Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Մասնագետները շարունակում են քննարկել տղամարդու առողջությանը վերաբերող խնդիրները

ԵՊԲՀ. Մասնագետները շարունակում են քննարկել տղամարդու առողջությանը վերաբերող խնդիրները

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար, Հայաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի նախագահ Ելենա Աղաջանովան ներկայացրեց «Ճարպակալում, մարմնի զանգվածի կարգավորում, նյութափոխանակության (մետաբոլիկ) համախտանիշ. կապը սեռական ֆունկցիայի հետ» խորագրով զեկույցը։ Անդրադառնալով ճարպակալման ախտորոշման ցուցանիշներին՝ մասնագետը շեշտեց, որ ճարպակալումը պարտադիր ազդում է սեռական հորմոնների վրա։

Ելենա Աղաջանովան մեջբերեց ճարպակալման վերաբերյալ 2006թ. հրապարակված հետազոտության տվյալները, ըստ որոնց՝ եթե կա ճարպակալում, տեստոստերոնի ակարդակի իջեցման ռիսկն ավելանում է 2,7 անգամ, շաքարային դիաբետի դեպքում ավելանում է 2,2 անգամ։

«2004 թվականին հրապարակված հետազոտության (հետազոտվել է 25-84 տարեկան տարբեր քաշ ունեցող 1500 տղամարդ) տվյալների համաձայն՝ ինչքան մեծ է տղամարդու գոտկատեղի շրջագիծը, այդքան ավելի ցածր է տեստոստերոնի մակարդակը», - հայտնեց պրոֆեսորը` ելույթի ավարտին ներկայացնելով ճարպակալման բուժման և քաշի կարգավորման արդյունավետ մեթոդները։

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բուժական մասին փոխտնօրեն Գևորգ Փաշիկյանը քննարկման դրեց ոչ քիմիական կախվածությունները և դրանց ազդեցությունը տղամարդու առողջության վրա։ Նա ներկայացրեց ոչ քիմիական կախվածությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները. «ԱՄՆ-ում բնակչության 86%-ը կյանքում գոնե մեկ անգամ տարվել է մոլեխաղերով, 1,4-5,1%-ի մոտ ձևավորվել է պաթոլոգիկ կախվածություն։ Զարգացած երկրներում մոլեխաղերի հանդեպ կախվածության տարածվածությունը 0,2-3% է; Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում տարածվածությունը կազմում է 1,8-2,5%։ Հայաստանում հետազոտություններ առկա չեն»։

Մասնագետն անդրադարձավ նաև տարբեր երկրներում ոչ քիմիական կախվածության գենդերային առանձնահատկություններին, բարձրաձայնեց ախտորոշման հիմնական ցուցումները և առանձնացրեց խաղամոլության հետևանքները։ «60%-ը կատարում է հանցագործություններ (գողություն, խուլիգանություն, սպանություն), 35-40%-ն ունենում է սուիցիդալ հակումներ, 13-40%-ը դիմում է ինքնասպանության», - նշեց Գևորգ Փաշիկյանը՝ ներկաների հետ կիսվելով ժամանակակից բուժման հիմնական մոտեցումներով։

ՀՀ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Իլոնա Հովհաննիսյանը ներկայացրեց «Կախվածությունը՝ որպես սուր և քրոնիկ հոգեբանական հիվանդություն» թեմայով զեկույցը։ Նա բնորոշեց կախվածությունը՝ որպես անգիտակցական ցանկություն՝ իրական կյանքից տեղափոխվելու այլ իրականություն։

«Ըստ ծանրության աստիճանի՝ կախվածությունը համարվում է երկրորդ հիվանդությունը քաղցկեղից հետո։ Մեր բուժման հիմնական նպատակը հոգեբանական տրավմայի հետ աշխատելն է», - նշեց Իլոնա Հովհաննիսյանը։

Խոսելով գենդերային առանձնահատկությունների մասին՝ նա մեջբերեց ԱՀԿ հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ 10 տղամարդուց 6-ը բուժվում է, 4-ը՝ մահանում, իսկ 10 կնոջից 7-ը մահանում է, 3-ը՝ բուժվում։ Անդրադառնալով քիմիական կախվածության հակված թիրախային խմբին՝ մասնագետը շեշտեց, որ շատ կարևոր է գենետիկան։ «Անձի զարգացման համար կարևոր է նաև ծնողների և շրջապատի հետ էմոցիոնալ կապը», - ավելացրեց Իլոնա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ բոլոր բժիշկների համար նախատեսված «Տղամարդու առողջությունը» երկօրյա համաժողովը բժշկական համալսարանի տանիքի ներքո էր համախմբել բժշկագիտության տարբեր ոլորտների փորձառու մասնագետներին։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am
Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...

ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...

ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է
ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է

Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը...

Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am
Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...

Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am
Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am

Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am
«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱՆ.  Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը

Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...

ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ