ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սահմանամերձ համայնքներում բացվել է երկու նորակառույց ամբուլատորիա. moh.am

Սահմանամերձ Ոսկեվան և Բագրատաշեն համայնքների բնակչությունն այուսհետև առողջության առաջնային պահպանման օղակում բուժօգնություն կստանա նորակառույց կենտրոններում:
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում կառուցված ամբուլատորիաների բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
«2014 թվականի հունիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեր մանկապարտեզ այցելության ժամանակ հանձնարարական տվեց, որ գյուղում կառուցվի նաև ամբուլատորիա և համայնքային կենտրոն: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները ներկայացան համայնք: Մեկ տարին չլրացած` մայիսին ստորագրվեց շենքի կառուցման ավարտական ակտը»,-ասաց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը` համայնքի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարին, ՀՀ կառարավարությանը և առողջապահության նախարարությանը սահմանամերձ համայնքին աջակցելու և կարևոր բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար:
Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը, պատվաստումների որքան ծածկույթ է ապահովվում, բնակչությանն ինչպես են հասցվում անվճար հատկացվող դեղերը:
Նա անդրադարձավ նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին, մասնավորապես` սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում:
Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ քայլեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում բուժօգնությունը որակյալ և հասանելի դարձնելու ուղղությամբ, ինչը կնպաստի մարզերում առողջապահական համակարգի զարգացմանը և բնակչության շրջանում վստահության ձևավորմանը:
Ամբուլատորիաներն ընդգրկվել են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում: Ոսկեվանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԱԱՊԿ) սպասարկում է Ոսկեվան, Բաղանիս և Ոսկեպար համայնքների շուրջ 2700 ազգաբնակչության: 2006թ. Ոսկեվանի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ինչպես նաև ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր: ԱԱՊԿ-ն նախկինում տեղակայված էր չգործող մանկապարտեզի վթարային շենքում, զբաղեցնում էր մոտ 90 մ2 տարածք (5 սենյակ): ԱԱՊԿ-ի շենքը չուներ ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգեր: 2006թ. ընթացքում ԱԱՊԿ-ում համայնքի աջակցությամբ կատարվել էին կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ:
2007-2008թթ. Լոս Անջելեսի բժիշկների միության աջակցությամբ սկսվել էին Ոսկեվանի ԱԱՊԿ-ի նոր շենքի կառուցման աշխատանքները, որոնք 2011թվականից դադարեցվել էին: Վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ԱԱՊԿ-ի նոր շենք: Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2014թ. նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, Ոսկեվան համայնքում ներդրվել է շուրջ 57,3 մլն ՀՀ դրամ: Բագրատաշենի ԱԱՊԿ-ն սպասարկում է Բագրատաշեն, Դեղձավան, Պտղավան, Դեբետավան համայնքների շուրջ 4635 ազգաբնակչության: 2006թ. Բագրատաշենի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի երկու բժիշկ և չորս բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
ԱԱՊԿ-ի նախկին շենքը կառուցվել էր 1946 թվականին և զբաղեցնում էր շուրջ 500 մ2: Շենքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Շենքի ծածկը փայտյա էր, տանիքը գտնվում էր քայքայված վիճակում:
Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք:
Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2014 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ, Բագրատաշեն համայնքում ներդրվել է շուրջ 53.3 մլն ՀՀ դրամ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից ամբուլատորիաներին փոխանցվեցին մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և բժշկական պարագաներ:

Կարդացեք նաև

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...


Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...


Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...


2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...


Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն