ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ. nairimed.com

Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի պատասխանեց Օնկոգինեկոլոգների եվրոպական ասոցիաիայի (ESGO) վարչության անդամ, «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավար, դոցենտ, Արտեմ Ստեփանյանը:
- Ինչպե՞ս է կազմակերպվում պացիենտի հետ աշխատանքը:
- Բուժման են դիմում այն պացիենտները, որոնք ունեն արգանդի, արգանդի վզիկի, արտաքին սեռական օրգանների, ձվարանների ու կրծքագեղձի քաղցկեղ: Առաջին հերթին ուսումնասիրվում են նախկինում իրականացված հետազոտությունները, հաջորդիվ` համապատասխան այլ, առանձնահատուկ հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման համար: Իրականացվում են. օնկոմարկերների հետազոտություն, բիոպսիա, համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), սցինտիգրաֆիա, էկսպերտ ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ): Այսինքն, իրականացվում են հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են` ճշտելու ուռուցքի չարորակ բնույթը, ճշտելու տարածվածության աստիճանը եւ մոլեկուլյար տիպը: Հարկ է նշել, որ հետազոտությունները կատարվում են փորձագիտական մակարդակով, այսինքն մասնագետները հատուկ վերապատրաստվել են արտերկրում հենց օնկոգինեկոլոգիական հիվանդների հետ աշխատելիու համար։
- Ինչպիսի՞ն է գործիքային հագեցվածությունը:
- «Նաիրի» ԲԿ-ն բացառիկ է նրանով, որ գերհագեցած է ժամանակակից սարքերով, ինչը բժշկության ամենաբարդ ոլորտի` ուռուցքաբանության կարևոր պայմաններից է: Վիրահատարանները հագեցած են էնդոսկոպիկ, լապարոկսոպ, հիստերոսկոպ սարքերով, գերձայնային վիրահատական դանակներով, նորագույն էլեկտրավիրաբուժական գեներատորներով, ինչը թույլ է տալիս անգամ ամենաբարդ վիրահատությունները կատարել նվազագույն բարդություններով և գրեթե առանց արյան կորստի:
- Նորարական ի՞նչ տեխնոլոգիաներ և մեթոդներ են կիրառվում ծառայությունում:
- Շատ դեպքերում չարորակ ուռուցքները վիրահատում ենք լապարոսկոպիկ եղանակով, ինչն ուռուցքաբանության ոլորտում նորարարություն է: Հիվանդներն, ովքեր վիրահատությունից հետո պետք է անցնեն քիմիաթերապիա, լապարոսկոպիկ վիրահատությունից հետո շատ ավելի վաղ կարող են սկսել, ինչը, բնականաբար, ապահովում է բուժման առավել արդյունավետ արդյունքներ:
- Ինչո՞վ է առանձնանում ծառայությունը:
- Մեր գրանցած արդյունքներով չենք զիջում եվրոպական լավագույն կլինիկաներին: Օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղը կամ արգանդի քաղցկեղների բուժումը իրականացվում է ոչ որպես դասական ուռուցքաբանական վիրահատություն, այլ` էմբրիոլոգիական անատոմիայի վրա հիմնված: Դա դասական ընդունված վիրահատությունից տարբերվում է նրանով, որ առավել արմատական է և տեխնիկապես բարդ է, սակայն, հիվանդի ապրելիության առումով, այսինքն ուռուցքից բուժվելու շանսերը ստանդարտ մոտեցումից մոտավորապես 20%-ով ավել է:
Խոսենք ձվարանի քաղցկեղի վիրահատության մասին: Մեր կլինիկայում կատարվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ, որի ժամանակ որովայնն ամբողջ երկայնքով բացվում է՝ ստոծանուց մինչեւ կոնք, եւ ուռուցքի բոլոր մետաստազները հեռացվում են: Այդ վիրահատությունը կարող է տեւել 6-12 ժամ: Համեմատության համար նշեմ, որ այն դեպքում, երբ պարզապես ուռուցքն է հեռացվում, հիվանդը մեկ տարվա մեջ մահանում է, իսկ ցիտոռեդուկիվ վիրահատությունը տալիս է հնարավորություն, որ պրակտիկորեն չբուժվող մարդը, քիմիաթերապիան ավարտելուց հետո, ապրի շատ ավելի երկար: Տվյալ վիրահատությունն իրականացվում է միայն մեր կենտրոնում: Այսինքն, որակյալ բուժում ստանալու համար այսուհետ պարտադիր չէ լքել երկրի սահմանները:
- Տարեկան կտրվածքով քաղցկեղով հիվանդ որքա՞ն կին է դիմում:
- Ես մեկ օրվա մեջ 1-3 վիրահատություն եմ կատարում: Այն տարածված թեզը, թե Հայաստանը քաղցկեղ հիվանդությամբ առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում՝ սխալ է, պարզապես մեզ մոտ վիրահատությունների մեծ քանակը պայմանավորված է կատարված աշխատանքի ու որակի հետ:
- Ինպե՞ս է կազմակերպվում ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմի գործունեությունը ծառայությունում:
- Ուռուցքաբանական հիվանդի վարման գործընթացին մասնակցություն են ունենում հյուսվածքաբանը, կոմպյուտերային տոմոգրաֆիայի մասնագետը, մագնետիկ ռեզոնանս տոմոգրաֆիայի մասնագետը եւ բազում այլ մասնդանագետներ, սա՝ հետազոտական փուլում, իսկ բուժման փուլում մասնակցում են՝ վիրաբույժ, քիմիաթերապեւտ, ճառագայթային բժիշկ:
Շատ կարեւոր է, որ պացիենտը մի բժշկի մոտից մյուսի մոտ չգնա, քանի որ ընթացքում տեղի է ունենում ինֆորմացիայի կորուստ: Այսօր զարգացած աշխարհում ընդունված է մուլտիդիսցիպլինար մոտեցումը, այսինքն մասնագետներ են հիվանդի շուրջ հավաքվում: Սա ճիշտ մոտեցում է, քանի որ ցանկացած ուռուցքի վերաբերյալ այնքան տեղեկություն կա, որ մի մասնագետ պարզապես ի վիճակի չէ այդքանը մտապահել: Իսկ երբ թիմը միասին է աշխատում, արդյունավետությունը 30%-ով աճում է, նկատենք, որ դա մեծ թիվ է: Կարեւոր է, որ բոլոր հետազոտություններն անցնում են թիմով եւ մասնագետները տալիս են իրենց հարցերը, կատարում դիտարկումներ, բժիշկները կայացնում են որոշումներ:
Հարկ եմ համարում ընդգծել, որ մեզ մոտ աշխատում են միայն Եվրոպայում վերապատրաստված բժիշկներ, եթե բժիշկը չունի Եվրոպայում կամ ԱՄՆ-ում վերապատրաստումներ կամ չի տիրապետում անգլերեն լեզվին նա պարզապես չի կարող մեզ հետ աշխատել:

Կարդացեք նաև

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...


Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...


Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...


2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...


Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն