Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Նախարարը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրեններին

ՀՀ ԱՆ. Նախարարը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրեններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային Ինստիտուտում հանդիպում-քննարկում է ունեցել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների տնօրենների հետ։

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է կառավարության ընդունած վերջին որոշումը՝  առողջապահության նախարարությանը 12 միլիարդ դրամ հատկացնելու վերաբերյալ։

Նախարարը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը և փոփոխությունները, որոնց ուղղությամբ բաշխվելու է հատկացված գումարը, ապա նշել, որ օր առաջ պետք է սկսել կիրառել դրանք և ծառայությունները մատուցել այնպես, ինչպես պահանջում է կառավարության որոշումը։

Հատուկ շեշտվել է, որ պետք է հնարավորինս բացառել անհիմն հոսպիտալացման դեպքերը, աշխատավարձերի հաշվարկներն իրականացնել բացառապես առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների հիման վրա, հիվանդներին ապահովել անհրաժեշտ դեղորայքով:

Այնուհետև տեղի է ունեցել հարց ու պատասխան. մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել իրենց մտահոգող հարցերը և  ստանալ պատասխաններ։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝

1. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին հատկացված լրացուցիչ 5.1 մլրդ դրամը  կուղղվի`

1. հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա մատուցվող հիվանդանոցային ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև` հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը, ոլորտում ստվերային գործունեության նվազմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը,


2. սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկականծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցողշահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Միջոցները կուղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը,


3. մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցմանը:


Այս փոփոխություններից կօգտվի 500 հազար մեր քաղաքացիներ՝ ի հավելումն այն 230 հազարի, ում այս բարելավված փաթեթը տրամադրվեց տարեսկզբին:

2. «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկականօգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև կփոխհատուցվի մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը: Մինչ այժմ այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկան, հաշմանդամություն ունեցող,  առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահասերեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկմանիրավունք ունեցող մինչև 18 տարեկան շահառուների քանակը ավելանում է մոտ 200 հազար անձով։ Այս ծրագիրը կնպաստի առողջ սերունդ ունենալուն:

3. «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` կյանք փրկող  սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրի կատարմանն ուղղելով 1.2 մլրդ դրամ:

4. «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում, որպեսզի պացիենտները ստիպված չլինեն գրպանից վճարումներ կատարել։ Տարվա սկզբից մեկնարկած այս ծրագիրը հաջողությամբ ընթանում է, սակայն հավելյալ ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի խուսափել հերթերից, քանի որ քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիները չեն կարող սպասել և ամեն կորսված օրը կարող է լինել որոշիչ: Այս նպատակի համար կծախսվի հավելյալ 900 մլն դրամ։

5. «Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել արագ և որակյալ շտապ բժշկականօգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկող բրիգադներիթիվը, մասնավորապես` Երևանում, որտեղ շտապօգնության հերթապահ խմբերի դեֆիցիտը ամենաշատն է։ Այս նպատակի համար կծախսվի հավելյալ 500 մլն դրամ։

6. Գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և «ՍուրբԳրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքները՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը միջազգային մակարդակի։ Այս նպատակով կծախսվի շուրջ 2 մլրդ դրամ։

7. ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» շենքային պայմանների համապատասխանեցումմիջազգային ՋԴՓ ստանդարտներին, որպեսզի պետական կարիքների համար ձեռք բերվող դեղորայքը պահպանվի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում։ Այս նպատակով նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ծախսեր։

8. Նախատեսվում է իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում թվով 10 բժշկական կենտրոններիվերակառուցման, 1 բժշկական կենտրոնի վերանորոգման, 3 բժշկական կենտրոնների մասնակի վերանորոգման, 2 բժշկականկենտրոնի կառուցման համար, որի համար կծախսվի շուրջ 450մլն դրամ։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով
Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով

Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։ 
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը
Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը

Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...

«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը
«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի  հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...

«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան
Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից
Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ