ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները ցանկանում են ցողունային բջիջների օգնությամբ ազդել մահվան վրա. biostem.am
Bioquark-ը ահա ուր որ է կսկսի փորձարկումը, որի շրջանակներում կփորձի ցողունային բջիջներ օգտագործելով՝ մահացած ուղեղով պացիենտներին կյանք վերադարձնել: Վիճելի հետազոտությունը կբարձրացնի բազմաթիվ գիտական և էթիկ հարցեր, որոնց լուծումը կգրավի ոլորտի բազում փորձագետների: Ամեն բան ցույց է տալիս, որ գիտնականները դնում են ավելի բարձր նպատակներ, երբ խոսքը գնում է մարդու մարմնի մասին՝ սկզբում աշխարհում գլխի առաջին փոխպատաստումը, հետո ծերության դեմ պայքարը, իսկ հիմա ահա մահվան լիովին վերացումը:
Այո, ճիշտ կարդացիք: Bioquark անվանվող ընկերությունը որոշել է կյանքի վերադարձնել կլինիկական մահացած ուղեղով մարդկանց: Ֆիլադելֆիական բիոտեխնոլոգիական ընկերությունը, ինչպես սպասվում է, կսկսի այս նախագիծը տարեվերջին:
Նախապես փորձարկումը ծրագրված էր անցկացնել 2016 թ-ին Հնդկաստանում, բայց այն չի թույլատրվել: Ենթադրելով, որ ծրագիրը կմնա նույնը, գիտնականները կվերցնեն 20 պացիենտ, որոնք կանցնեն տարբեր տեսակի բուժումներ: Սկզբում կարվի ցողունային բջիջների ներարկում, որոնք ստացված կլինեն պացիենտի սեփական արյունից կամ ճարպից: Այնուհետև ողնուղեղի մեջ կներմուծվի սպիտակուցային խառնուրդ, որը պետք է դրդի նոր նեյրոնների աճը: Լազերային թերապիան և ներվերի դրդումը կիրականացվի 15 օրվա ընթացքում, որպեսզի նեյրոններում արթնանա կապերի առաջացման գործընթացը: Այդ նույն ժամանակ գիտնականները կվերահսկեն բուժման ֆոնի վրա վարքի և ԷԷԳ-ի փոփոխությունները:
Չնայած, որ այդ պրոցեսում ամեն քայլը գիտականորեն կհիմնավորվի, ընդհանուր խնդիրը մնում է չապացուցված: Միջանկյալ ներվի էլեկտրական դրդումն արվել է, սակայն մեծավ մասամբ ապացույցները գոյություն ունեն թեմատիկ հետազոտությունների ձևով: Դոկտոր էդ Կուպերը նկարագրել է այդպիսի տասնյակ դեպքեր և նշել, որ մեթոդը կարող է ունենալ մասնավոր հաջողություն կոմայում գտնվող որոշ պացիենտների մոտ: Բայց կոման և ուղեղի մահը տարբեր բաներ են, և Bioquark-ի գործընթացը բարձրացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ է տալիս:
Խնդիրներից մեկը, որը գիտնականները գտնում են այս հետազոտության մեջ, դա գիտակցված համաձայնությունն է: Ինչպես կրող է փորձարկման մասնակիցը համաձայնություն տալ և ինչպես պետք է գիտնականը ստորագրի իր աշխատանքը՝ հաշվի առնելով, որ մասնակիցներն իրավաբանորեն մահացած են. ինչպես այդ դեպքում վերջնականապես կհաստատվի ուղեղի մահը: Ի՞նչ կլինի եթե ուղեղի գործունեությունը մասնակի վերականգնվի: Ինչպիսի՞ն կլինի պացիենտի հոգեկան վիճակը: Հնարավո՞ր է ուղեղն ավելի վնասել:
2016 թ-ին նևրոլոգ Արիանա Լյուիսը և բիոէթիկ Արթուր Կապլանը գրել ե որ այդ փորձարումը «կասկածելի է, «չունի գիտական հիմք» և «լավագույն դեպքում էթիկորեն վիճելի է, իսկ վատագույնում՝ ունի բացահայտ ոչ էթիկ բնույթ»: Դոկտոր Կուպերը նույնպես կասկածում է Bioquark-ի մեթոդին և չի հավատում, որ նրանք կօգնեն մահացած ուղեղով պացիենտներին: Այս մեթոդը ենթադրում է գործող ուղեղաբնի առկայություն՝ կառույցներ, որոնցով անցնում են շարժական նեյրոնները մինչև ուղեղի կեղևի հետ ճիշտ միանալը: Եթե բացակայում է գործող ուղեղաբունը, ոչինչ չի ստացվի:
Մանկական վիրաբույժ Չարլզ Կոքսը որը չի մասնակցում Bioquark-ի աշխատանքներին, համաձայն է Կուպերի հետ. «Դա ամենախելագար բանը չէ, որ ես երբևիցէ լսել եմ բայց կարծում եմ, որ հաջողության հավանականությունը մոտ է զերոյի: Կարծում եմ որևէ մեկի հարություն տալը տեխնիկապես հրաշք կլինի»:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, ԱՄՆ և Լեհաստանի գիտնականների խումբն առաջարկում է բուժել COVID-19-ը՝ բլոկադայի ենթարկելով մոլեկուլյար «մկրատները», որոնց վիրուսն օգտագործում է վերարտադրվելու և մարդու...
Բժշկական բացահայտումների Կալիֆորնիական ինստիտուտի գիտնականները առաջին անգամ վերածրագրավորել են 114 ամյա կնոջ՝ պատմության մեջ ամենածեր դոնորի ցողունային բջիջները: Գիտափորձն անցկացվել է...
NASA-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում /ՄՏԿ/ սկսել են մարդկային բջիջներ աճեցնել: Փորձարկումը պետք է պարզի, թե մարդկային հյուսվածքի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ցածր գրավիտացիան...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...
Չինացի բժիշկների երկու խումբ փորձել է կորոնավիրուսային վարակով պացիենտներին բուժել մեզենխիմալ ցողունային բջիջներով։ Ըստ բժիշկների հաղորդման, այս միջոցառումն օգնում էր նվազեցնել բորբոքման...
Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի...
Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած...
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում...
«Պուլսացող կպչուկ» (пластир). սա յուրահատուկ տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել սրտային նոպայի հետևանքների դեմ: Այն ստացել են պացիենտի կենդանի, կծկվող ցողունային բջիջներից, հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն