Հայ բժիշկերի կյանքից
Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին. ysmu.am
Կյանքի 70-րդ տարում՝ 2020 թվականի մարտի 27-ին, Մոսկվայում վաղաժամ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, համաճարակաբան, վարակաբան, հայտնի գիտնական, վիրուսային հեպատիտների մասնագետ Արփիկ Աշոտի Հասրաթյանը:
Արփիկ Հասրաթյանը ծնվել է Երևանում՝ ինժեներների ընտանիքում: Սովորել է Ա. Չեխովի անվան № 55 միջնակարգ դպրոցում: 1973 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և ընդունվել նպատակային ասպիրանտուրա ԽՍՀՄ Ն.Գամալեայի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական ինստիտուտում, որտեղ էլ աշխատել է ամբողջ կյանքի ընթացքում: 1977 թվականին պաշտպանել է իր թեզը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, 1997 թվականին ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1999 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Արփիկ Հասրաթյանը եղել է այնպիսի հայտնի գիտնական-համաճարակաբանների աշակերտուհին, ինչպիսիք են պրոֆեսոր Վեստա Վասիլեվան և ակադեմիկոս, ԱՀԿ փորձագետ, ԽՍՀՄ համաճարակաբանական ծառայության հիմանդիր Հովհաննես Բարոյանը:
Արփիկ Հասրաթյանի գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտը վիրուսային հեպատիտներն էին: 1980-ական թվականներից սկսած՝ Արփիկ Հասրաթյանի գլխավորած գիտական խումբը տարիների ընթացքում անցկացնում էր լայնամասշտաբ հետազոտություններ համաճարակաբանության, վիրուսային հեպատիտների ախտորոշման և պրոֆիլակտիկայի հետ կապված հարցերի վերաբերյալ: Պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի անմիջական մասնակցությամբ առաջարկվել են նոր մոտեցումներ վիրուսային հեպատիտների ախտորոշման վերաբերյալ, ստեղծվել են Ռուսաստանում առաջին ախտորոշիչ սարքավորոմները, մշակվել են վիրուսային հեպատիտներով հիվանդացության կանխատեսող մոդելներ, հայտնաբերվել են տարբեր աշխարհագրական շրջանների առողջ բնակչության շրջանում, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների, տուբերկուլյոզով հիվանդների, երիկամային անբավարարություն ունեցողների, գինեկոլոգիական պաթոլոգիայով, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով հիվանդների շրջանում դրանց տարածման առաձնահատկությունները: Արփիկ Հասրաթյանը հայտնի է նաև սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդությունների վերաբերյալ իր հետազոտական աշխատանքներով:
Արփիկ Հասրաթյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների՝ հոդվածների, մեթոդական ձեռնարկների և մենագրությունների հեղինակ է: «Մասնավոր համաճարակաբանություն» երկհատորյա ձեռնարկը, որի գլուխների խմբագիրը և հեղինակը պրոֆեսոր Հասրաթյանն է, դարձել է համաճարակաբանության դասական տեղեկագիր:
Արփիկ Հասրաթյանը մեծ ներդրում ունի պրակտիկ համաճարակաբանության գիտական և բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: Նրա ղեկավարությամբ պատրաստվել են տասնյակ թեկնածուական ատենախոսություններ, նրա ուսանողների թվում են Ռուսաստանի Դաշնության երկու վաստակավոր բժիշկներ:
Արփիկ Հասրաթյանը մեծ հայրենասեր էր: Երկար տարիներ ապրելով Մոսկվայում՝ նա միշտ հիշում էր իր արմատների մասին, շատ էր սիրում և երբեք չէր մոռանում իր հայրենիքի՝ Հայաստանի մասին: Երկար տարիների ընթացքում նա սերտորեն և արդյունավետ կերպով համագործակցել է Ա.Բ. Ալեքսանյանի անվան Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական կենտրոնի հետ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնների հետ: Պրոֆեսոր Հասրաթյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում վիրուսային հեպատիտների խնդրի տարբեր ասպեկտների ուսումնասիրության գործում: Հայ կոլեգաների հետ անցկացված լայնամասշտաբ համատեղ հետազոտությունների արդյունքում ներկայացվել են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական բնութագիրը, էթիոլոգիական կառուցվածքը, հայտնաբերվել են վիրուսային հեպատիտի շրջանառության առանձնահատկությունները:
Արփիկ Հասրաթյանն օգտագործում էր Հայաստանի գիտական և բժշկական համայնքների հետ շփման ցանկացած հնարավոություն: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում գիտական կոնֆերանսներին, հանդես է եկել զեկույցներով և դասախոսություններով, մեծ պատրաստակամությամբ խորհրդատվություն է տրամադրել թեկնածուական աշխատանքների իրականացման վերաբերյալ: Հայկական գիտական համայնքը բարձր է գնահատում պրոֆեսոր Հասրաթյանի ներդրումը Հայաստանի համաճարակաբանության և վիրուսաբանության զարգացման գործում:
Արփիկ Հասրաթյանն ուժեղ ակադեմիական ավանդույթներով հրաշալի ընտանիք ունի: Ամուսինը՝ պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը, աշխարհահռչակ ֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ, ընդամենը 10 օր ավելի է ապրել կնոջից: Միշիկ Ղազարյանը պղնձի գոլորշիների հիմքով ինքնաջեռուցվող լազերի ստեղծողն է, գիտության և տեխնիկայի ասպարեզում ԽՍՀՄ 1980 թվականի Պետական մրցանակի դափնեկիր է: Միշիկ Ղազարյանը զբաղվում էր նաև լազերային բժշկության համակարգերի և սարքավորումների մշակմամբ: Արփիկ Հասրաթյանի և Միշիկ Ղազարյանի երեխաները՝ բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը և պրոֆեսոր, Նորվեգիայի Օստֆոլդ հիվանդանոցի (Østfold Hospital Trust) աբդոմինալ վիրաբուժության պրոֆեսոր, Եվրոպական Էնդոսկոպիկ վիրաբուժության գիտահետազոտական հանձնաժողովի անդամ, Նորվեգիայի Թագավորական Ոսկե մեդալի դափնեկիր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Հայրազատ Ղազարյանը, ժառանգել են ընտանիքի լավագույն ավանդույթները՝ շարունակելով աշխատել գիտության և բժշկության ասպարեզում: Արփիկ Հասրաթյանի քույրը՝ Հասմիկ Հասրաթյանը, նույնպես բժիշկ է, ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, աշխատում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Աշխատասիրությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, առաջադրված նպատակին հասնելու ձգտումը, իր գիտելիքներով և փորձով կիսվելու ցանկությունը համատեղվում էին Արփիկ Հասրաթյանի մեջ անսպառ լավատեսությամբ, մեծ էներգիայով և բարյացակամությամբ: Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակն ընդմիշտ կմնա մեր սրտերում:
09.07.2020 Կարդացեք նաև
Վիրջինիա Ապգարի կողմից ներդրված մեթոդը նվազեցրեց մանկական մահացությունն ու դրեց նեոնատոլոգիայի հիմքերը...
14.04.2025
Որպես ազդեցիկ գիտնական, որպես մարզիկ և ֆորքբոլի (forkball) հիանալի գնդակ մատուցող, որպես արվեստի և հումանիտար գիտությունների սիրահար և որպես մեկը...
19.03.2025
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
15.03.2023
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
09.01.2023
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
29.08.2022
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
29.07.2022
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
22.07.2022
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
22.07.2022
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
12.07.2022
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
04.07.2022
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
30.06.2022
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
02.06.2022
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
12.05.2022
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
10.05.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ