Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ

Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից: Բաժանմունքը նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հեպատոպանկրեատոբիլիար հատվածում գտնվող օրգանների քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ: Այստեղ են ուղղորդվում ստամոքսի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդները:   Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ:

 

Քաղցկեղային հիվանդությունների բարդությունների ու դրանց բուժման միջոցների մասին Առողջապահական համակարգ մասնագիտական նախագիծը զրուցել  է հայտնի օնկովիրաբույժ Արթուր Մուշեղի Սահակյանի հետ:  

 

օնկովիրաբույժ Արթուր Մուշեղի Սահակյան


Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում ամենից շատ ու մեծ հաճախականությամբ կատարվում են  ստամոքսի քաղցկեղի, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատություններ: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ:  Ու  շատ հաճախ նման ծանր հիվանդներն ուղղորդվում են «Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար օնկովիրաբույժ,  բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի մոտ. «Բարդությունն այն է, որ այս ուռուցքները օրգանիզմում դարանակալում են երկար ժամանակ, զարգանում են դանդաղ, առանց ախտանիշների ու բացահայտվում բավական ուշ, երբ արդեն լինում են խոր քաղցկեղային օջախներ ու տարբեր օրգաններում մետաստազներ: Եթեկան մետաստազներ հարակից  օրգաններում պետք է կատարել շատ ավելի բարդ՝ համակցված վիրահատություն: Համակցված վիրահատությունների ժամանակ վիրաբույժը ախտահարված մի քանի օրգանների ամբողջական կամ մասնակի հեռացումը պետք է կատարի այնպես, որ միաժամանակ հնարավոր լինի և՛ պահպանել կամ վերականգնել այդ օրգանների ֆունկցիոնալությունը, և՛ հեռացնել բոլոր տեսանելի ուռուցքները,  հակառակ դեպքում վիրահատությունն իմաստ չունի ձեռնարկել»:

 

Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ


Համակցված վիրահատությունները բավական բարդ ու ռիսկային միջամտություններ են, ու ոչ միակը այս բաժանմունքի առօրյայում: Օնկովիրաբուժությունում առավել բարդ դեպքեր են համարվում քաղցկեղի կրկնությունները.« Քաղցկեղի կրկնության պատճառը միշտ չէ, որ ոչ լիարժեք կատարված վիրահատական միջամտությունն է լինում: Այն դարանակալ հիվանդություն է, ու քաղցկեղածին բջիջները փոքր քանակությամբ կարող են մնալ ինչ-որ հատվածում և բազմանալ՝ կրկին առաջացնելով ուռուցք: Իսկ կրկնության դեպքում վիրահատությունը շատ ավելի բարդ է ու սպեցիֆիկ, որովհետև տեղում խախտվել է  անատոմիան, փոփոխվել են հյուսվածքները, ֆիբրոզ է եղել, սպի է  առաջացել: Նման դեպքերում մեր ջանքերը հիմնականում ուղղված են լինում ապրելիությունը որոշ ժամանակ բարելավելուն և երկարացնելուն»:  

 

Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ


Արթմեդի» ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում են բուժվում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ ունեցող հարյուրավոր հիվանդներ: Այս բաժանմունք են ուղղորդվում հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցողները, որովհետև այս բաժանմունքն ունի քաղցկեղի այդ տեսակի արդյունավետ բուժման ամենադրական ու հարուստ փորձը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ուշ փուլերում: Համեմատաբար վաղ են հայտնաբերվում լեղածորանին մոտ տեղակայված ուռուցքները, որոնք աճելով փակում են լեղածորանն ու առաջացնում մեխանիկական դեղնուկ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար հիմնականում կատարվում է ծավալային բարդ  վիրահատություն, որովհետև այստեղ ուղղորդվում են հիմնականում ծանր հիվանդները, հիվանդության ուշ փուլերում: Վիրահատության ժամանակ հեռացվում են գլխիկը, 12-մատնյա աղին, լեղապարկը, լեղածորանի որոշ հատված:  Հենց բգդ, պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանն է մեր հանրապետությունում զարգացրել ենթաստամոքսային գեղձի պանկրեատոդուոդենալ  վիրահատական միջամտությունների փորձը: Առ այսօր նա համարվում է հազվադեպ ու ծանր քաղցկեղի այս տեսակի վիրահատական բուժում իրականացնող քիչ մասնագետներից մեկը Հայաստանում: Հենց ճիշտ և պրոֆեսիոնալ կատարված միջամտությունների շնորհիվ է, որ այս բաժանմունքի պացիենտներն ունենում են բարձր ապրելիություն՝ 5-10 տարի:

 

Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ


Առողջապահական համակարգ

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով
Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով

Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։ 
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը
Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը

Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...

«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը
«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի  հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...

«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան
Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից
Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ