ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ամենատարածված առասպելները ցողունային բջիջների մասին. biostem.am
Ամեն նոր բան բերում է ոչ միանշանակ կարծիքի և երկարատև թեժ քննարկումների: Այդպիսի օրինակ են հանդիսանում ցողունային բջիջները և նրանց օգնությամբ առաջարկվող բուժման եղանակները: Այս հոդվածում մենք փորձել ենք լույս սփռել ցողունային բջիջների և նրանց կիրառմամբ իրականացվող բուժման մասին առասպելների վրա:
ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐ: ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ
Այսօր ինչպես գիտնականները, այնպես էլ սովորական քաղաքացիները բաժանվել են երկու հակառակ ճամբարների, որոնց կարծիքները ցողունային բջիջների օգուտի և վնասի վերաբերյալ տրամագծորեն հակառակ են: Ցողունային բջիջներով բջջային թերպիայի կողմնակիցները այս եղանակի նշանակությունը հասցնում են անասելի բարձունքների: Իրենց հերթին մարդկային օրգանիզմի բջիջների միջամտության հակառակորդները ցողունային բջիջների կիրառմամբ զբաղվող բժիշկներին համեմատում են խաբեբաների հետ և նրանց կիրառմանը վերագրում են բոլոր հնարավոր բացասական հետևանքները՝ մաշկային խնդիրներից սկսած մինչև մահացու ելք: Թե մեկը, թե մյուսը որպես ապացույց բերում են տարբեր լուրեր, փուչ փաստեր և պարզապես կոպիտ ստեր:
ԱՌԱՍՊԵԼ 1: ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆԱԼ
Այս պնդումը որևիցե ապացույց չի պարունակում:
Չնայած սրընթաց զարգացող տեխնոլոգիաներին՝ այսօր երիտասարդացման որևիցե իրական արդյունավետ եղանակ դեռևս չի ստեղծվել: Եվ դա վերաբերվում է ինչպես ողջ օրգանիզմի երիտասարդացմանը, այնպես էլ նրա առանձին օրգաններին: Ճիշտ է, ցողունային բջիջների օգնությամբ իսկապես հնարավոր է ակտիվացնել օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, վերականգնել նրանց բնական վիճակը, որը բնորոշ է երիտասարդ, առողջ մարդուն: Նրանց կիրառման հետևանքով առաջացած վերականգնողական ազդեցությունը ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով և բազմիցս կիրառվել է գործնականում և կոչվում է «ռեվիտալիզացիա»: Ռեվիտալիզացիայի շնորհիվ կարելի է երկարատև պաշտպանվել տարբեր բնույթի հիվանդություններից, բոլոր օրգաններում զգալ ուժերի և էներգիայի վերականգնում: Այս պրոցեդուրան հիմնականում իրականացվում է հիվանդի ճարպային հյուսվածքից ստացված ցողունային բջիջների օգնությամբ: Ընդ որում ցողունային բջիջների կիրառման արդյունքը երևում է անզեն աչքով. դիտվում է արտաքին տեսքի կտրուկ լավացում, մաշկը հարթվում է, ձեռք է բերում առողջ տեսք, աչքերը փայլում են: Ճիշտ է, ոչ բոլոր կոսմետոլոգիական սրահները կարող են ռեվիտալիզացիայի ծառայություններ մատուցել: Տվյալ պրոցեդուրան պահանջում է հատուկ արտոնագիր, նորագույն տեխնոլոգիական սարքավորումներ և բարձր պրոֆեսիոնալ մասնագետներ: Ռեվիտալիզացիայի ժամանակ կիրառվող, հատուկ աճեցված և մարդու օրգանիզմ ներմուծվող նյութը պետք է լինի իդեալական մաքուր վիճակում՝ անաֆիլակտիկ շոկից խուսափելու համար: Բացի այդ, նրա սխալ ներմուծումը կարող է բերել մաշկային լուրջ խնդիրների առաջացման:
ԱՌԱՍՊԵԼ 2. ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿՈՐՑՐԱԾ ՎԵՐՋՈՒՅԹԸ
Այս պնդումը առայժմ կարելի է ֆանտաստիկ համարել:
Պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների համար այն սկզբունքորեն անհնար է, քանի որ նրանք մասնակցում են միայն արյան բջիջների և արյունաստեղծ օրգանների ստեղծմանը: Իսկ ընկերքից անջատված բջիջների համար այդ պնդումը ինչ-որ կերպ կարող է իրական դառնալ, սակայն դեռևս դա այդպես չէ: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում, որ ցողունային բջիջներից հաջողվել է երիկամ աճեցնել կամ ստամոքսի մաս և այլն: Սակայն կլինիկական հետազոտությունների հետ այդ փորձարկումները ոչ մի ընդհանրություն չունեն:
ԱՌԱՍՊԵԼ 3. ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲԵՐՈՒՄ Է ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ
Ցողունային բջիջների կիրառման և ուռուցքային հիվանդությունների առաջացման միջև կապը ավելի քան քսան տարի ուսումնասիրելուց հետո չի հաջողվել ապացուցել:
Ընդհակառակը, մի շարք դեպքերում հենց ցողունային բջիջներն են կիրառվում քաղցկեղի առանձին տարատեսակների բուժման համար, օրինակ մանկական լեյկոզի դեպքում: Իրականացված հետազոտությունների և հավաքված փաստերի հիման վրա գիտնականներին հաջողվեց ապացուցել, որ ոսկրածուծի ցողունային բջիջների կիրառումը երեխաների լեյկոզի առանձին տեսակների ժամանակ 95% դեպքերում ցուցաբերում է բարձր արդյունավետություն: Ճիշտ է, մեծահասակների մոտ ցողունային բջիջների կիրառման ցուցանիշները քիչ ավելի վատ են քան երեխաների մոտ: Իսկ դա պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող տարիքային փոփոխություններով, ուղեկցող հիվանդություններով, և, բնակաբար, հիվանդության փուլով, որի ժամանակ բջջային թերապիա է իրականացվել:
ԱՌԱՍՊԵԼ 4. ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ, ՔԱՆԻ ՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՂ ՉԵՆ ՍԿՍՎԵԼ
Կզարմանաք, սակայն բջջային տեխնոլոգիաների կիրառումն սկսվել է դեռևս 19-րդ դարում:
Այսպես, Ղրիմի պատերազմի ժամանակ հայտնի ռուս վիրաբույժ Ն.Ի.Պիրոգովը թարախային վերքերը բուժում էր ձիու ենթաստամոքսային գեղձի մանրացված հյուսվածքներից պատրաստված փոշու օգնությամբ: Այդ դեպքում վերքերը շատ արագ էին ապաքինվում, ինչը , ըստ որոշ գիտնականների կարծիքի, տեղի էր ունենում հիվանդ օրգանիզմ ներմուծված ձիու ցողունային բջիջների շնորհիվ:
Հենց «ցողունային բջիջներ» հասկացությունը կենցաղի մեջ մտել է մոտավորապես նույն ժամանակ հյուսվածաբան Ա.Մաքսիմովի կողմից, որն աշխատում էր արյունաստեղծ բջիջների ուսումնասիրմամբ:
Ոսկրածուծի ցողունային բջիջներն անջատվել են անցյալ դարի 60-ական թվականներին, իսկ սաղմնային բջիջները ստացվել են 1981 թվականին: 20-րդ դարի վերջը բեկումնային է համարվում սաղմնային բջիջների ուսումնասիրման առումով, որը հանդիսանում է բժշկության կարևորագույն բացահայտումներից մեկը՝ ԴՆԹ պարույրի գաղտնազերծմանը համազոր : Իսկ 2009 թ.-ի սկզբին սկսվեցին ողնուղեղի խնդիրներով տառապող հիվանդներին սաղմնային ցողունային բջիջների փոխպատվաստման կլինիկական փորձարկումները:
ԱՌԱՍՊԵԼ 5. ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐՈՎ ԲՈՒԺՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Այս պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Ներկայումս երկրների մեծամասնությունում ցողունային բջիջներով բուժումը լայնորեն կիրառվում է: Այսպես, Ամերիկայում սաղմնային ցողունային բջիջների կիրառման արդյունավետության ուսումնասիրման արգելքը հանված է դեռևս 2009 թվականին: Ճապոնացի գիտնականներն ակտիվ ուսումնասիրություններ են իրականացնում ակնաբուժական նպատակներով ցողունային բջիջների կիրառման ոլորտում: Չինաստանում ցողունային բջիջներով բուժում են ՄՈՒԿ-ով տառապող երեխաներին:
Մեր երկրում տարբեր մաշկային հիվանդությունների բուժումը դոնորական ցողունային բջիջներով պաշտոնապես սկսել են 2011 թվականին: Ցողունային բջիջները հաջողությամբ կիրառվում են նաև սրտամկանի ինֆարկտի, սկլերոզի, արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդությունների բուժման նպատակով:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն