ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. «Շատ հպարտ եմ իմ հայկական արմատներով»․ Արդեմ Պատապուտյանի այցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն և դասախոսությունը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հունիսի 14-ն առանձնահատուկ էր․ բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի պատվավոր հյուրն էր հայկական ծագումով Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր, նյարդակենսաբան Արդեմ Պատապուտյանը։
Լինելով «ՔՈԲՐԵՅՆ» գործընկեր՝ անվանի գիտնականն այցելեց Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որտեղ նա տնկեց Arabidopsis thaliana կոչվող բույսի սերմը․ հենց այդ բույսի հետազոտության արդյունքում է նյարդակենսաբանը ստացել շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները։
Կենտրոնում շրջայցի ավարտին Արդեմ Պատապուտյանը պաշտոնապես համալրեց «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի Խորհրդատվական խորհրդի (Advisory Board) անդամների շարքը։
«Մեծ պատիվ է այսօր մեր համալսարանում կրկին ընդունել մեր հայրենակցին, որն աշխարհահռչակ գիտնական է: Այսօր Արդեմ Պատապուտյանն ընտրվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, նա Նոբելյան մրցանակի 9-րդ դափնեկիրն է, որը հյուրընկալվում է բժշկական բուհում», - ընդգծեց ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ պատվաբեր է, որ ԵՊԲՀ-ն սկսել է համագործակցությունը գիտնականի հետ տարիներ առաջ:
«Այսօր Պատապուտյանը գիտական փորձարարության մոդելավորման միջոցով պատկերավոր ցույց տվեց, թե ինչպես է արվում մոլեկուլների բացահայտումը, ինչի համար էլ մեր հայրենակիցն արժանացել է համաշխարհային փառքի», - նշեց ռեկտորը։
Արդեմ Պատապուտյանն, անդրադառնալով Հայաստան այցի նպատակներին, շեշտեց.
«Ես այստեղ եմ՝ առավել խորացնելու համագործակցությունը հայ գիտնականների և երիտասարդ ուսանողների հետ»։
Կենտրոնում շրջայցից հետո հայազգի նյարդակենսաբանը ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդես եկավ "HOW DO YOU FEEL? THE MOLECULES THAT SENSE TOUCH" թեմայով հանրային դասախոսությամբ։
«Շոշափելիքի զգայարանը մեր միջավայրից տեղեկատվություն է հավաքում ջերմաստիճանի, ճնշման, նույնիսկ քիմիական նյութերի միջոցով և վերծանում է այն մեր ուղեղին հասկանալի լեզվով։ Այնուամենայնիվ, մոլեկուլային մակարդակում այնքան էլ լավ հասկացված չէ, թե ինչպես ենք մենք շոշափում մեր միջավայրը», - դասախոսության ընթացքում ասաց Արդեմ Պատապուտյանը՝ հավելելով, որ շոշափելիքի զգայարանն օժտված է զարմանալի յուրահատկությամբ:
Աշխարհահռչակ գիտնականն անդրադարձավ քրոնիկ ցավի առանձնահատկություններին, PIEZO 1 և PIEZO 2 մոլեկուլներին, դրանց դերին, ինչպես նաև նեյրոպաթիկ ցավը կանխելու անհրաժեշտությանն ու հնարավորությանը։
Եզրափակելով դասախոսությունը՝ Արդեմ Պատապուտյանը ներկաներին պատմեց Նոբելյան մրցանակին արժանանալու լուրն իմանալու զվարճալի պատմությունը։ «Երբ Նոբելյան հանձնաժողովի անդամները որոշեցին կապ հաստատել ինձ հետ, Կալիֆոռնիայում գիշերվա ժամը 2-ն էր, և ես անհասանելի էի զանգերի ու նամակների համար, այդ պատճառով նրանք գտել էին իմ 94-ամյա հոր հեռախոսահամարը և կապվել նրա հետ։ Սկզբում հայրիկիս այնքան էլ դուր չէր եկել այդ ժամին զանգ ստանալու փաստը, սակայն հետագայում, հասկանալով, թե ինչ է կատարվում, նա, այնուամենայնիվ, ինձ հորդորեց ուշադրություն դարձնել հեռախոսիս ուղարկված ձայնային հաղորդագրություններին», - ժպիտով անկեղծացավ նյարդակենսաբանը։
Նրա խոսքով՝ այս պատմությունը ոչ այնքան իր և իր գործընկերների մասին է, որքան այն փաստի, որ ինքը հայկական արմատներ ունի։ «Ես շատ հպարտ եմ դրանով։ Հուսով եմ, որ սա ոգևորիչ օրինակ կլինի այստեղ հավաքված երիտասարդ գիտնականների համար։ Իրականում ամեն ինչ հնարավոր է, քանի որ, եթե դա պատահեց ինձ հետ, ապա դա կարող է պատահել նաև ձեզ հետ», - դասախոսությունն ամփոփեց Արդեմ Պատապուտյանը՝ շնորհակալություն հայտնելով բժշկական բուհի ցուցաբերած ջերմ ընդունելության համար։
Դասախոսության ավարտին նա պատասխանեց նաև գիտնականներին և ապագա բժիշկներին հետաքրքրող հարցերին։
Արդեմ Պատապուտյանը Հայաստանում է հունիսի 13-ից 17-ը Երևանում անցկացվող «Գիտության և գործարարության օրեր» միջոցառման շրջանակում, որի ընթացքում, բացի Նոբելյան մրցանակակրից, ելույթներով հանդես կգան նաև հայտնի հայազգի գիտնականներ և գործարարներ, ինչպես, օրինակ, Ռուսական տնտեսագիտության դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Krisp ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը։
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն