Համամիութենական միության նախագահության խորհրդի անդամ էր:
ՀՀ վաստակավոր բժիշկ, Առողջապահության գերազանցիկ Գրիգորի Գեորգիի Օկոևը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով:
Մինչև կյանքի վերջը` 2004թ. դեկտեմբերի 24-ը, միշտ նրբանկատ, պրպտուն ու անխոնջ բժիշկը երիտասարդական ավյունով և արդիական մտայնությամբ շարունակեց իր մարդասիրական առաքելությունը` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության:
Կարդացեք նաև
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն