ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացված է

Նյու Յորքում գտնվող ՀՀ պատվիրակությունը հունիսի 7-ին մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում ԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացում. տոնելով երկրի հաղթանակը» խորագրով միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Ռեն Մինխոյը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիդը, ԱՀԿ-ի Հարավարևելյան Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Փունամ Քեթրապալ Սինկխը:
Իր ելույթում Ռեն Մինխոյն ասաց, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացումը հանրային առողջապահության զգալի նվաճումներից է, և այսօր «մենք տոնում ենք Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Թայլանդի հաջողություններն այս ոլորտում»: Միշել Սիդիբեն շնորհակալություն հայտնեց երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման երազանքն իրողություն դարձնելու համար, ինչը նշանակում է, որ հնարավոր է ունենալ ՄԻԱՎ-ից զերծ հասարակություն: Ջասթին Ֆորսիդը ևս շնորհավորեց երկրներին՝ նշելով, որ թեև Հայաստանը ՄԻԱՎ-ի ցածր տարավածություն ունեցող երկիր է, բայց շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության, անտենատալ խնամքի ու ՄԻԱՎ վարակի բուժման ոլորտներում բարձր մակարդակի հանձնառության` հասել է հաջողության, և վերջին 8 տարիների ընթացքում երկրում չի գրանցվել ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք: «Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել մինչ 2030թ. համաճարակը կասեցնելու համար, և այս 4 երկրների հաջողությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,- ասաց Ջասթին Ֆորսիդը:
Այնուհետև երկրներին, դրանց թվում Հայաստանի Հանրապետությանը, հանձնվեցին համապատասխան հավաստագրեր, ինչին հաջորդեցին հավաստագրեր ստացած երկրների ներկայացուցիչների ելույթները:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ԱՀԿ-ի վալիդացիայի գլոբալ կոմիտեի կողմից հաստատված ձեռքբերումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է և վկայում է այն մասին, որ ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին մեր երկրում տվել են իրենց պտուղները: Երկրում ստեղծված են ՄԻԱՎ վարակի համաճարակի արդի մարտահրավերներին արձագանքման համարժեք կառույցներ: Նա նաև նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը, այդ թվում ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից առողջ երեխաների ծնունդը, Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են և այսպիսի կարևոր հավաստագիր ստանալը ինքնանպատակ չէ: «Այսուհետ մենք կշարունակենք հետևողական ջանքեր գործադրել ձեռք բերած կարգավիճակը պահպանելու համար», - ասաց նախարարը:
Իր ելույթի վերջում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Գլոբալ հիմնադրամին ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացմանը ցուցաբերվող անգնահատելի աջակցության և բեղմնավոր համագործակցության համար:
«Այսօր մենք միասին փոխում ենք համաճարակի զարգացման հետագիծը և որպեսզի այն չվերադառնա ու դուրս չգա հսկողությունից, պետք է փոխել այն մեկընդմիշտ», - եզրափակեց նախարարը:
Այսպիսով, Կուբայից հետո Հայաստանը Բելառուսի և Թայլանդի հետ միասին աշխարհում երկրորդ, իսկ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրների թվում Բելառուսի հետ առաջին երկիրն է, որն արժանացավ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների նման բարձր գնահատականի և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի:

Կարդացեք նաև

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...


Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...


Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...


2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...


Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն