Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Սլավմեդում» ծննդօգնությունն իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլև բացարձակապես անվճար. araratnews.am

«Սլավմեդում» ծննդօգնությունն իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլև բացարձակապես անվճար. araratnews.am

Յուրաքանչյուր կնոջ համար կյանքի կարևորագույն փուլերից մեկն այն 9 ամիսներն են, որի ընթացքում իր կրծքի տակ կրում է փոքրիկ հրաշքի, որին պետք է կյանք պարգևի: Իսկ հեշտ ու առանց հետևանքների ծննդաբերության համար կարևոր է, որ հղիության ընթացքն ապահով լինի: Պակաս կարևոր չէ նաև հետծննդաբերական շրջանը, որի ընթացքում ևս անհրաժեշտ է ճիշտ և գրագետ մոտեցում ցանկացած ծննդկանի նկատմամբ:

Երեխա ունենալ ցանկացող կանանց համար, ի վերջո, հեշտ չէ նաև գտնել համապատասխան բժշկական հաստատություն և մասնագետ, որին լիարժեք կվստահի իր և իր ապագա փոքրիկի կյանքը: «Սլավմեդ» բժշկական  կենտրոնն այսօր շատ կանանց համար դարձել է սիրելի վայր, որտեղ նրանք կարող են բարձրակարգ մասնագետների օգնությամբ հղիության ամբողջ ընթացքն անցկացնել առանց բարդությունների: Ապագա մայրիկներն այստեղ հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարողանում են իրենց  հարմարավետ ու լավ զգալ: Արմինե Հարությունյանը, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանն է լույս աշխարհ բերել իր զույգ փոքրիկներին, նշում է, որ հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ մասնագետների կողմից միայն հոգատար վերաբերմունքի է արժանացել. «Ես շատ գոհ եմ անձնակազմից, նրանց մատուցած ծառայություններից և մասնագետների հոգատար վերաբերմունքից: Ինձ խորհուրդ տվեցին «Սլավմեդ» ծննդատունը, և ես  այնտեղ հաշվառվեցի հենց սկզբից և այնտեղ էլ ծննդաբերեցի իմ հրաշք զույգերին: Շնորհիվ նրանց ես երկու առողջ փոքրիկներ եմ ունեցել` տղա և աղջիկ»:

Արմինեն նաև ընդգծում է, որ ինքը նույնպես բոլոր կանանց խորհուրդ կտա ծննդաբերել հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. «Այստեղ ծննդօգնությունը իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլ նաև բացարձակապես անվճար, ինչն իրոք արժանի է միայն գովեստի խոսքերի: Ես գիտեմ, որ ոչ միայն ծննդատանն են ապահովում բարձրակարգ սպասարկում, այլ նաև մյուս բաժանմունքներում, այնպես որ, խորհուրդ կտամ անհրաժեշտության դեպքում ընտրել այս բժշկական կենտրոնը»:

 

«Սլավմեդում» ծննդօգնությունն իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլև բացարձակապես անվճար
«Սլավմեդում» է իր աղջիկներին լույս աշխարհ բերել նաև Ելենա Ֆրոլովա-Պրոֆանովան, ով ևս շատ գոհ է այնտեղի սպասարկումից. «Այո՛, ես իսկապես գոհ եմ բուժհաստատության բարձրակարգ ծառայություններից և այնտեղի սպասարկումից: Ինձ իմ ընկերուհին էր խորհուրդ տվել, և ես էլ միանշանակ մյուսներին նույնպես խորհուրդ կտամ»:


«Սլավմեդում» ծննդօգնությունն իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլև բացարձակապես անվճար
Նշենք, որ «Սլավմեդ»  բժշկական  կենտրոնի ծննդատունն ունի 3-րդ աստիճանի բարձրագույն կատեգորիա և հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մաս, որտեղ հսկվում և ծննդալուծվում են  ցածր և բարձր ռիսկի հղիներն ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով:

Հղիությունը հաստատվելուց հետո կինը կարող է հաշվառվել «Սլավմեդի» ծննդատանը  և 9 ամիսների ընթացքում գտնվել բժիշկների հսկողության ներքո: Ընդ որում, նա հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Ծննդատանը  ստեղծված է ներդաշնակ մթնոլորտ, որտեղ մասնագետներն ընտանեկան բժշկի կարգավիճակում են, և որտեղ հղիներն իրենց հարմարավետ և ապահով են  զգում: Ծննդատունը ներդրել  է  տան մոդելը.  այստեղ հղիներն իրենց հիվանդասենյակը դիտարկում են որպես տան շարունակություն:

Գործելով 2014 թվականից` ընդամենը 3 տարվա ընթացքում «Սլավմեդի» ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատան բժիշկները մինչ օրս ծնունդ են տվել շուրջ 2000 երեխայի: Նկատելով բուժման արդյունքը, արագ վերականգնման ընթացքը`  շատերը նշում են, որ հետագայում երկրորդ հղիության ժամանակ կրկին նախընտրել են հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունը:

Սկզբնաղբյուր. araratnews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ