Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացման

ԵՊԲՀ. Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացման

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի՝ կողմերը համագործակցելու են մի շարք ուղղություններով, իրենց ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը մեկտեղելով՝ ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, երիտասարդ մասնագետների գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքով ապահովման և կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը։

«Լիկվոր» ընկերության գործունեության 30-ամյակի միջոցառումներն այսօր մեկնարկեցին՝ R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի բացմամբ, որին ներկա էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը,  Դեղագիտության ֆակուլտետի պատասխանատուները:

«Լիկվոր» ընկերությունը հիմնադիր-տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի ուղեկցությամբ համալսարանականները ծանոթացան ընկերության  արտադրական հնարավորություններին, որակի վերահսկման ողջ գործընթացին:

«Բժշկական համալսարանը միջազգայնացման գործընթացին համահունչ այսօր ստորագրում է մի հուշագիր, որի շնորհիվ մեր ուսանողները և շրջանավարտները մեր երկրում կարող են տեսնել  եվրոպական ստանդարտներին համապատասխանող պատշաճ արտադրական գործունեությունը՝ GMP-ին կյանքի կոչված:  Հատուկ հպարտություն է առաջացնում, որ հայ և օտարերկրացի ուսանողները, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում բժշկական կրթություն ստանալ կարող են տեսնել աշխարհի մակարդակով ինովացիոն արտադրություն, գործարան և գիտահետազոտական կենտրոն»-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ կարևորելով գիտական, կրթական ուղղություներով համագործակցության ընդլայնման ուղղած համատեղ ծրագրերի իրականացումը:

«Գործունեության 30 տարվա պատմության ընթացքում մեր առաքելության կարևոր կետերից մեկը եղել է Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացումը: Լավ գիտակցելով, որ այդ գործում իր կարևոր դերն ունի թիմը, մենք մշտապես տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով աջակցել ենք կադրերի աճին, հմտությունների կատարելագործմանն ու նրանց մրցունակ և պահանջված մասնագետ դառնալուն: «Լիկվոր»- ի և ԵՊԲՀ-ի միջև հուշագրով  ընկերությունում ստեղծելու ենք ուսումնական հարթակ և ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներին, որպես ուսումնական ծրագրի մաս, հատկացվելու են հատուկ դասաժամեր՝ պատշաճ արտադրական և պատշաճ լաբորատոր գործունեության (GMP, GLP) ուսումնասիրման նպատակով»,-նշեց «Լիկվոր» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի հետ մեկնարկող համագործակցությունն ուղղված է երիտասարդ մասնագետների արտադրության գործընթացքում ներգրավելուն:

Նշենք, որ  «Լիկվոր»-ը հիմնադրման 30-ամյակի առթիվ նաև սահմանել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան» կթաթոշակ որը ԵՊԲՀ-ի հետ համագործակցության շրջանակում տրամադրելու է Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ 2021թ.-2022թ. ուսումնական տարում մագիստրատուրայում սովորելու ընթացքում: Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից, Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրա ընդունված, բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:

Ստորագրված հուշագրի, համագործակցության շրջանակում խոշոր այս դեղարդյունաբերական ընկերությունում  նախատեսվում են ստերիլ դեղերի արտադրության վերաբերյալ ուսումնական և արտադրական պրակտիկաներ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին, ինչպես նաև R&D կենտրոնի աշխատանքին, որտեղ իրականացվելու են կենսատեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրություններ և գիտական հետազոտություններ՝ դեղարտադրության կատարելագործման, նորագույն բարձր տեխնոլոգիաների ներդրման, նորարար  և արդյունավետ լուծումների միջոցով որակյալ և թերապևտիկ բարձր արդյունավետություն ունեցող արտադրանք ստեղծելու նպատակով:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ