Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականները վտանգավոր քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են գտել. news.am

Գիտնականները վտանգավոր քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են գտել. news.am

Մասաչուսեթսի հիվանդանոցին կից գործող օնկոլոգիական կենտրոնի գիտնականները վտանգավոր ուռուցքի դեմ պայքարի նոր միջոց են բացահայտել: Հայտնի է, որ քրոմոսոմները տելոմերներ՝ յուրահատուկ պաշտպանիչ «կափարիչներ» ունեն, որոնք կանխում են տրոհման ընթացքում գենետիկ տեղեկատվության կորուստը, իսկ բջիջներն ինչքան ծերանում են, այնքան կրճատվում են: Երբ տելոմերները շատ են կարճանում, բջիջն այլեւս չի տրոհվում:

 

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ քաղցկեղածին բջիջները հատուկ մեխանիզմ ունեն, որով տելոմերազ ֆերմենտի հաշվին երկարացնում են տելոմերները: Այդ մեխանիզմը քաղցկեղածին բջիջներին հնարավորություն է ընձեռում բազմանալ, եւ եթե այդ գործողությունն ընդհատվի, հնարավոր կլինի կանգնեցնել ուռուցքի աճը: Դա կարելի է փոքրիկ մոլեկուլի օգնությամբ անել, որն արգելափակում է տելոմերների երկարացման ալյընտրանքային (ALT) ճանապարհի առանցքային քայլերից մեկը եւ խոչընդոտում ուռուցքային բջիջների դրական ALT-ի աճը:

 

Այս բացահայտումը կօգնի դրական ALT տեսակի քաղցկեղի (որոնց թվում են՝  օստեոսարկոման, գլիոբլաստոման եւ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի որոշ տեսակներ) բուժման այլընտրանքային մեթոդ ստեղծել: Օրինակ VE-821 եւ AZ20 մոլեկուլները զսպել են ATR-ի (սպիտակուց, որը կարգավորում է ԴՆԹ-ի վերականգնումը եւ մեծ դեր խաղում տելոմերների այլընտրանքային երկարացման գործում) ակտիվությունը՝ միանգամայն արդյունավետորեն սպանելով քաղցկեղածին բջիջները: Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող մոլեկուլները միայն քաղցկեղածին բջիջների վրա են ազդում, այլընտրանքային բուժման կողմնակի ազդեցություններից կարելի է չվախենալ:

 

Տվյալ պահին նոր դեղամիջոցները՝ տելոմերազի ինհիբիտորները կլինիկական փորձարկումների փուլում են գտնվում: Սակայն պետք է հիշեցնել, որ քաղցկեղածին ուռուքների մոտ 10 տոկոսն աճի համար տելոմերիների այլընտրանքային երկարացում  չի օգտագործում, եւ դրանց դեմ այդպիսի բուժումն անարդյունավետ է: Եվ դեռ ընդունված էլ չէ ստուգել՝ արդյոք ուռուցքն իր աճի համար տելոմերների այլընտրանքային երկարացում է օգտագործում:

 

Ինչպես հետազոտության հեղինակներն են նշում, եթե VE-821 եւ այլ ATR ինհիբիտորները կլինիկորեն արդյունավետ լինեն, հնարավոր է՝ մասնագետներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն ուռուցքների՝ տելոմերների այլընտրանքային երկարացումն օգտագործելու հանգամանքին, իսկ վերջինս էլ քաղցկեղածին ուռուցքների բուժումն էլ ավելի արդյունավետ կդարձնի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am
Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am

Ութ տարվա գիտական աշխատանքի ընթացքում մի խումբ հայ նյութագետներ և բժիշկներ նոր նյութ են ստեղծել ոսկրային իմպլանտների համար։ Ոսկորի վերականգնմանը զուգահեռ իմպլանտը քայքայվում է...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտնականները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի անսպասելի միջոց. meddaily.ru
Գիտնականները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի անսպասելի միջոց. meddaily.ru

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news
Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news

Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...

Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news
Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news

NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/  սկսել են մարդկային բջիջներ աճեցնել:  Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...

Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am
Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am

Եթե ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չի հայտնաբերվում զարգացման ամենավաղ շրջանում, ապա պացիենտների կյանքի տևողության կանխատեսումը շատ անբարենպաստ է լինում: Ամերիկացի գիտնականներն արյան թեստ են մշակել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am
Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am

Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար  պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am
Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am

Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին  նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ. biostem.am
Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ. biostem.am

Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am

Քաղկեղի իմունոթերապիան` հակամարմիններով, երիտասարդ, բայց շատ հեռանկարային մեթոդ է (ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակ. 2018 թ.):  Իմունոթերապիայի իմաստն այն է, որ դեղն ազդում է ոչ թե ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ. biostem.am
Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ. biostem.am

Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին. biostem.am
Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին. biostem.am

Փաստ առաջին

Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ
Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am
Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am

2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am
Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...

Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am
Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am

«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ