Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին

«Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցը հյուրընկալել էր հայ և արտասահմանյան վնասվածքաբան մասնագետների, որոնք «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային հիմնադրամի» կազմակերպած վերին վերջույթի կոտրվածքների  և վնասվածքների բուժման նորագույն մեթոդների թեմայով դասընթացի էին մասնակցում:


Արդեն 6 տարի հիմնադրամը արտասահմանյան վնասվածքաբանների փորձը այսպիսի դասընթացների միջոցով փոխանցում է հայ մասնագետներին: Այս տարի Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և Բելառուսից ժամանած վնասվածքաբանները դասախոսությունների միջոցով ներկայացնում էին ուսահոդի, արմնկային հոդի և բազկոսկրի շրջանի կոտրվածքների ժամանակ իրենց փորձն ու բուժման ժամանանակից մոտեցումները:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին


Այս միջոցառման կայացման համար AO Շվեցարիայի ներկայացուցիչ Անիաս Շութերը կազմակերպչական հսկայական աշխատանք կատարողներից մեկն է: Ասում է՝ այսօր արդեն իրենց միացել են 100.000 վնասվածքաբան աշխարհի շատ երկրներից. «Շվեցարիայում ստեղծված AO-ն այս տարիների ընթացքում իր արդյունավետ աշխատանքի, վնասվածքաբանության ոլորտի բուժման նորարարությունները աշխարհի շատ երկրներում տարածելու շնորհիվ, իր կազմում ընդգրկել է մասնագետներ, որոնք կամավոր հիմունքներով կարդում են դասախոսություններ՝ իրենց փորձը առավելագույնս տարածելու և ավելի շատ կիրառելու դարձնելու համար»:

 

AO Trauma Հայաստանի ղեկավար Կարեն Մարտիրոսյանի կարծիքով՝ այս դասընթացը շատ լավ հնարավորություն է հայ մասնագետների համար ծանոթանալու վերին վերջույթի վնասվածքների ժամանակ աշխարհում կիրառելի բուժման առաջատար մեթոդներին և եղանակներին, սարքավորումներին ու իմպլանտներին, գնահատել դրանց դրական և բացասական կողմերը՝ դարձնելով այդ մոտեցումները իրենց համար ուղեցույց. «Այս դասընթացը կնպաստի, որ վերին վերջույթի կոտրվածք բուժելիս մենք հիմնվենք զարգացած երկրների փորձի վրա: Քանի որ այս  մոտեցումները ապացուցված են հարյուրավոր վիրահատություններով»:


Ինչպե՞ս ախտորոշել վնասվածքը կամ կոտրվածքը, ինչպե՞ս կարդալ նկարները, ինչպե՞ս բուժել դրանք, որո՞նք են ճիշտ մեթոդները:


AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին

 

Այս պարզ հարցերին թվում է թե կան հստակ պատասխաններ: Սակայն ժամանակակից բժշկությունը ժամ առ ժամ վերելք է ապրում, իսկ հայ մասնագետներից շատերը գուցե հնարավորություն չունեն դրսում վերապատրաստվելու: Այս տեսանկյունից այս միջոցառումնը անգնահատելի է, քանի որ տրվեցին մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները, ասում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արա Այվազյանը, ով 3 զեկույց ուներ միջոցառման ընթացքում.«Այս դասընթացի միջոցով ուսումնասիրվում է վերին վերջույթի՝ ուսահոդի, բազկոսկրի, արմնկային հոդի, ձեռնաթաթի բուժման ամենանորագույն մոտեցումները: Մեր գործում շատ կարևոր է ճիշտ գործել վնասվածքի ժամանակ, այսինքն ճիշտ մոտենալ վնասվածքին: Եվ այսօր մենք հնարավորություն ստացանք լսելու վերին վերջույթի յուրաքանչյուր հատվածի մասին աշխարհում ամենաշատ կիրառվող բուժման մեթոդների մասին»:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին


Բելառուսից ժամանակ վնասվածքաբան, օրթոպեդ Ալեքսանդր Սիտնիկը Հայաստանում եղել է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային ասոցիացիայի» կողմից կազմակերպված դեռ առաջին միջոցառման ժամանակ: Ասում է՝ այդ ժամանակ Հայաստանի և հայ գործընկերների հետ դեռ նոր էին ծանոթանում: Հիմա արդեն եկել է ընկերների մոտ և տեսնում է, որ հայ վնասվածաքաբանությունում շատ բան է փոխվել: Եվ միջոցառման մակարդակն է պրոգրես ապրել, և մասնակիցների թիվն ու ակտիվությունը բարձրացել: «Եթե համեմատենք մեր Հայաստանի և Բելառուսի բժշկական ոլորտները, Հայաստանում ժամանակակից մեթոդներն ավելի ինտենսիվ են կիրառվում: Իհարկե դա կախված է նաև նրանից, որ մեզ մոտ բժշկությունը հիմնականում պետական է, իսկ Ձեզ մոտ մասնավոր կլինիկաները շատ են: Բայց բոլոր դեպքերում, երկու երկրներում էլ, կախված նյութական հնարավորություններից, ձգտում են լավագույն և արդյունավետ բուժումն ապահովել իրենց պացիենտների համար»:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին


Չեխիայից ժամանած վնասվածքաբան, տարիների փորձառություն ունեցող Մարտին Քլոուբը ևս հիացած է հայ մասնագետներով, նրանց ակտիվությամբ և նորը սովորելու մեծ ձգտումով: Ասում է՝ չես սովորում միայն գրքերում գրվածով, այլ սովորում ես սեփական և ուրիշների փորձով: Իսկ հայ մասնագետները այս հարցում պատրաստակամ են. «Ես նրանց պատմեցի իմ մոտեցումների մասին, որ պետք է բուժել ոչ թե կոտրվածքը կամ նկարը, այլ բուժումը իրականացնել դիտարկելով մի քանի փաստեր: Առաջինը կատարել ռենտգեն հետազոտություն, ապա շփվել պացիենտի հետ՝ հավաքելով անամնեզ: Հետո հաշվի առնել բժշկական գիտական ուղեցույցները՝ որոշելութե տվյալ կոտրվածքի դեպքում բուժման որ մոտեցումն է ավելի էֆեկտիվ և ապահով: Երբ ամբողջացնեն այս ամեն, կստանան լավագույն արդյունքը»:


Սեմինարի ամբողջ ընթացքը անցավ շատ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում: Հայ վնասվածքաբանները վերազինվեցին նոր ինֆորմացիայով և փորձերով՝հետագա իրենց բուժումներում նոր մեթոդները կիրառելու պատրաստակամությամբ:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին


Վերին վերջույթի բուժման նորագույն մեթոդները հասանելի դարձան նաև հայ վնասվածքաբաններին

Ժամանակակից բժշկությունը թռիչքային արագությամբ առաջ է սլանում, և շատ հաճախ հայ մասնագետ-բժիշկները հնարավորություն չեն ունենում արտերկրում մասնակցելու վերապատրաստումների, այս կամ այն կոնֆերանսներին: Այդ առումով անգնահատելի է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային ասոցիացիայի» արդեն 6-րդ տարին Հայաստանում կազմակերպվող վնասվածքաբանության թեմայով սեմինար-դասընթացները: AO-ն ստեղծվել է Շվեցարիայում և այս տարիների ընթացքում իր արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև վնասվածքաբանության ոլորտի բուժման նորարարությունները լայն շրջանակներում  տարածելու շնորհիվ, աշխարհի շատ երկրներ արդեն միացել են ասոցիացիային: Ավելի քանի 100.000 փորձառու վնասվածքաբան-մասնագետներ տարբեր երկրներում արդեն իսկ մասնակցություն են ունեցել հիմնադրամի կազմակերպած միջոցառումներին:


AO Trauma կոնֆերանսի այս տարվա թեման՝ուսահոդի, արմնկային հոդի և բազկոսկրի շրջանի կոտրվածքներն ու դրանց բուժման նորագույն մոտեցումներն էին, որին մասնակցության համար վնասվածքաբաններ էին ժամանել Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և  Բելառուսից:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին


Սեմինարի 48 մասնակցի հնարավորություն տրվեց մեկ օրվա ընթացքում ինֆորմացվել  ոլորտի նորարություններին և վերին վերջույթի կոտրվածքների բուժման կիրառելի մեթոդներին:

Վերին վերջույթի կոտրվածքների և վնասվածքների բուժման նորագույն մեթոդներին նվիրված սեմինարին իրենց մոտեցումներով և փորձառությամբ կիսվեցին ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ վնասվածքաբանները:  


Բժշկական գիտությունների դոկտոր, օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանը հանդես եկավ դասախոսությամբ երեք թեմաներով՝ բազկոսկրի, արմունկոսկրի  կոտրվածքներ և մանժետի վնասվածքներ:Յուրաքանչյուր վնասվածք ունի իր առանձնահատկություններն ու բուժման սպեցիֆիկան, ասում է փորձառու վնասվածքաբանը: Եվ ցանկալի արդյունք ապահովելու համար շատ կարևոր է ճիշտ մոտենալ վնասվածքին. «Այսօրվա բժշկությունը թույլ է տալիս հիվանդին վերադառնալ նախավնասվածքային մակարդակին: Եվ մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մենք չպետք է բուժումից հետո ասենք մի քիչ լավ կամ վատ է ստացվել, այլ պետք է անենք ամեն ինչ շատ կարճ ժամանակում հիվանդին նախավնասվածքային վիճակին վերադարձնելու համար: Իսկ դրահամար այսպիսի հանդիպումներն ու քննարկումները շատ կարևոր են նոր ինֆորմացիայովվերազինվելու, աշխարհում կիրառվող բուժման նորագույն մեթոդներին և փորձառություններինծանոթանալու համար»:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին


Իր փորձով և բուժման մեթոդներով հայ վնասվածքաբանների հետ կիսվելու էր եկել Չեխիայի փորձառու վնասվածքաբան Մարտին Քլոուբը, ում կարծիքով այսպիսի դասընթացներն ու հանդիպումները կարևոր են մի քանի պատճառով. նախ ծանոթանում ես աշխարհի մյուս ծայրում ապրող գործընկերների հետ, հասկանում ես, թե ինչպես են նրանք բուժում վնասվածքը կամ կոտրվածքը, ապա ներկայացնում նաև բուժման քո սեփական փորձն ու մեթոդները. «Ես այսօր ներկայացրեցի բուժման այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ բուժման ընթացքում: Կատարել ռենտգեն հետազոտություն, շփվել պացիենտի հետ՝ հավաքելով անամնեզ, հաշվի առնել բժշկական գիտական ուղեցույցները, որոնք ասում են, թե այս կոտրվածքի դեպքում բուժման որ մոտեցումն է ավելի էֆեկտիվ և ապահով: Երբ ամբողջացնում ես այս բոլորը, ստանում ես լավագույն արդյունքը»:


Մոսկվայի վնասվածքաբանության կենտրոնի մասնագետ Գրիգորի Կարապետյանի կարծիքով էլ այսպիսի դասընթացները ուղղված են ավելի գրագետ վիրահատություններ կատարելուն. «Ժամանակակից բժշկությունը քայլ առ քայլ գնում է բարդությունները նվազագույնի հասցնելու ճանապարհով, կան ժամանակակից ստանդարտներ և նորարություններ կոտրվածքները բուժելու համար: Եվ ես այսօրվա իմ ելույթով ներկայացրեցի այն մեթոդները, որոնցով ես եմ առաջնորդվում»:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին


Ամբողջ սեմինարը անցավ ակտիվ քննարկումների և երկխոսությունների մակարդակով: Հայ վնասվածքաբաններին հետաքրքրող բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները, իսկ կատարված դիտարկումները ընդունելի արտասահմանյան մասնագետների համար:


AO Հայաստանի ղեկավար, միջոցառման կազմակերպիչ Կարեն Մարտիրոսյանը ամփոփելով սեմինարը կարևորեց այն ինֆորմացիան, ինչը ստացան հայ վնասվածքաբանները այս սեմինարի շրջանակներում. «Այո, այսօր համացանցը հարուստ  է տարբեր տիպի բուժման մեթոդների և իմպլանտների մասին տեղեկատվությամբ, սակայն դրանք ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է ինչպես գիտելիքներ, այնպես էլ որոշակի փորձ: Օրինակ՝ Չեխիայից ժամանացած փորձառու վնասվածքաբան, վերին վերջույթների նեղ մասնագետ Մարտին Քլոուբը այնպիսի մանրամասն ու արժեքավոր տեղեկատվություն է տվեց այսօր, որ համացանցում գտնել ուղղակի անհնար է»:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին


Բժիշկ Մարտիրոսյանը համոզված է, որ այս դասընթացից հետո վերին վերջույթի որևէ կոտրվածք կամ վնասվածք բուժելիս, այսուհետ հայ մասնագետները կհիմնվեն սեմինարի ժամանակ ներկայացված մեթոդների և փորձերի վրա: Քանի որ այս մոտեցումները ապացուցված և հաստատված են գիտականորեն:

 

AO Trauma. շատ կարևոր սեմինար վերին վերջույթի կոտրվածքների բուժման մասին

 

Սկզբնաղբյուր. AO Trauma
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am
Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...

ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...

ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է
ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է

Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը...

Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am
Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...

Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am
Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am

Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am
«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱՆ.  Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը

Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...

ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ