Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Գլխուղեղի կաթվածի կանխարգելման և գլխուղեղային արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բուժման համար Հայաստանում առաջին անգամ գլխուղեղը սնուցող 4-ից 3 անոթների միաժամանակյա վիրահատություններ են իրականացվել

Հունվարին երեք պացիենտներ (2 կին, 1 տղամարդ) «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտի և պարանոցի անոթների վիրաբուժության բաժանմունք դիմեցին հետևյալ արտահայտված գանգատներով. գլխապտույտ, երերուն քայլվածք, շարժումների կոորդինացիայի խանգարումներ, գիտակցության բազմակի կորուստներ, սրտխառնոց և փսխում: Դուպլեքս սքանավորման և ՀՏ-անգիոգրաֆիայի տվյալների համաձայն բացահայտվեցին. դեպի գլխուղեղ արյան հոսքի խանգարումներ, ստենոզներ և ախտաբանական դեֆորմացիաներ՝ ինչպես քնզարկերակների, այնպես էլ  ողնաշարային զարկերակների, իսկ անամնեզում՝ գլխուղեղի կաթվածի առկայություն: Պացիենտների վիճակի առավելագույն բարելավման (գլխապտույտները նվազագույնի հասցնելու, շարժումների կոորդինացիայի լավացման և այլնի), ինչպես նաև ուղեղային արյան շրջանառության խանգարումների կանխարգելման համար տվյալ դեպքերում ծառայության ղեկավար բ.գ.դ. Մ.Պ. Շատախյանի կողմից միաժամանակյա վիրահատություններ իրականացնելու որոշում է կայացվել՝ գլխուղեղը սնուցող երեք անոթների ներգրավմամբ: Վիրաբուժական թիմի (վիրաբույժներ՝ Մ.Պ. Շատախյան, Ա.Ա. Հայրապետյան, Ա.Ա. Մարգարյան, Ա.Ն. Ալեքսանյան, անէսթեզիոլոգ՝ Ա.Ռ. Մուրադյան) կողմից կատարվեց քնզարկերակների ստենոզների և ախտաբանական դեֆորմացիաների էնդարտերէկտոմիա և ռեզեկացիա, միաժամանակ՝ հակառակ կողմի ողնաշարային զարկերակների ախտաբանական դեֆորմացիաների ռեզեկցիա և ողնաշարաքնզարկերակային  անաստոմոզների ստեղծում:

Հետվիրահատական շրջանը հարթ է անցել, առանց բարդացումների, երեք պացիենտերը վիրահատության 2 և 3 օրերին դուրս են գրվել՝ առանց ուղեղային արյան շրջանառության խանգարումների ախտանիշների: Արձանագրվել է գլխապտույտի լիարժեք բացակայություն կամ՝ նվազագույն առկայություն, կայուն քայլվածք, հստակ շարժումներ: Վերահսկողության նպատակով՝ իրականացված դուպլեքսային հետազոտության տվյալների համաձայն, արյան հոսքը բոլոր վիրահատված անոթներում նորմայի սահմաններում էր:

Գլխուղեղը սնուցող անոթների նմանատիպ ծավալուն վիրահատությունները՝ վերակառուցման բարդությունների հետ կապված, մասնագիտացված սրտանոթային կենտրոններում են իրականացվում, և վստահորեն կարելի է ասել, որ դրանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտի և պարանոցի անոթների վիրաբուժության ծառայության մեջ ամուր հաստատված են:

Մեր կլինիկայում այսօր իրականացվում է գլխուղեղի կաթվածի կանխարգելմանն ու քրոնիկ ուղեղային անբավարարության ախտանիշների բուժմանն ուղղված վիրահատական միջամտությունների ամբողջ տիրույթը:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ