Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Ապրիլյան քառօրյայի, արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորական այսօր բուժական զննություն անցան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով այս օրերին Հայաստան են այցելել Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբաններ՝ զինհաշմանդամներին զննելու և պրոթեզավորման համար անհրաժեշտ չափումներ կատարելու նպատակով: Պրոթեզները պատրաստվելու են Գերմանիայում: Բուժզննությունից մինչև պրոթեզավորում և ապաքինում երեք ամիս է տևում:

 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում


Հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն իր խոսքւմ նշեց.

«Երբ որ հիվանդին տանում ենք Կալկաթա, էնտեղ չափումներն անելուց հետո, մենք կանխավճար ենք անում, պատվիրում ենք, ապա պրոթեզները գալիս են Գերմանիայից մեկ ամիս հետո և նոր սկսվում է պրոթեզավորման գործընթացը և որպեսզի այս գործընթացն արագացնենք, մենք որոշեցինք այդ չափումներն անենք էստեղ, ապա էնտեղ մենք կպատվիրենք, պրոթեզները կգան և հետո նոր կկանչենք զինվորականներին էնտեղ, երեք ամիս մնալու փոխարեն կմնան 20 օր կամ մեկ ամիս»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ումԶինհաշմանդամներին հայրապետական օրհնություն բաշխեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը նշեց, որ ապագայի ծրագրերից է բուժսպասարկումն ամբողջությամբ իրականացնել Հայաստանում: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որպեսզի քառօրյայի մասնակից Սարգիս Գաբրիելյանի լավատեսությունը վարակիչ լինի բոլորի համար: Տիրոջ օրհնությունն ու պաշտպանությունը հայցեց բոլոր զինվորականների կյանքում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքն ուղղեց զինհաշմանդամներին և նրանց հարազատներին.

«Մեր աղոթքն ու օրհնությունն ենք ձեզ բերում, մենք բարձրորեն գնահատում ենք ձեր ծառայությունը մեր հայրենիքին, խոնարհում բերում ձեր հերոսական ոգուն, ձեր առ հայրենին ունեցած սիրուն: Ձեր կյանքը, ձեր անձը հանձնառու կերպով ընծայաբերել եք մեր երկրի պաշտպանության, մեր ժողովրդի անվտանգ կյանքի նվիրական գործին: Աստված թող օրհնի ձեզ»:

Բժիշկները Հայաստան են ժամանել հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ Մովսես աբեղա Սարգսյանի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետ Սյուզան Ռուբենի ուղեկցությամբ:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում


Սյուզան Ռուբեն, Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետը նշեց, որ առաջին անգամ չէ, որ մենք նման գործեր ենք կատարում, արդեն երեք տարի է բուժօգնություն ենք տրամադրում զինվորականներին: Մինչ այժմ ինչ արել ենք, ելքը բարեհաջող է եղել: Հիմա ավելի մեծ թվով մարդկանց կօգնենք և ավելի կարճ ժամկետներում:

Արցախյան գոյամարտում ականանետի հարվածից ոտքը կորցրած …յանն ասում է, որ կարևոր է ոգու ամրությունը, եթե ոգիդ վիրավոր չէ, ցանկացած ցավ կարող ես հաղթահարել:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ումԺամանակակից բժշկությունը լուրջ առաջընթացներ է արձնագրել և մենք կանենք հնարավոր լավագույնը, որպեսզի այս մարդիկ իրենց հասարակության լիարժեք անդամ զգան,- ասաց բժիշկ Սումիթ Նաթը:

Օթթոբոք կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի տնօրեն Սումիթ Նաթը պատմեց իրենց  գործունեության մասին.
«Ամեն ինչ կախված է անդամահատության աստիճանից, կան որոշ սահմանափակումներ, երբ չենք կարող ոչինչ անել, բայց մենք եկել ենք անելու հնարավոր լավագույնը` զինվորականներին հնարավորություն տալու լիարժեք ապրելու համար: Չենք կարող 100 տոկոսանոց արդյունքներ խոստանալ, մենք աստված չենք, բայց նրանք կկարողոնան ապրել նորմալ կյանքով»:

2016թ. ապրիլյան քառօրյայից հետո Հայոց Հայրապետի տնօրինությամբ Հնդկաստանում արդեն երեք հոգու պրոթեզավորում է իրականացվել: Այսօր 15 հոգու համար իրականացվեցին նախապատրաստական աշխատանքները, որպեսզի առաջիկա ամիսներին մեկնեն Կալկաթա և ստանան անհրաժեշտ բուժօգնությունը:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում

 

 

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով
Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով

Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։ 
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը
Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը

Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...

«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը
«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի  հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...

«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան
Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից
Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ