Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Վիրջինիա Ապգարի կողմից ներդրված մեթոդը նվազեցրեց մանկական մահացությունն ու դրեց նեոնատոլոգիայի հիմքերը

Վիրջինիա Ապգարի կողմից ներդրված մեթոդը նվազեցրեց մանկական մահացությունն ու դրեց նեոնատոլոգիայի հիմքերը

Վիրջինիա Ապգարի կողմից ներդրված մեթոդը նվազեցրեց մանկական մահացությունն ու դրեց նեոնատոլոգիայի հիմքերը

«Բացառապես ոչ ոք չի կարող դադարել շնչել իմ ձեռքերում»։ Ահա այսպես էր դոկտոր Վիրջինիա Ապգարը 1950-ականներին բացատրում, թե ինչու է նա մշտապես իր հետ կրում վերակենդանացման համար անհրաժեշտ հիմնական սարքավորումները:

Ասում են, որ աշխարհի ցանկացած կետում գտնվող ժամանակակից հիվանդանոցում ծնված յուրաքանչյուր երեխայի նախ նայում են բժիշկ Վիրջինիա Ապգարի աչքերով:

Նորածինների կենսունակությունը գնահատելու նրա պարզ և արագ մեթոդը՝ «Ապգարի գնահատման սանդղակը», վաղուց դարձել է ստանդարտ պրակտիկա: 1950-ականների սկզբին մշակված և մանկաբարձական թիմերի կողմից արագ ներդրված այս մեթոդը նվազեցրեց մանկական մահացությունը և դրեց նեոնատոլոգիայի հիմքերը: Չնայած Ապգարն առավել հայտնի էր այս նվաճմամբ, նա նաև առաջատար էր անեսթեզիոլոգիայի զարգացող ոլորտում 1940-ականներին և տերատոլոգիայի նոր ոլորտում (բնածին արատների ուսումնասիրություն) 1960 թվականից հետո:

Ապգարը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Ուեսթֆիլդ քաղաքում 1909 թվականի հունիսի 7-ին, մի ընտանիքում, որը (ինչպես նա հաճախ նկարագրում էր) «երբեք ձեռքերը ծալած չի նստել»: Նա ապահովագրական ընկերության ղեկավար Չարլզ Ապգարի և Հելեն Մեյ Ապգարի երեք երեխաներից կրտսերն էր: Ընտանիքը երաժշտական էր, և Վիրջինիան ջութակ նվագել է սովորել դեռ մանկուց և շարունակել է նվագել իր ողջ կյանքի ընթացքում: Գիտության և բժշկության հանդեպ նրա վաղ հետաքրքրությունը կարող էր պայմանավորված լինել հոր՝ սիրողական գյուտարարի և աստղագետի նախասիրություններով: Ավագ դպրոցում նա արդեն որոշել էր զբաղվել բժշկական կարիերայով։ Բնական գիտությունների գերազանց ուսանող լինելով, նա այնքան էլ ակտիվ չէր տնային տնտեսության դասընթացներում և (ըստ մի քանի ընկերների) երբեք այդպես էլ չի սովորել պատրաստել: 1925 թվականին նա ավարտել է Ուեսթֆիլդի ավագ դպրոցը և նույն թվականին ընդունվել Մաունթ Հոլիոկ քոլեջ։

Այնտեղ նա մասնագիտացել է կենդանաբանության մեջ և իր ապրուստը վաստակել կես դրույք աշխատանքներով։ Նրա արագ խոսքը և թվացյալ անսպառ էներգիան, որոնք արդեն նկատել էր դպրոցական տարեգրքի խմբագիրը («…անկեղծ ասած, ինչպես է դա նրան հաջողվում»), դարձավ նրա այցեքարտը քոլեջում: Նա խաղացել է յոթ մարզական թիմերում, ռեպորտաժներ է վարել քոլեջի թերթում, մասնակցել դրամատիկական ներկայացումների և ջութակ նվագել նվագախմբում։  Չնայած այս բոլոր դասերին, նրա ուսումնառությունը բացառիկ էր. վերջին կուրսում նրա կենդանաբանության պրոֆեսորն ու գիտական ղեկավարը նշել է. «Հազվադեպ է հանդիպում մի ուսանողուհի, որն այդքան խորասուզված է իր առարկայի մեջ և ունի այդքան մեծ գիտելիքներ այդ ոլորտում»:

Ապգարը բժշկության բակալավրի կոչում է ստացել Մաունթ Հոլիոկում 1929 թվականին և իր բժշկական կրթությունը սկսել Է Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջում (P&S)՝ դառնալով իննսուն հոգանոց խմբի ինը կանանցից մեկը: 1933 թվականին նա ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում և սկսել է երկամյա վիրաբուժական պրակտիկա Պրեսբիտերյան հիվանդանոցում։

Չնայած վիրաբուժության ոլորտում իր խոստումնալից առաջընթացին, առաջին կուրսից հետո նրա մենթոր Ալեն Ուիփլը, մտահոգված լինելով, որ Մեծ դեպրեսիայի ժամանակ կին վիրաբույժների տնտեսական հեռանկարները այդքան էլ հուսադրող չեն, առաջարկեց նրան փոխարենը զբաղվել անեսթեզիոլոգիայով: Այն ժամանակ անեսթեզիոլոգիան նոր էր սկսում ձևավորվել որպես բժշկական մասնագիտություն: Ապգարը հետևեց այս խորհրդին և երկրորդ տարվա պրակտիկայից հետո մեկ տարի վերապատրաստվեց պրեսբիտերյան բուժքույրական անեսթեզիոլոգիայի ծրագրում, այնուհետև մասնակցեց օրդինատուրայի ծրագրերին, որոնք ղեկավարում էին Ռալֆ Ուոթերսը Վիսկոնսինի համալսարանում և Էմերի Ռովենսթայնը Նյու Յորքի Բելվյու հիվանդանոցում:

1938 թվականին նա վերադարձավ Պրեսբիտերյան հիվանդանոց՝ որպես վիրաբուժության բաժանմունքի ներքո գործող նորաբաց անզգայացման բաժանմունքի տնօրեն։ Նա առաջին կինն էր, որը ղեկավարում էր Պրեսբիտերյան հիվանդանոցի բաժանմունքը: Այնտեղ նա պատասխանատու էր օրդինատոր-անեսթեզիոլոգների ընտրության և վերապատրաստման համար: Վերապատրաստում էր բժշկական ուսանողներին, որոնք ռոտացիա էին անցնում անեսթեզիոլոգիական ծառայության մեջ, ինչպես նաև համակարգում էր հիվանդանոցում անեսթեզիոլոգիական աշխատանքը և գիտական հետազոտությունները: Հաջորդ տասնմեկ տարիների ընթացքում Ապգարը վերափոխեց Պրեսբիտերյան համալսարանի անեսթեզիոլոգիայի ծառայությունը բժիշկների, այլ ոչ թե բուժքույրերի կողմից համալրված ծառայության, և այնտեղ կազմակերպեց անեսթեզիոլոգիայի կրթական ծրագիր՝ միևնույն ժամանակ դառնալով լեգենդար և սիրված ուսուցիչ:

1949 թվականին անեսթեզիոլոգիայի բաժանմունքը դարձավ ամբիոն։ Ենթադրվում էր, որ Ապգարը կնշանակվի ամբիոնի վարիչ, բայց այդ պաշտոնը տրվեց նրա տղամարդ գործընկերոջը՝ Էմանուել Պապերին։ Այնուամենայնիվ, Ապգարը նշանակվեց P&S-ի անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր՝ դառնալով առաջին կինը, որը զբաղեցրեց այդ պաշտոնը: Ազատ լինելով վարչական պարտականություններից՝ նա շարունակեց դասավանդել և ավելի շատ ժամանակ հատկացրեց մանկաբարձական անզգայացման ոլորտում հետազոտություններին: Նրան հատկապես հետաքրքրում էր մոր անզգայացման ազդեցությունը նորածնի վրա և նորածնային մահացության մակարդակի նվազումը:

1952թ.-ին Ապգարը մշակեց նորածինների առողջության գնահատման համակարգ, սանդղակ «ելնելով նրանց սրտի բաբախյունից, շնչառությունից, շարժումներից, գրգռականությունից և մաշկի գույնից» ծնվելուց մեկ րոպե անց: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա աշխատել է Լ.Սթենլի Ջեյմսի, Դանկան Հոլադեյի և այլոց հետ՝ «Ապգարի սանդղակը» փոխկապակցելու ծննդաբերության, ծննդաբերության և մոր անզգայացման հետևանքների հետ: «Ապգարի սանդղակը» դարձել է ստանդարտ պրակտիկա և ներկայումս գործածվում է աշխարհի հիվանդանոցներում ծնված բոլոր երեխաների գնահատման համար:

Պարզ, բայց բարձր արդյունավետությամբ օժտված «Ապգարի գնահատման» սանդղակի (Apgar scores) ներդրումից հետո ԱՄՆ-ում մանկական մահացության մակարդակն ակնհայտորեն նվազում է, քանի որ բժիշկների համար պարզ էր դարձել, թե որ նորածիններն են անհապաղ օգնության կարիք ունենում, և որոնք են իդեալական վիճակում: «Աշխարհում այնպիսի խնդիր չի եղել, որ այս կինը չկարողանա լուծել»,- ասել է Սթենլի Ջեյմսը` Վիրջինիա Ապգարի գործընկեր և մտերիմ ընկերը:

Չնայած նրան, որ աշխատանքը նրան զբաղեցնում էր, Ապգարը ժամանակ էր գտնում իր բազմաթիվ հոբիներն իրականացնելու համար։  Նա ճանապարհորդում էր իր ջութակի հետ՝ հաճախ նվագելով սիրողական կամերային քառյակներում, որտեղ էլ որ լիներ:

Նա նաև ակտիվ այգեպան էր, սիրում էր ձկնորսություն, գոլֆ խաղալ և նամականիշեր հավաքել: Հիսուն տարեկանում Ապգարը սկսեց օդաչուի դասերի մասնակցել՝ ասելով, որ իր նպատակն է մի օր թռչել Ջորջ Վաշինգտոնի անվան Նյու Յորքի կամրջի տակով։

Իր կարիերայի ընթացքում Ապգարը հրատարակել է ավելի քան վաթսուն գիտական հոդված և բազմաթիվ կարճ էսսեներ` թերթերի և ամսագրերի համար, ինչպես նաև «Արդյո՞ք ամեն ինչ կարգին է իմ երեխայի հետ» գիրքը: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջի (1964) և Մաունթ Հոլիոկ քոլեջի պատվավոր դոկտորի կոչումների, Ամերիկյան բժշկական կանանց ասոցիացիայի Էլիզաբեթ Բլեքվելի մրցանակի (1966), անեսթեզիոլոգների ամերիկյան ընկերության գերազանցության մրցանակի (1966), շրջանավարտների ոսկե մեդալի: Նա նաև ստացել է բազմաթիվ մրցանակներ Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջի (1964) և Մաունթ Հոլիոկ քոլեջի (1965) կողմից, Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի գերազանցության համար մրցանակ (1973) և անեսթեզիոլոգների ամերիկյան ընկերության Ռալֆ Մ.Ուոթերսի մրցանակ (1973): 1973 թվականին նա նաև ընտրվել է “Ladies Home Journal”-ի կողմից՝ որպես «Գիտության բնագավառում տարվա կին»։

Իր կարիերայի ընթացքում Ապգարը, իրեն բնորոշ լավատեսությամբ, պնդում էր, որ «կանայք ազատ են դառնում մոր արգանդը լքելու պահից», և որ իգական սեռի պատկանելությունը էական սահմանափակումներ չի դնում նրա բժշկական կարիերայի վրա: Մեծ մասամբ նա խուսափում էր կանանց կազմակերպություններից և հասարակական ձեռնարկումներից։  Չնայած նա երբեմն մասնավոր կերպով արտահայտում էր իր դժգոհությունը գենդերային անհավասարության վերաբերյալ (հատկապես աշխատավարձի հարցում), նա փորձում էր շրջանցել այն՝ անընդհատ տիրապետելով գործունեության նոր ոլորտներին, որտեղ նա տեղ ուներ իր զգալի էներգիան և կարողությունները կիրառելու համար:

Ապգարը երբեք թոշակի չի անցել և ակտիվ է մնացել մինչև իր մահը, չնայած նրա կյանքի վերջին տարիներին լյարդի հիվանդությունը դանդաղեցրել է նրա ակտիվ գործունեությունը: Նա մահացել է 1974 թվականի օգոստոսի 7-ին Կոլումբիայի Պրեսբիտերյան բժշկական կենտրոնում, որտեղ նա սովորել, իսկ հետո աշխատել է իր կյանքի մեծ մասը: Նրա ընկերները, գործընկերները և նախկին ուսանողները նրան հիշում էին ինչպես ջերմության, կենսուրախության և հումորի սուր զգացողության, այնպես էլ սուր մտքի և մասնագիտական իրավասության համար: 1994 թվականին նրա նկարով ԱՄՆ նամականիշ է թողարկվել, իսկ 1995 թվականին ընդգրկվել է կանանց ազգային փառքի սրահում։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ալբերտ Կապիկյան. «Մեր մեծերը»
ԵՊԲՀ. Ալբերտ Կապիկյան. «Մեր մեծերը»

Որպես ազդեցիկ գիտնական, որպես մարզիկ և ֆորքբոլի (forkball) հիանալի գնդակ մատուցող, որպես արվեստի և հումանիտար գիտությունների սիրահար և որպես մեկը...

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ