Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Մեկնարկեցին Հնդկաստանի արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության նախապատրաստական FMGE դասընթացները

ԵՊԲՀ. Մեկնարկեցին Հնդկաստանի արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության նախապատրաստական FMGE դասընթացները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորաբաց Կարիերայի կենտրոնի  նախաձեռնությամբ մեկնարկում են համալսարանի հնդիկ ուսանողների համար նախատեսված Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE)) նախապատրաստական դասընթացները։ Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն այսօր ներկա էին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Յոգեշվար Սանգվանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ  նախորդ տարվա նոյեմբերին Հնդկաստան կատարած այցի ընթացքում հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականի և բժշկական համալսարանի միջազգայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում ԵՊԲՀ-ն  երեք ամիս անց ազդարարում է այս անգամ հնդիկ ուսանողների համար նախատեսված նոր կրթական կարևոր ծրագրի մեկնարկի մասին:

Բուհի ղեկավարն ընդգծեց, որ FMGE քննության նախապատրաստական դասընթացների նպատակը մեր համալսարանի հնդիկ ուսանողների համար այս քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելն է, ինչը կբարձրացնի թե՛ համալսարանի, և թե՛ մեր երկրի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը շնորհակալություն հայտնեց նման ծրագրի համար՝ նշելով,  որ մեկնարկող ծրագիրը հրաշալի հնարավորություն է հնդիկ ուսանողների համար և ԵՊԲՀ-ում ստացած բժշկական կրթությունը հնդիկ ուսանողների հետագա հաջողությունների սկզբնակետը կհանդիսանա:

Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց մեր երկրում կրթություն ստացող հնդիկ ուսանողներին աջակցել յուրաքանչյուր, այդ թվում կրթական հարցերում:

ԵՊԲՀ-ում այսօր բժշկական կրթություն են ստանում շուրջ 1800 արտասահմանցի ուսանողներ աշխարհի 30 երկրներից, նրանցից շուրջ 900-ը Հնդկաստանից են։  Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ երբեւէ բժշկական համալսարանում նման ցուցանիշ չի գրանցվել: «Մենք մեր ուսանողներին տրամադրում ենք փաստացի միջազգային մակարդակի կրթական ծրագիր և կլինիկական գործունեություն,»,-ասաց նա:

Արմեն Մուրադյանի խոսքով` կլինիկաներում վերջին մեկ տարվա ընթացքում ակնառու են հստակ երեւացող ցուցանիշներ:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում 30 տոկոսով նվազել է մահացության ցուցանիշը: «Մուրացան»  հիվանդանոցում Ավստրիայում վերապատրաստված երիտասարդ մասնագետին հաջողվել է իրականացնել նորածնային վիրաբուժության մեջ ամենածանր խնդիրներից մեկը՝ նեկրոտիկ էնտերոկոլիտի ցուցանիշը հասցնել 0-ի:

Տեղեկացվեց նաև այն մասին, որ ԵՊԲՀ ռեկտորատի այսօրվա որոշման համաձայն կսահմանվեն կրթաթոշակներ հնդիկ ուսանողների համար:

Մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ այսօր կայացրած որոշումը, որով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը  ձեռք կբերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը,  Արմեն Մուրադյանը նշեց, որ այս քայլը թույլ կտա առավել մեծ կլինիկական, ուսումնական հարթակներ ձևավորել:

Ռեկտորը վստահեցրեց՝ եթե FMGE-ի նման ծրագրերն իրենք արդեն իսկ ներդնում են այսօր, այսպիսի պայմաններում, ապա համոզված պետք է լինեն, որ արտասահմանցի ուսանողների թվաքանակը և կրթության արտահանման գործընթացը հաստատուն ճանապարհին է:

ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանն էլ մանրամասնեց, որ FMGE քննությունն անցկացվում է Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից, որին մասնակցում են արտասահմանյան բուհերում ուսանած բոլոր հնդիկ ուսանողները, ինչն անհրաժեշտ է Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար։ ԵՊԲՀ շրջանավարտների 88,5 % բարեհաջող հանձնում են այս քննությունը, ինչը բավական բարձր ցուցանիշ է աշխարհի բուհերի շրջանում։

Դասընթացների միջին արժեքը 6000 ԱՄՆ դոլլար է, սակայն ԵՊԲՀ-ն իր վրա է վերցնում ողջ ֆինանսական բեռը և ուսանողների համար այս դասընթացները կազմակերպում է անվճար։ Դասընթացները կանցկացվեն ԵՊԲՀ հանրակացարանային համալիրում, որպեսզի դրանք առավել հասանելի լինեն ուսանողների համար։

Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար մասնակիցներին տրամադրվելու են հայրենական արտադրության պլանշետներ՝ «Արմթաբեր» ։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ