ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիների ձեռքբերումները. հարցազրույց Աննա Շիրինյանի հետ

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիներին իրականացված աշխատանքների, ձեռքբերումների մասին զրուցեցինք գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի հետ:
-Տիկին Շիրինյան, պատմեք, խնդրեմ, գրադարանի վերջին տարիների ձեռքբերումների մասին:
-Գիտաբժշկական գրադարանը շարունակում է համալրել իր հավաքածուն, ինչպես ավանդական տեղեկատվական աղբյուրներով, այնպես էլ էլեկտրոնային բժշկական գրականությամբ: Մեր վերջին ձեռքբերումները շատ են հարստացրել գրադարանի հավաքածուն: Այդ հարցում մեզ օգնության ձեռք մեկնեց Ռուսաստանի հայ բժիշկների և հայ մասնագետների «VIVA» բարեգործական կազմակերպությունը, ու արդեն երկրորդ անգամ է գրադարանին նվիրաբերում է արժեքավոր գրականություն:
-Գրքերի ի՞նչ հավաքածուի մասին է խոսքը:
-Գրադարանի հավաքածուն համալրվեց բժշկական գրականության վերջին հրատարակություններով` ախտորոշման, անեսթեզիոլոգիայի, գինեկոլոգիայի վերաբերյալ:
Հաջորդ ձեռքբերումը նոր սերնդի լավագույն կլինիկական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից է, կոչվում է DynaMed Plus: Նրա միջոցով կարելի է գտնել կլինիկական հարցերի ապացուցված պատասխանները: Շտեմարանի ձեռքբերման հարցում մեզ օգնեց ԱՄՆ հայ-ամերիկյան բժիշկների միավորումը՝ հանձինս նախագահ Արմոնդ Կոթիկյանի: Կազմակերպությունն արդեն գրադարանի համար շտեմարանի մեկ տարվա բաժանորդագրություն է իրականացրել և, եթե հետագայում ընթերցողների քանակն ավելանա, համագործակցությունը կշարունակվի ևս մի քանի տարի:
-Ինչպե՞ս կարելի է օգտվել նոր շտեմարանից:
- DynaMed Plus–ից օգտվելու նպատակով անցկացվեց վեբինար, որի ժամանակ ներկայացվեց շտեմարանը՝ իր որոնողական համակարգով: Վեբինարի միջոցով ցուցադրվեց, թե ինչպես կարելի է ճիշտ որոնել, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Միջոցառմանը ներկա էին ո՛չ միայն բժշկական գրադարանավարները, այլ նաև Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներ, կլինիկական օրդինատորներ:
- Ուրիշ ի՞նչ շտեմարաններ են առկա գրադարանում:
- Մենք ունենք նմանատիպ էլեկտրոնային այլ շտեմարաններ, որոնցից հատկապես ուշագրավ է Կոկրենյան գրադարանը: Եթե խոսում ենք ապացուցողական բժշկության մասին, ապա առաջին հերթին, պետք է օգտվել հենց Կոկրենյան գրադարանից: Դա ապացուցողական 6 շտեմարանների հավաքածու է, որը ստեղծված է բժշկական որոշումներ կայացնելիս հավաստի տեղեկատվություն տրամադրելու համար, այն ներառում է նաև համակարգված ամփոփ տեսություններ:
Հաջորդ, դարձյալ շատ կիրառելի շտեմարանը կոչվում է HINARI` Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտեմարանը, որի մեջ ներառված են 2000-ից ավելի գիտական հրատարակություններ, գրքեր, պարբերականներ և այլն: Արդեն մի քանի տարի է, որ բաժանորդագրության միջոցով գրադարանին հասանելի է այս շտեմարանը:
Բացի վերը նշվածներից, ունենք նաև Springer հրատարակության լավագույն գրքերի էլեկտրոնային տարբերակները՝ 6000-ից ավելի միավոր:
-Ինչպե՞ս կարելի է դառնալ գրադարանի ընթերցող:
-Գրադարանից կարող են օգտվել բնականաբար բժիշկները, որովհետև այն խիստ մասնագիտական տեղեկատվական աղբյուրների կենտրոն է: Ընդամենը պետք է այցելել գրադարան, գրանցվել և օգտվել:
-Կա՞ն շտեմարաններ, որոնցից օգտվելու համար որոշակի կարգավիճակ պետք է ունենալ: Կարո՞ղ է, օրինակ, առաջին կուրսի ուսանողը օգտվել ծառայությունից:
- Որևէ խնդիր չկա: Ուսանողը, ցանկության դեպքում, կարող է օգտվել էլեկտրոնային դասագրքերից, ատլասներից և այլ ուսուցողական նյութերից: Կլինիկական օրդինատորների և պրակտիկ բժիշկների համար, ովքեր ունեն գիտելիքներ և փորձ՝ նախատեսված են այլ էլեկտրոնային շտեմարաններ:
-Շտեմարանից օգտվելու համար գրադարանի տարածքում լինելը պարտադի՞ր է:
-Քանի որ էլեկտրոնային շտեմարանների բաժանորդագրությունը բավականին թանկ է և ձեռք են բերվում հիմնականում նվիրատվությունների միջոցով, հետևաբար, շտեմարանների մուտքն ապահովում ենք միայն գրադարանի տարածքում՝ փորձելով չխախտել պայմանագրերում նշված կետերը:
- Ինչպիսի՞ հետագա զարգացման պլաններ, ծրագրեր ունեք:
- Հույս ունենք, որ հետագայում հնարավորություն կունենանք ձեռք բերել ավելի շատ էլեկտրոնային բժշկական շտեմարաններ, որոնց մուտքը հասանելի կլինի ո՛չ միայն գրադարանից, այլև բժշկական կենտրոններից և բժիշկները կկարողանան տեղում օգտվել դրանցից: Սա է ժամանակակից և ընդունված տարբերակն աշխարհում :
Ընթերցողները նույնպես կարող են բաժանորդագրվել և ձեռք բերել էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու հնարավորություն, սակայն դրանք բավականին մեծ գումարներ արժեն և ավելի նպատակահարմար է օգտվել դրանցից գրադարանի միջոցով։ Ինչո՞ւ վճարել, եթե գրադարանում այն անվճար է և մեկի փոխարեն մի քանի շտեմարանից կարելի է օգտվել: Սա նույնպես ընդունված է աշխարհում։
-Եթե բժիշկները չեն ուզում գրադարանից օգտվել, այլ ցանկանում են ինքնուրույն համացանցից գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, որքանո՞վ է դա նրանց հասանելի:
- Ամեն ինչ հասանելի է համացանցում։ Սակայն հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն ձեռք բերելու համար անհրաժեշտ են տեղեկատվական գրագիտության հմտություններ։ Բացի դրանից, հավաստի, գիտական, արժեքավոր տեղեկատվության համար, այնուամենայնիվ, պետք է վճարել։

Կարդացեք նաև

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...


Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...


Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...


2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...


Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն