Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. ՇՄԶ համակարգը կնպաստի բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակների բարձրացմանը

ՀՀ ԱՆ. ՇՄԶ համակարգը կնպաստի բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակների բարձրացմանը

Հատկապես մեր օրերում, երբ  բժշկագիտությունն արագ տեմպերով զարգանում է, անհնար է առանց ժամանակակից գիտելիքներով զինված բժշկական անձնակազմի որակյալ բժշկական ծառայություններ ունենալ։ Ի տարբերություն շատ այլ մասնագետների, բժիշկը ժամանակից ետ չմնալու նպատակով իր ողջ գործունեության ընթացքում շարունակաբար պետք է կրթվի, նոր հմտություններ ու գիտելիքներ  ձեռք բերի` բժշկական նոր տեխնոլոգիաների, գիտական զարգացումների  և նորագույն մեթոդների մասին տեղեկացված լինելու և դրանք հնարավորինս կիրառելու նպատակով։ 

Առողջապահական համակարգում գործող բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները շարունակաբար բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, նոր գործնական հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման միտումներից և նորամուծություններից ետ չմնալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդնում է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ:

Ըստ գործող համակարգի բժիշկը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 220 կրեդիտ՝ բալեր, որոնք կտրվեն այս կամ այն շարունակական մասնագիտական զարգացման միջոցառմանը մասնակցելու համար:  Բժշկին կրեդիտներ կշնորհվեն նաև արտասահմանում վերապատրաստվելու կամ համացանցով՝ առցանց դասընթացի մասնակցելու դեպքում։ Դա  նրան հնարավորություն կտա հաջորդ հինգ տարվա շրջափուլում շարունակել մասնագիտական գործունեությունը և աշխատել որպես բժիշկ: Իսկ միջին բուժանձնակազմը նույն ժամանակաընթացքում պետք է հավաքի 120 կրեդիտ։

Այս հնարավորությունները տալիս են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ Օրենքի փոփոխությանը հաջորդել են ենթաօրենսդրական ակտերի մշակումն ու ընդունումը, շարունակական մասնագիտական զարգացման և հավաստագրման կառույցի ստեղծումը։

Եվրոպական և համաշխարհային չափորոշիչներին համապատասխան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգը Հայաստանում ներդրվում է 2015թվականից։  Կրեդիտները տրամադրվում են 3 հիմնական ուղղություններով՝ տեսական գիտելիների զարգացում, գործնական հմտությունների զարգացում և ինքնակրթում։  Բժիշկը պարտավոր է  5 տարվա ընթացքում կրեդիտներ հավաքել բոլոր 3 ուղղություններով: Նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ այս ամենի մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը։

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հավելեց, որ   համակարգի ներդրմանը զուգահեռ ստեղծվել են Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոն և  կրեդիտավորման հանձնաժողով: Կրեդիտների չափը սահմանելու համար մշակվել են չափորոշիչներ։ Գործընթացում ընդգրկվում են նաև մեր երկրում գործող բժշկական  մասնագիտական կազմակերպությունները։ 

Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև կրեդիտավորվող միջոցառումներին ներկայացվող պահանջ-պայմաններին ծանոթացրեց կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը։

Նշենք, որ ՇՄԶ համակարգի ներդրումով զգալիորեն կբարձրանան առողջապահական համակարգում գործող  բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները, կարդիականանան նրանց գիտելիքները, ձեռք կբերեն նոր գործնական հմտություններ։  Այդ համակարգի միջոցով կընդլայնվի համագործակցունը միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք միջազգային կրեդիտներ են տրամադրում` փորձելով  մաս կազմել համաշխարհային մասնագիտական շարունակական զարգացման բժշկական համակարգի, որը վաղուց արդեն գործում է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ