Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Իզմիրլյան» ԲԿ-ում նախկինում 7 անգամ վիրահատված հիվանդի կոնքազդրային հոդի ռեւիզիա են կատարել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում նախկինում 7 անգամ վիրահատված հիվանդի կոնքազդրային հոդի ռեւիզիա են կատարել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում նախկինում արդեն 7 անգամ վիրահատված 65 տարեկան հիվանդի կոնքազդրային հոդի ռեւիզիա է կատարվել: Նա բժշկական կենտրոն է ընդունվել ծանր բարդություններով՝ իմպլանտի տեղաշարժմամբ եւ հարակից հյուսվածքների ինֆեկցիայով: Վիրաբույժներն առաջին փուլում հեռացրել են պրոթեզն ու ախտահարված հյուսվածքները եւ հակաբիոտիկներով ոսկրային ցեմենտ են տեղադրել: Վիրահատությունը կատարվել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի դպրոցի՝ բարձրակարգ մասնագիտական մակարդակ ունեցող բազմաթիվ ներկայացուցիչներից մեկի՝ «Իզմիրլյան» ԲԿ օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի նորանշանակ ղեկավար Սահակ Սարիբեկյանի գլխավորությամբ։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սահակ Սարիբեկյանը նշեց, որ էնդոպրոթեզավորման մեջ ինֆեկցիան համարվում է ամենածանր եւ վտանգավոր բարդությունը, որը կարող է ամբողջ օրգանիզմի ինտոկսիկացիա եւ արյան վարակում հարուցել: «Ինֆեկցիոն պրոցեսը բազմափուլ բուժման անհրաժեշտություն է ստեղծում: Առաջին փուլում հեռացնում են էնդոպրոթեզը եւ ախտահարված հյուսվածքները, մշակում հարակից հյուսվածքները եւ էնդոպրոթեզի փոխարեն ոսկրային ցեմենտից պատրաստված եւ հակաբիոտիկներ պարունակող ժամանակավոր սփեյսեր են տեղադրում։ Հակաբիոտիկները աստիճանաբար՝ 3-4 շաբաթվա ընթացքում ներծծվում են»,- ասաց նա:

Այս հիվանդի դեպքը բարդ էր նաեւ այն պատճառով, որ բազմաթիվ վիրահատություններից հետո նրա մոտ ոսկրի ակնհայտ արտահայտված դեֆիցիտ կար: Ինֆեկցիան կանգնեցնելու համար բժիշկները սփեյսերի մեջ երկրորդ հակաբիոտիկն են ավելացրել: Սա ռեւիզիոն էնդոպրոթեզավորման բազմափուլ վիրահատության առաջին փուլն է: Հաջորդ փուլերի անհրաժեշտությունը եւ ժամկետը ընթացքում կորոշվի:

 

Բարենպաստ ընթացքի դեպքում հիվանդի մոտ կարող են նոր պրոթեզ տեղադրել 6-12 ամիս հետո:


«Իզմիրլյան» ԲԿ-ում նախկինում 7 անգամ վիրահատված հիվանդի կոնքազդրային հոդի ռեւիզիա են կատարել
Սահակ Սարիբեկյանի պարզաբանմամբ՝ ցանկացած, նույնիսկ ամենաորակյալ էնդոպրոթեզը ծառայության ժամկետ ունի, եւ որոշակի ժամանակ հետո այն պետք է փոխել կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակի: Բացի այդ, երբ 1990-ական թվականներին Հայաստանում սկսեցին կատարել էնդոպրոթեզավորման առաջին վիրահատությունները, վիրաբույժները ո՛չ համապատասխան գործիքակազմ ունեին, ո՛չ էնդոպրոթեզների անհրաժեշտ հավաքածու: Դրան հավելենք այն փաստը, որ քանի որ նախկինում Հայաստանում այսպիսի վիրահատություններ չէին կատարվել, նրանք բախվում էին անչափ բարձիթողի եւ ծանր դեպքերի հետ: Այսօր օրթոպեդներին հիվանդների մեծ հոսք է դիմում, որոնք վիրահատվել են այն տարիներին, եւ որոնք ռեւիզիայի կարիք ունեն:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ