Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Նիդերլանդներում կսկսեն լաբորատորիայում մարդկային սաղմեր աճեցնել. news.am

Նիդերլանդներում կսկսեն լաբորատորիայում մարդկային սաղմեր աճեցնել. news.am

Նիդերլանդներում դիտարկվում է «խիստ պայմաններում եւ սահմանափակումներում» գիտական հետազոտությունների համար մարդկային սաղմերի աճեցումը: Սաղմերը կհետազոտվեն լաբորատոր պայմաններում` բեղմնավորմանը հաջորդող 14 օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Նիդերլանդների առողջապահության նախարար Էդիթ Շիպերսը:

Գիտնականների կարծիքով, սաղմերի հետազոտությունը կօգնի ուսումնասիրել անպտղության, ժառանգական եւ բնածին հիվանդությունների, ինչպես նաեւ արհեստական վերարտադրության խնդիրները: Էդիթ Շիպպերսի խոսքով, այդ ամենը կօգնի քաղցկեղային հիվանդությունների հետեւանքով անպտղության դեպքում մարդկանց երեխա ունենալու հնարավորություն տալ` ընդհանուր առմամբ, եւ առողջ երեխաներ` մասնավորապես:

Նիդերլանդների կառավարությունը պատրաստվում է շտկումներ մտցնել գործող օրենսդրության մեջ, որն այժմ փորձարկումներ է թույլ տալիս միայն այն սաղմերի հետ, որոնք «ավելացել են» ԱՄԲ միջամտությունից հետո: Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ գործող օրենքները խոչընդոտներ են ստեղծում այն հետազոտությունների համար, որոնք կարող էին օգնել բուժելու հիվանդությունները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, ներառյալ այնպիսի հիվանդություններ, որոնք օրգանիզմի վրա են ազդում բջջային մակարդակում:

Առողջապահության նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ մարդկային սաղմի ուսումնասիրության սահմանափակումները խիստ կլինեն, այդ թվում` անվիճելիորեն կհետեւեն «14 օրվա կանոնին»:

Սաղմնաբանության մեջ «14 օրվա կանոնն» առաջին անգամ առաջարկվել է 1984 թվականին փիլիսոփա Մերի Վերնոկի կողմից (Mary Warnock) եւ 1990-ին հաստատվել է Մեծ Բրիտանիայի օրենքով: Մինչեւ սաղմի 14 օրական դառնալը չի կարելի ասել, թե նրա որ բջիջները մարդկային բջիջներ կդառնան, որոնք` ընկերք, եւ արդյո՞ք այն չի կիսվի: Գիտնականները եւ աստվածաբանները կարծում են, որ 14 օրը որոշակի գիծ է, որն անցնելով` սաղմը կարող է ապագա անհատականություն համարվել, ոչ թե բջիջների հավաքածու:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.liga.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am
Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am

Ութ տարվա գիտական աշխատանքի ընթացքում մի խումբ հայ նյութագետներ և բժիշկներ նոր նյութ են ստեղծել ոսկրային իմպլանտների համար։ Ոսկորի վերականգնմանը զուգահեռ իմպլանտը քայքայվում է...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտնականները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի անսպասելի միջոց. meddaily.ru
Գիտնականները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի անսպասելի միջոց. meddaily.ru

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news
Գիտափորձը երիտասարդացրեց երկարակյացների բջիջները. news

Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...

Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news
Աճեցվում են մարդկային հյուսվածքներ. news

NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/  սկսել են մարդկային բջիջներ աճեցնել:  Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...

Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am
Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am

Եթե ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չի հայտնաբերվում զարգացման ամենավաղ շրջանում, ապա պացիենտների կյանքի տևողության կանխատեսումը շատ անբարենպաստ է լինում: Ամերիկացի գիտնականներն արյան թեստ են մշակել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am
Ինչո՞ւ ապագա ծնողները պետք է պահպանեն պորտալարային արյունը. biostem.am

Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար  պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am
Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am

Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին  նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ. biostem.am
Չինացիները կորոնավիրուսային թոքաբորբի դեմ պայքարելու համար կիրառել են ցողունային բջիջներ. biostem.am

Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am
Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ. biostem.am

Քաղկեղի իմունոթերապիան` հակամարմիններով, երիտասարդ, բայց շատ հեռանկարային մեթոդ է (ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակ. 2018 թ.):  Իմունոթերապիայի իմաստն այն է, որ դեղն ազդում է ոչ թե ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ. biostem.am
Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ. biostem.am

Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին. biostem.am
Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին. biostem.am

Փաստ առաջին

Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ
Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am
Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am

2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am
Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը. biostem.am

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...

Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am
Սրտաբանները գտել են, թե ինչպես պայքարել սրտային անբավարարության դեմ. biostem.am

«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ