Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ շրջանավարտն ԱՀԿ իր փոքրիկ թիմով կյանքեր է փրկում ամեն օր

ԵՊԲՀ շրջանավարտն ԱՀԿ իր փոքրիկ թիմով կյանքեր է փրկում ամեն օր

Որպես հայ և կանադացի, որն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ և այցելու պրոֆեսոր, ատամնաբույժ, առողջապահության կազմակերպիչ, դասախոս, պետական ու քաղաքական գործիչ Գարի Ասլանյանը հպարտանում է իր փոքրիկ թիմի կատարած աշխատանքով, որը կյանքեր է փրկում ամեն օր:

Գարի Ասլանյանը ներկայումս ԱՀԿ Արեւադարձային հիվանդությունների վերաբերյալ հետազոտությունների եւ վերապատրաստման հատուկ ծրագրի՝ Գործընկերության և կառավարման համակարգողն է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

ԱՀԿ մեծ թիմին միանալուց առաջ բժիշկ Ասլանյանը դաշնային պետական ծառայող էր, որն աշխատում էր Կանադայի Հանրային առողջապահության գործակալության և Արտաքին գործերի նախարարության Առևտրի և զարգացման բաժնի հետ: Այժմ նա հանդիսանում է՝

  • պրոֆեսոր Բրիտանական Կոլումբիայի համալսարանում՝ Ստոմատոլոգիայի ֆակուլտետում,
  • պրոֆեսոր Օտտավայի համալսարանում՝ Համաճարակաբանության, հանրային առողջապահոթյան և կանխարգելիչ բժշկության դպրոցում,
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուղեցույցների վերանայման հանձնաժողովի անդամ Ժնևում,
  • ԱՀԿ Տեղեկագրի խմբագիր-խորհրդատու,
  • ՄԱԿ-ի Հատուկ ամսագրի գլխավոր խմբագիր,
  • պրոֆեսոր Տորոնտոյի համալսարանում՝ Ստոմատոլոգիայի ֆակուլտետում,
  • Կանադայի Հանրային առողջապահության գործակալության՝ ստոմատոլոգիայի ոլորտում գործող Քաղաքականության և շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը,
  • Համաշխարհային առողջապահական հետազոտությունների կանադական կոալիցիայի տնօրենների խորհրդի նախագահը,
  • Կանադայի ստոմատոլոգների Թագավորական քոլեջի խորհրդատու,
  • Օնտարիոյի Հանրային առողջապահության ասոցիացիայի նախագահը:


Պարոն Ասլանյան, սկսենք բժիշկ դառնալու Ձեր որոշումից: Ինչպե՞ս տեղի ունեցավ մասնագիտության՝ Ձեր ընտրությունը: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:

Դա այնքան էլ դժվար որոշում չէր ինձ համար: Մայրս և հորական տատիկս աշխատում էին առողջապահության ոլորտում: Երիտասարդ տարիքում ինձ նաև հնարավորություն ընձեռվեց՝ աշխատելու հիվանդանոցում. դա, իսկապես, վերահաստատեց իմ որոշումն ու ընտրությունը: ԵՊԲՀ-ում սովորելու տարիներին ես շարունակում էի աշխատել հիվանդանոցում, ինչն ինձ հնարավորություն տվեց առավել խորությամբ հասկանալու առողջապահական համակարգի ուղնուծուծը և, ամենակարևորը, հասկանալու մարդկանց: Կարծում եմ՝ այդ փորձառությունը կարևոր դեր խաղաց իմ հետագա ընտրության հարցում՝ կենտրոնանալու հանրային առողջապահության ոլորտի վրա, որտեղ ես զգացի, որ անհատի առողջությունը մեծապես կախված է ընդհանուր հասարակության առողջությունից, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն առողջապահական համակարգին, այլև տնտեսական ու քաղաքական կյանքին:

Ի՞նչ դժվարությունների է բախվում բժիշկը՝ ընդհանուր առմամբ, եվ ատամնաբույժը՝ մասնավորապես:

Առողջապահության ոլորտի մասնագետները հաճախակի բախվում են մի շարք դժվարությունների, սակայն նրանց ընձեռվում են նաև շատ հնարավորություններ: Ընդհանրապես, բժիշկ, բուժքույր կամ ատամնաբույժ լինելը պահանջում է ամբողջ կյանքի ընթացքում սովորելու պարտավորություն ստանձնել, քանի որ այս կամ այն գիտության վերաբերյալ մեր գիտելիքների մեծ մասը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվում: Բայց սա նաև հնարավորություն է, քանի որ իրենց կարիերայի ընթացքում բժիշկները, բուժքույրերը, ատամնաբույժները տեսնում են, թե ինչպես կարող են ավելի արդյունավետորեն օգնել հիվանդներին ՝ օգտագործելով նոր գործիքներ: Սա չափազանց գոհացուցիչ զգացողություն է, ինչը առողջապահության ոլորտի մասնագետներին ստիպում է առաջընթաց ունենալ ցանկացած հասարակությունում:

Ի՞նչ արտոնություններից է օգտվում բժիշկը:

Բժիշկները կամ առողջապահության ցանկացած այլ մասնագետներ հասարակության մեջ ունեն բարձր վարկանիշ, քանի որ նրանք դիտարկվում են որպես մարդիկ, որոնք իրենց գիտելիքն ու հմտություններն օգտագործում են մարդկանց ավելի երկար և առողջ կյանք պարգևելու համար: Սա, հավանաբար, այն ոլորտներից է, որտեղ մշակույթներն ու երկրները բավականին ընդհանրություններ ունեն: Աշխատելով Կանադայում, Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Շվեյցարիայում, Բրազիլիայում և շատ այլ երկրներում՝ ես բազմիցս ականատես եմ եղել այդ ընդհանրությանը: Սակայն, մյուս կողմից, ի տարբերություն այլ մասնագիտությունների՝ բժշկի նկատմամբ ի հայտ են գալիս բարձր ակնկալիքներ և նրանից պահանջվում է անել առավելագույնը:

Խնդրում եմ, պատմեք մի փոքր Ձեր մասնագիտական ուղու մասին:

Իմ այսօրվա կարիերայի մասին ես պատկերացնել անգամ չէի կարող: Ինչպես նշեցի, ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո ես որոշել էի հանրային առողջապահություն (public health) սովորել: Հենց այդ ժամանակ էլ տեղափոխվեցի Կանադա: Ես բավականին հաջողակ գտնվեցի, քանի որ Կանադայում իմ աշխատանքն ինձ տարավ դեպի երկրի պետական համակարգի տարբեր մակարդակներ, իսկ այդ համակարգը բավականին բարդ է, քանի որ երկրամասերն ու քաղաքապետարանները, ինչպես նաև դաշնային կառավարությունը լուրջ դերակատարում ունեն: Այդ ամենը հաշվի առնելով՝ ես շարունակեցի ուսումս, բայց այս անգամ՝ կենտրոնանալով քաղաքագիտության և քաղաքականության վրա, այնքանով, որքանով դա առնչվում էր առողջապահությանը: Ես նաև որպես կամավոր աշխատում էի Օնտարիոյի հանրային առողջապահական ասոցիացիայում: Դա ինձ թույլ տվեց սովորել և հետո օգնել երկրամասում հանրային առողջության պահպանմանն աջակցելու գործընթացին: Սրանք սովորական հմտություններ չեն, որոնք մենք ակնկալում ենք առողջապահության ոլորտի մասնագետից: Սակայն առողջապահությունը քաղաքական է ամեն տեղ: Ես, ի վերջո, դարձա այդ ասոցիացիայի նախագահ: Փաստորեն դա SARS-ի (Severe acute respiratory syndrome)՝ Ծանր սուր շնչառական համախտանիշի գլոբալ տարածման հետաքրքիր ժամանակաշրջանում էր, և ես տեսա, թե ինչպես վարվեցին Կանադան և Օնտարիոն այդ վիրուսի հետ: Դա ինձ հնարավորություն տվեց աշխատելու երկրամասային առողջապահության նախարարի հետ, երկրամասային գլխավոր բժշկական պաշտոնյայի և այլոց հետ. մենք ձեռնամուխ եղանք Օնտարիոյի հանրային առողջապահության համակարգի բարեփոխումներին: 17 տարի ետ նայելով՝ ես տեսնում եմ, թե ինչպես դեռևս այն ժամանակ մեր կողմից առաջարկված կամ իրականացված որոշ քայլեր օգնեցին մեզ դիմակայել COVID-19-ին այսօր:

Այս ժամանակահատվածում ես իրականացրել եմ նաև տարբեր կարճաժամկետ խորհրդատվություններ համաշխարհային առողջապահության վերաբերյալ՝ լինելով Ռուսաստանում, Ղրղզստանում, Բուլղարիայում և այլ երկրներում: Ենթադրում եմ, որ դա էր պատճառը, որ ես պաշտոն ստացա Օտտավայի դաշնային կառավարությունում՝ աշխատելով Կանադայի Արտաքին գործերի նախարարությունում՝ Համաշխարհային առողջապահության բաժնում: Սա, ուղղակի, իդեալական միքս էր իմ հմտությունների զարգացման առումով: Մի կողմից՝ ես կարող էի կիրառել իմ փորձն առողջապահության ոլորտում, իսկ մյուս կողմից՝ ես նաև կարողացա բարելավել իմ հմտությունները՝ քաղաքականության ոլորտում կայանալու համար: Կանադայի Արտաքին գործերի նախարարությունում աշխատելիս ես կարողացա նպաստել առողջապահական ոլորտի բազմաթիվ ծրագրերի զարգացմանը, որոնցում Կանադան ներգրավված էր համաշխարհային մասշտաբով: Ես խորհրդատվություն էի տրամադրում Ֆրանսիայի առողջապահության նախարարներին բանակցությունների ժամանակ տարբեր ֆորումների ընթացքում, ինչպես, օրինակ, Մեծ Յոթնյակ-ի (G7) կամ ԱՀԿ (WHO) կամ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կանադան համաշխարհային մասշտաբով ջանքեր էր գործադրում ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում պատվաստումների վերացման կամ իմունիզացիայի աջակցության համար, ինչն ուղղված էր բազմաթիվ վարակիչ հիվանդությունների վերացմանը, մասնավորապես՝ Աֆրիկայում, կամ հանրային առողջապահության համակարգերի ստեղծմանը Լատինական Ամերիկայում կամ Ասիայում: Ինձ համար առավելությւն էր այն, որ ես կարողացա օգտագործել իմ հմտությունները, որպեսզի օգնեմ Կանադային՝ իր ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համար:

Ներկայում ես ներգրավված եմ ԱՀԿ կազմում, որտեղ աշխատում եմ մի ծրագրի շրջանակներում, որը կենտրոնացած է վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հետազոտությունների և վերապատրաստման դասընթացների վրա: Իմ ծրագիրը փոքր է, մենք հիմնվել ենք Ժնևում, սակայն մենք աշխատում ենք շատ երկրների և հաստատությունների հետ ամբողջ աշխարհի մասշտաբով: Անցած տարի, օրինակ, մենք աշխատել կամ աջակցել ենք գրեթե 900 տարբեր անձանց: COVID-19-ի պայմաններում մեր աշխատաոճը փոխվեց: ԱՀԿ գրասենյակները տարբեր երկրներում անմիջականորեն աշխատում են կառավարությունների, առողջապահության նախարարությունների և հանրային առողջապահության այլ գերատեսչությունների հետ `ապահովելով խիստ անհրաժեշտ աջակցություն, որպեսզի երկրները կարողանան ապավինել ԱՀԿ ցուցումներին` այս համավարակի ռիսկերը մեղմելու համար: Որոշ նախագծեր դադարեցված են, քանի որ մեր ուշադրության կենտրոնում են հայտնվել COVID-19-ի հետևանքով առաջացած անհապաղ կարիքները: Իմ ծրագրի նպատակն է արագացնել հուսահատության աստիճանի անհրաժեշտ COVID-19-ի վերաբերյալ հետազոտությունն այն տարածքներում, որտեղ վիրուսը կարող է փչացնել արդեն իսկ փխրուն առողջապահական համակարգերը և առողջության ամենամեծ վնասը հասցնել խոցելի բնակչությանը: Որպես կանադացի և հայ, որն աշխատում է ԱՀԿ-ում, ես հպարտանում եմ մեր աշխատանքով՝ գիտակցելով, որ այն կյանքեր է փրկում ամեն օր:

Ինչպե՞ս են պայքարում կորոնավիրուսի դեմ Կանադայում: Ձեր տեսանկյունից՝ որո՞նք են վիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցները: Կարո՞ղ եք նշել որևէ պետություն կամ պետություններ, որոնք արդյունավետորեն պայքարել և կանխել են դրա տարածումը:

Քանի որ ես Կանադայում չեմ ապրում այս պահին, իրականացված պայքարի մասին պատկերացումս հիմնվում է այն ամենի վրա, ինչ կարդում եմ: Կանադան SARS-ի փորձն ուներ դեռևս 17 տարի առաջ: Ինչ-որ առումով դա օգնեց Կանադային շատ բան փոխել հանրային առողջապահության համակարգում, քանի որ SARS-ն ի հայտ բերեց բազմաթիվ խնդիրներ: Բայց դեռ շատ բան պետք է արվի: Կանադան մեծ երկիր է այն երկրամասերով, որոնք պատասխանատվություն ունեն առողջության պահպանման համար. սա մարտահրավեր է՝ ապահովելու համակարգի բոլոր մասերի սահուն աշխատանքն ամբողջ երկրում: Բայց կարծում եմ, որ արդյունքները դրական են եղել, մահացության թվերն այդքան էլ բարձր չեն, ինչպես որ կարող էին լինել:

Կան երկրներ, որոնք բավականին հաջողել են այս պայքարում, օրինակ ՝ Վիետնամը կամ Նոր Զելանդիան, այնուամենայնիվ, երկրները համեմատելն այս առումով անօգուտ է: Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն համատեքստը, մշակույթը, համակարգի կառավարումը և հարևանությունը այլ երկրների հետ: Այս գործոններն, իրոք, էական դեր են խաղում:  Սակայն հանրային առողջապահության հիմնական մոտեցումները նույնն են, այնպես որ, եթե դա արվում է ժամանակին և ճիշտ, ապա բոլոր միջոցները պետք է օգնեն նվազեցնելու վիրուսի տարածումը և կանխելու մահերը:

Ի՞նչ կասեք COVID-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարի մասին:

Քանի որ դեպքերի թիվը Հայաստանում չի նվազում, դա շատ մտահոգիչ է: Հանրային առողջապահության մեջ մեզանից շատերը այս պանդեմիան անվանում են ինֆոդեմիա: Թեև ՀՀ առողջապահական մարմիններն ու երկրի ղեկավարությունը կենտրոնացան խնդրի վրա դեռևս վաղ ժամանակահատվածում և գործադրեցին անհրաժեշտ ռեսուրսներ, սակայն ինֆոդեմիան, կարծես թե, նպաստեց բնակչության ապակողմնորոշմանը, որն, իր հերթին, չգիտակցեց իրավիճակի ծանրությունը: Սա, իհարկե, հիասթափեցնող է, բայց դասեր կարելի է քաղել նաև այս ամենից: Օրինակ, հանրային առողջապահության համակարգը և ԵՊԲՀ-ն կարող են բարձրացնել իրենց ներգրավվածության մակարդակը` համոզվելու, որ խորհուրդներն ու ընդունված որոշումները հիմնված են ամբողջությամբ հիմնավորված ապացույցների վրա: Սա վերաբերում է ոչ միայն COVID-19-ին, այլև առողջապահական համակարգի այլ մասերին: Այս փորձի արդյունքում Հայաստանը կարող է ի հայտ գալ որպես մի երկիր, որտեղ առողջության կամ բարեկեցության հետ կապված որոշումները հիմնված են ոչ թե բամբասանքի կամ փորձագիտական կարծիքի, այլ հիմնավորված ապացույցների վրա: Հուսով եմ նաև, որ համավարակը կհանգեցնի համընդհանուր առողջապահության լուսաբանման վերաբերյալ լուրջ քննարկումների, և Հայաստանը կներդնի համընդհանուր առողջապահության համակարգ իր բոլոր քաղաքացիների համար:

Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ հոբբի ունեք:

Զբոսանքներն ու արշավները լեռներում իմ սիրելի զբաղմունքն են: Հայրս հնէաբան էր, նա ինձ իր հետ տանում էր արշավների Հայաստանի լեռներում, և այժմ ինձ բախտ է վիճակվել ապրելու շվեյցարական Ալպերի կողքին: Ես նաև սիրում եմ պատրաստել կամ թխել՝ հատկապես կենտրոնանալով աշխարհի տարբեր մասերի նոր բաղադրատոմսերի վրա: Փորձում եմ պատրաստել նաև հայկական ուտեստներ, բայց միայն այն դեպքում, երբ ժամանակ ունեմ, քանի որ հայկական ուտեստները համեղ են, բայց դրանք շատ աշխատատար ու ժամանակատար են (ծիծաղում է – հեղ.): Եվ, վերջապես, չնայած՝ դա այդքան էլ հոբբի չէ, ես շարունակում եմ զարգացնել լեզվի իմ հմտությունները: Քանի որ ես, բացի հայերենից, անգերենից և ռուսերենից, սովորել եմ նաև ֆրանսերեն և պորտուգալերեն, միշտ անհրաժեշտություն կա աշխատելու լեզվական գիտելիքների վրա և դրանք կիրառելու այդ լեզուների կրողների հետ շփվելիս: 

Պլանավորու՞մ եք այցելել Հայաստան ապագայում:

Հուսով եմ՝ կկարողանամ Հայաստան այցելել ժամանակ առ ժամանակ: Շատ ավելի կարևորում եմ Հայաստանի կոլեգաներիս հետ մշտական կապի պահպանումը և պոտենցիալ նոր նախագծերի հնարավորության դիտարկումը:

Որպես հարուստ մասնագիտական ճանապարհ անցած փորձառու բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին:

Իմ հիմնական խորհուրդը՝ լայնախոհ լինել և ամեն օր սովորել: Բժիշկ լինելը հիանալի է մի դարաշրջանում, երբ տեղեկատվությունը հեշտությամբ հոսում է ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ սա նաև վտանգավոր ժամանակաշրջան է, քանի որ տեղեկատվությունը կարող է և ճիշտ չլինել: Հետևաբար, ցանկացած ապագա բժիշկ պետք է օժտված լինի հմտություններով, ինչը թույլ կտա նրան վերլուծել տեղեկատվությունը և կատարել այսպես կոչված «հնչյունների ընտրություն», երբ խոսքը վերաբերում է իրենց ամենօրյա պրակտիկային:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ